«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1375-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցություն ցույց տալու համար նախատեսված 50000000 դրամից մնացած 28767123 դրամը բաշխել հետևյալ ձևով`
Հայաստանի հանրապետական կուսակցություն` | 8099847 դրամ, | |
«Արդարություն» դաշինք` | 4714070 դրամ, | |
«Օրինաց երկիր» կուսակցություն` | 4272447 դրամ, | |
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն` | 3936950 դրամ, | |
«Ազգային միաբանություն» կուսակցություն` | 3046857 դրամ, | |
Միավորված աշխատանքային կուսակցություն` | 1951358 դրամ, | |
Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն` | 1602167 դրամ, | |
«Հզոր հայրենիք» կուսակցություն` | 1143427 դրամ: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|