ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2018 թվականի N 580-Ա
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը՝
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա մարմին է՝
ա. Սոցիալական ապահովության ծառայությունը.
2) Արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ են՝
ա. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,
բ. Քրեակատարողական ծառայությունը,
գ. Պրոբացիայի ծառայությունը.
3) Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմին է՝
ա. Փրկարար ծառայությունը.
4) Արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմին է՝
ա. Պետական արարողակարգի ծառայությունը.
5) Բնապահպանության նախարարությանը ենթակա մարմին է՝
ա. Անտառային կոմիտեն.
6) Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը ենթակա մարմին է՝
ա. Ջրային կոմիտեն.
7) Կրթության և գիտության նախարարությանը ենթակա մարմիններ են՝
ա. Գիտության կոմիտեն,
բ. Բարձրագույն որակավորման կոմիտեն,
գ. Լեզվի կոմիտեն.
8) Պաշտպանության նախարարությանը ենթակա մարմիններ են՝
ա. Ռազմարդյունաբերության կոմիտեն,
բ. Զինված ուժերի գլխավոր շտաբը.
9) Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ենթակա մարմին է՝
ա. Միգրացիոն ծառայությունը.
10) Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա մարմիններն են՝
ա. Զբոսաշրջության կոմիտեն,
բ. Պետական գույքի կառավարման կոմիտեն.
11) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ենթակա մարմին է՝
ա. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.
12) Ֆինանսների նախարարությանը ենթակա մարմին է՝
ա. գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 29 Երևան |