ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2008 թվականի N 1129-Ա
«ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ն ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2֊րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրպետության կառավարությունը որոշում է.
1. 2008 թվականի հոկտեմբերի 13-16-ը կազմակերպել և ֆինանսավորել Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Մենք հաղթանակի ժառանգերն ենք» խորագրով միջազգային ակցիան։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) նախապատրաստել և անցկացնել 2008 թվականին Հայաստանի Հարապետությունում «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիայի անցկացման կազմկոմիտեի հաստատած ծրագրով նախատեսված միջոցառումները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցներում և ապահովել համապատասխան փոխադրամիջոցներով ու վառելիքով։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՜
1) պատվիրակությունների սպասարկման համար հոկտեմբերի 13-16-ը տրամադրել «Աուդի Ա 6» և «Աուդի Ա 8» մակնիշի մեկական ավտոմեքենա և դրանք ապահովել վառելիքով.
2) ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ պատվիրակությունների ուղեկցությունն իրականացնելու համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հայտի։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ հոկտեմբերի 13-16-ը ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ անհրաժեշտության դեպքում պատվիրակությունների անդամներին ցուցաբերել բուժօգնություն։
7. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիայի միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 47.280,2 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի։
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման N 2 հավելվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին հատկացված գումարները տրամադրել համապատասխան կազմակերպություններին՝ նվիրաբերության պայմանագրերի հիման վրա։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN Գնման առարկայի (ապրանքների, աշխատանքների և ծառայությունների)անվանումները Տեխնիկական բնութագիրը Կատարողը 1 2 3 4 1. Պատվիրակության անդամներին հյուրանոցում տեղավորելը (13.10.08 թ.–16.10.08 թ.) «Շիրակ» հյուրանոցում (70 մարդ) ՀՀ պաշտպանության նախարարություն 2. Պատվիրակության անդամներին ճաշով ապահովելը (3 օր) «Ֆորում» համալիրում (70 մարդ) ՀՀ պաշտպանության նախարարություն 3. Պատվիրակության անդամներին ընթրիքով ապահովելը (3 օր) «Ֆորում» համալիրում (70 մարդ) ՀՀ պաշտպանության նախարարություն 4. Տոնական ընթրիքի կազմակերպում (14.10.08 թ.) «Նոր Ձորաբերդ» համալիրում ՀՀ պաշտպանության նախարարություն 5. Տոնական ճաշկերույթի կազմակերպում (15.10.08 թ.) «Արքայաձոր» համալիրում Երևանի քաղաքապետարան 6. Տոնական համերգ՝ ԱՊՀ երկրների երգերով ու պարերով (14.10.08 թ.) «Նոր Ձորաբերդ» համալիրում ՀՀ պաշտպանության նախարարություն 7. Տոնական համերգ՝ հայ երգիչների և հանրային հեռուստատեսության ու ռադիոյի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (15.10.08 թ.) Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում ՀՀ պաշտպանության նախարարություն 8. Հրավառութուն «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ պաշտպանության նախարարություն 9. Լուսանկարչական ծառայություն ծրագրով սահմանված վայրերում պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանումներ, լուսանկարների տպում և հանձնում ակցիայի մասնակիցներին ՀՀ պաշտպանության նախարարություն 10. Հուշանվերներ (Երևանի մասին) հուշանվերներ ակցիայի մասնակիցներին Երևանի քաղաքապետարան 11. Փոքր պատվադրոշ պատվադրոշ միջազգային ակցիայի դրոշմով և գունավոր տպագրությամբ, ամրացված օնիքսե պատվանդանով ձողի վրա ՀՀ պաշտպանության նախարարություն 12. Բուկլետ՝ ակցիայի անցկացման ծրագիր հաստատված ծրագրով բուկլետի պատրաստում՝ դիզայն և գունավոր տպագրություն ՀՀ պաշտպանության նախարարություն 13. Հուշանվեր-պայուսակ՝ ակցիայի դրոշմով պատի օրացույց, գրիչ, հուշատետր, պայուսակ ՀՀ պաշտպանության նախարարություն 14. Հուշանվեր-գինի՝ ակցիայի դրոշմով հայկական նռան գինին՝ միջազգային ակցիայի խորհրդանշանով և անվանմամբ թղթե տոպրակի մեջ ՀՀ պաշտպանության նախարարություն 15. Հուշանվեր-գիրք՝ ակցիայի դրոշմով գրքի պատկերով, միջազգային ակցիայի խորհրդանշանով և անվանմամբ ու «Նաիրի» հայկական կոնյակով ՀՀ պաշտպանության 16. Գիրք ակցիայի մասնակիցներին «Հայոց բնաշխարհ» ՀՀ պաշտպանության 17. Գիրք ակցիայի մասնակիցներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ՀՀ պաշտպանության 18. Ծաղկեպսակ(հավերժության նշանը պատկերող, թարմ ծաղիկներից պատրաստված՝ պատվանդանով) Անհայտ կորած զինվորի հուշակոթողին, մարշալ Հ. Բաղրամյանի, Նելսոն Ստեփանյանի ՀՀ պաշտպանության նախարարություն 19. Շաղիկներ (մեխակներ՝ սպիտակ գույնի) Անհայտ կորած զինվորի հուշակոթողին, մարշալ Հ. Բաղրամյանի, Նելսոն Ստեփանյանի և Եղեռնի հուշարձաններին ՀՀ պաշտպանության նախարարություն 20. Ավիատոմսերի ձեռքբերում Մոսկվա-Երևան-Մոսկվա ՀՀ պաշտպանության նախարարություն 21. Ավիատոմսերի ձեռքբերում Կիև- Երևան-Կիև ՀՀ պաշտպանության նախարարություն 22. Ավիատոմսերի ձեռքբերում Մինսկ-Երևան-Մինսկ ՀՀ պաշտպանության նախարարություն 23. Ավիատոմսերի ձեռքբերում Քիշնև-Երևան-Քիշնև ՀՀ պաշտպանության նախարարություն 24. Ավիատոմսերի ձեռքբերում Աստանա-Երևան-Աստանա ՀՀ պաշտպանության նախարարություն 25. Ավիատոմսերի ձեռքբերում Բիշքեկ-Երևան-Բիշքեկ ՀՀ պաշտպանության նախարարություն 26. Ավիատոմսերի ձեռքբերում Տաշքենդ-Երևան-Տաշքենդ ՀՀ պաշտպանության նախարարություն 27. Ավիատոմսերի ձեռքբերում Դուշանբե-Երևան-Դուշանբե ՀՀ պաշտպանության նախարարություն 28. Ավիատոմսերի ձեռքբերում Աշխաբադ-Երևան-Աշխաբադ ՀՀ պաշտպանության նախարարություն 29. Ավիատոմսերի ձեռքբերում Նյու Յորք-Երևան-Նյու Յորք ՀՀ պաշտպանության նախարարություն 30. Ավիատոմսերի ձեռքբերում Տորոնտո-Երևան-Տորոնտո ՀՀ պաշտպանության նախարարություն 31. Ավիատոմսերի ձեռքբերում Լոնդոն-Երևան-Լոնդոն ՀՀ պաշտպանության նախարարություն 32. Ավիատոմսերի ձեռքբերում Փարիզ-Երևան-Փարիզ ՀՀ պաշտպանության նախարարություն 33. Ավիատոմսերի ձեռքբերում Մադրիդ-Երևան-Մադրիդ ՀՀ պաշտպանության նախարարություն
նախարարություն
նախարարություն
նախարարություն
և Եղեռնի հուշարձաններին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ՝ ԸՍՏ ՍՏԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ) |
NN |
Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Տարի |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները |
1. |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
42,690.2 |
X |
X |
այդ թվում՝ |
X |
X |
X |
Նվիրաբերություն «Նիկկի յունիթի» ՍՊԸ-ին՝ «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով անցկացվելիք միջազգային ակցիայի միջոցառումների իրականացման համար |
42,690.2 |
նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
2. |
Երևանի քաղաքապետարան |
4,590.0 |
X |
X |
այդ թվում՝ |
X |
X |
X |
Նվիրաբերություն «Երևան» հիմնադրամին՝ «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով անցկացվելիք միջազգային ակցիայի միջոցառումների իրականացման համար |
4,590.0 |
նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
Ընդամենը |
X |
47,280.2 |
X |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |