«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 դեկտեմբերի 2017 թ. |
թիվ 298-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 15-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգի 11-րդ կետում.
ա. «առևտրական նպատակով պահվող» բառերը փոխարինել «շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով,
բ. «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,
2) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվությունում «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
3) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվությունում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
4) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 12-րդ բաժինը 12810-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
5) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 13-րդ բաժինը 13710-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
6) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 14-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
7) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 186-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
8) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվությունից հանել 19116-րդ «Կանխավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը և 19117-րդ «Գերավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը,
9) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 192-րդ ենթաբաժնի անվանումից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,
10) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 192-րդ ենթաբաժինը 19220-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
11) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,
12) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 20-րդ բաժինը 20105-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
13) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 22-րդ բաժինը 22313-րդ տողից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 224-րդ «Գուդվիլ» ենթաբաժնով.
« |
|
», |
14) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 23-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
15) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 250-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
16) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվությունից հանել 253-րդ «Բռնագանձված գրավ» ենթաբաժինն իր համապատասխան տողերով,
17) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 3700-րդ տողում «ավանդային սերտիֆիկատներ» բառերը փոխարինել «արժեթղթեր» բառով,
18) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 392-րդ «Ներքին և արտաքին կրեդիտորական պարտքեր» ենթաբաժինը 39230-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
19) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 420-րդ «Պահուստներ» ենթաբաժինը 42000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
20) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 511-րդ «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
21) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 81-րդ բաժինը 81301-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
22) Ձև թիվ 5 հաշվետվության 3.14-րդ կետում «Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 28 Երևան
կենտրոնական բանկի նախագահԱ. Ջավադյան