ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2020 թվականի N 612-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու ու դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 25-ի N 612-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Վարդանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ղեկավար) |
Տ. Մելքոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ |
Ռ. Բաղդասարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական վարչության պետ |
Վ. Հայրապետյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնտեսագիտական վարչության տնտեսագիտական բաժնի պետ |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետի տեղակալ համաձայնությամբ |
Ս. Բաբայան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության ֆինանսական վերլուծության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Քոչարյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Նազարյան |
- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժնի պետի տեղակալ, մասնավոր պահնորդական գործունեության վերահսկողության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Կ. Հակոբյան |
- ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ (համաձայնությամբ) |
Ա. Մանթաշյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր |
Ա. Գասպարյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի օտարման բաժնի պետ |
Հ. Մկրտչյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ (համաձայնությամբ) |
Հ. Ռաֆաելյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի տեխնիկական անվտանգության փորձաքննության վարչության ամբարձիչ սարքավորումների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ (համաձայնությամբ) |
Ա. Բաղդասարյան |
- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող (համաձայնությամբ) |
Ժ. Հարությունյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավախորհրդատու (քարտուղար): |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|