ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում՝
1) «ե» ենթակետից հանել «բացառությամբ կորպորատիվ ներդրումային ֆոնդերի կառավարիչների` ներդրումային ֆոնդերի կառավարման գործունեության մասով,» բառերը.
2) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. ներդրումային ֆոնդի կառավարիչները և ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձինք, այդ թվում՝ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված հարաբերությունների մասով,»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. փետրվարի 14 Երևան ՀՕ-26-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|