ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1325-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում և N 2 հավելվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության» բառերով.
2) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի» բառերը.
3) N 1 հավելվածի N 1 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝
« |
|
». |
4) N 1 հավելվածի N 2 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով՝
« |
|
». |
5) N 1 հավելվածի N 3 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով`
« |
|
». |
6) N 1 հավելվածի N 4 չափաքանակի աղյուսակում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով`
« |
|
», |
բ. «ԿՈՇԿԵՂԵՆ» բաժնի առաջին սյունակի «12» թիվը փոխարինել «12.2.» թվով.
7) N 1 հավելվածի N 5 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով`
« |
|
». |
8) N 1 հավելվածի N 6 չափաքանակի աղյուսակում`
ա. 12-րդ և 14-րդ կետերում «Քանակը» սյունակում «3 հատ» բառերը փոխարինել «6 հատ» բառերով,
բ. առաջին սյունակի 14-րդ կետից հետո կրկնվող «14» թիվը փոխարինել «14.1» թվով.
9) N 1 հավելվածի N 7 չափաքանակի աղյուսակում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով`
« |
|
», |
բ. 14-րդ կետում «Քանակը» սյունակում «52 հատ» բառերը փոխարինել «6 հատ» բառերով.
10) N 1 հավելվածի N 15 չափաքանակի աղյուսակի 39-րդ կետում «Շահագործման ժամկետը» սյունակում «3 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 4 Երևան |