ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1575-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ծրագրի շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 1,928,166,634 դրամ արժողությամբ գույքը` վերակառուցված ոռոգման համակարգերը, նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել՝
1) սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը համայնքների հետ, դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են նվիրաբերություն ստացող համայնքների միջոցների հաշվին.
2) սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 15 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ՀՀ մարզի և օբյեկտի անվանումը |
Օբյեկտի հզորությունը |
Կառույցի արժեքը |
IRFSP/CW/NS-2017/037 |
||
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում» |
Պ/էթիլենային խողովակ 9161 գծմ, վաք 1182 գծմ |
466,611,344 |
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում» |
խողովակաշար 948 գծմ, վաքեր LR4, LR6 8118 գծմ |
370,472,031 |
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում» |
պողպատյա խողովակ d=325մմ-2650գծմ, d=108մմ-650գծմ, ջրհան կայան 1 հատ |
137,679,036 |
«ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում» |
միաձույլ բետոնե ջրանց 4189 գծմ, վաքեր LR4-6480գծմ, LR6 600 գծմ |
407,230,063 |
«Լոռու մարզի Դսեղ համայնքի տնամերձ հողերի սնող ջրագծի կառուցում» |
Պ/էթիլենային խողովակ 391 գծմ |
17,135,991 |
«Լոռու մարզի Ճոճկան համայնքի լրացուցիչ ջրամատակարարում» |
Պ/էթիլենային խողովակ 2231 գծմ |
28,621,964 |
«ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի համար օրվա կարգավորման ջրամբարից /ՕԿՋ/ կենտրոնացված W2-ի,W3-ի ջրագծերի կառուցում և Փոքր Այրումի W1-ի,W2-ի ջրատարների կառուցում» |
Պ/էթիլենային խողովակ 1062 գծմ |
28,311,594 |
«ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի համար օրվա կարգավորման ջրամբարից /ՕԿՋ/ կենտրոնացված W1-ի ջրագծերի կառուցում» |
Պ/էթիլենային խողովակ 1240 գծմ |
26,921,882 |
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի վերականգնում» I,II հատվածներ |
Պ/էթիլենային խողովակ 2325 գծմ |
56,272,459 |
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցում» I,II,III,IV հատվածներ |
Պ/էթիլենային խողովակ 6509 գծմ |
206,002,220 |
«ՀՀ Արագածոտնիի մարզի Արագածավան գյուղի ջրամատակարարման համակարգի/3 թաղամաս/ վերականգնում» I,II,III հատվածներ |
Պ/էթիլենային խողովակ 5063 գծմ |
122,587,152 |
«ՀՀ Գեղարքունիքի մարզի |
պողպատե խողովակ d=273 մմ I=1901 |
60,320,898 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
1,928,166,634 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |