ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 98-Ա |
«ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2019 թվականի օգոստոսի 29-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:
2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Տ. Հակոբյան |
|
|
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թ. սեպտեմբերի 11-ի թիվ 98-Ա որոշման |
1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»
(«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)
2. «Շողակաթ»
(«ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):