ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2013 թվականի N 1129-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.11.13 N 1243-Ն)
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 7-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը և 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 110-Ն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
(1-ին կետը փոփ. 07.11.13 N 1243-Ն)
2. Սահմանել ընկերության ընդհանուր կապիտալը` 1,950,000.0 հազ. դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1,500,000.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 150000 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով և ընկերության գլխավոր պահուստ և (կամ) երաշխիքային հիմնադրամ` 450,000.0 հազ. դրամ:
3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
(3-րդ կետը խմբ.14.11.19 N 1600-Ն)
4. Լիազորել`
1) լիազոր մարմնին հիմնադրի անունից հաստատել ընկերության կանոնադրությունը.
2) լիազոր մարմնին հիմնադրի անունից ձևավորելու ընկերության խորհուրդը և դրանում կատարելու փոփոխություններ ու նշանակելու գործադիր մարմնի ղեկավարին և դրա անդամներին.
3) լիազոր մարմնին հիմնադրի անունից իրականացնելու ընկերության հիմնադրի և հետագայում նաև ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 29 Երևան |