«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305457
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 հոկտեմբերի 2005 թ. |
N 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային և սուրհանդակային կապի մասին» Ձև թիվ 21-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Փոստային կապի մասին» Ձև թիվ 21-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 30-Ն որոշումը:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
ՀԱՎԵԼՎԱԾ | |
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. 110 տողում արտացոլվում է փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, իսկ 120 տողում՝ առաքման տեղամասերի քանակը:
2.2. 130 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:
2.3. 140-200 տողերում արտացոլվում է շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը՝ հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:
2.11. 210 տողում լրացվում է հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների միջին ցուցակային թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում կապի կազմակերպության հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազ մի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են նաև ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
1. Ազգային վիճակագրական ծառայություն |
Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը |
_____________________ I_I_I_I_I_I_I
Մարզը _________________ Համայնքը_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» «Տպագրված է» | ||
| |||
Չլրացնել ß | |||
ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ
200____ թ. համար
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդա-մենը |
այդ թվում՝ | |
քաղաքներում |
գյուղերում | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքների քանակը |
110 |
հատ |
|
|
|
Առաքման տեղամասերի քանակը |
120 |
-''- |
|
|
|
Գործող փոստարկղեր |
130 |
-''- |
|
|
|
Փոստ-դրամարկղային մեքենաներ |
140 |
-''- |
|
|
|
Երեսպատման-դրոշմակման, դրոշմակող մեքենաներ |
150 |
-''- |
|
|
|
Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և ծանրոցածրարների տեսակավորման սարքավորումներ |
160 |
-''- |
|
|
|
Նամակատեսակավորման կոմպլեկտներ |
170 |
-''- |
|
|
|
Բոլոր տեսակի կոնվեյերներ և փոխադրիչներ |
180 |
-''- |
|
|
|
Կոնտեյներներ |
190 |
-''- |
|
|
|
Փոստային և սուրհանդակային կապի կարիքների համար օգտագործվող համակարգիչներ |
200 |
-''- |
|
|
|
Փոստատարների միջին ցուցակային թվաքանակը |
210 |
մարդ |
|
|
|
Ղեկավար | _____________________ | _____________________ |
(Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | |
Լրացնող |
_____________________ |
_____________________ |
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն, պաշտոն) |
_____________________ |
__ ___________200__թ. | |
(Հեռախոսահամար(ներ) |
(լրացման ամսաթիվը) | |
Էլեկտրոնային փոստ |
______________________@____________________ |