ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2013 թվականի N 1196-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ և 10-րդ կետերում «5» թիվը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով,
բ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ սահմանված` օբյեկտը, որի կազմում առկա են 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ, շահագործման ընդունող հանձնաժողովում ներգրավված է լիազոր մարմնի ներկայացուցիչը, և ընդունող հանձնաժողովի ակտում առկա է նրա ստորագրությունը (համաձայնությունը), ապա այդ էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունները տրվում են սույն որոշման N 2 հավելվածով պահանջվող միայն ընդհանուր փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Էլեկտրատեղակայանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված ընդունող հանձնաժողովի ակտի պատճենը:»,
գ. V բաժնի վերնագիրն «ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ՈՒ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1423-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերում «7» թիվը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով,
բ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ սահմանված` օբյեկտը, որի կազմում առկա են գազի միջին ու բարձր ճնշման տեղակայանքներ, շահագործման ընդունող հանձնաժողովում ներգրավված է լիազոր մարմնի ներկայացուցիչը, և ընդունող հանձնաժողովի ակտում առկա է նրա ստորագրությունը (համաձայնությունը), ապա այդ տեղակայանքների գործարկման եզրակացությունները տրվում են սույն որոշման N 2 հավելվածով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել վեցերորդ` «Գազասարքավորումների գործարանային անձնագրերը և օգտագործման հրահանգները» պարբերությունը,
բ. իններորդ պարբերության մեջ «ավարտված շինարարության շահագործման փաստագրման» բառերը փոխարինել «օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ և 9-րդ կետերում «7» թիվը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով,
բ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ սահմանված` օբյեկտը, որի կազմում առկա են 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքներ, շահագործման ընդունող հանձնաժողովում ներգրավված է լիազոր մարմնի ներկայացուցիչը, և ընդունող հանձնաժողովի ակտում առկա է նրա ստորագրությունը (համաձայնությունը), ապա այդ ջերմատեղակայանքների գործարկման եզրակացությունները տրվում են սույն որոշման N 2 հավելվածով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել չորրորդ պարբերությունը,
բ. յոթերորդ պարբերության մեջ «ավարտված շինարարության շահագործման փաստագրման» բառերը փոխարինել «օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 5 |