ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1467-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 25 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը:
1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1) վերնագրում «փոփոխություններ և լրացում» բառերը փոխարինել «փոփոխություններ» բառերով.
2) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. Աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը
1. Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ։».
3) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից, 250-րդ հոդվածի 3-րդ մասից, 260-րդ հոդվածի 2-րդ մասից, 262-րդ հոդվածից հանել «աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող» բառերը:».
4) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։»:
Տեսչական մարմնի գործառույթները, իրավունքներն ու պարտականություններն առանձին օրենքով սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով այն, որ տեսչական մարմինների լիազորությունները սահմանվում են համապատասխան ոլորտային օրենքներով, իսկ տեսչական մարմինների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, վերակազմակերպման և գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ կարգավորված են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
2. Առաջարկվում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանել նախագծերի փաթեթից՝ հետևյալ հիմնավորմամբ.
Նախագծի 1-ին հոդվածով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կատարվող լրացմամբ տեսչական մարմիններին վերապահվում է ուսումնասիրությունների իրականացման լիազորություն, մինչդեռ գործող օրենսդրությամբ սահմանված չեն ուսումնասիրության իրականացման հիմքերն ու մեխանիզմները։ Օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում տեսչական մարմնին ուսումնասիրություն իրականացնելու լիազորություն վերապահելով՝ այդ մարմնին կտրվի հայեցողության և տնտեսավարող սուբյեկտի գործունեությանը միջամտելու բավական լայն շրջանակ։ Ուստի, այս համատեքստում ուսումնասիրություն իրականացնելու լիազորության սահմանումը դիտարկում ենք ոչ նպատակահարմար։ Հետագայում, հաշվի առնելով տեսչական մարմինների վերահսկողության ոլորտների առանձնահատկությունները, տվյալ տեսչական մարմնին ուսումնասիրության կամ վերահսկողական բնույթի այլ լիազորություն վերապահելու անհրաժեշտության հիմնավորումները, այդ լիազորությունները կնախատեսվեն համապատասխան ոլորտային օրենքներով՝ հստակ սահմանելով ուսումնասիրության իրականացման հիմքերը, կարգը և իրավական հետևանքները։
«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը 1.1-ին կետով լրացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ տեսչական մարմինը վարչական մարմին է և լիազորված է հարուցել վարչական վարույթներ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի։
3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1) 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 41-րդ հոդվածում լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 41-րդ հոդվածը.
2) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.6-րդ հոդվածով.
«Հոդված 41.6. Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը
Գործատուի կողմից մինչև տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ աշխատանքի ընդունելը կամ աշխատանքում ներգրավելը կամ մինչև տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելը կամ թույլատրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:».
3) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենսգրքի 421-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 42.1. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների կամ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`
Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների կամ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:».
4) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
1. Սույն օրենսգրքի 41.1-41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-47.5, 47.7- 47.13-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար), 96.1-ին, 152-րդ, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.5-րդ, 169.8-րդ, 173.3-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:».
5) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։»:
Միաժամանակ՝ հայտնում ենք նաև, որ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ վերահսկողության համակարգի ներդրումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով, իսկ այդ նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկով, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում:
Նախագծերում աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոփոխությամբ էապես աճելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունը, իսկ ներկայում տեսչական մարմինը չի տիրապետում աշխատանքի վերահսկողության համար բավարար ֆինանսական և կադրային ռեսուրսների, ինչպես նաև չունի բավարար տեխնիկական հագեցվածություն։
Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարելու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 1071-Ա որոշումներում: