«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1288-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում և 1, 2, 3, 4, 5 ու 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.
բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «7» թիվը փոխարինել «18» թվով, «կազմակերպումը, նրանց այլ խնամակալական մանկական կազմակերպություններ տեղափոխումն է» բառերը` «կազմակերպումն է» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|