«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005432
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հոկտեմբերի 2005 թ. |
N 517-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 5-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1.1. Կանոնակարգ 1-ի 89-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը (բացառությամբ մաքսատների, մաքսակետերի տարածքներում տեղակայված բանկի մասնաճյուղի) կամ բանկի տարածքային ստորաբաժանումը պետք է ունենա՝»:
1.2.Կանոնակարգ 1-ը լրացնել նոր 891-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«891 Մաքսատների կամ մաքսակետերի տարածքներում տեղակայված բանկի մասնաճյուղը պետք է ունենա՝
ա) բանկին սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք, որը պետք է գտնվի մաքսատների և մաքսակետերի տարածքներում: Մասնաճյուղում պարտադիր պետք է տեղադրված լինի չհրկիզվող պահարան, որը պետք է ամրացված լինի հատակին և պատին:
բ) ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր՝ նշված միջոցների տեղափոխման և հանձնման համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|