«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 օգոստոսի 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2003 թ. |
N 280-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ի ԹԻՎ 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 407-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Կանոնակարգ 15-ի գլուխ 3-ի կետ 3-ի առաջին պարբերության «21 և 22» թվերը փոխարինել «21, 22 և 30» թվերով:
1.2. Կանոնակարգ 15-ի գլուխ 6-ը լրացնել նոր 361 և 362 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«361. Վարկային կազմակերպությունները պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ դրանց կից ծանոթագրությունների), աուդիտորական եզրակացության հետ միասին, իսկ ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը աուդիտորական եզրակացության հետ միասին` թղթային տարբերակով, հասանելի դարձնել հասարակությանը վարկային կազմակերպությունում:
362. Վարկային կազմակերպությունները պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները:»:
1.3. Կանոնակարգ 15-ի գլուխ 6-ի կետ 38-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Վարկային կազմակերպությունները օրենքներով և սույն Կանոնակարգով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման համապատասխան բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) և հրապարակված հաշվետվության օրինակը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2003 թ. օգոստոսի 15 |