120.0057.23.07.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հուլիսի 2001 թ. |
N 57 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻ» ԵՎ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով սահմանված դրույթով և նպատակ ունենալով 2003 թ. հունվարի 1-ից վիճակագրական աշխատանքներում ամբողջովին անցնել նոր միջավայրի` այն է. կիրառել տնտեսական գործունեությունների ընդհանուր դասակարգիչը (ՏԳԸԴ, NACE հիման վրա), ապրանքների դասակարգիչն ըստ գործունեության (CPA-Classification of Products according to their Activities, հիման վրա), ինչպես նաև անցնել պետական վիճակագրական հաշվետվություններով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանը և դրա համար ընդունելով ՀՀ-ում ամբողջական և արդիական վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստր ունենալու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. հաստատել «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տեղեկանք-հարցաթերթը» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման հրահանգը» (կցվում է),
2. սահմանել, որ 2002 թ. արդյունքներով սույն հարցաթերթի կիրառումն ապահովելու նպատակով դրա ուղարկումը (ներկայացումը) իրավաբանական անձանց պետք է կատարվի 2002 թ. մարտի 1-ից ոչ ուշ:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)
200__ թվականի արդյունքներով
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգերի | |
«Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ |
Հաստատված է` ՀՀ ՎՊԽ 2001 թ. 23.07.01թ. թիվ 57 որոշմամբ Ներկայացվում է` ՀՀ ԱՎԾ ____________ Ներկայացնում են` իրավաբանական անձինք Ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը: |
1. Իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ) (ութանիշ թիվ), (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |||||||||||||
2. Պետռեգիստրում գրանցման համարը (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |||||||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (ութանիշ թիվ), (լրացվում է համաձայն հարկային տեսչության մարմնի կողմից տրված վկայականի) |
| |||||||||||||
Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում ՀՀ ԱՎԾ կողմից տրամադրվեն հաջորդ 4-ից 13 կետերի տվյալները, ապա այստեղ šնշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ» նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց: | ||||||||||||||
4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը |
š | |||||||||||||
_________________________________________________________ _________________________________________________________ | ||||||||||||||
5. Կազմակերպական-իրավական ձևը _____________________________ ծածկագիրը * |
š | |||||||||||||
6. Հիմնադիրները (մասնակիցները) ** | 1 △ 2 △3 △4 △ š | |||||||||||||
1. պետություն, 2. համայնք, 3. իրավաբանական անձ, 4. քաղաքացի | ||||||||||||||
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում |
△ | |||||||||||||
7. Իրավաբանական անձի գտնվելու վայրը |
š | |||||||||||||
մարզը ________________ ծածկագիրը * |
| |||||||||||||
համայնքը ______________ ծածկագիրը * |
| |||||||||||||
բնակավայրը _____________ փոստային դասիչը |
| |||||||||||||
փողոցը, շենքը _____________ հեռախոս (ներ)ը ______________ | ||||||||||||||
էլեկտրոնային հասցեն (e-mail) ____________________________ | ||||||||||||||
8. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները |
š | |||||||||||||
1. ____________________ ծածկագիրը * |
| |||||||||||||
2. ____________________ ծածկագիրը * |
| |||||||||||||
3. ____________________ ծածկագիրը * |
| |||||||||||||
4. ____________________ ծածկագիրը * |
| |||||||||||||
... ____________________ ծածկագիրը * |
|
9. Արտադրանքի, ապրանքների, |
10. Աշխատողների միջին ցուցակային 1.______________հազ. դրամ |
ընդամենը________ հազ. դրամ |
ընդամենը________ հազ. դրամ |
11. Գործունեության հիմնական տեսակի իրականացման իրական հասցեն (լրացվում է, եթե տարբերվում է 7 կետում լրացված հասցեից) |
š | |||||
մարզը ________________ ծածկագիրը * |
| |||||
համայնքը ______________ ծածկագիրը * |
| |||||
բնակավայրը _____________ փոստային դասիչը |
| |||||
փողոցը, շենքը ___________ հեռախոս (ներ)ը _____________ | ||||||
12. Իրավաբանական անձը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ո՞չ (ընդգծել) ԱՅՈ ՈՉ š | ||||||
13. Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան), անվանման, հասցեների և այլնի մասին__________________________________________ š | ||||||
15. Տնօրենի անուն, ազգանուն ________________________________ (ստորագրություն) | ||||||
16. Լրացման ամսաթիվը ____________________________________ |
* Ծածկագրերը լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ
** Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում
*** Աշխատողների թվաքանակի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները
|
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տեղեկանք-հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 29.05.01 թ. ընդունված «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթների համապատասխան:
Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
Տեղեկանք-հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր իրավաբանական անձինք:
Տեղեկանք-հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: 8-րդ կետում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով տեղեկանք-հարցաթերթի ներկայացման վայրում ՀՀ ԱՎԾ ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:
Տեղեկանք-հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:
Տեղեկանք-հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
Տեղեկանք-հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող իրավաբանական անձի համաձայնության դեպքում, որի համար 4-ից 13 կետերի դիմաց š,-ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (տեղեկանք-հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:
2. Լրացման կարգը
Տեղեկանք-հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ)» և կետ 2-ը` «պետռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները)*», և 7-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա:
_____
* Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում:
8-րդ` «գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակներն` ըստ զուտ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է իրավաբանական անձի կողմից` քննարկելով տեղեկանք-հարցաթերթի լրացման վայրում ՀՀ ԱՎԾ ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:
9-րդ` «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ կետում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:
10-րդ կետում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար:
Հիշեցվում է, որ ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ (ինչպես նաև 9-րդ) կետում նշված գործունեության տեսակների (զուտ հասույթների) հաջորդականությանը:
11-րդ` «գործունեության հիմնական տեսակի իրականացման իրական հասցեն» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ` իրավաբանական հասցեից տարբերվող հասցեում:
12-րդ` «իրավաբանական անձը ներկայումս (տեղեկանք-հարցաթերթի լրացման պահին) գործել է թե ո՞չ» կետում ընդգծել «Այո» կամ «Ոչ»:
Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
13-րդ` «Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան) անվանման, հասցեների և այլնի մասին» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտասահմանում:
14-րդ կետում լրացվում է տնօրենի անունը, ազգանունը, ինչպես նաև ստորագրվում նրա կողմից:
15-րդ կետում նշվում է տեղեկանք-հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:
Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին` 52-42-45 հեռախոսահամարով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 ՕԳՈստոսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001138