ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2001 թվականի |
թիվ 333 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերում վերստուգումների իրականացումը» կանոնակարգ 4-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1. կանոն 3.12-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Կանոն 3.12
Համալիր վերստուգումների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, բանկի ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների նախնական քննարկում:
Նախնական քննարկմանը մասնակցող բանկի մասնակիցների անուն, ազգանունը, անվանումը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է ԿԲ նախագահի համաձայնեցմանը:
Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջարկությամբ` բանկը պարտավոր է ապահովել վերստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը վերստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի մասնակիցների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ վերստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, կարող են հրավիրվել նաև տվյալ բանկում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:
Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն».
1.2. կանոն 4.4-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Կանոն 4.4
Նպատակային վերստուգումների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, բանկի ղեկավարների, վերստուգող խմբի անդամների և ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների քննարկում:
Քննարկմանը մասնակցող բանկի մասնակիցների անուն, ազգանունը, անվանումը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է ԿԲ նախագահի համաձայնեցմանը:
Բանկային վերահսկողության դեպարտամենտի առաջարկությամբ` բանկը պարտավոր է մինչև քննարկումն ապահովել վերստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը ԿԲ կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը վերստուգման արդյունքների քննարկմանը: Բանկի մասնակիցների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ վերստուգման արդյունքների քննարկման չկայացման համար:
Անհրաժեշտության դեպքում քննարկմանը կարող են մասնակցել վերստուգման խնդրին առնչվող բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները:
Քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն»:
2. Ուժը կորցրած համարել կանոնակարգի 6.7, 6.8, 6.9, 6.10 կանոնները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: