600.0029.19.06.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2001 թ. ք. Երևան |
N 29 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 44 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 37 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դ), 17-րդ հոդվածի է), ը) ենթակետերը և 41-րդ հոդվածի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 11-ի N 44 որոշման 1-ին կետով հաստատված` «Շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիայի մատակարարման (առք ու վաճառքի)» պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. | Վճարման կարգը |
6.1. Վաճառողի կողմից առաքված ջերմային էներգիայի արժեքը որոշվում է ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտի հիման վրա: Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով:
6.2. Ելնելով ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը:
6.3. Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված` 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին: Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին: Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Վաճառողը գնորդին տույժ է վճարում` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի --------%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի):
Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը:
6.4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ` նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել»:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի N 37 որոշմամբ հաստատված` «էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող» պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) պայմանագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վճարման կարգը
5.1. Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտի հիման վրա: Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով:
5.2. Ելնելով էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը:
5.3. Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված` 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին: Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին: Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Վաճառողը գնորդին տույժ է վճարում` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի ____%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի):
Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը:
5.4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ` նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել»:
3. Հանձնարարել լիցենզավորված ընկերություններին` 15-օրյա ժամկետում նշված պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Ն. Գրիգորյան |