ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 732-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերակազմավորվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարին՝ ապահովել տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական ակտերի նախագծերը ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքիուղղ., թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Տեսչական մարմինը գործում է Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Տեսչական մարմնի անվանումն է`
1) հայերեն` Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին, ՇՎՏՄ
2) ռուսերեն` Инспекционный орган по надзору за рынком Республики Армении, ИОНР
3) անգլերեն` Market surveillance inspection body of the Republic of Armenia, MSIB
4) ֆրանսերեն` Organe d'inspection de la surveillance du marché de la République d'Arménie, ODSDM:
5. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները։
7. Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Տեսչական մարմնի գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Կոմիտասի 49/2:
II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման ոլորտներում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է:
10. Տեսչական մարմնի խնդիրներն են՝ ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Տեսչական մարմնի լիազորություններն են`
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով պետական վերահսկողության իրականացումը՝ ներառյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը,
2) չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի պահպանման, այդ թվում՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների պահանջների պահպանման, հաստատված տեսակի չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության և չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացումը անվտանգության տեսանկյունից,
3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սահմանված պահանջների, պայմանների պահման նկատմամբ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների իրականացումը,
5) տնտեսվարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը,
6) շուկայահանված ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջների և պայմանների պահպանման ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը,
7) ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկումը, ինչպես նաև մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրումը,
8) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ,
9) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, ոչ պարենային արտադրանքի անվտանգությանը և չափումների միասնականության ապահովմանը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջներին և պայմաններին վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը,
10) անհրաժեշտության դեպքում ստուգումների արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկում,
11) վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծությունների, ոչ պարենային արտադրանքի անվտանգությանը և չափումների միասնականության ապահովմանը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները,
12) իր լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով,
13) տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելը,
14) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների ներմուծման, իրացման և արտադրության ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
15) նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
16) իր իրավասության սահմաններում մասնակցություն զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացմանը.
17) Օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(11-րդ կետը խմբ., լրաց. 25.06.20 N 747-Լ)
IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Տեսչական մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), որը կազմված է տասն անդամից:
(12-րդ կետը փոփ. 14.08.19 N 1123-Լ)
13. Վարչապետը՝
1) հաստատում է տեսչական մարմնի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը և դրանցում կատարում փոփոխություններ,
2) հաստատում է տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ,
3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները,
4) իրականացնում է տեսչական մարմնի գործունեության վերահսկողությունը,
5) լսում է տեսչական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները,
6) վերահսկողություն է իրականացնում տեսչական մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանման նկատմամբ,
7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
14. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) նախագահում է ոչ պարենային արտադրանքների, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը:
15. Խորհուրդը`
1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.
2) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.
3) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.
4) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.
5) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.
6) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.
7) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
8) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.
9) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
16. Տեսչական մարմինը ղեկավարում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Վարչապետը խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է վարչապետը:
17. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
(17-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)
18. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և խորհրդին:
19. Տեսչական մարմնի ղեկավարը՝
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.
3) վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.
4) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին, խորհրդի դրական եզրակացության դեպքում` վարչապետի աշխատակազմին.
5) վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.
6) հաստատում է խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
8) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.
9) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, իր տեղակալների, տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
11) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.
12) խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.
13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
20. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:
21. Տեսչական մարմնի ղեկավարն ունի 2 տեղակալ, որոնց պաշտոնները վարչական են, նրանց պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ է կիրառում վարչապետը:
22. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
(22-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)
23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝
1) գործում է տեսչական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
24. Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականը՝
1) աջակցում է տեսչական մարմնի ղեկավարին իր լիազորությունների կատարման ընթացքում,
2) իր լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարցերի վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումներից կարող է ստանալ տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն։
25. Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը՝ իրականացնում է մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացմանն աջակցման աշխատանքներ, որոնց իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։
26. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը՝ իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի լիազորությունների իրականացմանն աջակցման աշխատանքներ, որոնց իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։
V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
27. Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն:
2) Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչություն:
3) Չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչություն:
4) Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն:
5) Որակի ապահովման վարչություն:
6) Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին:
28. Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:
VI. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԸ
29. Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
30. Տեսչական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
31. Տեսչական մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
VII. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
32. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։
VIII. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
33. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:
34. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է Խորհրդի հավանությանը, որից հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարին:
35. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարել միայն Խորհրդի համաձայնությամբ:
(հավելվածը խմբ. 02.08.18 N 1037-Լ, փոփ. 14.08.19 N 1123-Լ, խմբ., լրաց. 25.06.20 N 747-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |