ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2015 թվականի |
թիվ 31 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի՝ կապարի 45% զանգվածային բաժնից ոչ պակաս պարունակությամբ հանքաքարերի և կապարի խտահանքերի համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2607 00 000 1 ծածկագրով դասակարգվող՝ կապարի 45% զանգվածային բաժնից ոչ պակաս պարունակությամբ հանքաքարերի և կապարի խտահանքերի համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2015 թվականի մայիսի 25-ից մինչև 2017 թվականի մայիսի 24-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 6Դ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 25.05.2015թ.-ից մինչև 24.05.2017թ.-ը ներառյալ:»:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |