Գլխավոր տեղեկություն
Номер
N 308-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.397
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2011
Дата вступления в силу
14.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 308-Ն

 

ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ և 51-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից (այսուհետ` կոնվենցիա) բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի N 650-Ա որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական, գիտական ու կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կոնվենցիայի իրագործման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա երրորդ տասնօրյակում՝

1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված, ինչպես նաև կոնվենցիայից բխող՝ սույն որոշման հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը, քննարկել հանձնաժողովի նիստում և ներառել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործման վերաբերյալ զեկույցներում.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն սույն կետի 1-ին ենթակետում նշված միջոցառումների կատարման ընթացքի մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 1
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 24-ի N 308-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Լանդշաֆտի

եվրոպական

կոնվենցիայի

հոդվածը

Միջոցառման նպատակը (արդյունքը)

Պատասխանատու

մարմինները

Համակատարող մարմինները

Կատարման ժամկետը

Իրականացվող միջոցառման
ֆինանսավորման
աղբյուրը

1

2

3

4

5

6

7

8

1.

«Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմ-նադրույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշ-ման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Հոդված 4. Պարտա-վորությունների տարանջատում

Հոդված 2. Կիրառման ոլորտը

Հոդված 3. Նպատակները

Հոդված 5. Ընդհանուր միջոցառումներ. «բ»

Հայաստանում լանդշաֆտի ազգային քաղաքականության հաստատված հիմնադրույթներ` նշված ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների ամրագրմամբ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով

2011 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի (մարմինների) պահպանման ծախսեր

2.

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներում լանդշաֆտային հիմնախնդիրների ներառման մասին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումների ընդունում և պաշտոնի անձնագրերում համապատասխան փոփոխությունների կատարում

Հոդված 6. Հատուկ միջոցառումներ

 «Ա. Իրազեկության բարձրացում»

լանդշաֆտի դերի և նշանակության մասին ՀՀ քաղաքացիական ծառայողների իրազեկվածության և հմտությունների բավարար մակարդակ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

(համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով

2011 թ. հոկտեմբերի

2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի մարմինների) պահպանման ծախսեր

3.

«Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Հոդված 11. Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակը

սահմանված է լանդշաֆտների պաշտպանության կամ կառավարման կամ պլանավորման հարցերում նշա-նակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի շնորհման կարգը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի մրցանակը ներկայացնելու պայմանները` համաձայն Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի մրցանակով պարգևատրման չափանիշների

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով

2011 թ. դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի մարմինների) պահպանման ծախսեր

4.

«Հայաստանի Հանրապետությունում լանդշաֆտների պահպանության, կառավարման ու պլանավորման ռազ-մավարությունը և դրանից բխող առաջնահերթ ու միջ-նաժամկետ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Հոդված 5. Ընդհանուր միջոցառումներ. «բ» և «դ» կետեր

լանդշաֆտի ազգային քաղաքականության հիմնադրույթների իրագործումն ապա-հովող` պահպանու-թյան, կառավարման

և պլանավորման հաստատված ռազմավարություն` առաջնահերթ միջոցառումների ամրագրմամբ

Միջազգային պայմա-նագրով սահմանված դրույթների իրագոր-ծումն ապահովող իրավական ակտերի մշակման հաստատ-ված ժամանակացույց

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ գիտության և կրթության նախարարություն

ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով

2012 թ.

մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի մարմինների) պահպանման ծախսեր

5.

Հայաստանի Հանրապետության կրթական համակար-գում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով սահմանված` ուսուցմանն
ու կրթությանն առնչվող սկզբունքների ներառում

Հոդված 6. «Բ. Ուսուցում և կրթություն»

Հայաստանի Հանրապետության կրթության համակարգի վերլուծության արդյունքում` կոնվենցիայի տեսանկյունից վերանայված և նոր մշակված կրթական
ու առանձին առարկայական ծրագրեր

լանդշաֆտի գնահատման և կոնվենցիայով սահմանված այլ գործառույթներով զբաղվելու հմտություններ ունեցող մասնագիտական կադրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով

2012 թ.

և շարունա-կական

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի մարմինների) պահպանման ծախսեր

6.

(կետն ուժը կորցրել է 04.10.12 N 1245-Ն)

7.

(կետն ուժը կորցրել է 04.10.12 N 1245-Ն)

8.

Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերյալ պարբերական զեկույցների նախապատրաստում

Հոդված 10. Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունը

Հայաստանում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան իրագործելու վերաբերյալ պարբերաբար կազմվող զեկույցներ` շահագրգիռ կազմակերպություն-ներին (այդ թվում` միջազգային) փոխանցելու և հանրությանն իրազեկելու համար

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով

2011 թ.

և շարունա-

կական

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի (մարմինների) պահպանման ծախսեր

(հավելվածը փոփ. 04.10.12 N 1245-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.10.2012, N 1245-Ն 18.10.2012, N 308-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան