«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2006 թվականի N 325-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
1. Սահմանել փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:
2. Փրկարարական ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` մեկ միլիոն դրամի չափով:
(2-րդ կետը փոփ. 05.05.11 N 667-Ն, 28.06.12 N 795-Ն, 10.12.15 N 1446-Ն)
3. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաև «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողները նույնպես ենթակա են պարտադիր պետական ապահովագրության` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է ընդհանուր գումարների նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`
ա. առաջին խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 50 տոկոսի չափով,
բ. երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 40 տոկոսի չափով,
գ. երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 30 տոկոսի չափով:
Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումար չի վճարվում, եթե փրկարարական ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, խմբ. 10.12.15 N 1446-Ն)
4. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմնի կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում փրկարարական ծառայողներին:
(4-րդ կետը խմբ. 23.07.15 N 819-Ն, փոփ. 05.12.19 N 1719-Ն)
5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմնի կողմից կազմված ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված զոհված (մահացած) կամ հաշմանդամություն ունեցող փրկարարական ծառայողների ցուցակի համաձայն: Հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողների ցուցակում նշվում են փրկարարական ծառայողի հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի տվյալները, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողին վճարման ենթակա գումարի չափը, գումարն ստացողի` հաշմանդամի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը, իսկ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ցուցակում նշվում է յուրաքանչյուր զոհված փրկարարական ծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված (մահացած) փրկարարական ծառայողների անձնական տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան՝ սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:
(5-րդ կետը խմբ. 23.07.15 N 819-Ն, փոփ. 05.12.19 N 1719-Ն)
(հավելվածը փոփ. 05.05.11 N 667-Ն, 28.06.12 N 795-Ն, 25.09.14 N 1039-Ն, խմբ. 23.07.15 N 819-Ն, փոփ., խմբ. 10.12.15 N 1446-Ն, փոփ. 05.12.19 N 1719-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |