ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2020 թվականի N 237-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 180-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 180-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «2019 թվականի նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 21 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 21-ի N 237-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի N 180-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Առաքելյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Ուդումյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Սմբատյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մինասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ |
Ռ. Ստեփանյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ |
Հ. Հովհաննիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Առուշանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող |
Ն. Սարգսյան |
- ՀՀ վարչապետի օգնական»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |