«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 մարտի 2010 թ. |
թիվ 47-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2010 թվականի ապրիլի 30-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Յոհան Կրոյֆ» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. մարտի 18 ք. Երևան |
|
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի մարտի 16-ի թիվ 47-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՅՈՀԱՆ ԿՐՈՅՖ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
1. «Յոհան Կրոյֆ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Յոհան Կրոյֆ» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրության միջև Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2010»:
Հուշադրամի դարձերեսին Նիդերլանդների ազգային գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ միասին ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Յոհան Կրոյֆի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Յոհան Կրոյֆի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «JOHAN CRՍYFF» գրառումը:
Հուշադրամը՝ թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը և հարգը | արծաթ, 9250 + 50 |
Զանգվածը | 28,28 + 0,25 գ |
Տրամագիծը | 38,61 + 0,15 մմ |
Ձևը | կլոր |
Որակը | պրուֆ |
Ձևավորումը | դրոշմատպագրություն դարձերեսին |
Դրամաշուրթը | հարթ |
Տպաքանակը | մինչև 20.000 հատ |
1.2 «ՅՈՀԱՆ ԿՐՈՅՖ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը