ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2015 թվականի N 856-Ա
ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանին 2015 թվականի նոյեմբերի 4-7-ը գործուղել Իռլանդիա (Դուբլին)` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանում» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջեմմա Բաղդասարյանի՝ Իռլանդիա (Դուբլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ջեմմա Բաղդասարյանի՝ Իռլանդիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.11.2015, N 1068-Ա | 12.11.2015, N 856-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|