Գլխավոր տեղեկություն
Номер
N 677-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.07.2016
Дата вступления в силу
02.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 677-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 13-րդ հոդվածներով և «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված սարքավորումները՝ համաձայն հավելվածի, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ քաղ. Երևան 0025, Չարենցի փող., 46 շենքի հասցեում տեղադրելու և «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի մայիսի 18-ին կնքված NՀՀԿԱ-ՇՀԾՁԲ-15/6-16/23 ծածկագրով գնման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման համար օգտագործելու պայմանով:

2. Առաջարկել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին թույլատրել սույն որոշման հավելվածում նշված գույքի տեղադրումը քաղ. Երևան 0025, Չարենցի փող., 46 շենքի հասցեում և դրա շահագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գույքը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 1

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 677-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանն ամրացվող սարքավորումների

NN
ը/կ

Անվանումը

Տեխնիկական բնութագրերը

Քանակը
(հատ)

Արժեքը

1.

Սկաներ՝ համակարգիչների համար

Սկաներ՝ HP ScanJet Pro 2500 f1 Flatbed scanner, A4:

21

3,726,450

2.

Սկաներ՝ համակարգիչների համար

Լայնաֆորմատ, գունավոր սկաներ Colortrac SmartLF SC42e Xpress express colour SingleSensor Scanner P/N 01H062+ կարգավորվող տակդիրով, իր համար նախատեսված համակարգչով` (ներառյալ անհրաժեշտ լիցենզավորված ծրագրերը) և մոնիթորով:

1

2,657,500

3.

Համակարգիչ՝ ամբողջը մեկում

Համակարգիչ՝ HP Desktop Core i3, պրոցեսորը՝ Core i3 4160, բազային հաճախականությունը` 3.6GHz, 3 MB Cache, հիշողությունը (RAM)՝ 4GB DDR3, կոշտ սկավառակը (HDD)՝ 1TB (7200 RPM) SATA, ստեղնաշարը՝ երկուսը մեկում HP SmartCard CCID Keyboard ISO 7816 ID1 քարտի ընթերցիչով, USB մկնիկ, օպերացիոն համակարգը՝ լիցենզավորված Windows 7 pro Eng.: Մոնիթորը՝ HP ProDisplay P222VA, անկյունագիծը՝ (54.6սմ) 21.5'', LED, ֆորմատը` 16։9 Full HD 1920 x 1080

21

8,836,275

4.

Անխափան սնուցման աղբյուրներ

Անխափան սնուցման սարք՝ PowerCom RPT-600VA /360W, AVR:

21

944,000

Ընդամենը

16,164,225

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան