ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1457-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ կուտակված մաշվածությամբ, 0 (զրո) դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2019 թ. հոկտեմբերի 25 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1457-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| հ/հ | Գույքային համարը | Գույքի անվանումը, համառոտ բնութագիրը | Սերիա/համար | Ձեռքբերման տարեթիվը | Գույքի | ||
| համախառն հաշվեկշռային արժեքը (դրամ) | կուտակված մաշվածությունը (դրամ) | հաշվեկշռային արժեքը | |||||
| 1. | 00111168 | Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM | NXV5PER005214007F62000 | 2012 | 75000 | 75000 | 0 | 
| 2. | 00111169 | Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM | NXV5PER005214008002000 | 2012 | 75000 | 75000 | 0 | 
| 3. | 00111171 | Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM | NXV5PER005214007DB2000 | 2012 | 75000 | 75000 | 0 | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Է. Աղաջանյան | 
 
                