ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 ԲԴԽ-4-Ն-2 2020 թ. | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-5-Ն-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը և անվտանգության կանոնները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-5-Ն-2 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Հավելվածի 26-րդ և 46-րդ կետերում «պլաստիկ» բառերը փոխարինել «անցագրային» բառերով,
2) Հավելվածի 40-րդ կետում «մեկանգամյա մուտքի անցագրի հաշվառման» բառերից հետո լրացնել «/անցագրային քարտի» բառերը,
3) Հավելվածի 40-րդ կետով սահմանված Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Բարձրագույն դատական խորհրդի նախագահ  | 
Ռ. Վարդազարյան | 
| 
 
 2020 թ. փետրվարի 20 ք. Երևան  | 
| 
 Հավելված 1 Բարձրագույն դատական խորհրդի 2020 թ. փետրվարի 20-ի թիվ ԲԴԽ-4-Ն-2 որոշման  | 
Ձև 2
ԱՅՑԵԼՈՒԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՄԱՏՅԱՆ N (20 թ.)
| 
 Հ/հ  | 
 Մեկանգամյա մուտքի անցագրի հաշվառման/անցագրային քարտի համար  | 
 Այցելուի անունը, ազգանունը  | 
 Անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի անվանումը և համարը  | 
 Ընդունողի պաշտոնը, անունը, ազգանունը  | 
 Մուտքի օրը, ժամը  | 
 Ելքի օրը, ժամը  | 
| 
 1  | 
||||||
| 
 2  | 
||||||
| 
 3  | 
||||||
| 
 4  | 
||||||
| 
 5  |