600.0005.31.05.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 1999 թվականի քաղ. Երևան |
N 5 |
ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի դ) կետը և 20-րդ հոդվածի ա) կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ցածր լարման սպառողներին (ներառյալ` բնակչությանը) առաքվող էլեկտրական էներգիայի գիշերային սակագին` 15 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագինը գործում է ժամը 23.00-ից մինչև 7.00 բնակչության համար սույն թվականի հոկտեմբերի 1-ից, ցածր լարման այլ սպառողների համար` սույն թվականի հուլիսի 1-ից:
3. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամներին, ստորաբաժանումների ղեկավարներին (համակարգող Ն. Գրիգորյան)`
եռօրյա ժամկետում ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սույն որոշման կիրառումն ապահովող անհրաժեշտ ժամանակացույցների և կարգերի ցանկը` ի նկատի ունենալով, որ դրանք ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից պետք է հաստատվեն մինչև սույն թվականի հունիսի 20-ը (ցածր լարման այլ սպառողների մասով) և սեպտեմբերի 1-ը (բնակչության մասով)` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` ապահովելով նշված փաստաթղթերի քննարկումը հասարակայնության լայն շրջաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |