ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1433-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հատկացնել`
1) 2005 թվականի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը փոխհատուցելու նպատակով` 2854.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով).
2) 2007 թվականի ընթացքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության դիմաց` 404.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կոմունալ ծառայություններ» հոդվածով).
3) 2006 թվականի ընթացքում կապի ծառայության դիմաց` 279.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 11 Երևան |