ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1248-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորող լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ`
ա) սույն որոշմանը կից N 1 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում իրենց կողմից տրված լիցենզիաների մասին,
բ) սույն որոշմանը կից N 2 ձևով` գործող լիցենզիաների մասով հաշվետու ամսվա ընթացքում գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման մասին:».
2) որոշման 2-րդ կետում «էներգետիկայի» բառը փոխարինել «հանրային ծառայությունները» բառերով, կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին» բառերը, իսկ «հարկային մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.
3) որոշման 3-րդ կետում «մագնիսական կրիչով (կամ էլեկտրոնային փոստով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերով, իսկ «հարկային մարմին» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.
5) որոշման NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության
Հավելված հոկտեմբերի 29-ի N 1248-Ն որոշման
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. նոյեմբերի 4
Երևան
ՀՀ կառավարության 2009 թվականի
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20_թ._________________________ամսվա համար
___________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
NN |
Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ |
Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ |
Ծանոթա-գրություն | ||||||||
Իրավա-բանական անձի անվանումը, կազմա-կերպական-իրավական ձևը, անհատ ձեռնար-կատիրոջ անունը, ազգանունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) |
Հարկ վճարողի հաշվառման |
Իրավա-բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-կատիրոջ բնակության) վայրը |
Գործու-նեության իրակա-նացման վայրի հասցեն |
Սերիան |
Համարը |
Գործու-նեության տեսակը |
Տրամադրման ամսաթիվը |
Գործողության ժամկետի ավարտը |
Լիցենզիան ստանալու համար պետական տուրքի վճարման ամսաթիվը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Կատարող |
______________________________________ |
|
|
Հեռախոսահամարը |
______________________________________ |
Ստորաբաժանման ղեկավար |
______________________________________ |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20_թ. _________________________ ամսվա համար
___________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
NN ը/կ Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ Տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման մասին Տեղեկություններ Տեղեկու-թյուններ լիցենզիայի գործո-ղության ժամկետի երկարա-ձգման մասին Տեղեկություններ լիցենզիայի գործողության կասեցման մասին Տեղեկու-թյուններ լիցենզիայի գործողու-թյան դա-դարեցման մասին Ծանոթա-գրություն Իրավաբա- Հարկ վճարողի հաշ-վառման համարը (ՀՎՀՀ) սերիան համարը գործու-նեության տեսակը որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը լիցենզիայի գրանցված փոփո-խությունը որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը գործու-նեության իրակա-նացման նոր վայրը երկարա-ձգված ժամա-նակա-հատվածի ավարտման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը կասեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը կասեցումը հանելու մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը գործո-ղության դադա-րեցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
գործունեության իրականացման վայրի
փոփոխության մասին
նական անձի անվանումը, կազմա-կերպական- իրավական ձևը, անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ազգա-նունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, սոցիալական ապա-հովության քարտի համարը (առկայության դեպքում)
Կատարող |
______________________________________ |
|
|
Հեռախոսահամարը |
______________________________________ |
Ստորաբաժանման ղեկավար |
______________________________________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |