ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 88 |
քաղ. Մոսկվա |
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին, 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերին և 207-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել՝
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից տարբեր՝ ապրանքների սպառման դեպքեր` 1-ին հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից դուրս բերելու պայմանները՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման՝ 2-րդ հավելվածով սահմանված ցանկի համաձայն:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են սահմանվել այնպիսի ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների ցանկեր, որոնց նկատմամբ չեն կիրառվում սույն որոշման 1-ին և (կամ) 2-րդ հավելվածների դրույթները, ինչպես նաև այնպիսի գործառնություններ, որոնց կատարումը չի թույլատրվում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից դուրս սույն որոշման 2-րդ հավելվածում նշված՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանվող ապրանքների նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում:
3. Հաստատել կցվող՝
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից տարբեր՝ ապրանքների սպառման դեպքերում.
Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունների ցանկը, որոնց տարածք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշման |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից տարբեր՝ ապրանքների սպառման դեպքերում
1. Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու (այսուհետ՝ ԱՏԳ) ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ԱՏԳ-ի տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու ընթացքում ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) վերաբերյալ համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակով՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) սպառում, որոնք դառնում են այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ և անբաժանելի մաս: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե անշարժ գույքի այն օբյեկտները, որոնց ստեղծման ընթացքում դրանք օգտագործվել են, շահագործման մեջ են դրված և սեփականության իրավունքով գրանցված են ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) անունով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան, իսկ եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ նաև շահագործվել են ԱՏԳ այդպիսի ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետի ընթացքում:
2. Ապրանքների սպառում ԱՏԳ-ի այն տարածքում գտնվող անշարժ գույքի օբյեկտների շահագործման (պահպանման), վերանորոգման, հիմնանորոգման ընթացքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը:
3. Ապրանքների սպառում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ԱՏԳ-ի այն տարածքում օգտագործվող սարքավորումների, մեքենաների և ագրեգատների տեխնիկական սպասարկման ընթացքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե նշված գործառնությունները կատարելիս դրանք ամբողջությամբ (առանց մնացորդի) վերացված, օգտագործված են:
4. Ապրանքների սպառում «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի) իրագործման նպատակով ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ ԱՏԳ-ի տարածքում հետազոտությունների, փորձարկումների, թեստավորումների, ստուգումների, փորձերի կամ գիտափորձերի իրականացման ընթացքում: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե նշված գործառնությունները կատարելիս դրանք ամբողջությամբ (առանց մնացորդի) վերացված, օգտագործված են:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշման |
ՑԱՆԿ
առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն ավարտելու՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանելու պայմանների
I. Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) անձնական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության մնացած մաս` ապրանքներն արտահանելու պայմանները, որի տարածքում ստեղծված է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտին
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) արտահանումն իրականացվում է՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու (այսուհետ՝ ԱՏԳ) ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) վերաբերյալ համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակով:
2. Ապրանքները գտնվում են ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) փաստացի տիրապետման և օգտագործման ներքո, բացառությամբ պահելու, տեղափոխելու (փոխադրելու) նպատակով դրանք այլ անձանց փոխանցելու դեպքերի, և այդպիսի ապրանքների նկատմամբ չեն իրականացվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործառնությունները, կամ երրորդ անձանց ծառայությունների մատուցման հետ կապված գործառնությունները:
3. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ապահովվում է՝
ա) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված արտասահմանյան ապրանքների նույնականացման հնարավորությունը.
բ) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների՝ այդ տարածք դրանք հետադարձ ներմուծման ժամանակ նույնականացման հնարավորությունը:
4. Ապրանքների արտահանման ժամկետը կազմում է 2 տարուց ոչ ավելի:
5. Ապրանքների արտահանումն իրականացվում է անձնական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքի այն մաս, որը ներառված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունների ցանկում, որոնց տարածք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է անձնական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը:
II. Ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական միության մնացած մաս՝ ապրանքներն արտահանելու պայմանները
1. Ապրանքների արտահանումն իրականացվում է ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի) իրագործման նպատակով:
2. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ապահովվում է՝
ա) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված արտասահմանյան ապրանքների նույնականացման հնարավորությունը.
բ) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների՝ այդ տարածք դրանք հետադարձ ներմուծման կամ վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նույնականացման հնարավորությունը:
3. ԱՏԳ-ի տարածք ապրանքների հետադարձ ներմուծման ժամկետը և (կամ) ԱՏԳ-ի տարածք վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների ներմուծման ժամկետը կազմում է 2 տարուց ոչ ավելի:
4. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ներկայացված են ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ (անվանումը, ծածկագիրը՝ համաձայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրն ապրանքային դիրքի մակարդակով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով), տեղեկություններ ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների վերաբերյալ, որոնք կատարվելու են ապրանքների նկատմամբ, ինչպես նաև նշված գործառնությունների արդյունքում այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ, տեղեկություններ այն անձանց վերաբերյալ, որոնք իրականացնելու են այդպիսի գործառնություններ, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող այլ տեղեկություններ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշմամբ |
ԿԱՐԳ
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից տարբեր այլ դեպքերում
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված դեպքերում (այսուհետ՝ թիվ 1 հավելված) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմնի որոշմամբ, որի տարածքում ստեղծվել է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի (այսուհետ՝ ԱՏԳ):
2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային մարմին է ներկայացվում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին դիմում (այսուհետ՝ դիմում):
3. Դիմումը ներկայացնում է՝
ա) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդիսացող ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը).
բ) ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը), որին փոխանցվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները և որի վրա Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 205-րդ հոդվածի 10-րդ կետով դրված է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտավորությունը.
գ) այն անձը, որին փոխանցվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները և որի վրա Օրենսգրքի 205-րդ հոդվածի 11-րդ կետով դրված է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտավորությունը:
4. Դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) տեղեկություններ՝ դիմում ներկայացնող անձի վերաբերյալ. իրավաբանական անձի լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձի հարկային համարը (առկայության դեպքում).
բ) տեղեկություններ՝ 1-ին հավելվածով նախատեսված դեպքերում սպառված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ՝ անվանումը, ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան կամ ապրանքային դիրքի մակարդակով ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով.
գ) տեղեկություններ՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ, որոնք ընդգրկված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կազմում (այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սպառված են 1-ին հավելվածին համապատասխան՝ անվանումը, ծածկագիրը՝ համաձայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքային դիրքի մակարդակով ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով.
դ) ապրանքների այն հայտարարագրերի գրանցման համարները, որոնց համապատասխան ապրանքները ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, ապրանքների հայտարարագրերում ապրանքների հերթական համարները, այն ապրանքի քանակը (ըստ ապրանքների յուրաքանչյուր հայտարարագրի և ապրանքների հայտարարագրում ըստ յուրաքանչյուր հերթական համարի), որի նկատմամբ ավարտվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը, իսկ այն դեպքում, երբ ապրանքները, որոնց նկատմամբ ավարտվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը, Օրենսգրքի 204-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ենթակա չէին մաքսային հայտարարագրման՝ այն մաքսային փաստաթղթի վավերապայմանները, որի հիման վրա այդպիսի ապրանքները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից.
ե) տեղեկություններ՝ անշարժ գույքի օբյեկտը շահագործման մեջ դնելու և անշարժ գույքի այդպիսի օբյեկտի նկատմամբ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) սեփականության իրավունքի վերաբերյալ (փաստացի շահագործման մեջ դնելու ամսաթիվը, այն փաստաթղթերի (ակտերի) վավերապայմանները, որոնց հիման վրա համապատասխան օբյեկտը դրված է շահագործման մեջ և (կամ) այդպիսի փաստաթղթերի անվանումները, և այլն)՝ 1-ին հավելվածի 1-ին կետին համապատասխան սպառված ապրանքների մասով.
ե) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան նախատեսված այլ տեղեկություններ:
5. Դիմումի ձևը և այն լրացնելու կարգը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
6. Դիմումին կցվում են`
ա) Օրենսգրքի 18-րդ և 203-րդ հոդվածների համաձայն անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող ձևով՝ 1-ին հավելվածին համապատասխան ապրանքների սպառման վերաբերյալ հաշվետվությունը, եթե այդպիսի հաշվետվություն ներկայացնելը նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ.
բ) դիմումի մեջ նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի ցանկը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
7. Մաքսային մարմինն ուսումնասիրում է դիմումը և կցվող փաստաթղթերը անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված ժամկետներում և որոշում է կայացնում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը մերժելու վերաբերյալ:
Մաքսային մարմնի որոշումը ձևակերպվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
8. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը համարվում է ավարտված այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպված և 1-ին հավելվածին համապատասխան սպառված ապրանքների, ինչպես նաև այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կազմում ընդգրկված և 1-ին հավելվածին համապատասխան սպառված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունների, որոնց տարածք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի այն մասի անվանումը, որտեղ թույլատրվում է ապրանքների արտահանումը ԱՏԳ-ի տարածքից |
Այն ԱՏԳ-ի անվանումը, որի տարածքից թույլատրվում է անձնական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար ապրանքների արտահանումը |
Հայաստանի Հանրապետությունում՝ | |
քաղ. Երևան Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Վայոց ձորի մարզ, Գեղարքունիքի մարզ, Կոտայքի մարզ, Լոռու մարզ, Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Շիրակի մարզ |
ԱՏԳ «Ալյանս», ԱՏԳ «Մերիդիան», ԱՏԳ «Մեղրի» |
Բելառուսի Հանրապետությունում՝ | |
Բրեստի մարզ (բացառությամբ Կամենեցի և Պրուժանսկի շրջանների), Վիտեբսկի մարզ (բացառությամբ Շարկովշչինսկի շրջանի), Գրոդնենսկի մարզ (բացառությամբ Սվիսլոչսկի շրջանի), Գոմելի մարզ (բացառությամբ Լոևսկի շրջանի), Մինսկ քաղաք և Մինսկի մարզ (բացառությամբ Պուխովիչսկի շրջանի), Մոգիլյովի մարզ (բացառությամբ Բելինիչսկի շրջանի) |
ԱՏԳ «Բրեստ», ԱՏԳ «Վիտեբսկ», ԱՏԳ «Գոմել-Ռատոն», ԱՏԳ «Գրոդնոինվեստ», ԱՏԳ «Մինսկ», ԱՏԳ «Մոգիլյով», «Վելիկի կամեն» Բելառուսա-չինական ինդուստրիալ պարկ |
Ղազախստանի Հանրապետությունում՝ | |
քաղ. Աստանա և Աքմոլայի մարզ, Մանգիստաուի շրջան, քաղաք Ալմաթի և Ալմաթիի մարզ, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ատիրաուի մարզ, Պավլոդարի մարզ, Կարագանդայի մարզ, Ժամբիլի մարզ, Ակտյուբինսկի մարզ, Արևմտա-Ղազախստանյան մարզ, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Քոստանայի մարզ, Ղիզիլօրդայի մարզ, Արևելա-Ղազախստանյան մարզ |
ԱՏԳ «Աստանա-նովի գորոդ» ԱՏԳ «Մորպորտ Ակտաու», ԱՏԳ «Նորարարական տեխնոլոգիաների պարկ» «Օցտուստշ» ԱՏԳ, «Ազգային ինդուստրիալ նավթաքիմիական տեխնոպարկ» ԱՏԳ, «Պավլոդար» ԱՏԳ, ԱՏԳ «Սարիարկա», ԱՏԳ «Խորգոս-Արևելյան դարպասներ», ԱՏԳ «Տարազ քիմիական պարկ», ԱՏԳ ««Խորգոս» մերձսահմանային համագործակցության միջազգային կենտրոն» |
Ղրղզստանի Հանրապետությունում՝ | |
քաղ. Բիշքեկ, քաղ. Օշ, Չույի մարզ, Տալասի մարզ, Իսսիկ-Կուլի մարզ, Նարինի մարզ, Ջալալ Աբադի մարզ, Օշի մարզ, Բաթկենի մարզ |
ԱՏԳ «Բիշքեկ», ԱՏԳ «Մայմակ», ԱՏԳ «Կարակոլ», ԱՏԳ «Լեյլեկ», ԱՏԳ «Նարին» |
Ռուսաստանի Դաշնությունում՝ | |
քաղ. Բելոգորսկ քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Բելոգորսկ», Ամուրի մարզ |
քաղ. Յուժնո-Սախալինսկ քաղաքային օկրուգ, Անիվսկի քաղաքային օկրուգ, Տոմարինսկի քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Յուժնայա», Սախալինի մարզ |
քաղ. Յուժնո-Սախալինսկ քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Գոռնի վոզդուխ», Սախալինի մարզ |
Ներյունգրինսկի շրջան |
ԱԶՏ Յուժնայա Յակուտիա, Սախա-Յակուտիայի Հանրապետություն |
Ելիզովսկի մունիցիպալ շրջանի Ելիզովսկի քաղաքային բնակավայր, Ելիզովսկի մունիցիպալ շրջանի Պարատունսկի գյուղական բնակավայր, Ելիզովսկի մունիցիպալ շրջանի Ռազդոլնենսկի գյուղական բնակավայր, Ելիզովսկի մունիցիպալ շրջանի Նիկոլաևսկի գյուղական բնակավայր, Ելիզովսկի մունիցիպալ շրջանի Նովոավաչինսկի գյուղական բնակավայր, Ուստ-Բոլշերեցկի շրջան, Կարագինսկի մունիցիպալ շրջան, Օլյուտորսկի մունիցիպալ շրջան, |
ԱԶՏ «Կամչատկա», Կամչատկայի երկրամաս |
Սոբոլևսկի մունիցիպալ շրջան, Ուստ-Կամչատսկի մունիցիպալ շրջան Վիստրինսկի մունիցիպալ շրջան, Տիգիլսկի մունիցիպալ շրջան Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Կամչատկա»/Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Կամչատկայի երկրամաս |
քաղաքային օկրուգ «քաղ. Յակուտսկ» |
ԱԶՏ «ԻՊ «Կանգալասի», Սախա-Յակուտիայի Հանրապետություն |
Միխայլովսկի մունիցիպալ շրջան, Սպասկի մունիցիպալ շրջան, Չերնիգովսկի մունիցիպալ շրջան, Յակովլևսկի մունիցիպալ շրջան |
ԱԶՏ «Միխայլովսկի», Պրիմորսկի երկրամաս |
քաղ. Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, քաղ. Ամուրսկ, Սոլնեչնի մունիցիպալ շրջան |
ԱԶՏ «Կոմսոմոլսկ», Խաբարովսկի երկրամաս |
քաղ. Խաբարովսկ Խաբարովսկի մունիցիպալ շրջան, Ռակիտնենսկի գյուղական բնակավայր |
ԱԶՏ «Խաբարովսկ», Խաբարովսկի երկրամաս |
Նադեժդինսկի մունիցիպալ շրջան, Վլադիվոստոկի քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Նադեժդինսկայա»/Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Պրիմորսկի երկրամաս |
Յուժնո-Կուրիլսկի քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Կուրիլի», Սախալինի մարզ |
Սվոբոդնենսկի շրջան, քաղ. Սվոբոդնի, քաղ. Սկովորոդինո |
ԱԶՏ «Սվոբոդնի», Ամուրի մարզ |
Նիկոլաևսկի մունիցիպալ շրջանի քաղաքային բնակավայր «քաղ. Նիկոլաևսկ-նա-Ամուրե», Նիկոլաևսկի մունիցիպալ շրջանի քաղաքային բնակավայր «Մնոգովերշիննի աշխատանքային ավան», |
ԱԶՏ «Նիկոլաևսկ», Խաբարովսկի երկրամաս |
Նիկոլաևսկի մունիցիպալ շրջանի Իննոկենտևսկի գյուղական բնակավայր, Նիկոլաևսկի մունիցիպալ շրջանի Կրասնոսելսկի գյուղական բնակավայր, Նիկոլաևսկի մունիցիպալ շրջանի Օրեմիֆսկի գյուղական բնակավայր, Նիկոլաևսկի մունիցիպալ շրջանի Չլյանսկի գյուղական բնակավայր |
|
Պարտիզանսկի մունիցիպալ շրջան |
ԱԶՏ «Նավթաքիմիական»/Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Պրիմորսկի երկրամաս |
Մեծ քար քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Բոլշոյ կամեն»/Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Պրիմորսկի երկրամաս |
քաղաք Բիրոբիջան մունիցիպալ կազմավորում, Լենինսկի մունիցիպալ շրջան, Օկտյաբրսկի մունիցիպալ շրջան |
ԱԶՏ «Ամուրո-Խինգանսկայա», Հրեական ինքնավար մարզ |
Բլագովեշչենսկի շրջան, Իվանովսկի շրջան |
ԱԶՏ «Պրիամուրսկայա», Ամուրի մարզ |
Անադիր քաղաքային օկրուգ, Անադիրսկի մունիցիպալ շրջան |
ԱԶՏ «Բերինգովսկի», Չուկոտկայի ինքնավար օկրուգ |
Արտյոմովսկի քաղաքային օկրուգ, Լազովսկի մունիցիպալ շրջան, Նախոդկինսկի քաղաքային օկրուգ, Պարտիզանսկի քաղաքային օկրուգ, Սպասկ-Դալնի քաղաքային օկրուգ, Ուսուրիյսկի քաղաքային օկրուգ, Շկոտովսկի մունիցիպալ շրջան, Օկտյաբրսկի մունիցիպալ շրջան, Օլգինսկի մունիցիպալ շրջան, Պոգրանիչնի մունիցիպալ շրջան, Խասանսկի մունիցիպալ շրջան, Խանկայսկի մունիցիպալ շրջան |
Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Պրիմորսկի երկրամաս |
Վանինսկի մունիցիպալ շրջան |
Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Խաբարովսկի երկրամաս |
Կորսակովսկի քաղաքային օկրուգ, Ուգլեգորսկի քաղաքային օկրուգ |
Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Սախալինի շրջան |
Պեվեկ քաղաքային օկրուգ |
Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Չուկոտկայի ինքնավար օկրուգ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: