Գլխավոր տեղեկություն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.1998-12.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1969/14
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.03.1961
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1961
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

ՀԱՏՎԱԾ 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 1. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերի վարույթի կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և «Դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենսգրքի և վերոհիշյալ օրենքի միջև հակասությունների դեպքում գործում են վերջինիս նորմերը:

Քրեական դատավարության օրենքներով սահմանված դատավարության կարգը միասնական է և պարտադիր բոլոր քրեական գործերով և բոլոր դատարանների, դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինների համար:

(15.06.94, 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենքի խմբագրությամբ)

 

Հոդված 2. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Քրեական դատավարության խնդիրներն են` հանցագործությունների արագ և լրիվ բացումը, հանցավորների մերկացումը և օրենքի ճիշտ կիրառման ապահովումը այն հաշվով, որպեսզի հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք ենթարկվի արդարացի պատժի և ոչ մի անմեղ մարդ քրեական պատասխանատվության չենթարկվի ու չդատապարտվի:

Քրեական դատավարությունը պետք է նպաստի օրինականության ու իրավակարգի ամրապնդմանը, հանցագործությունների կանխմանը և արմատախիլ անելուն, հասարակության շահերի, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պահպանմանը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները անշեղորեն կատարելու և համակեցության կանոնները հարգելու ոգով քաղաքացիների դաստիարակմանը:

(25.07.84, 15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 3. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ և ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատարանը, դատախազը, քննիչը և հետաքննության մարմինը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտաբերելու յուրաքանչյուր դեպքում, ձեռք առնել օրենքով նախատեսված բոլոր միջոցները հանցագործության դեպքը պարզելու, հանցագործություն կատարելու մեջ մեղավոր անձանց հայտաբերելու և նրանց պատժելու համար:

 

Հոդված 4. ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ԿԵՐՊ, ՔԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՒ ԿԱՐԳՈՎ

 

Ոչ ոք չի կարող որպես մեղադրյալ պատասխանատվության կանչվել այլ կերպ, քան օրենքով սահմանված հիմունքներով ու կարգով:

 

Հոդված 5. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

Քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործը ենթակա է կարճման`

1) եթե բացակայում է հանցագործության դեպքը.

2) եթե արարքի մեջ հանցակազմ չկա.

3) եթե անցել են վաղեմության ժամկետները.

4) ամնիստիայի ակտի հետևանքով, եթե այն վերացնում է պատժի կիրառումը կատարված արարքի համար, ինչպես նաև առանձին անձանց ներում շնորհելու հետևանքով.

5) այն անձի նկատմամբ, որը հանրորեն վտանգավոր արարքը կատարելու պահին չի հասել այն տարիքին, երբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10 հոդվածի համաձայն հնարավոր է քրեական պատասխանատվությունը.

6) եթե տուժողը հաշտվել է մեղադրյալի հետ այն գործերով, որոնք հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողների գանգատների հիման վրա, բացի սույն օրենսգրքի 102 հոդվածով նախատեսված դեպքերից.

7) եթե չկա տուժողի գանգատը այն գործով, որը հարուցվել կարող է ոչ այլ կերպ, քան նրա գանգատի հիման վրա, բացի սույն օրենսգրքի 102 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերից, երբ դատախազին իրավունք է վերապահվում գործեր հարուցել նաև գանգատի բացակայության դեպքում.

8) մահացածի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթը անհրաժեշտ է մահացածին ռեաբիլիտացիայի ենթարկելու կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

9) այն անձի նկատմամբ, որի վերաբերյալ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի որոշում` նույն հիմունքներով գործը կարճելու մասին.

10) այն անձի նկատմամբ, որի վերաբերյալ կա նույն մեղադրանքով գործը կարճելու մասին հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի չվերացված որոշումը, բացի այն դեպքերից, երբ դատարանը, որի վարույթում գտնվում է քրեական գործը, անհրաժեշտ է համարել քրեական գործ հարուցել:

Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում մատնանշված հանգամանքները երևան են հանվում գործի դատական քննության ստադիայում, դատարանը գործի դատաքննությունը հասցնում է մինչև վերջ և 1-ին ու 2-րդ կետերում մատնանշված դեպքերում կայացնում է արդարացման դատավճիռ, իսկ 3-րդ ու 4-րդ կետերում մատնանշված դեպքերում մեղադրական դատավճիռ` դատապարտյալին ազատելով պատժից:

Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ և 4-րդ կետերում մատնանշված հիմունքներով գործի կարճում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

(25.07.84. խմբագրությամբ)

 

Հոդված 51. ԱՌԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Այն դեպքում, երբ անձը կատարել է այնպիսի արարք, որը պարունակում է հանրորեն մեծ վտանգավորություն չներկայացնող հանցագործության նշաններ, երբ դրա կատարման փաստը ակնհայտ է, իսկ այն կատարած անձը կարող է ուղղվել հասարակական ներգործության միջոցներով, դատարանը, դատախազը, ինչպես նաև քննիչը և հետաքննություն կատարող մարմինը, դատախազի համաձայնությամբ, իրավունք ունեն առանց քրեական գործ հարուցելու նյութերը հանձնել ընկերական դատարանի կամ անչափահասների հանձնաժողովների գործերի հանձնաժողովի քննությանը կամ էլ անձին հանձնել աշխատավորական կոլեկտիվի կամ հասարակական կազմակերպության երաշխավորությանը` վերադաստիարակելու և ուղղելու համար:

Եթե հանցագործության նշաններ պարունակող արարք կատարած անձը առարկում է նյութերը ընկերական դատարան կամ անչափահասների գործերի հանձնաժողովին ուղարկելու դեմ կամ էլ իրեն աշխատավորական կոլեկտիվի կամ հասարակական կազմակերպության երաշխավորությանը հանձնելու դեմ, ապա գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

(25.07.84. խմբագրությամբ)

 

Հոդված 52. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ

 

Դատարանը, դատախազը, ինչպես նաև քննիչը և հետաքննական մարմինը` դատախազի համաձայնությամբ, իրավունք ունեն քրեական գործը կարճելու, եթե պարզվի, որ գործի հետաքննության, նախաքննության կամ դատաքննության պահին, իրադրության փոփոխման հետևանքով, անձի կատարած արարքը կորցրել է հանրության համար վտանգավոր բնույթը, կամ անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

(22.05.74, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 53. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ` ԱՆՁԻՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՎ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ, ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԱՄ ԱՆՁԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ

 

Քրեական գործի վարույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով կարող է կարճվել`

1) անձին վարչական պատասխանատվության ենթարկելու.

2) գործի նյութերը ընկերական դատարանի քննարկմանը հանձնելու.

3) գործի նյութերը անչափահասների գործերի հանձնաժողովի քննարկմանը հանձնելու.

4) անձին հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի երաշխավորությանը հանձնելու կապակցությամբ:

Մինչև քրեական գործը կարճելը անձին պետք է բացատրվի հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի էությունը, քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքը և այդ հիմքով գործը կարճելու դեմ առարկելու իրավունքը:

Սույն հոդվածում նշված հիմքերով քրեական գործը կարճել չի թույլատրվում, եթե հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձը առարկում է դրա դեմ: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

(28.04.77, 25.07.84, 15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 54. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ քննիչը և հետաքննության մարմինը իրավունք ունեն քրեական գործը կարճելու` անձին վարչական պատասխանատվության ենթարկելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461 հոդվածում նախատեսված հիմքերով:

Քրեական գործը կարճելու մասին տեղեկացվում է այն անձը, որի նկատմամբ գործը կարճվել է, ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը: Հիշյալ անձինք իրավունք ունեն հինգ օրվա ընթացքում դատարանի որոշումը կամ դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշումը գանգատարկել համապատասխանաբար` վերադաս դատախազին:

(28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 55. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ԳՈՐԾԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Դատարանը, դատախազը, ինչպես նաև քննիչը և հետաքննական մարմինը` դատախազի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 47 հոդվածում նշված հիմքերով իրավունք ունեն գործը քրեական կարգով կարճելու և այն հանձնելու ընկերական դատարանի քննությանը:

Գործի կարճման մասին, այն մինչև ընկերական դատարանի քննությանը հանձնելը, տեղյակ են պահվում մեղադրյալը, ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը, որոնք իրավունք ունեն հինգ օրվա ընթացքում գանգատարկելու դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշումը համապատասխանորեն վերադաս դատարանին կամ վերադաս դատախազին:

(22.05.74, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 56. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ` ԱՅՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Դատարանը, դատախազը, ինչպես նաև քննիչը` դատախազի համաձայնությամբ, իրավունք ունեն կարճելու քրեական գործը հանրորեն ոչ մեծ վտանգավորություն ներկայացնող հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ և գործն ուղարկելու անչափահասների գործերի հանձնաժողովի քննությանը, եթե ըստ գործի հանգամանքների և իրավախախտողի անձը բնութագրող տվյալների, նրա ուղղումը հնարավոր է առանց քրեական պատժի կիրառման:

Գործի կարճման մասին, մինչև այն անչափահասների գործերի հանձնաժողովի քննությանը հանձնելը տեղյակ են պահվում մեղադրյալը և նրա օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը, որոնք իրավունք ունեն հինգ օրվա ընթացքում գանգատարկելու դատարանի, քննիչի կամ դատախազի որոշումը համապատասխանորեն վերադաս դատարանին կամ վերադաս դատախազին:

(22.05.74, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 57. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ԱՆՁԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ

 

Դատարանը, դատախազը, ինչպես նաև քննիչը և հետաքննական մարմինը` դատախազի համաձայնությամբ, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48 հոդվածում մատնանշված հիմքերով կարճելու քրեական գործը և հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձին վերադաստիարակելու և ուղղելու համար հանձնելու այն կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի երաշխավորությանը, որը միջնորդություն է հարուցել:

Չի թույլատրվում երաշխավորության հանձնել և այդ հիմքերով գործը կարճել այն անձի նկատմամբ, որը նախկինում դատապարտված է եղել դիտավորյալ հանցագործության համար կամ արդեն հանձնված է եղել երաշխավորության:

Եթե անձը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, իրեն մեղավոր չի ճանաչում կամ ինչ-որ պատճառներով պնդում է, որպեսզի գործը քննվի դատարանում` գործի կարճում և անձին երաշխավորության հանձնել չի թույլատրվում:

Գործի կարճման մասին տեղյակ են պահվում տուժողը և նրա ներկայացուցիչը, որոնք իրավունք ունեն հինգ օրվա ընթացքում գանգատարկելու դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննական մարմնի որոշումը համապատասխանորեն վերադաս դատարանին կամ վերադաս դատախազին:

Եթե երաշխավորության վերցված անձը մեկ տարվա ընթացքում չի արդարացրել կոլեկտիվի վստահությունը, խախտել է ուղղվելու մասին իր խոստումը և չի ենթարկվում համակեցության կանոններին կամ թողել է աշխատանքը` հասարակական ներգործությունից խուսափելու նպատակով, ապա նրան երաշխավորության վերցրած հասարակական կազմակերպությունը կամ աշխատավորական կոլեկտիվը որոշում է ընդունում երաշխավորությունից հրաժարվելու մասին և այդ որոշումն դատարանին կամ դատախազին` անձի քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար: Այս դեպքում քրեական գործը կարող է նորոգվել դատարանի տնօրինական նիստի կամ դատախազի որոշմամբ:

(22.05.74, 28.04.77, 25.07.84, 15.06.94թ. խմբագրությամբ)

 

Հոդված 6. ԱՆՁԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Ոչ ոք չի կարող կալանքի ենթարկել այլ կերպ, քան դատարանի որոշման հիման վրա, կամ դատախազի սանկցիայով:

Դատախազը պարտավոր է անհապաղ ազատել ամեն մի ապօրինաբար ազատազրկվածի կամ օրենքով, կամ դատարանի դատավճռով նախատեսված ժամկետից ավելի կալանքի տակ պահվողի:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 61. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ և ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Քաղաքացիների համար երաշխավորվում է բնակարանի անձեռնմխելիություն: Ոչ ոք իրավունք չունի առանց օրինական հիմքի բնակարան մտնել` հակառակ այնտեղ բնակվող անձանց կամքին:

Քաղաքացիների անձնական կյանքը, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հեռագրական հաղորդումների գաղտնիությունը պահպանվում են օրենքով:

Խուզարկությունը, առգրավումը, քաղաքացիների բնակարանների զննումը, փոստային առաքումների վրա կալանք դնելը և դրանց առգրավումը փոստային-հեռագրական հիմնարկներում կարող են կատարվել միայն սույն օրենսգրքով սահմանված հիմունքներով և կարգով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 7. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ

 

Քրեական գործերով արդարադատությունը իրականացնում է միայն դատարանը:

Ոչ ոք չի կարող հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչվել, ինչպես նաև քրեական պատժի ենթարկվել այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 8. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՕՐԵՆՔԻ և ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ

 

Քրեական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առաջ քաղաքացիների հավասարության հիմունքներով, անկախ ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից ու բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 9. ԴԱՏԱՎՈՐԻ, ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ԿՈԼԵԳԻԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԵԼԻՍ

 

Քրեական գործերը առաջին ատյանի բոլոր դատարաններում քննվում են օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորի կամ դատավորի և ատենակալների կազմով:

Դատավորները միանձնյա քննում են բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերի, ինչպես նաև այն հանցագործությունների վերաբերյալ գործերի, որոնց կատարման համար օրենքով նախատեսված է մահապատիժ:

Ժողովրդական ատենակալները արդարադատություն իրականացնելիս օգտվում են դատավորի բոլոր իրավունքներից: Ժողովրդական ատենակալները գործի քննության ընթացքում և դատավճիռ կայացնելիս ծագող բոլոր հարցերը լուծելու ժամանակ օգտվում են դատական նիստում նախագահողի հետ հավասար իրավունքներից:

Գործի քննարկումը վճռաբեկության կարգով դատարանները իրականացնում են դատարանի երեք անդամի կազմով:

(9 հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրել է 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)

Գործի քննարկումը հսկողության կարգով իրականացնում է` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան` դատարանի երեք անդամի կազմով, գերագույն դատարանի նախագահությունը` նախագահության անդամների մեծամասնության կազմով, իսկ գերագույն դատարանի պլենումը` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի անդամների ոչ պակաս երկու երրորդի կազմով:

(9 հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրել է 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)

(29.05.64, 25.07.84, 01.07.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 10. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ և ՆՐԱՆՑ ԵՆԹԱՐԿՎԵԼԸ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻՆ

 

Քրեական գործերով արդարադատություն իրականացնելիս դատավորներն ու ժողովրդական ատենակալները անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: Դատավորները և ժողովրդական ատենակալները քրեական գործերը լուծում են օրենքի հիման վրա, դատավորների վրա որևէ կողմնակի ազդեցություն բացառող պայմաններում:

(15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 11. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ

 

Դատավարությունը տարվում է հայերեն կամ տվյալ վայրի բնակչության մեծամասնության լեզվով:

Գործին մասնակցող և դատավարության լեզվին չտիրապետող անձանց համար սույն օրենսգրքով սահմանված կարգով ապահովվում է հայտարարություններ անելու, ցուցմունքներ տալու, միջնորդություններ հարուցելու, գործի բոլոր նյութերին ծանոթանալու, դատարանում մայրենի լեզվով հանդես գալու և թարգմանի ծառայություններից օգտվելու իրավունք:

Սույն օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան, քննչական և դատական փաստաթղթերը մեղադրյալին են հանձնվում թարգմանված նրա մայրենի լեզվով, որին նա տիրապետում է:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 12. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Գործերի քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հակասում է պետական գաղտնիքի պահպանության շահերին:

Դռնփակ դատական քննություն, բացի դրանից, դատարանի պատճառաբանված որոշմամբ թույլատրվում է տասնվեց տարեկան չդարձած անձանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, սեռական հանցագործությունների վերաբերյալ գործերով. ինչպես նաև այլ գործերով` գործին մասնակցող անձանց կյանքի ինտիմ կողմերին վերաբերող տեղեկությունների հրապարակումը կանխելու նպատակով:

Դատարանի դռնփակ նիստում գործերը լսվում են դատավարության բոլոր կանոնների պահպանմամբ:

Դատարանների դատավճիռները բոլոր դեպքերում հայտարարվում են հրապարակորեն:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 13. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Մեղադրյալի համար ապահովվում է պաշտպանության իրավունք:

Դատարանը, դատախազը, քննիչը և հետաքննություն կատարող անձը պարտավոր են մեղադրյալի համար ապահովել նրան առաջադրված մեղադրանքից օրենքով սահմանված միջոցներով ու եղանակներով պաշտպանվելու հնարավորություն և ապահովել նրա անձնական ու գույքային իրավունքների պահպանություն:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 14. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ, ԼՐԻՎ և ՕԲՅԵԿՏԻՎ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

 

Դատարանը, դատախազը, քննիչը և հետաքննություն կատարող անձը պարտավոր են ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները գործի հանգամանքները բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն հետազոտելու համար, պարզել ինչպես մեղադրյալին մերկացնող, այնպես էլ նրան արդարացնող, այլև պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Դատարանը, դատախազը, քննիչը և հետաքննություն կատարող անձը իրավունք չունեն ապացուցման պարտականությունը դնելու մեղադրյալի վրա:

Արգելվում է մեղադրյալից և գործին մասնակցող մյուս անձանցից ցուցմունքներ կորզելը բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի միջոցներով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 15. ԽՍՀՄ գԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ գԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քրեական դատավարության հիմունքների 19 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գործող ԽՍՀ Միության դատարանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների գործունեության հսկողությունն այն սահմաններում, որ նախատեսված է օրենքով, իրականացնում է ԽՍՀՄ գերագույն դատարանը:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը, որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական մարմին, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական դատարանների դատական գործունեության հսկողությունը:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 16. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության օրենքների ճշտորեն և միատեսակ կատարելու հսկողությունը քրեական դատավարությունում իրականացնում են ՀՀ գլխավոր դատախազը և նրան ենթակա ստորադաս դատախազները.

Դատախազը պարտավոր է քրեական դատավարության բոլոր ստադիաներում ժամանակին ձեռք առնել օրենքով նախատեսված միջոցներ` վերացնելու օրենքի ամեն մի խախտում, ում կողմից էլ որ կատարված լինեն այդ խախտումները:

Քրեական դատավարությունում դատախազը իր լիազորություններն իրականացնում է անկախ որևէ մարմնից և պաշտոնատար անձերից, ենթարկվելով միայն օրենքին և ղեկավարվելով ՀՀ գլխավոր դատախազի ցուցումներով:

Դատախազի որոշումները, որոնք կայացվել են օրենքին համապատասխան, պարտադիր կերպով ենթակա են կատարման բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

(25.07.84, 15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 17. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ և ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Քրեական գործերի վարույթի կարգը որոշվում է քրեական դատավարության այն օրենքներով, որոնք գործում են համապատասխանորեն գործի հետաքննության, նախաքննության և դատական քննության ժամանակ:

Անկախ հանցագործության կատարման տեղից, քրեական գործերի վարույթը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում բոլոր դեպքերում տարվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

 

Հոդված 18. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր վարելիս կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները:

Դիվանագիտական անձեռնմխելիության իրավունք ունեցող անձանց նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունները կատարվում են միայն նրանց խնդրանքով կամ նրանց համաձայնությամբ: Այդ գործողությունները կատարելու համաձայնությունն ստացվում է արտաքին գործերի նախարարության միջոցով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 19. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԵՏ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՔՆՆԻՉՆԵՐԻ և ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Օտարերկրյա պետությունների համապատասխան հիմնարկների հետ դատարանների, դատախազների, քննիչների և հետաքննության մարմինների հարաբերության կարգը, ինչպես նաև օտարերկրյա հիմնարկների հանձնարարությունների կատարման կարգը, որոշվում է ՀՀ օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան պետության հետ կնքած միջազգային պայմանագրերով:

(15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 20. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՈՐՈՇ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

 

Հատուկ ցուցումների բացակայության դեպքում սույն օրենսգրքում պարունակվող անվանումները ունեն հետևյալ նշանակությունը`

1) «դատարան» - շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը, զինվորական տրիբունալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.

2) «առաջին ատյանի դատարան» - դատարան, որն իրավազոր է դատավճիռ կայացնելու.

3) «վճռաբեկ ատյան» կամ «երկրորդ ատյանի դատարան» - վերադաս դատարան, որը քննում է առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների, որոշումների, ինչպես նաև դատավորի որոշումների դեմ բերված գանգատներն ու բողոքները.

4) «հսկողության ատյան» - վերադաս դատարան, որը քննում է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, որոշումների ու դատավորների որոշումների դեմ բերված բողոքները.

5) «դատավոր» - գործի քննությանը մասնակցող ժողովրդական դատավորը, ժողովրդական դատարանի նախագահը, դատարանի նախագահը, նախագահի տեղակալը կամ անդամը. զինվորական տրիբունալի նախագահը, նախագահի տեղակալը կամ անդամը. ժողովրդական ատենակալը.

6) «դատական նիստի քարտուղար» - դատարանի պաշտոնատար անձ, որը վարում է դատական նիստի արձանագրությունը.

7) «դատախազ» - ՀՀ գլխավոր դատախազը, շրջանային և քաղաքային դատախազները, զինվորական, տրանսպորտային և շրջանային կամ քաղաքային դատախազներին հավասարեցված մյուս դատախազները, նրանց տեղակալներն ու օգնականները, դատախազությունների բաժինների և վարչությունների դատախազները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.

7ա) «քննչական բաժնի պետ»- ներքին գործերի, ազգային անվտանգության, զինվորական ոստիկանության մարմինների քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետը և նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.

8) «քննիչ»- մի անձ, որն օրենքով իրավազոր է քրեական գործերով նախաքննություն կատարելու իր իրավասության սահմաններում.

9) «օրինական ներկայացուցիչներ»- մեղադրյալի կամ տուժողի ծնողները, որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները, այն հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց խնամքի տակ է գտնվում մեղադրյալը կամ տուժողը.

10) «մերձավոր ազգականներ»- հայրը, մայրը, որդեգրողները, տղաները, աղջիկները, որդեգրվածները, պապը, տատը, թոռները, հարազատ եղբայրներն ու քույրերը, ամուսինը և կինը.

11) «ընթերակա»- այն անձը, որը օրենքով նախատեսված դեպքերում հրավիրվում է ներկա գտնվելու խուզարկություններ, առգրավումներ, տեղազննություններ, զննումներ և ճանաչումներ կատարելիս.

12) «դատավճիռ»- առաջին ատյանի դատարանի վճիռը, որը կայացվել է դատական նիստում քրեական գործով ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության և նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ չկիրառելու հարցով.

13) «որոշում»- բացի դատավճռից, ամեն մի այլ որոշում, որ դատարանը կայացնում է դատական և տնօրինական նիստերում քրեական գործը վարելիս. երկրորդ ատյանի դատարանի ամեն մի որոշում. այն որոշումը, որ ընդունում է վերադաս դատարանը` բացի գերագույն դատարանի նախագահությունից և պլենումից, օրինական ուժի մեջ մտած դատավճիռներն ու որոշումները վերանայելիս.

14) նույն «որոշում» բառի տակ հասկացվում են` դատախազի, քննիչի և հետաքննության մարմնի որոշումը ( բացի մեղադրական եզրակացությունից), քրեական գործը վարելիս դատավորի միանձնյա ընդունած որոշումը, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահության և պլենումի որոշումը.

15) «վճռաբեկ բողոք»- դատախազի բողոքը` դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճռի դեմ.

16) «մասնավոր բողոք»- դատախազի բողոքը` դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշման կամ դատավորի օրինական ուժի մեջ չմտած որոշման դեմ.

17) «բողոք հսկողության կարգով»- բողոք, որ բերվում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշումների դեմ.

18) «վճռաբեկ գանգատ»- գանգատ, որ բերվում է առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճռի դեմ` դատապարտյալի, նրա պաշտպանի և օրինական ներկայացուցիչների, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների կողմից.

19) «մասնավոր գանգատ»- գանգատ, որ բերվում է տնօրինական կամ դատական նիստում դատարանի կայացրած որոշման և դատավորի ընդունած որոշման դեմ դատապարտյալի, նրա պաշտպանի և օրինական ներկայացուցիչների, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների կողմից.

20) «դատախազի եզրակացություն»- դատախազի կարծիքը, որ նա արտահայտում է դատարանում, օրենքով նախատեսված դեպքերում.

21) «գիշերային ժամանակ»- տեղական ժամանակով ժամը 22-ից մինչև 6-ը:

(12.01.66, 26.08.70, 25.07.84, 15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԴԱՏԱՐԱՆ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 21. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ

 

Դատարանի կազմի մեջ կարող են մտնել միայն այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով ընտրված են այն դատարանի կազմում, որի քննությանը ենթակա է քրեական գործը:

 

Հոդված 22. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԸ ՔՆՆԵԼԻՍ

 

Յուրաքանչյուր գործ պետք է քննվի դատավորների միևնույն կազմով. եթե դատավորների միևնույն կազմով. եթե դատավորներից որևէ մեկը զրկվում է հնարավորությունից շարունակելու մասնակցել նիստին, նա պետք է փոխարինվի մեկ այլ դատավորով և գործի քննությունը պետք է վերսկսվի սկզբից, բացառությամբ սույն օրենսգրքի 23 հոդվածով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 23. ՊԱՀԵՍՏԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՏԵՆԱԿԱԼԸ

 

Այն գործով, որի քննության համար պահանջվում է երկարատև ժամանակ, կարող է հրավիրվել պահեստի ժողովրդական ատենակալ: Պահեստի ժողովրդական ատենակալը ներկա է լինում դատական նիստի դահլիճում տվյալ գործի քննության սկզբից և ժողովրդական ատենակալի դուրս գալու դեպքում փոխարինում է նրան:

Եթե դուրս եկածին փոխարինած ժողովրդական ատենակալը չի պահանջում, որ դատական քննության գործողությունները վերսկսվեն, գործի դատական քննությունը շարունակվում է:

 

Հոդված 24. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԱՎՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

Դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը`

1) եթե նա ազգակցական կապի մեջ է գտնվում տվյալ գործով դատարանի կազմի մեջ մտնող մյուս դատավորների հետ.

2) եթե նա հանդիսանում է տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող.

3) եթե նա տվյալ գործին մասնակցել է որպես վկա, փորձագետ, մասնագետ, թարգման, հետաքննություն կատարող անձ, քննիչ, մեղադրող, պաշտպան, դատական նիստի քարտուղար, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի շահերի ներկայացուցիչ.

4) եթե նա տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների ազգականն է, մեղադրյալի կամ նրա օրինական ներկայացուցչի, մեղադրողի, պաշտպանի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի ազգականը.

5) եթե գործին մասնակցող անձինք կմատնանշեն դատավորի անաչառության մասին կասկած հարուցող այլ հանգամանքներ:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 25. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԱՎՈՐԻ ԿՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Առաջին ատյանի դատարանում դատավճռի կայացմանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել միևնույն գործի քննարկմանը վճռաբեկության կարգով և հսկողության կարգով, ինչպես նաև այդ գործի կրկին քննարկմանը առաջին ատյանի դատարանում` սկզբնական դատավճիռը կամ գործը կարճելու մասին նրա մասնակցությամբ կայացված որոշումը բեկանվելու դեպքում:

Վճռաբեկ ատյանի դատարանում որոշում կայացնելուն մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի քննարկմանը հսկողության կարգով:

Վճռաբեկության կարգով կամ հսկողության կարգով գործի քննարկմանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի կրկին քննարկմանը այդ նույն ատյաններում` նրա մասնակցությամբ կայացված որոշումը բեկանվելու դեպքում:

Դատավճիռը բեկանելու վերաբերյալ որոշում կայացնելուն մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի կրկին քննարկմանը առաջին ատյանի դատարանում:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում և նախագահությունում հսկողության կարգով գործերի քննարկմանը մասնակցել է արգելք չի հանդիսանում մասնակցելու նույն գործերի քննարկմանը Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի նիստերում:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

Հոդված 26. ԴԱՏԱՎՈՐԻՆ ԲԱՑԱՐԿԵԼԸ

 

Սույն օրենսգրքի 24 և 25 հոդվածներում մատնանշված հանգամանքների առկայության դեպքում դատավորը և ժողովրդական ատենակալը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել: Այդ նույն հիմքերով դատավորի և ժողովրդական ատենակալի դեմ կարող են բացարկ հայտնել դատախազը, ամբաստանյալը, նրա պաշտպանն ու օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և սրանց ներկայացուցիչները, հասարակական մեղադրողը և հասարակական պաշտպանը:

Բացարկը պետք է պատճառաբանվի և հայտնվի մինչև դատաքննությունն սկսվելը: Ավելի ուշ բացարկ հայտնելը թույլ է տրվում միայն այն դեպքերում, երբ բացարկ հայտնող անձին բացարկի հիմքը հայտնի է դառնում դատաքննությունն սկսվելուց հետո:

Դատավորի կամ ժողովրդական ատենակալի դեմ հայտնված բացարկը լուծում են մյուս դատավորները բացարկվողի բացակայությամբ, որը, սակայն, իրավունք ունի մնացած դատավորներին նախապես շարադրելու իր բացատրությունը իր դեմ հայտնված բացարկի առթիվ:

Ձայների հավասարության դեպքում դատավորը կամ ժողովրդական ատենակալը համարվում է բացարկված:

Մի քանի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմի դեմ հայտնված բացարկը լուծում է նույն դատարանն իր լրիվ կազմով` ձայների պարզ մեծամասնությամբ: Գործը միանձնյա կարգով քննող դատավորի դեմ հայտնած բացարկը լուծում է գործը քննող դատավորը:

Բացարկի հարցը դատարանը լուծում է խորհրդակցական սենյակում: Բացարկը հարգելու դեպքում գործը ներկայացվում է վերադաս դատարանի նախագահին: Վերադաս դատարանի նախագահը ստուգում է ընդունված բացարկի օրինականությունը ու հիմնավորվածությունը և լուծում է որոշումը բողոքարկելու հարցը:

(25.07.84, 01.07.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 27. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԸՆԴԴԱՏՅԱ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

 

Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին ընդդատյա են բոլոր քրեական գործերը, բացի այն գործերից, որոնք ընդդատյա են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին և զինվորական տրիբունալներին:

Գործերի ընդդատությունը զինվորական տրիբունալներին որոշվում է զինվորական տրիբունալների կանոնադրությամբ:

 

Հոդված 28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԸՆԴԴԱՏՅԱ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ (հոդված 28 ուժը կորցրել է 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)

 

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59, 61-71, 711, 72, 721, 74 հոդվածներով, 76 հոդվածի երկրորդ մասով, 79 հոդվածով, 80 հոդվածի առաջին մասով, 81, 82, 84, 85, հոդվածներով, 87 հոդվածի չորրորդ մասով, 88 հոդվածի երկրորդ մասով, 90 հոդվածի չորրորդ մասով, 99 հոդվածներով, 112 հոդվածի չորրորդ մասով, 153 հոդվածներով, 173 հոդվածի երրորդ մասով, 1801 հոդվածով, 181 հոդվածի երկրորդ մասով, 1801 հոդվածով, 181 հոդվածի երկրորդ մասով, 185 հոդվածի երրորդ մասով, 190-193, 2062, 2063, 2091, 2379 հոդվածի երկրորդ մասով, 23710 հոդվածի երկրորդ մասով, 23711 հոդվածի երկրորդ մասով, 23712 հոդվածի երկրորդ մասով հոդվածներով:

Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանին ընդդատյա են միլիցիայի շարքային և վարչատնտեսական կազմին պատկանող անձանց կատարած այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք ուղղված են նրանց համար սահմանված ծառայությունը կրելու կարգի դեմ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանին ընդդատյա են նաև` առանձնապես բարդ կամ հատուկ հասարակական նշանակություն ունեցող գործերը, որոնք Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քննությանն են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների նախաձեռնությամբ, կամ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը սույն օրենսգրքի 29 հոդվածի կարգով ընդունել է իր վարույթը, ինչպես նաև այն գործերը, որոնց դատավճիռները բեկանվել են երկրորդ անգամ` այդ գործերը նոր դատաքննության հանձնելով: Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների նախաձեռնությամբ իրեն ուղարկված գործերը կամ ընդունել իր վարույթը, կամ իր հայեցողությամբ հանձնել ժողովրդական դատարանի քննարկմանը:

(31.07.62, 29.09.66, 04.05.73, 22.05.74, 28.05.80, 25.07.84, 25.06.86, 10.03.90, 11.05.92, 17.05.95, 30.11.96, 03.12.96, 28.04.98 թիվ ՀՕ-212 օրենքների խմբագրությամբ)

 

Հոդված 29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԻՐ ՎԱՐՈՒՅԹՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԸՆԴԴԱՏՅԱ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ (հոդված 29 ուժը կորցրել է 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)

 

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանն իրավունք ունի, որպես առաջին ատյանի դատարան, իր վարույթն ընդունելու ժողովրդական դատարանին ընդդատյա ամեն մի գործ:

 

Հոդված 30. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՐԻՏՈՐԻԱԼ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Գործը ենթակա է քննության այն դատարանում, որի գործունեության շրջանում կատարվել է հանցագործությունը: Եթե հնարավոր չէ որոշել հանցագործության կատարման վայրը, գործն ընդդատյա է այն դատարանին, որի գործունեության շրջանում ավարտվել է գործի նախաքննությունը կամ հետաքննությունը:

Տևող հանցագործությունների դեպքում գործն ընդդատյա է այն դատարանին, որի գործունեության շրջանում ավարտվել կամ խափանվել է հանցագործությունը:

 

Հոդված 31. ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՆՈՒՆ և ՏԱՐԱՆՈՒՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՄԻԱՑՆԵԼԻՍ

 

Մեկ անձի կամ մի խումբ անձանց մի քանի այնպիսի հանցագործությունների կատարման մեջ մեղադրելիս, որոնք ընդդատյա են տարանուն դատարանների, բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործը քննում է դրանցից այն դատարանը, որը վերադաս է:

Մեկ անձի կամ մի խումբ անձանց մի քանի հանցագործությունների կատարման մեջ մեղադրելիս, եթե գործը հանցագործություններից թեկուզ մեկի նկատմամբ ընդդատյա է զինվորական տրիբունալին, իսկ մյուսների նկատմամբ` որևէ այլ դատարանի, բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործը, զինվորական տրիբունալների կանոնադրությանը համապատասխան, քննում է զինվորական տրիբունալը:

Մի խումբ անձանց մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարման մեջ մեղադրելիս, եթե գործը մեղադրյալներից թեկուզ մեկի նկատմամբ ընդդատյա է զինվորական տրիբունալին, իսկ մնացածների նկատմամբ որևէ այլ դատարանի, բոլոր մեղադրյալների նկատմամբ, գործը, զինվորական տրիբունալների կանոնադրությանը համապատասխան, քննում է զինվորական տրիբունալը:

Այն գործը, որը այս կամ այն հիմքով ընդդատյա է միաժամանակ մի քանի համանուն դատարանների, քննում է այն դատարանը, որի գործունեության շրջանում ավարտվել է գործի նախաքննությունը կամ հետաքննությունը:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 32. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵԿ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ, ՈՐԻՆ ԱՅՆ ԸՆԴԴԱՏՅԱ Է, ՄԵԿ ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԵԼԸ

 

Առանձին դեպքերում, քրեական գործը ավելի լրիվ և ժամանակին քննելու նպատակով, մեկ ժողովրդական դատարանից, որին այն ընդդատյա է, կարող է հանձնվել մեկ այլ ժողովրդական դատարանի:

Գործի հանձնումը թույլ է տրվում միայն մինչև դատական նիստում նրա քննությունն սկսվելը:

Գործը մեկ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանից մեկ ուրիշ դատարանի հանձնելու հարցը լուծում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ դատախազի կամ այն դատարանի միջնորդությամբ, որին ընդդատյա է գործը:

Եթե գործը մեկ այլ դատարանի հանձնելու հարցի մասին գոյություն ունի տնօրինական նիստի որոշում, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, դրան համաձայն չլինելու դեպքում, այդ որոշումը կարող է բողոքարկել հսկողության կարգով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 33. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԸՍՏ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ

 

Դատավորը կամ դատարանը տնօրինական նիստում պարզելով, որ ստացված գործը ընդդատյա չէ տվյալ դատարանին, գործն ուղարկում է ըստ ընդդատության:

Դատարանը, պարզելով, իր վարույթում գտնվող գործը ընդդատյա է մի ուրիշ նույնպիսի դատարանի, իրավունք ունի գործը թողնել իր վարույթում միայն այն դեպքում, եթե նա դատական նիստում արդեն ձեռնամուխ է եղել դրա քննությանը: Սակայն, եթե գործը ընդդատյա է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին կամ զինվորական տրիբունալին, բոլոր դեպքերում այն պետք է ուղարկվի ըստ ընդդատության:

Այն գործերը, որոնց քննությունն սկսված է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատական նիստում, ժողովրդական դատարանին հանձնել չի թույլատրվում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԴԱՏԱԽԱԶԸ

 

Հոդված 34. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Քրեական գործերի դատավարությունում դատախազի լիազորություններն իրականացնում են միայն օրենքով սահմանված կարգով նշանակված դատախազների տեղակալները և օգնականները:

 

Հոդված 35. ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԽՍՀՄ դատախազության մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխան և սույն օրենսգրքով նախատեսված կարգով դատախազը հսկողություն է իրականացնում հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից և դատարաններում գործերի քննության ժամանակ օրենքների կատարման նկատմամբ:

Դատախազը պարտավոր է բողոքարկել յուրաքանչյուր անօրինական կամ չհիմնավորված դատավճիռ և վճռաբեկ ու հսկողության ատյաններում գործը քննարկելիս եզրակացություն տալ դատավճռի օրինականության և հիմնավորվածության մասին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 36. ԴԱՏԱԽԱԶԻՆ ԲԱՑԱՐԿԵԼԸ

 

Դատախազը չի կարող մասնակցել գործի վարույթին, երբ կան սույն օրենսգրքի 24 հոդվածում մատնանշված հիմքերը, ինչպես նաև այն դեպքերում, երբ նա տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր կամ ժողովրդական ատենակալ:

Այս հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է հրաժարվել գործին մասնակցելուց: Նրա դեմ բացարկ կարող են հայտնել նաև կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, հասարակական պաշտպանը, ինչպես նաև հասարակական մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ սրանց ներկայացուցիչները:

Դատախազի մասնակցությունը նախաքննության կամ հետաքննության կատարմանը, ինչպես նաև դատարանում նրա կողմից մեղադրանքը պաշտպանելը, արգելք չեն հանդիսանում նրա հետագա մասնակցությանը գործին:

Դատախազին բացարկելու հարցը լուծվում է նախաքննության կամ հետաքննության ընթացքում վերադաս դատախազի որոշումով, իսկ դատարանում` գործը քննող դատարանի որոշումով:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՔՆՆԻՉԸ ԵՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԸ

 

Հոդված 37. ՔՆՆԻՉԸ

 

Քրեական գործերի նախաքննությունը կատարում են օրենքով սահմանված կարգով նշանակված դատախազության մարմինների քննիչները, զինվորական դատախազության մարմինների քննիչները, ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության մարմինների և զինվորական ոստիկանության մարմինների քննիչները:

(10.06.63, 26.08.70, 15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 38. ՔՆՆԻՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Նախաքննություն կատարելիս քննությանը ուղղություն տալու և քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ բոլոր որոշումները քննիչն ընդունում է ինքնուրույն կերպով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով նախատեսված է դատախազից սանկցիա ստանալը, և լրիվ պատասխանատվություն է կրում դրանք օրինական կարգով ու ժամանակին կատարելու համար:

Այն դեպքում, երբ քննիչը համաձայն չէ դատախազի ցուցումներին` որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, մեղադրյալին դատի տալու համար գործն ուղարկելու կամ գործը կարճելու մասին, նա իրավունք ունի գործը ներկայացնելու վերադաս դատախազին` գրավոր շարադրելով իր առարկությունները: Այս դեպքում դատախազը կամ վերացնում է ստորադաս դատախազի ցուցումները, կամ այդ գործի քննությունը հանձնարարում է մեկ այլ քննիչի:

Քննիչն իրավունք ունի իր կողմից քննվող գործերով հետաքննության մարմիններին հանձնարարություններ և ցուցումներ տալու հետախուզական և քննչական գործողություններ կատարելու մասին և հետաքննության մարմիններից օժանդակություն պահանջելու առանձին քննչական գործողություններ կատարելիս: Քննիչի այդպիսի հանձնարարություններն ու ցուցումները պարտադիր են հետաքննության մարմինների համար:

Քննիչի որոշումը, որ օրենքին համապատասխան կայացրել է նա իր վարույթում գտնվող քրեական գործով, ենթակա է պարտադիր կատարման բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

Քննիչն իրավունք ունի սույն օրենսգրքի 111 և 112 հոդվածներով նախատեսված կարգով ու հիմունքներով ձերբակալելու և հարցաքննելու հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձին:

 

Հոդված 381. ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Քննչական բաժնի պետը վերահսկողություն է իրականացնում հանցագործությունները բացելու և կանխելու ուղղությամբ քննիչների գործողությունների ժամանակին կատարման նկատմամբ, միջոցներ է ձեռնարկում քրեական գործերով նախաքննության առավել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ կատարման համար:

Քննչական բաժնի պետն իրավունք ունի ստուգել քրեական գործերը, ցուցումներ տալ քննիչին` նախաքննություն կատարելու, որպես մեղադրյալ պատասխանատվության կանչելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, գործին ուղղություն տալու մասին, ինչպես նաև ցուցումներ տալու առանձին քննչական գործողություններ կատարելու մասին, իրավունք ունի գործը մի քննիչից մյուսին հանձնելու, գործի քննությունը մի քանի քննիչների հանձնարարելու, ինչպես նաև մասնակցելու նախաքննության կատարմանը և անձամբ կատարելու նախաքննությունը, օգտվելով այդ դեպքում քննիչի լիազորություններից:

Քրեական գործի վերաբերյալ քննչական բաժնի պետի ցուցումները քննիչին տրվում են գրավոր և դրանց կատարումը պարտադիր է:

Ստացված ցուցումները դատախազին գանգատարկելը չի կասեցնում դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 38 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

Քրեական գործի վերաբերյալ դատախազի ցուցումները, որոնք տրված են սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, պարտադիր են քննչական բաժնի պետի համար: Այդ ցուցումները վերադաս դատախազին գանգատարկելը չի կասեցնում դրանց կատարումը:

(12.01.66 խմբագրությամբ)

 

Հոդված 39. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԸ

 

Քրեական գործերի հետաքննությունը կատարում են այն պաշտոնատար անձինք, որոնք դրա համար լիազորված են սույն օրենսգրքի 106 հոդվածում թվարկված հետաքննության մարմինների կողմից:

 

Հոդված 40. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հետաքննության մարմինների վրա է դրվում հանցագործության հատկանիշները և այն կատարած անձանց հայտաբերելու նպատակով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև քննչական գործողությունների կատարումը այն սահմաններում, որոնք նախատեսված են սույն օրենսգրքի 107-113 հոդվածներով:

 

Հոդված 41. ՔՆՆԻՉԻՆ և ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆ ԲԱՑԱՐԿԵԼԸ

 

Քննիչը կամ հետաքննություն կատարող անձը չի կարող մասնակցել գործի վարույթին, երբ կան սույն օրենսգրքի 24 հոդվածով նախատեսված հիմքերը, ինչպես նաև այն դեպքերում, երբ նա տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր կամ որպես ժողովրդական ատենակալ: Սակայն տվյալ գործի հետաքննությանը կամ նախաքննությանը նրա մասնակցությունը հիմք չի հանդիսանում բացարկի համար:

Այս հոդվածի առաջին մասում մատնանշված հիմքերի առկայության դեպքում քննիչը կամ հետաքննություն կատարող անձը պարտավոր է հրաժարվել գործին մասնակցելուց: Նրա դեմ կարող են բացարկ հայտնել նաև կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ սրանց ներկայացուցիչները:

Քննիչի կամ հետաքննություն կատարող անձի դեմ հայտնված բացարկի հարցը լուծում է դատախազը:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 42. ՄԵՂԱԴՐՅԱԼԸ և ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Մեղադրյալը համարվում է այն անձը, որի նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացված նրան որպես մեղադրյալի պատասխանատվության ենթարկելու մասին: Դատի տրված մեղադրյալը կոչվում է ամբաստանյալ: Մեղադրյալը, որի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացված, կոչվում է դատապարտյալ:

Մեղադրյալն իրավունք ունի` իմանալու, թե ինչի մեջ է նա մեղադրվում և բացատրություններ տալու նրան առաջադրված մեղադրանքի առթիվ. ներկայացնելու ապացույցներ. հարուցելու միջնորդություններ. նախաքննությունը կամ հետաքննությունն ավարտվելուց հետո ծանոթանալու գործի բոլոր նյութերին. պաշտպան ունենալու սույն օրենսգրքի 43 հոդվածով նախատեսված պահից. մասնակցելու դատական քննությանը առաջին ատյանի դատարանում. բացարկներ հայտնելու. գանգատներ տալու հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի գործողությունների ու որոշումների դեմ:

Ամբաստանյալը վերջին խոսքի իրավունք ունի:

 

Հոդված 43. ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 

Պաշտպանի մասնակցությունը գործին թույլատրվում է նախաքննության ավարտման մասին մեղադրյալին հայտնելու և գործի ամբողջ վարույթը, ծանոթանալու համար, մեղադրյալին ներկայացնելու պահից: Պաշտպանի մասնակցությունը գործին դատախազի որոշմամբ կարող է թույլատրվել մեղադրանք առաջադրելու պահից:

Նախաքննությանը պաշտպանի մասնակցությունը պարտադիր է այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք կատարել են անչափահասները, համրերը, խուլերը, կույրերը և այլ այնպիսի անձինք, ովքեր իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների պատճառով չեն կարող անձամբ իրականացնել պաշտպանության իրենց իրավունքը: Այս դեպքում պաշտպանի մասնակցությունը գործին թույլատրվում է մեղադրանք առաջադրելու պահից:

Այն անձանց վերաբերյալ գործերով, ովքեր չեն տիրապետում այն լեզվին, որով տարվում է նախաքննությունը, ինչպես նաև ովքեր մեղադրվում են այնպիսի հանցագործությունների մեջ, որոնց համար որպես պատժամիջոց կարող է մահապատիժ նշանակվել, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է նախաքննության ավարտման մասին մեղադրյալին հայտնելու և գործի ամբողջ վարույթը, ծանոթանալու համար, մեղադրյալին ներկայացնելու պահից:

Որպես պաշտպան թույլատրվում են փաստաբանները, արհեստակցական միությունների և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննիչի, դատավորի կամ դատարանի որոշմամբ որպես պաշտպան կարող են թույլատրվել մեղադրյալի մերձավոր ազգականները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք:

Եթե սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում մեղադրյալն ինքը, նրա օրինական ներկայացուցիչները կամ նրա հանձնարարությամբ այլ անձինք պաշտպան չեն հրավիրել, քննիչը և դատարանը պարտավոր են ապահովել պաշտպանի մասնակցությունը թույլատրվում է մեղադրյալին դատի տալու պահից:

Այն գործերով, որոնցով նախաքննություն չի կատարված պաշտպանի մասնակցությամբ թույլատրվում է մեղադրյալին դատի տալու պահից:

Այն նախաքննության մարմինը, դատախազը, դատարանը, որոնց վարույթում գտնվում է գործը, ինչպես նաև իրավաբանական կոնսուլտացիայի վարիչը և փաստաբանների կոլեգիայի նախագահությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, իրավունք ունեն մեղադրյալին լրիվ կամ մասնակիորեն ազատելու իրավաբանական օգնության վճարից:

Այն դեպքում, երբ իրավաբանական օգնության վճարից մեղադրյալին ազատել է նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը, փաստաբանի աշխատանքի վարձատրության ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշվող կարգով, կատարվում են պետության հաշվին:

(29.03.72, 25.07.84, 17.05.95 խմբագրությամբ)

 

Հոդված 44. ՊԱՇՏՊԱՆԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ՆՐԱՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

 

Պաշտպան հրավիրվում է մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ինչպես նաև մեղադրյալի հանձնարարությամբ կամ նրա համաձայնությամբ` նրա ազգականի կամ այլ անձի կողմից այն անձանց թվից, որոնք մատնանշված են սույն օրենսգրքի 43 հոդվածում:

Եթե մեղադրյալը պաշտպան չի հրավիրել, ապա նրա խնդրանքով պաշտպանի մասնակցությունը գործին ապահովում է քննիչը կամ դատարանը:

Միևնույն անձը չի կարող լինել երկու կամ մի քանի մեղադրյալների պաշտպան, եթե նրանցից մեկի պաշտպանության շահերին:

Մեկ պաշտպանի փոխարինումը մեկ ուրիշով թույլատրվում է միայն մեղադրյալի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ:

Այն դեպքում, երբ հնարավոր չէ մեղադրյալի ընտրած պաշտպանի մասնակցությունը գործին` նրա բացակայության, հիվանդության կամ դատական մի այլ գործով զբաղված լինելու հետևանքով, քննիչը և դատարանը իրավունք ունեն առաջարկելու մեղադրյալին ուրիշ պաշտպան հրավիրել կամ մեղադրյալի համար պաշտպան նշանակել փաստաբանների կոլեգիայի միջոցով:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 45. ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

Պաշտպանի մասնակցությունը գործի դատական քննությանը պարտադիր է`

1) այն գործերով, որոնց քննությանը մասնակցում է պետական կամ հասարակական մեղադրող.

2) համրերի, խուլերի, կույրերի և այլ այնպիսի անձանց կատարած հանցագործությունների գործերով, որոնք իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով չեն կարող իրականացնել պաշտպանության իրենց իրավունքը.

3) անչափահասների հանցագործությունների գործերով.

4) այն անձանց կատարած հանցագործությունների գործերով, որոնք չեն տիրապետում դատավարության լեզվին.

5) ամբաստանյալների շահերի միջև հակասություններ լինելու դեպքում, եթե նրանցից թեկուզ մեկը պաշտպան ունի.

6) այն հանցագործությունների գործերով, որոնց համար որպես պատժամիջոց կարող է մահապատիժ կիրառվել:

(29.03.72 խմբագրությամբ)

 

Հոդված 46. ՊԱՇՏՊԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

Մեղադրյալը, ամբաստանյալը իրավունք ունեն գործի վարույթի ամեն մի պահին հրաժարվելու պաշտպանից: Պաշտպանից հրաժարվել թույլ է տրվում միայն իր` մեղադրյալի կամ ամբաստանյալի նախաձեռնությամբ և չի կարող արգելք հանդիսանալ շարունակելու գործին պետական մեղադրողի, ինչպես նաև մյուս մեղադրյալների կամ ամբաստանյալների պաշտպանների մասնակցությանը: Եթե մեղադրյալը կամ ամբաստանյալը հրաժարվում են պաշտպանից, պաշտպանությունն իրականացնում է ինքը` մեղադրյալը կամ ամբաստանյալը:

Պաշտպանին գործի նախաքննությանը կամ դատաքննությանը մասնակցելուց ազատելը ձևակերպվում է նախաքննության ընթացքում համապատասխան արձանագրություն կազմելով, իսկ դատարանում` դատարանի որոշմամբ:

Պաշտպանից հրաժարվելը, որի մասին հայտարարում է տասնութ տարեկան չդարձած մեղադրյալը կամ ամբաստանյալը, ինչպես նաև այն անձը, որն իր ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով չի կարող ինքն անձամբ իրականացնել պաշտպանության իր իրավունքը, պարտադիր չէ քննիչի, դատախազի, դատարանի համար:

 

Հոդված 47. ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Պաշտպանը պարտավոր է օգտագործել սույն օրենսգրքում մատնանշված պաշտպանության բոլոր միջոցներն ու եղանակները` պարզելու մեղադրյալին արդարացնող կամ նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, և մեղադրյալին ցույց տալ անհրաժեշտ իրավաբանական օգնություն:

Գործին մասնակցելու թույլտվություն ստանալու պահից պաշտպանը իրավունք ունի` տեսակցություն ունենալու մեղադրյալի հետ, ծանոթանալու գործի ամբողջ նյութերին և անհրաժեշտ տեղեկություններ քաղելու դրանցից. ապացույցներ ներկայացնելու. միջնորդություններ հարուցելու. մասնակցելու գործի դատական քննությանը. բացարկներ հայտնելու. գանգատներ տալու քննիչի, դատախազի և դատարանի գործողությունների ու որոշումների դեմ: Բացի դրանից, քննիչի թույլտվությամբ պաշտպանը կարող է ներկա գտնվել մեղադրյալի հարցաքննություններին և քննչական մյուս այն գործողություններին, որոնք կատարվում են մեղադրյալի կամ նրա պաշտպանի միջնորդություններով:

Այն դեպքում, երբ պաշտպանի մասնակցությունը գործին թույլատրվում է մեղադրելու պահից, նա, բացի այդ, կարող է`

1) ներկա լինել մեղադրանք առաջադրելուն և մեղադրյալի հարցաքննությանը և քննիչի թույլտվությամբ հարցեր տալ մեղադրյալին.

2) ներկա լինել քննչական այլ գործողությունների կատարմանը և քննիչի թույլտվությամբ հարցեր տալ վկային, տուժողին և փորձագետին.

3) գրավոր դիտողություններ անել իր մասնակցությամբ կատարված քննչական գործողության արձանագրության գրառումների ճշտության և լրիվության առթիվ:

Քննիչը կարող է չընդունել պաշտպանի հարցերը, սակայն պարտավոր է չընդունած հարցերը մտցնել արձանագրության մեջ:

Փաստաբանը իրավունք չունի հրաժարվելու մեղադրյալի նկատմամբ իր ստանձնած պաշտպանությունից:

Փաստաբանը, արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը իրավունք չունեն հրապարակելու այն տեղեկությունները, որոնց նրանց հաղորդվել են պաշտպանություն իրականացնելու կապակցությամբ:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 471. ԿԱՍԿԱԾՅԱԼԸ

 

Կասկածյալ է ճանաչվում`

1) այն անձը, որը ձերբակալվել է հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով.

2) այն անձը, որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը կիրառվել է խափանման միջոց:

Կասկածյալն իրավասու է տալու բացառություններ, հարուցելու միջնորդություններ, գանգատարկելու հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի գործողություններն ու որոշումները:

(27.07.77 խմբագրությամբ)

 

Հոդված 48. ՏՈՒԺՈՂԸ

 

Տուժողը համարվում է այն անձը, որին հանցագործությամբ բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է պատճառվել: Քաղաքացուն տուժող ճանաչելու մասին հետաքննություն կատարող անձը, քննիչը և դատավորը որոշում են ընդունում, իսկ դատարանը որոշում է կայացնում:

Հանցագործությունից տուժող ճանաչված քաղաքացին իրավունք ունի ցուցմունքներ տալու գործի վերաբերյալ: Տուժողը և նրա ներկայացուցիչը իրավունք ունեն` ապացույցներ ներկայացնելու. միջնորդություններ հարուցելու. ծանոթանալու գործի բոլոր նյութերին նախաքննության ավարտման պահից. մասնակցելու դատաքննությանը, բացարկներ հայտնելու, գանգատներ տալու հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի գործողությունների դեմ, ինչպես նաև գանգատներ տալու դատարանի դատավճռի կամ որոշումների դեմ:

Սույն օրենսգրքի 102 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տուժողն իրավունք ունի դատական քննության ժամանակ անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով պաշտպանելու մեղադրանքը, մասնակցելու դատական վիճաբանություններին` արտահայտելով իր նկատառումները մեղադրանքի ապացուցվածության, կատարված արարքի իրավաբանական որակման և պատժամիջոցի մասին, որպիսի հանգամանքը չի բացառում տուժողին սույն օրենսգրքի 60, 61, 276 հոդվածների կանոններով հարցաքննելու հնարավորությունը:

Այն հանցագործությունների գործերով, որոնց հետևանքով տուժողը մահացել է, այս հոդվածով նախատեսված իրավունքներից օգտվում են նրա մերձավոր ազգականները կամ օրինական ներկայացուցիչները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 49. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐ

 

Քաղաքացիական հայցվոր է համարվում այն քաղաքացին, ձեռնարկությունը, հիմնարկը կամ կազմակերպությունը, որը հանցագործությունից նյութական վնաս է կրել և այդ վնասը հատուցելու մասին պահանջ է ներկայացրել: Քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին հետաքննությունը կատարող անձը, քննիչը և դատավորը որոշում են ընդունում, իսկ դատարանը որոշում է կայացնում:

Հանցագործությունից նյութական վնաս կրած անձն իրավունք ունի քրեական գործի վարույթի ընթացքում մեղադրյալի կամ մեղադրյալի գործողությունների համար նյութական պատասխանատվություն կրող անձանց նկատմամբ քաղաքացիական հայց հարուցելու, որը դատարանի կողմից քննության է առնվում քրեական գործի հետ միասին:

Քաղաքացիական հայցվորը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն` ապացույցներ ներկայացնելու. միջնորդություններ հարուցելու, մասնակցելու դատական քննությանը. խնդրելու հետաքննության մարմնին, քննիչին և դատարանին` միջոցներ ձեռք առնել իրենց հարուցած հայցը ապահովելու համար. պաշտպանելու քաղաքացիական հայցը. ծանոթանալու գործի նյութերին նախաքննության ավարտման պահից, իսկ այն գործերով, որոնցով նախաքննություն չի կատարվել` մեղադրյալին դատի տալու պահից` բացարկներ հայտնելու, գանգատներ տալու հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի գործողությունների դեմ, ինչպես նաև գանգատներ տալու դատարանի դատավճռի կամ որոշման և դատավորի որոշման դեմ, որ վերաբերում է քաղաքացիական հայցին:

 

Հոդված 50. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Քաղաքացիական հայց կարող է հարուցվել հետաքննություն և նախաքննություն կատարելու ժամանակ, ինչպես նաև դատական քննության ժամանակ, բայց մինչև դատաքննությունն սկսվելը: Քաղաքացիական դատավարության կարգով հայցի մերժումը հայցվորին զրկում է քրեական գործով նույն հայցը երկրորդ անգամ հարուցելու իրավունքից:

Քրեական գործով հարուցված քաղաքացիական հայցի ապացուցումը տեղի է ունենում սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

Եթե հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիների ստացիոնար բուժման վրա ծախսված միջոցների բռնագանձման մասին քաղաքացիական հայց չի հարուցվել, դատարանը դատավճիռ կայացնելիս իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ լուծելու նշված միջոցների բռնագանձման հարցը:

Այն անձը, որը քրեական գործով քաղաքացիական հայց չի հարուցել, ինչպես նաև այն անձը, որի քաղաքացիական հայցը մնացել է առանց քննվելու, իրավունք ունի հայց հարուցելու քաղաքացիական դատավարության կարգով:

Քրեական գործում քաղաքացիական հայցը ազատվում է պետական տուրքից:

(28.05.75 խմբագրությամբ)

 

Հոդված 51. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ

 

Որպես քաղաքացիական պատասխանողներ կարող են կանչվել մեղադրյալի ծնողները, խնամակալները, հոգաբարձուները կամ այլ անձինք, ինչպես նաև այն ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնք օրենքի ուժով նյութական պատասխանատվություն են կրում մեղադրյալի հանցավոր գործողություններով պատճառված վնասի համար:

Քաղաքացիական պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն` առարկելու հարուցված հայցի դեմ. բացատրություններ տալու ըստ հարուցված հայցի էության. ապացույցներ ներկայացնելու. միջնորդություններ հարուցելու. ծանոթանալու գործի քաղաքացիական հայցին վերաբերող նյութերին նախաքննության ավարտման պահից, իսկ այն գործերով, որոնցով նախաքննություն չի կատարվել` մեղադրյալին դատի տալու պահից. մասնակցելու դատական քննությանը. բացարկներ հայտնելու, գանգատներ տալու հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի գործողությունների դեմ, ինչպես նաև գանգատներ տալու դատարանի դատավճռի կամ որոշման և դատավորի որոշման այն մասի, դեմ, որ վերաբերում է քաղաքացիական հայցին:

 

Հոդված 52. ՏՈՒԺՈՂԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Որպես տուժողի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են գործին մասնակցել` փաստաբանները, մերձավոր ազգականներն ու մյուս անձինք, ովքեր օրենքի ուժով իրավազոր են քրեական գործի քննության ժամանակ ներկայացնելու, համապատասխանաբար` տուժողի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի օրինական շահերը:

 

Հոդված 521. ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՄ ՏՈՒԺՈՂԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

Փաստաբանը, արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը իրավունք չունի գործին մասնակցելու որպես պաշտպան կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի ու քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ նախկինում այդպիսի օգնություն է ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են գործը վարելու խնդրանքով իրեն դիմած անձի շահերին կամ եթե նա նախկինում մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննություն կատարող անձ, փորձագետ, մասնագետ, թարգման, վկա կամ ընթերական, ինչպես նաև, եթե գործի քննությանը կամ դատաքննությանը մասնակցում է պաշտոնատար անձ, որի հետ փաստաբանը, արհեստակցական միության կամ այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը ազգակցական հարաբերությունների մեջ է գտնվում:

Փաստաբանի, արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպության ներկայացուցչի բացարկի վերաբերյալ հարցը լուծվում է սույն օրենսգրքի 126 հոդվածով նախատեսված կարգով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 53. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ և ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատարանը, դատախազը, քննիչը և հետաքննություն կատարող անձը պարտավոր են գործին մասնակցող անձանց պարզաբանել նրանց իրավունքները և ապահովել այդ իրավունքներն իրականացնելու հնարավորությունը:

 

Հոդված 531. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ, ՔՆՆԻՉԻ, ԴԱՏԱԽԱԶԻ և ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

Հանցագործության դեպքի բացակայության, արարքի մեջ հանցակազմի բացակայության, կամ կատարված հանցագործության մեջ քաղաքացու մասնակցությունը ապացուցված չլինելու պատճառով քրեական գործը կարճելու, ինչպես նաև արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը և դատարանը պարտավոր են քաղաքացուն բացատրել նրա խախտված իրավունքների վերականգման կարգը և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել անօրինական դատապարտության, անօրինական քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանքը որպես խափանման միջոց անօրինական կարգով կիրառելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցման համար:

Վնասի հատուցման պայմաններն ու կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(25.07.84, 17.05.95 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 54. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

Հետաքննություն, նախաքննություն կատարելիս և քրեական գործը դատարանում քննելիս ապացուցման ենթակա են`

1) հանցագործության դեպքը (հանցագործության կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլ հանգամանքներ).

2) մեղադրյալի մեղավորությունը հանցագործությունը կատարելու մեջ.

3) մեղադրյալի պատասխանատվության աստիճանի ու բնույթի վրա ազդող հանգամանքները.

4) հանցագործությամբ պատճառված վնասի բնույթը և չափը: Բացահայտման ենթակա են նաև հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 55. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

 

Քրեական գործի հետաքննություն, նախաքննություն և դատական քննություն կատարելիս հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը և դատարանը պարտավոր են բացահայտել հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 551. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ, ՔՆՆԻՉԻ, ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, պարզելով հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, համապատասխան պետական մարմնին, հասարակական կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին միջնորդագիր են ներկայացնում այդ պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:

Ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում միջնորդագրի վերաբերյալ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ և արդյունքների մասին հայտնվի միջնորդագիր ուղարկած անձին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 552. ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Դատարանը, դրա համար հիմքերի առկայության դեպքում, կայացնում է մասնավոր որոշում, որով պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների կամ պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրում է օրենքի խախտման` գործով հաստատված փաստերի, հանցագործության կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վրա, որոնք համապատասխան միջոցների ձեռնարկում են պահանջում:

Մասնավոր որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ դատարանը հայտնաբերել է հետաքննություն, նախաքննություն կատարելու ժամանակ կամ ստորադաս դատարանի կողմից գործի քննության ժամանակ թույլ տրված` քաղաքացիների իրավունքների խախտումներ և օրենքի այլ խախտումներ:

Դատարանն իրավունք ունի մասնավոր որոշմամբ հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվի ուշադրությունը հրավիրելու արտադրության մեջ և կենցաղում առանձին քաղաքացիների ոչ ճիշտ վարքագծի կամ նրանց կողմից հասարակական պարտքը չկատարելու վրա: Անհրաժեշտության դեպքում մասնավոր որոշման պատճենը կարող է ուղարկվել ընկերական դատարանին:

Դատարանն իրավունք ունի դատաքննության նյութերում մասնավոր որոշում կայացնելու նաև այլ դեպքերում, եթե դա գտնում է անհրաժեշտ:

Դատարանը կարող է մասնավոր որոշմամբ համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը իրազեկ պահել հասարակական պարտքը կատարելիս քաղաքացու դրսևորած բարձր գիտակցության, արիության մասին, որոնք աջակցել են հանցագործությունը կանխելուն կամ բացահայտելուն:

Մասնավոր որոշման հիման վրա ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ և արդյունքների մասին հաղորդվի մասնավոր որոշում կայացրած դատարանին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 56. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

 

Քրեական գործի ապացույցներ են համարվում ամեն տեսակի փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը և դատարանը պարզում են հանրորեն վտանգավոր արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կատարող անձի մեղավորությունը և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները:

Այդ տվյալները հաստատվում են` վկայի ցուցմունքներով, տուժողի ցուցմունքներով, մեղադրյալի ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, քննչական և դատական գործողություններով, ու այլ փաստաթղթերով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 57. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԸ

 

Հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը և դատարանը իրավունք ունեն իրենց վարույթում գտնվող գործերով, սույն օրենսգրքով սահմանված կարգով կանչելու ամեն մի անձի` հարցաքննելու որպես վկաների, տուժողների և եզրակացություն տալու որպես փորձագետների, պահանջելու ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, պաշտոնատար անձերից և քաղաքացիներից ներկայացնելու այն առարկաներն ու փաստաթղթերը, որոնք կարող են պարզել գործի համար անհրաժեշտ փաստական տվյալներ:

Այդ պահանջի կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:

Ապացույցներ կարող են ներկայացնել նաև կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, մեղադրողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և սրանց ներկայացուցիչները, ինչպես նաև ամեն մի քաղաքացի, ձեռնարկություն, հիմնարկություն և կազմակերպություն:

Գործով հավաքված բոլոր ապացույցները ենթակա են մանրազնին, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի կողմից:

 

Հոդված 58. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Դատարանը, դատախազը, քննիչը և հետաքննություն կատարող անձը, ղեկավարվելով օրենքով և իրավագիտակցությամբ, ապացույցները գնահատում են գործի` իր ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:

Դատարանի, դատախազի, քննիչի և հետաքննություն կատարող անձի համար ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի:

(17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 59. ՎԿԱ

 

Ցուցմունքներ տալու համար որպես վկա կարող է կանչվել ամեն մի անձ, որին կարող են հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք:

Վկան պարտավոր է ներկայանալ հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, դատարանի հրավերով, հայտնել այն բոլորը, ինչ գործի առթիվ հայտնի է իրեն և պատասխանել առաջադրված հարցերին:

Վկան չի կարող մասնակցել գործին որպես մեղադրող, պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի շահերի ներկայացուցիչ: Տուժողի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչների մասնակցությունը գործին չի բացառում այդ անձանց որպես վկաներ հարցաքննելու հնարավորությունը:

 

Հոդված 60. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Վկան կարող է հարցաքննվել տվյալ գործով ապացուցման ենթակա ամեն մի հանգամանքի մասին, այդ թվում մեղադրյալի անձնավորությունը բնութագրող փաստերի և հարցաքննվողի ու մեղադրյալի փոխհարաբերությունների մասին: Վկան, բացի դրանից, կարող է հարցաքննվել տուժողի անձնավորությունը բնութագրող փաստերի և նրա հետ ունեցած իր փոխհարաբերությունների մասին:

Եթե վկայի ցուցմունքները հիմնված են ուրիշ անձանց հաղորդումների վրա, պետք է հարցաքննվեն նաև այդ անձինք:

 

Հոդված 61. ՏՈՒԺՈՂԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Տուժողը պարտավոր է ցուցմունքներ տալ իրեն հայտնի այն հանգամանքների մասին, որոնք գործի համար նշանակություն ունեն: Տուժողը, բացի դրանից, իրավունք ունի բացատրություններ տալու գործով ապացույցներ հանդիսացող փաստական տվյալների մասին:

Ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաև ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար տուժողը պատասխանատվություն է կրում վկայի հետ հավասարապես:

 

Հոդված 62. ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ՈՐՊԵՍ ՎԿԱ

 

Որպես վկա հարցաքննվել չեն կարող`

1) մեղադրյալի պաշտպանը` գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել մեղադրյալից` պաշտպանի պարտականություններ կատարելու կապակցությամբ.

2) այն անձը, որն իր ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների պատճառով անընդունակ է ճիշտ ընկալել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և ճիշտ ցուցմունքներ տալ դրանց մասին:

3) փաստաբանը, արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, այն հանգամանքների մասին, որոնք նրանց հայտնի են դարձել նրանց կողմից ներկայացուցչի պարտականություններ կատարելու կապակցությամբ:

4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

(25.07.84, 02.07.97 խմբագրությամբ)

 

Հոդված 63. ՎԿԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար վկան պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 197 հոդվածով, իսկ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով:

Եթե առանց հարգելի պատճառի վկան չի ներկայանում, հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը և դատարանը իրավունք ունեն նրան բերման ենթարկելու: Բացի դրանից, առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայացող վկան, գործը քննող դատարանի որոշմամբ, կարող է տուգանվել մինչև երեսուն դրամի չափով, սույն օրենսգրքի 3131 հոդվածով նախատեսված կարգով:

(25.07.84, 27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 64. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Կասկածյալը ցուցմունքներ է տալիս այն հանգամանքների առթիվ, որոնք հիմք են ծառայել նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար, ինչպես նաև գործի այն բոլոր հագամանքների առթիվ, որ հայտնի են նրան:

 

Հոդված 65. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Մեղադրյալն իրավունք ունի ցուցմունքներ տալու ըստ նրան առաջադրված մեղադրանքի էության և գործի վերաբերյալ նրան հայտնի հանգամանքների մասին:

 

Հոդված 66. ՓՈՐՁԱԳԵՏԸ և ՆՐԱ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Փորձաքննություն նշանակվում է այն դեպքում, երբ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության կամ տեխնիկայի, արվեստի կամ արհեստի հատուկ գիտելիքներ:

Որպես փորձագետ կարող է հրավիրվել ամեն մի անձ, որը տիրապետում է այս հոդվածի առաջին մասում մատնանշված գիտելիքներին: Փորձագետին առաջադրված հարցերը և նրա եզրակացությունը չեն կարող դուրս գալ փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից:

Հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ դատարանի պահանջը փորձագետ հրավիրելու մասին պարտադիր է այն ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի համար, որտեղ աշխատում է փորձագետը:

Դատաբժշկական, դատահոգեբուժական, դատահաշվապահական, քրեագիտական, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննությունները կատարում են համապատասխան հիմնարկների փորձագետները: Սակայն հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը և դատարանը իրավունք ունեն հիշյալ տեսակի փորձաքննությունների կատարման համար նշանակելու նաև այլ անձանց:

Փորձագետը եզրակացությունը տալիս է իր անունից իր հատուկ գիտելիքներին համապատասխան կատարած հետազոտությունների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատության հիման վրա և իր տված եզրակացության համար անձնական պատասխանատվություն է կրում:

Փորձաքննություն կատարելու համար մի քանի փորձագետներ նշանակվելու դեպքում, նրանք, մինչև եզրակացություն տալը, խորհրդակցում են միմյանց հետ:

Եթե փորձագետները հանգում են ընդհանուր եզրակացությունը ստորագրում են բոլոր փորձագետները: Փորձագետների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում յուրաքանչյուր փորձագետ իր եզրակացությունը կազմում է առանձին:

Փորձագետի եզրակացությունը հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի համար պարտադիր չէ, սակայն փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելը պետք է պատճառաբանվի համապատասխանորեն` որոշումների կամ դատավճռի մեջ:

(26.04.68 խմբագրությամբ)

Հոդված 67. ԼՐԱՑՈՒՑԻՉ և ԿՐԿԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Եթե հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը կամ դատարանը համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ` վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող է նշանակվել լրացուցիչ փորձաքննություն, դա հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի:

Փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում այն պատճառաբանությամբ, որ դա հիմնավորված չէ, կարող է նշանակվել կրկնակի փորձաքննություն, հանձնարարելով այն ուրիշ փորձագետի կամ ուրիշ փորձագետների:

 

Հոդված 68. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Փորձաքննություն կատարելը պարտադիր է`

1) մահվան պատճառները և մարմնական վնասվածքների բնույթը պարզելու համար.

2) կասկածյալի կամ մեղադրյալի հոգեկան վիճակը պարզելու համար այն դեպքերում, երբ հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը կամ դատարանը կասկածում են մեղադրյալի, կասկածյալի մեղսունակության կամ գործը վարելու պահին իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ դրանց ղեկավարելու նրա ունակության մասին:

Վկայի կամ տուժողի հոգեկան կամ ֆիզիկական վիճակը պարզելու համար այն դեպքերում, երբ կասկած է առաջանում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու և դրանց վերաբերյալ ճիշտ ցուցմունքներ տալու նրա ունակության մասին.

3) կասկածյալի, մեղադրյալի և տուժողի տարիքը պարզելու համար այն դեպքերում, երբ դա գործի համար նշանակություն ունի, իսկ տարիքի վերաբերյալ փաստաթղթեր չկան.

4) տուժողների արբունքի հասած լինելը պարզելու համար այն հանցագործությունների գործերով, որ նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 114 հոդվածով:

(29.05.64 խմբագրությամբ)

 

Հոդված 69. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Փորձագետը պարտավոր է հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, դատարանի հրավերով ներկայանալ և իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ օբյեկտիվ եզրակացություն տալ: Եթե առաջադրված հարցը դուրս է գալիս փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից կամ նրան ներկայացված նյութերն անբավարար են եզրակացություն տալու համար, կազմում է պատճառաբանված ակտ եզրակացություն տալու անհնարինություն տալու անհնարինության մասին և այդպիսին ուղարկում է փորձաքննություն նշանակող մարմնին:

Փորձագետը իրավունք ունի`

1) ծանոթանալու գործի այն նյութերին, որոնք վերաբերում են փորձաքննության առարկային.

2) միջնորդություններ հարուցելու` եզրակացություն տալու համար անհրաժեշտ լրացուցիչ նյութեր ներկայացնել իրեն:

3) հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվությամբ ներկա գտնվելու հարցաքննությունների և այլ քննչական ու դատական գործողությունների կատարմանը և փորձաքննության առարկային վերաբերող հարցեր տալու հարցաքննվողներին:

Եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու դեպքում փորձագետը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 197 և 196 հոդվածներին համապատասխան:

 

Հոդված 70. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

 

Իրեղեն ապացույցներ են հանդիսանում այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամն ու այլ արժեքները և մյուս բոլոր այն առարկաները, որոնք կարող են ծառայել որպես հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին երևան հանելու, կամ էլ մեղադրանքը հերքելու, կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 71. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Իրեղեն ապացույցները պետք է մանրամասն նկարագրվեն զննության արձանագրությունների մեջ, ըստ հնարավորության լուսանկարվեն և հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ դատարանի հատուկ որոշմամբ կցվեն գործին: Իրեղեն ապացույցները պետք է պահվեն քրեական գործի հետ:

Եթե այս կամ այն առարկաները իրենց մեծածավալության կամ այլ պատճառներով չեն կարող պահվել քրեական գործի հետ, դրանք պետք է լուսանկարվեն, իսկ անհրաժեշտ դեպքերում` կնքվեն ու պահվեն հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, դատարանի ցույց տված տեղում, որի մասին գործին պետք է կցվի համապատասխան տեղեկանք:

Գործը հետաքննության մարմնից քննիչին կամ հետաքննության մի մարմնից, կամ մի քննիչից մյուսին հանձնելիս, ինչպես նաև գործը դատախազին և դատարան ուղարկելիս, կամ գործը մի դատարանից մյուսին հանձնելիս, իրեղեն ապացույցներն ուղարկվում են գործի հետ միասին, բացառությամբ այս հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

Իրեղեն ապացույցները պահվում են մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կամ գործի կարճման մասին որոշումը գանգատարկելու ժամկետն անցնելը: Այն դեպքերում, երբ իրերի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճը ենթակա է լուծման հայցային կարգով, իրեղեն ապացույցները պահվում են մինչև տվյալ գործի վերաբերմամբ քաղաքացիական դատավարության կարգով կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Առանձին դեպքերում իրեղեն ապացույցները կարող են վերադարձվել իրենց տերերին նաև մինչև այս հոդվածի չորրորդ մասում մատնանշված ժամկետներն անցնելը, եթե այդ հնարավոր է առանց վնասելու հետաքննությանը, նախաքննությանը կամ դատական քննությանը:

Արագ փչացող իրեղեն ապացույցները, եթե դրանք չեն կարող տիրոջը վերադարձվել, հանձնվում են համապատասխան հիմնարկներին` դրանք ըստ իրենց նպատակի օգտագործելու համար: Անհրաժեշտության դեպքում դրանք վերադարձվում են տիրոջը միևնույն տեսակի և որակի առարկաներով կամ վճարվում է դրանց արժեքը` վերադարձման պահին գոյություն ունեցող պետական գներով:

 

Հոդված 72. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՔ ԱՌՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԼՈՒԾԵԼԻՍ

 

Դատավճռում, որոշման մեջ կամ գործի կարճման վերաբերյալ որոշման մեջ պետք է ցուցումներ պարունակվեն իրեղեն ապացույցների վիճակի մասին, ընդ որում`

1) հանցագործության գործիքները, որ պատկանում են մեղադրյալին, բռնագրավվում են.

2) այն իրերը, որոնց շրջանառության մեջ դնելն արգելված է, հանձնվում են համապատասխան հիմնարկներին կամ ոչնչացվում են.

3) հանցավոր ճանապարհով ձեռք բերված արժեքներն ու իրերը, եթե հայտնի չեն դրանց տերերը, որպես եկամուտ հանձնվում են պետությանը.

4) որևէ արժեք չունեցող և օգտագործման համար ոչ պիտանի իրերը ենթակա են ոչնչացման, իսկ շահագրգռված անձանց կամ հիմնարկների միջնորդության դեպքում` կարող են հանձնվել նրանց.

5) մնացած իրերը հանձնվում են տերերին: Այդ իրերի պատկանելության մասին վեճ լինելու դեպքում, վեճը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով.

6) իրեղեն ապացույցներ հանդիսացող փաստաթղթերը պահվում են գործի հետ միասին, վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում, կամ հանձնվում են շահագրգռված հիմնարկներին կամ անձանց:

 

Հոդված 73. ՔՆՆՉԱԿԱՆ և ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Գործի համար նշանակություն ունեցող փաստական տվյալները կարող են հաստատվել զննության, քննության, խուզարկության և քննչական ու դատական այլ գործողությունների արձանագրություններով, որոնք կազմվում ու ձևակերպվում են սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Փաստական տվյալները կարող են հաստատված համարվել նաև պետական ու հասարակական ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից, պաշտոնատար անձերից ու քաղաքացիներից ելած այլ փաստաթղթերով, եթե փաստաթղթում շարադրված կամ հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Հոդված 74. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալն ազատ մնալով կթաքնվի քննությունից ու դատից կամ խոչընդոտ կհանդիսանա քրեական գործով ճշմարտությունը հայտաբերելուն, կամ կզբաղվի հանցագործ գործունեությամբ, ինչպես նաև դատավճռի կատարումը ապահովելու համար` հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը և դատարանը իրավունք ունեն մեղադրյալի նկատմամբ կիրառելու հետևյալ խափանման միջոցներից մեկն ու մեկը` ստորագրություն չհեռանալու մասին, անձնական երաշխավորություն կամ հասարակական կազմակերպությունների երաշխավորություն, կալանավորում:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ բացառիկ դեպքերում խափանման միջոց կարող է կիրառվել նաև նրան մեղադրանք առաջադրելուց առաջ: Այս դեպքում մեղադրանքը պետք է առաջադրվի տասն օրից ոչ ուշ, հաշված խափանման միջոցը կիրառելու պահից: Եթե այդ ժամկետում մեղադրանք չառաջադրվի, խափանման միջոցը վերացվում է:

Այն անձը, որը կալանքի տակ է առնված նրան մեղադրանք առաջադրելուց առաջ, իրավունք ունի` գանգատարկելու հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի գործողությունները, բացատրություններ տալու և միջնորդություններ հարուցելու:

Անչափահասներին, նրանց նկատմամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խափանման միջոցները կիրառելուց բացի, կարելի է հանձնել նրանց ծնողների, խնամակալների, հոգաբարձուների հսկողությանը, իսկ մանկական հիմնարկներում դաստիարակվող անչափահասներին` այդ հիմնարկների ադմինիստրացիայի հսկողությանը:

Զինվորական ծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց կարող է կիրառվել այն զորամասի հրամանատարության հսկողությունը նրանց վրա, որտեղ նրանք ծառայում են:

Խափանման միջոցի կիրառման անհրաժեշտություն առաջացնող հիմքերի բացակայության դեպքում մեղադրյալից պարտավորություն է վերցվում կանչվելիս ներկայանալ և հայտնվել իր բնակավայրը փոխելու մասին:

 

Հոդված 75. ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌՆՎՈՒՄ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼԻՍ

 

Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության, ինչպես նաև դրանցից այս կամ այն միջոցն ընտրելու հարցը լուծելիս, հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը, դատարանը հաշվի են առնում, բացի սույն օրենսգրքի 74 հոդվածում մատնանշված հանգամանքներից, նաև կատարված հանցագործության ծանրությունը, կասկածյալի կամ մեղադրյալի անձնավորությունը, նրա զբաղմունքի տեսակը, տարիքը, առողջության վիճակը, ընտանեկան դրությունը և այլ հանգամանքներ:

 

Հոդված 76. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

Խափանման միջոց կիրառելու մասին հետաքննություն կատարող անձը, քննիչը, դատախազը, ինչպես և դատարանը պատճառաբանված որոշումներ են կայացնում, դրանցում ցույց տալով այն հանցագործությունը, որի մեջ կասկածվում կամ մեղադրվում է տվյալ անձը և կիրառվող խափանման միջոցն ընտրելու հիմքը: Որոշումը հայտարարվում է այն անձին, որի նկատմամբ դա կայացված է:

 

Հոդված 77. ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Չհեռանալու մասին ստորագրությունն այն է, երբ կասկածյալից կամ մեղադրյալից պարտավորություն է վերացվում, որ առանց հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, դատարանի թույլտվության նա չի բացակայի իր բնակավայրից կամ ժամանակավոր բնակատեղից: Կասկածյալի կամ մեղադրյալի կողմից իր տված ստորագրությունը խախտելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել ավելի խիստ խափանման միջոց, որի մասին նրան պետք է հայտարարվի ստորագրություն վերցնելիս:

 

Հոդված 78. ԱՆՁՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

Անձնական երաշխավորությունն այն է, երբ վստահություն վայելող մարդիկ գրավոր պարտավորություն են վերցնում իրենց վրա այն մասին, որ նրանք երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքի և հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով նրա ներկայանալու համար: Երաշխավորների թիվը երկուսից պակաս չի կարող լինել:

Անձնական երաշխավորության մասին ստորագրություն վերցնելիս երաշխավորը պետք է տեղյակ պահվի այն գործի էության մասին, որի վերաբերյալ ընտրված է տվյալ խափանման միջոցը, և նրա պատասխանատվության մասին այն դեպքում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը կկատարի այնպիսի գործողություններ, որոնց կանխելու համար կիրառվել է խափանման միջոց անձնական երաշխավորության ձևով: Այդ դեպքում ամեն մի երաշխավորի վրա դատարանը կարող է դնել դրամական տույժ մինչև հարյուր դրամի չափով` սույն օրենսգրքի 313.1 հոդվածով նախատեսված կարգով կամ կիրառել հասարակական ներգործության միջոցներ:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 79. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԾՆՈՂՆԵՐԻ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ

 

Անչափահասներին ծնողների, խնամակալների, հոգաբարձուների կամ փակ մանկական հիմնարկների ադմինիստրացիայի հսկողությանը հանձնելը այն է, որ նշված անձերից որևէ մեկը իր վրա գրավոր պարտավորություն է ստանձնում ապահովելու անչափահասի ներկայանալը քննիչին և դատարանին, ինչպես նաև ապահովելու նրա պատշաճ վարքը:

Հսկողության տակ ընդունելու մասին ստորագրություն վերցնելիս ծնողները, խնամակալները, հոգաբարձուները, փակ մանկական հիմնարկների ղեկավարները նախազգուշացվում են այն հանցագործության բնույթի մասին, որի մեջ կասկածվում կամ մեղադրվում է անչափահասը և նրանց պատասխանատվության մասին` իրենց ստանձնած պարտավորությունը խախտելու դեպքում:

Այն ծնողները, խնամակալները, հոգաբարձուները, որոնց հսկողությանն է հանձնված անչափահասը, իրենց վրա վերցրած պարտավորությունները խախտելու դեպքում, դատարանի որոշումով, կարող են ենթարկվել դրամական տույժի մինչև հարյուր դրամի չափով կամ այդ անձանց նկատմամբ համապատասխան հասարակական կազմակերպությունների միջոցով կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ:

 

Հոդված 80. ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Զինվորական ծառայող հանդիսացող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ զորամասի հրամանատարության հսկողությունը ՀՀ զինված ուժերի կանոնադրություններով նախատեսված միջոցների կիրառումն է, որպեսզի ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքը և նրա ներկայանալը հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով:

Զորամասի հրամանատարությանը հաղորդվում է այն գործի բնույթի մասին, որով ընտրված է տվյալ խափանման միջոցը:

Հսկողություն սահմանելու մասին զորամասի հրամանատարությունը գրավոր տեղեկացնում է այն մարմնին, որն ընտրել է խափանման միջոցը:

(25.07.84, 17.05.95 խմբագրությամբ)

 

Հոդված 81. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հասարակական կազմակերպության երաշխավորությունը այն է, որ նա գրավոր պարտավորություն է տալիս այն մասին, որ այդ կազմակերպությունը երաշխավորում է կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքի և հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով նրա ներկայանալու համար:

Երաշխավորություն տվող հասարակական կազմակերպությունը պետք է տեղյակ պահվի այն գործի էության մասին, որով տվյալ խափանման միջոցը ընտրված է:

 

Հոդված 82. ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

Կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է սույն օրենսգրքի 6 հոդվածի պահանջների պահպանմամբ այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար որպես պատիժ օրենքով նախատեսված է ազատազրկում մեկ տարուց ավելի ժամանակով: Բացառիկ դեպքերում խափանման այդ միջոցը կարող է կիրառվել այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար որպես պատիժ օրենքով նախատեսված է ազատազրկում նաև մեկ տարուց ոչ ավելի ժամանակով:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-60, 70 հոդվածներով, 71 հոդվածի երկրորդ մասով, 72, 721, 73, 74, 76, 77, 79 հոդվածներով, 80 հոդվածի առաջին մասով, 81, 82, 86-90, հոդվածներով, 93 հոդվածի երկրորդ մասով, 94 հոդվածի երրորդ մասով, 96 հոդվածի երկրորդ մասով, 971 հոդվածի երկրորդ մասով, 98, 99, 100, 104, 105 հոդվածներով, 110 հոդվածի երկրորդ մասով, 112, 1121, 114-116 հոդվածներով, 120 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 1301 հոդվածով, 173 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 1801 հոդվածով, 181 հոդվածով, 182 հոդվածի երկրորդ մասով, 183 հոդվածի երկրորդ մասով, 185, 1851, 186, 190, 191 հոդվածներով, 193 հոդվածի երկրորդ մասով, 198 հոդվածի երկրորդ մասով, 202, 203, 207, 2071, 2091 հոդվածներով, 222 հոդվածով, 224 հոդվածի երկրորդ մասով, 226 հոդվածով, 2261 հոդվածով, 229 հոդվածի երկրորդ մասով, 2291 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 2292 հոդվածի երկրորդ մասով, 2321 հոդվածով, 2371 հոդվածի երկրորդ մասով, 244 հոդվածի առաջին մասով, 246 հոդվածի «բ» և «գ» կետերով, 247 հոդվածի «գ» կետով, 248 հոդվածի «բ» և «գ» կետերով, 249 հոդվածի «գ» կետով, 250 հոդվածով, 254 հոդվածի «բ» և «գ» կետերով, 255-257, 259-262 հոդվածներով, 263 հոդվածի «ե» և «զ» կետերով, 264 հոդվածի «գ» կետով, 265 հոդվածի «գ» կետով, 267 «ա», «բ» և «գ» կետերով, 268 հոդվածի «ա» և «գ» կետերով, 269-275 հոդվածներով, 276 հոդվածի «ա» կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել հենց միայն հանցագործության վտանգավորության շարժառիթներով:

Կալանքի սանկցիայի հարցը լուծելիս դատախազը պարտավոր է մանրակրկիտ ծանոթանալ կալանքի վերցնելու համար հիմքեր պարունակող բոլոր նյութերին և անհրաժեշտության դեպքում անձամբ հարցաքննել կասկածյալին կամ մեղադրյալին, իսկ անչափահաս կասկածյալին կամ մեղադրյալին` բոլոր դեպքերում:

Կալանքի սանկցիա տալու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և նրան տեղակալներին, շրջանային և քաղաքային դատախազներին, ինչպես նաև շրջանային կամ քաղաքային դատախազների իրավունքներով գործող զինվորական, տրանսպորտային և մյուս դատախազներին:

(31.07.62, 29.09.66, 29.07.67, 04.05.73, 28.11.73, 22.11.74, 29.01.75, 02.09.75, 28.04.77, 25.07.84, 23.10.87, 11.05.92, 27.10.94, 13.12.95, 03.12.96 խմբագրությամբ)

 

Հոդված 821. ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Այն անձանց պահելու կարգը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանք, սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությամբ:

Այն դեպքերում, երբ սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են մինչև երեք օր, նրանց վրա տարածվում են այն կանոնները, որոնք սահմանված են հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց կարճատև ձերբակալման կանոնադրությամբ:

(22.05.74, 27.07.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 822. ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Կալանքի վերցված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում կարող են պահվել ոչ ավելի, քան երեք օր: Եթե կալանքի վերցված անձանց քննչական մեկուսարան բերելը հնարավոր չէ հեռավորության կամ հաղորդակցության պատշաճ ճանապարհներ չլինելու պատճառով, ձերբակալվածներին պահելու վայրերում պահելու ժամանակը կարող է երկարացվել մինչև երեսուն օր:

(22.05.74, 27.07.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 83. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Գործը քննելիս կալանքի տակ պահելը երկու ամսից ավելի շարունակվել չի կարող: Միայն գործի առանձին բարդության հետևանքով այդ ժամկետը կարող են երկարացնել շրջանային, քաղաքային դատախազները, ինչպես նաև նրանց իրավունքներով գործող զինվորական, տրանսպորտային և մյուս դատախազները մինչև երեք ամիս, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը մինչև վեց ամիս` հաշված կալանավորման օրից, իսկ բացառիկ դեպքերում` լրացուցիչ կարգով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` վեց ամսից ոչ ավելի ժամկետով:

Դատարանի կողմից այն գործը նոր քննության վերադարձնելիս, որով մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է իսկ ըստ գործի հանգամանքների կալանքի տակ պահելու ձևով խափանման միջոցը փոխվել չի կարող, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը` գործը նրա մոտ ստացվելու պահից հետո մեկ ամսվա սահմաններում: Նշված ժամկետի հետագա երկարացումը կատարվում է հաշվի առնելով մինչև գործը դատարան ուղարկելը մեղադրյալի կալանքի տակ գտնվելու ժամանակը, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով և սահմաններում:

(25.07.84, 27.10.94 թ, 13.09.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 84. ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄԵԼՈՒ և ՆՐԱ ԳՈՒՅՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հետաքննության մարմինները, քննիչը, դատախազը կամ դատարանը պարտավոր են`

1) եթե կալանավորը ունի առանց հսկողության մնացած անչափահաս երեխաներ, նրանց հանձնել համապատասխան անձանց կամ հիմնարկների խնամքին.

2) եթե կալանավորը ունի առանց հսկողության մնացած գույք կամ բնակարան, դրանք պահպանելու միջոցներ ձեռք առնել:

Ձեռք առած միջոցների մասին հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը և դատարանը տեղեկացնում են կալանավորին:

 

Հոդված 85. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա հետագա անհրաժեշտությունը կամ այն փոխարինվում է ավելի խիստ, կամ ավելի մեղմ միջոցով, երբ դա բխում է գործի հանգամանքներից: Խափանման միջոցի վերացումը կամ փոփոխումը կատարվում է հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշմամբ, իսկ գործը դատարանին հանձնելուց հետո` դատարանի պատճառաբանված որոշումով:

Դատախազի ցուցումով կամ սանկցիայով ընտրված խափանման միջոցի վերացումը կամ փոփոխումը հետաքննություն կատարող անձի և քննիչի կողմից` թույլատրվում է միայն դատախազի համաձայնությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 86. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Քննչական գործողություններ կատարելիս, ինչպես նաև առաջին ատյանի դատարանների դատական և, անհրաժեշտության դեպքում, տնօրինական նիստերում կազմվում են արձանագրություններ:

Արձանագրությունը կարող է գրվել ձեռքով կամ մեքենագրվել: Արձանագրության լրիվությունն ապահովելու համար կարող է կիրառվել սղագրություն: Սղագրական գրառումը գործին չի կցվում:

(26.04.68, 27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 87. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Քննչական գործողություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը կազմում է հետաքննություն կատարող անձի կամ քննիչի կողմից` քննչական գործողության ընթացքում կամ այն ավարտվելուց անմիջապես հետո:

Արձանագրության մեջ ցույց է տրվում` քննչական գործողությունը կատարելու վայրը և թվականը, այդ գործողությունն սկսելու և ավարտելու ժամանակը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, քննչական գործողությանը մասնակցող ամեն մի անձի ազգանունը, անունը և հայրանունը, իսկ անհրաժեշտ դեպքերում` նաև նրա հասցեն. քննչական գործողության բովանդակությունը և գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնաբերվել են քննչական գործողությունը կատարելիս: Եթե քննչական գործողություն կատարելիս կիրառվել են լուսանկարում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ պատրաստվել են հետքերի ընդօրինակումներ ու դրոշմվածքներ, ապա արձանագրության մեջ պետք է ցույց տրվեն նաև համապատասխան քննչական գործողությունը կատարելու ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, դրանց օգտագործման պայմաններն ու կարգը, այն օբյեկտները, որոնց նկատմամբ կիրառվել են այդ միջոցները և ստացված արդյունքները: Բացի այդ, արձանագրության մեջ պետք է նշվի, որ տեխնիկական միջոցների կիրառումից առաջ այդ մասին տեղյակ են պահվել քննչական գործողության կատարման մասնակցող անձինք:

Արձանագրությունն ընթերցվում է քննչական գործողության կատարմանը մասնակցող բոլոր անձանց համար, ընդ որում պետք է նրանց պարզաբանվի արձանագրության մեջ մտցնելու ենթակա դիտողություններ անելու իրենց իրավունքը:

Արձանագրությունն ստորագրում են հետաքննություն կատարող անձը կամ քննիչը, հարցաքննված անձը, թարգմանը, մասնագետը, ընթերակաները և այլ անձինք, եթե նրանք մասնակցել են քննչական գործողության կատարմանը:

Արձանագրությանը կցվում են այն լուսանկարչական նեգատիվներն ու լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրառումները, հատակագծերը, սխեմաները, հետքերի դրոշմվածքներն ու ընդօրինակումները, որ արվել են քննչական գործողությունները կատարելիս:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 871. ՁԱՅՆԱԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Մեղադրյալին, կասկածյալին, վկային կամ տուժողին հարցաքննելիս կամ առերեսում կատարելիս քննիչը կարող է կիրառել ձայնագրառում: Ձայնագրառում կարող է կիրառվել նաև մեղադրյալի, կասկածյալի, վկայի կամ տուժողի խնդրանքով:

Քննիչը գտնելով, որ անհրաժեշտ է ձայնագրառում կիրառել, այդ մասին իրազեկ է պահում հարցաքննվողին նախքան հարցաքննության սկսվելը:

Ձայնագրառումը պետք է արտացոլի սույն օրենսգրքի 87 հոդվածի երկրորդ մասում մատնանշված տեղեկությունները և հարցաքննության ամբողջ ընթացքը: Հարցաքննության մի մասի ձայնագրառումը, ինչպես նաև միևնույն հարցաքննության ընթացքում տրված ցուցմունքների կրկնությունը հատկապես ձայնագրառման համար` չի թույլատրվում:

Հարցաքննությունն ավարտվելուց հետո ձայնագրառումը ամբողջությամբ վերարտադրվում է հարցաքննվողի համար: Ցուցմունքների ձայնագրառմամբ հարցաքննվողի կողմից արված լրացումները ևս մտցվում են ձայնագրառման մեջ: Ձայնագրառումն ավարտվում է հարցաքննվողի` ձայնագրառման ճշտությունը հավաստող հայտարարությամբ:

Ձայնագրառման կիրառմամբ կատարված հարցաքննության ընթացքում ստացված ցուցմունքները մտցվում են հարցաքննության արձանագրության մեջ սույն օրենսգրքի կանոններին համապատասխան: Հարցաքննության արձանագրությունը պետք է նաև պարունակի` նշում ձայնագրառում կիրառելու և այդ մասին հարցաքննվողին իրազեկ պահելու մասին. տեղեկություններ ձայնագրառման տեխնիկական միջոցների և պայմանների մասին. հարցաքննվողի հայտարարությունները ձայնագրառումը վերարտադրելու մասին. արձանագրության և ձայնագրառման ճշտության հավաստումը հարցաքննվողի և քննիչի կողմից: Ձայնագրառումը պահվում է գործին կից և նախաքննությունն ավարտելուց հետո կնքվում է:

Այլ քննչական գործողություն կատարելիս ցուցմունքների ձայնագրառումը վերարտադրելու դեպքում քննիչը պարտավոր է այդ մասին նշում կատարել համապատասխան քննչական գործողության արձանագրությունում:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 88. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

 

Եթե մեղադրյալը, կասկածյալը, վկան կամ ուրիշ անձ հրաժարվում է քննչական գործողության արձանագրությունն ստորագրելուց, այդ մասին արձանագրության մեջ կատարվում է նշում, որը վավերացվում է քննչական գործողություն կատարող անձի ստորագրությամբ:

Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվողին պետք է հնարավորություն տրվի հրաժարման պատճառների մասին տալու բացատրություն, որը մտցվում է արձանագրության մեջ:

Եթե այս հոդվածի առաջին մասում մատնանշված անձերից որևէ մեկը ֆիզիկական պակասությունների պատճառով զրկված է քննչական գործողության արձանագրությունն ստորագրելու հնարավորությունից, այդ մասին արձանագրության մեջ կատարվում է նշում, որը վավերացվում է քննիչի և ընթերակաների ստորագրությամբ:

Եթե մեղադրյալը, կասկածյալը, վկան և տուժողը այդ նույն պատճառներով չեն կարող ստորագրել հարցաքննության արձանագրությունը, քննիչը հրավիրում է կողմնակի անձ, որը հարցաքննվողի համաձայնությամբ, իր ստորագրությամբ հավաստում է նրա ցուցմունքների արձանագրման ճշտությունը: Այդ արձանագրությունն ստորագրում է նաև հարցաքննություն կատարող քննիչը:

 

Հոդված 89. ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տնօրինական նիստի արձանագրության մեջ մատնանշվում են` նիստի վայրը և թվականը, դատարանի անունն ու կազմը, քարտուղարը, դատախազը, դատարանի կողմից կանչված անձինք, եթե նրանք ներկա են, քննվող գործը, դատարանի գործողությունները այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել, տնօրինական նիստին կանչված անձանց հայտարարություններն ու միջնորդությունները, այն որոշումները, որ կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, հիշատակություն որոշումները խորհրդակցական սենյակում կայացված լինելու մասին:

Արձանագրությունն ստորագրում են դատական նիստին նախագահողը և քարտուղարը: Բոլոր փոփոխությունների, լրացումների և ուղղումների մասին պետք է հիշատակվի արձանագրության մեջ:

 

Հոդված 90. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատական նիստի արձանագրության մեջ մատնանշվում են` նիստի վայրն ու թվականը` նրա սկսվելու և ավարտվելու ժամանակի նշումով, դատարանի անունն ու կազմը, քարտուղարը, թարգմանը, մեղադրողը, պաշտպանը, ամբաստանյալը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ սրանց ներկայացուցիչները, դատարանի կողմից կանչված այլ անձինք, եթե նրանք ներկա են, քննվող գործը, ամբաստանյալի անձնավորությանը վերաբերող տվյալները և խափանման միջոցը, դատարանի գործողությունները այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել, գործին մասնակցող անձանց հայտարարություններն ու միջնորդությունները, դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, հիշատակություն` որոշումները խորհրդակցական սենյակում կայացված լինելու մասին, գործին մասնակցող անձանց իրենց իրավունքների և պարտականությունների բացատրումը, ցուցմունքների բովանդակությունը, ապացույցներ հավաքելու ուղղությամբ դատական նիստում կատարված զննությունների և այլ գործողությունների արդյունքները, այն փաստերի նշումը, որոնց մասին գործին մասնակցող անձինք խնդրել են հավաստագրել արձանագրության մեջ, նշում դատական նիստի դահլիճում կարգի խախտման փաստերի մասին, եթե այդպիսիք տեղի են ունեցել, և խախտողի անձնավորության մասին, դատական վիճաբանությունների և ամբաստանյալի վերջին խոսքի համառոտ բովանդակությունը, նշում դատավճռի հրապարակման և դրա գանգատարկման կարգի ու ժամկետի պարզաբանման մասին:

Դատական քննության ընթացքում կարող է կիրառվել հարցաքննությունների ձայնագրառում: Այդ դեպքում ձայնագրառումը կցվում է դատական նիստի արձանագրությանը, որի մեջ նշում է կատարվում ձայնագրառում կիրառելու մասին:

Դատական նիստի քարտուղարը պարտավոր է արձանագրության մեջ լրիվ ու ճիշտ շարադրել դատարանի գործողություններն ու որոշումները, ինչպես նաև դատախազի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, պաշտպանի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, պաշտպանի, հասարակական պաշտպանի, այլև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել նիստի ընթացքում:

Արձանագրության բովանդակության առթիվ նախագահողի հետ տարակարծիք լինելու դեպքում քարտուղարն իրավունք ունի արձանագրությանը կցելու իր դիտողությունները, որոնք ենթակա են դատարանի կազմի քննարկմանը:

Դատական նիստի արձանագրությունը պետք է կազմվի դատական նիստերում, պատրաստվի և ստորագրվի դատական նիստի ավարտումից հետո ոչ ուշ, քան երեք օրում:

Արձանագրությունը ստորագրում են նախագահողը և քարտուղարը: Բոլոր փոփոխությունների, ուղղումների, լրացումների մասին պետք է հիշատակվի արձանագրության մեջ:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 91. ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

 

Դատախազը, հասարակական մեղադրողը, պաշտպանը, հասարակական պաշտպանը, ամբաստանյալը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն ծանոթանալուց հետո երեք օրվա ընթացքում ներկայացնելու իրենց դիտողությունները արձանագրության մասին: Ներկայացված դիտողությունները քննության է առնում նախագահողը արձանագրությունն ստորագրող քարտուղարի մասնակցությամբ և, դիտողություններին համաձայն լինելու դեպքում, վավերացնում է դրանց ճշտությունը ու կցում է դատական նիստի արձանագրությանը:

Այն դեպքում, երբ նախագահողը համաձայն չէ բերված դիտողությունների հետ, դրանք մտցվում են դատարանի տնօրինական նիստի քննարկմանը, ընդ որում նախագահողը և ժողովրդական ատենակալներից թեկուզ մեկը պետք է լինեն գործի քննությանը մասնակցած դատավորներից:

Այն դեպքում, երբ գործը քննվել է դատավորի կողմից միանձնյա կարգով, բերված դիտողությունների մերժման կամ բավարարման վերաբերյալ որոշում ընդունում է գործը քննող դատավորը:

Դատական նիստի արձանագրությանը վերաբերող դիտողությունները քննարկվում են դիտողությունները ներկայացնող անձի մասնակցությամբ:

Բերված դիտողությունները և դրանց ճշտությունը հաստատելու կամ դրանք մերժելու մասին դատարանի պատճառաբանված որոշումը կցվում են դատական նիստի արձանագրությանը:

(29.05.64, 01.07.94 թ. խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 92. ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ

 

Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով և ամիսներով: Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը: Ժամկետները օրերով հաշվելիս, ժամկետը վերջանում է վերջին օրվա գիշերվա ժամը տասներկուսին:

Ժամկետները ամիսներով հաշվելիս, ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը: Եթե վերջին ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե գանգատը կամ այլ փաստաթուղթը հանձնված է փոստին ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող անձանց համար` եթե գանգատը կամ այլ փաստաթուղթը կալանավայրի վարչությանն է հանձնված մինչև ժամկետի լրանալը:

 

Հոդված 93. ԲԱՑԹՈՂԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հարգելի պատճառով բացթողած ժամկետը պետք է վերականգնվի հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ, նայած դրանցից որի վարույթում է գտնվում գործը:

Այն որոշման կատարումը, որը գանգատարկված է սահմանված ժամկետի բացթողումով, շահագրգռված անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բացթողած ժամկետի վերականգնման հարցի լուծումը:

 

Հոդված 94. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Դատական ծախսերը բաղկացած են`

1) վկաներին, տուժողներին, փորձագետներին, մասնագետներին, թարգմաններին, ընթերականերին վճարված կամ վճարման ենթակա գումարներից.

2) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարներից.

3) տվյալ գործի վարույթի ընթացքում կատարված մյուս ծախսերից:

(29.05.64, 26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 95. ՎԿԱՆԵՐԻ, ՏՈՒԺՈՂՆԵՐԻ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ, ԹԱՐԳՄԱՆՆԵՐԻ, ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐԻ ԿՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգման և ընթերակա կանչվող անձի միջին աշխատավարձը պահպանվում է նրա աշխատանքի տեղում այն ամբողջ ժամանակվա համար, որ նա ծախսել է հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի մոտ կամ դատարան կանչվելու հետևանքով:

Բանվորներ ու ծառայողներ չհանդիսացող անձինք վարձատրվում են իրենց սովորական զբաղմունքից կտրվելու համար: Բացի դրանից, նշված բոլոր անձինք իրավունք ունեն ստանալու ներկայանալու հետևանքով իրենց կրած ծախսերի հատուցումը:

Փորձագետը, մասնագետը և թարգմանը վարձատրվելու իրավունք ունեն իրենց պարտականությունների կատարման համար, բացի այն դեպքերից, երբ այդ պարտականությունները կատարվել են ծառայության առաջադրանքի կարգով:

Ներկայանալու հետ կապված ծախսերի հատուցումը և վարձատրության վճարումը կատարվում է հետաքննության, նախաքննության մարմինների և դատարանի միջոցներից: Վճարման կարգը և վճարման ենթակա գումարների չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 96. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԱՆՁՈՒՄԸ

 

Դատական ծախսերը դրվում են դատապարտյալների վրա կամ ընդունվում են պետության հաշվին:

Ամբաստանյալին մեղավոր ճանաչելու դեպքում դատարանն իրավունք ունի նրանից գանձելու դատական ծախսերը, բացառությամբ այն գումարների, որոնք վճարվել են թարգմանին: Ընդ որում դատարանը կարող է դատական ծախսերը դնել նաև այն ամբաստանյալի վրա, որը մեղավոր է ճանաչվել, բայց ազատվել է պատժից:

Եթե գործով մեղավոր են ճանաչվել մի քանի ամբաստանյալներ, դատարանը որոշում է, թե ծախսերն ինչ չափով պետք է դրվեն նրանցից յուրաքանչյուրի վրա, ընդսմին հաշվի առնելով այդ անձանց մեղքը, պատասխանատվության աստիճանը և գույքային դրությունը:

Դատական ծախսերը գործի կարճման կամ ամբաստանյալի արդարացման, կամ այն անձի անվճարունակության դեպքում, որից դրանք պետք է գանձվեին, ինչպես նաև այն դատական ծախսերը, որոնք կապված են ամբաստանյալին մեղավոր ճանաչելու դեպքում թարգմանին վճարվող գումարի հետ, ընդունվում են պետության հաշվին:

Ամբաստանյալի արդարացման դեպքում այն գործով, որը հարուցվել է ոչ այլ կերպ, քան տուժողի գանգատի հիման վրա, դատարանն իրավունք ունի ծախսերն ամբողջովին կամ մասամբ դնելու այն անձի վրա, որի գանգատով սկսվել է գործի վարույթը: Մեղադրյալի հետ տուժողի հաշտվելու պատճառով գործը կարճելու դեպքում դատարանն իրավունք ունի ծախսերը դնելու երկուսի կամ նրանցից մեկի վրա:

Դատարանի նշանակմամբ գործին մասնակցող փաստաբանի աշխատանքի վարձատրման կարգը որոշվում է սույն օրենսգրքի 310 հոդվածի կանոններով:

(27.07.77 խմբագրությամբ)

 

ՀԱՏՎԱԾ 2

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 97. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԱՌԻԹՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Քրեական գործի հարուցման առիթներն են`

1) քաղաքացիների հայտարարությունները.

2) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց հաղորդումները.

3) մամուլում հրապարակված հաղորդումները.

4) մեղայականով ներկայանալը.

5) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից հանցագործության հատկանիշների անմիջական հայտաբերումը.

6) արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների, հասարակական կարգի պահպանման ժողովրդական դրուժինաների, ընկերական դատարանների, աշխատավորական կոլեկտիվների և այլ հասարակական կազմակերպությունների հաղորդումները:

Գործ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ կան:

 

Հոդված 98. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, դատավորը պարտավոր են ընդունել կատարված կամ նախապատրաստվող ամեն մի հանցագործության վերաբերյալ հայտարարություններն ու հաղորդումները:

Ստացված հայտարարության կամ հաղորդման առթիվ ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում պետք է ընդունվի հետևյալ որոշումներից մեկն ու մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործի հարուցումը մերժելու մասին.

3) հայտարարությունները կամ հաղորդումները ըստ ենթակայության հանձնելու մասին:

Բացառիկ դեպքերում հայտարարություններն ու հաղորդումները կարող են քննարկվել ոչ ուշ, քան տասն օրվա ժամկետում:

Ընդունված որոշման մասին հաղորդվում է դիմողին:

Ստացված հայտարարությունների և հաղորդումների առթիվ, եթե եղած նյութերն անբավարար են քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու հարցը լուծելու համար, կարող են պահանջվել անհրաժեշտ նյութեր և ստացվել բացատրություններ, սակայն առանց սույն օրենսգրքով նախատեսված քննչական գործողությունները կատարելու:

Քրեական գործ հարուցելու կամ նյութերն ըստ ենթակայության հանձնելու հետ միաժամանակ պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնվեն հանցագործությունը կանխելու կամ խափանելու, ինչպես նաև հանցագործության հետքերը ամրապնդելու համար:

Մինչև քրեական գործ հարուցելը այն հանցագործությունների վերաբերմամբ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 110 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածի առաջին մասով, 132 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, դատավորը միջոցներ է ձեռք առնում տուժողին հաշտեցնելու այն անձի հետ, որի դեմ տրված է գանգատը: Եթե հաշտություն չի կայացել, դատավորը, հանցագործության կատարումը մատնանշող բավարար տվյալների առկայության դեպքում, որոշում է հանում գործ հարուցելու և այն անձին դատի տալու մասին, որի դեմ գանգատ է տրվում:

Այս հոդվածի յոթերորդ մասում թվարկված հանցագործությունների գործերով հակընդդեմ մեղադրանքները դատավորը կարող է միացնել մեկ վարույթում:

 

Հոդված 99. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

 

Հանցագործության վերաբերյալ քաղաքացիների հայտարարությունները կարող են լինել գրավոր կամ բանավոր: Բանավոր հայտարարությունը մտցվում է արձանագրության մեջ, որն ստորագրում են դիմողը և հայտարարությունն ընդունող պաշտոնատար անձը: Գրավոր հայտարարությունը պետք է ստորագրված լինի այն անձի կողմից, ումից դա ելնում է:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց հաղորդումները պետք է արվեն գրավոր ձևով:

Հայտարարություններ ընդունելիս հավաստագրվում է դիմողի ինքնությունը, որը նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, որ հիշատակվում է արձանագրության մեջ:

 

Հոդված 100. ՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ

 

Մեղայականով ներկայանալու դեպքում պարզվում է ներկայացողի ինքնությունը, ապա կազմվում է արձանագրություն, որի մեջ մանրամասն շարադրվում է արված հայտարարությունը: Արձանագրությունն ստորագրում են մեղայականով ներկայացողը և արձանագրությունը կազմող պաշտոնատար անձը:

 

Հոդված 101. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Քրեական գործ հարուցելու առիթ և հիմք լինելու դեպքում (սույն օրենսգրքի 97 հոդված) դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, դատավորը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին, որի մեջ պետք է մատնանշվեն` ժամանակը, տեղը, ում կողմից է այն կազմվել, քրեական գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, ինչպես նաև գործի հետագա ընթացքը:

Տուժողի գանգատի հիման վրա հարուցվող գործերով դատավորի որոշման մեջ պետք է նշվեն դատական նիստի թվականն ու ժամանակը և դատական նիստին կանչվող անձինք:

 

Հոդված 102. ՏՈՒԺՈՂԻ ԳԱՆԳԱՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 110 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածի առաջին մասով, 132 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի գանգատի հիման վրա և մեղադրյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է միայն մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի գանգատի հիման վրա, բայց մեղադրյալի հետ տուժողի հաշտվելու դեպքում կարճման ենթակա չեն: Այդ գործերի վարույթը տարվում է ընդհանուր կարգով:

Բացառիկ դեպքերում, եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 110 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածի առաջին մասով, 132 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի վերաբերյալ գործը հասարակական առանձնահատուկ նշանակություն ունի, կամ եթե այդ գործով կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործով տուժողը անօգնական վիճակի բերումով, մեղադրյալից կախում ունենալու կամ այլ պատճառներով ի վիճակի չէ պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, դատախազը իրավունք ունի այդպիսի գործ հարուցելու նաև տուժողի գանգատի բացակայության դեպքում:

Դատախազի հարուցած գործը ուղարկվում է հետաքննություն կամ նախաքննություն կատարելու, իսկ քննության ավարտից հետո այն քննում է դատարանը ընդհանուր կարգով: Այդպիսի գործը մեղադրյալի հետ տուժողի հաշտվելու հետևանքով կարճման ենթակա չէ: Դատախազը իրավունք ունի ուզած պահին միջամուխ լինելու տուժողի գանգատի հիման վրա արդեն իսկ հարուցված այն գործին, որով հետաքննություն կամ նախաքննություն չի կատարվել, և մեղադրանքը պաշտպանելու դատարանում, եթե այդ է պահանջում պետական և հասարակական շահերի կամ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

Գործին դատախազի միջամուխ լինելը տուժողին չի զրկում սույն օրենսգրքի 48 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված իրավունքներից, բայց նման դեպքերում մեղադրյալի հետ տուժողի հաշտվելու հետևանքով գործը կարճման ենթակա չէ:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 103. ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԸ ՆՐԱ ՀԱՐՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

Գործ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո`

1) դատախազը գործն ուղարկում է նախաքննություն կան հետաքննություն կատարելու, կամ անմիջականորեն դատարանին.

2) քննիչը ձեռնամուխ է լինում նախաքննության կատարմանը, իսկ հետաքննության մարմինը` հետաքննության կատարմանը, որի մասին նրանք քսանչորս ժամից ոչ ուշ տեղեկացնում են դատախազին, ուղարկելով նրան քրեական գործ հարուցելու և այն իրենց վարույթն ընդունելու մասին որոշումների պատճենները.

3) դատավորը գործն ուղարկում է նախաքննություն կամ հետաքննություն կատարելու, կամ գործն ընդունում է` դատարանում այն քննելու համար:

 

Հոդված 104. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

Քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայության կամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքների առկայության դեպքում հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատավորը պատճառաբանված որոշում են կայացնում գործի հարուցումը մերժելու մասին, հայտնելով այդ մասին շահագրգռված անձանց, ձեռնարկություններին, հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին:

Եթե ստացված հայտարարության կամ հաղորդման մեջ տվյալներ կան վարչական կամ կարգապահական զանցանքի կամ հասարակական կարգի ու սոցիալիստական համակեցության կանոնների այլ խախտման մասին, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, դատավորը իրավունք ունեն ստացված հայտարարությունը կամ հաղորդումն ուղարկելու հասարակական կազմակերպության, ընկերական դատարանի, աշխատավորական կոլեկտիվի քննարկմանը կամ ստացված նյութը հանձնելու վարչական կամ կարգապահական կարգով լուծելու համար:

Քրեական գործի հարուցման մերժումը դիմողը կարող է գանգատարկել համապատասխանորեն պատշաճ դատախազին կամ վերադաս դատարանին` այդ մասին հաղորդում ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 105. ԴԱՏԱԽԱԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 

Դատախազը հսկողություն է իրականացնում քրեական գործի հարուցման օրինականության վրա:

Եթե քննիչը կամ հետաքննության մարմինը գործը հարուցել են առանց օրինական առիթների և հիմքերի, դատախազը իր որոշմամբ վերացնում է քննիչի կամ հետաքննության մարմնի որոշումը, մերժելով քրեական գործի հարուցումը, կամ կարճում է գործը, եթե դրա վերաբերյալ արդեն իսկ կատարվել են քննչական գործողություններ:

Գործի հարուցումը անհիմն կերպով մերժվելու դեպքում դատախազն իր որոշումով վերացնում է այդ մասին քննիչի կամ հետաքննության մարմնի կազմած որոշումը և գործ է հարուցում:

Դատավորի կամ դատարանի կողմից անհիմն կերպով գործ հարուցելու և քննելու համար նյութերը դատախազին ուղարկելու դեպքում, ինչպես նաև դատավորի կողմից անհիմն կերպով գործ հարուցելու և դատարանի քննարկմանը հանձնելու դեպքում դատախազը դատավորի կամ դատարանի որոշման դեմ բողոք է բերում սույն օրենսգրքով սահմանված կարգով:

(15.05.65 խմբագրությամբ)

 

ՀԱՏՎԱԾ 3

 

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 106. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հետաքննության մարմիններն են`

1) միլիցիան.

2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` իրենց ենթակա զինծառայողների, ինչպես նաև հավաքների ժամանակ զինապարտների կատարած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերով, ծառայական պարտականությունները կատարելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերի բանվորների և ծառայողների, ինչպես նաև զորամասի, զորամիավորման, հիմնարկի տեղակայման վայրում ամեն մի անձի կատարած հանցագործության վերաբերյալ գործերով, իսկ սահմանային պահպանության մարմինները` դրանից բացի պետական սահմանի խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև զինվորական ոստիկանությունը` սույն կետում նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով.

3) ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով.

4) ուղղիչ աշխատանքային հիմնարկների, քննչական մեկուսարանների, բուժաշխատանքային պրոֆիլակտորիումների և դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտարիումների պետերը` այդ հիմնարկների աշխատակիցների կատարած այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք ուղղված են ծառայություն տանելու սահմանված կարգի դեմ, ինչպես նաև նշված հիմնարկների գտնվելու վայրում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով.

5) պետական հրշեջ հսկողության մարմինները` հրդեհների գործերով և հակահրդեհային կանոնների խախտման գործերով:

6) հարկային պետական տեսչության մարմինները` հարկային հանցագործությունների գործերով:

7) մաքսային մարմինները` մաքսանենգության գործերով:

(25.07.84, 27.02.85, 11.05.92, 18.08.93, 15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 107. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հետաքննության մարմինների վրա է դրվում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցների, ինչպես նաև քրեական դատավարության օրենքով նախատեսված այլ միջոցների ձեռնարկումը` հանցագործությունները և այդ հանցագործությունները կատարած անձանց երևան հանելու, ինչպես նաև պարտականություն է դրվում ձեռնարկել այն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են հանցագործությունը կանխելու և խափանելու համար:

Հայտնաբերված հանցագործության և սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին:

Հետաքննության մարմինների գործողությունը տարբերվում է, ելնելով այդ բանից, թե նրանք այն գործերով են զբաղվում, որոնցով նախաքննության կատարումը պարտադիր է, թե այն գործերով, որոնցով նախաքննության կատարումը պարտադիր չէ:

 

Հոդված 108. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԳՈՐԾԵՐՈՎ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

 

Այնպիսի հանցագործության հատկանիշների առկայության դեպքում, որով նախաքննություն կատարելը պարտադիր է, հետաքննության մարմինը քրեական գործ է հարուցում և, ղեկավարվելով սույն օրենսգրքի կանոններով, հանցագործության հետքերը հայտաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ` զննություն, խուզարկություն, առգրավում, քննում, կասկածյալների ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների և վկաների հարցաքննություն:

Քննչական անհետաձգելի գործողություններ կատարելուց հետո հետաքննության մարմինը, առանց սպասելու դատախազի ցուցումներին և սույն օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետի վերջանալուն, պարտավոր է գործը հանձնել քննիչին:

Այն դեպքում, երբ քննիչին է հանձնվել այնպիսի գործ, որով հնարավոր չի եղել երևան հանել հանցագործություն կատարած անձին, հետաքննության մարմինը շարունակում է հանցագործությունը բացելու և հանցագործին հայտաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցներ ձեռնարկել, արդյունքների մասին տեղեկացնելով քննիչին:

Հետախուզական և քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ քննիչի հանձնարարություններն ու ցուցումները պարտադիր են հետաքննության մարմնի համար:

(29.05.64 խմբագրությամբ)

 

Հոդված 109. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԳՈՐԾԵՐՈՎ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

 

Այն գործերով, որոնցով նախաքննություն կատարելը պարտադիր չէ, հետաքննության նյութերը հիմք են հանդիսանում գործը դատարանում քննելու համար: Այդպիսի դեպքերում հետաքննության մարմինը գործ է հարուցում և ձեռք է առնում սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքները պարզելու համար:

Հետաքննությունը կատարվում է նախաքննություն կատարելու վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, սակայն սույն օրենսգրքի 38 հոդվածի երկրորդ մասով սահմանված կանոնները չեն տարածվում հետաքննության մարմինների վրա: Դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում հետաքննության մարմինն իրավունք ունի դրանք բողոքարկելու վերադաս դատախազին, առանց կասեցնելու այդ ցուցումների կատարումը:

Հետաքննություն կատարելիս պաշտպան չի մասնակցում:

Հետաքննություն կատարելիս տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները տեղեկացվում են հետաքննությունն ավարտվելու և գործը դատախազին ուղարկվելու մասին, բայց ծանոթանալու համար գործի նյութերը նրան չեն ներկայացվում:

 

Հոդված 110. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Այն գործերով, որոնցով նախաքննություն կատարելը պարտադիր է, հետաքննությունը պետք է ավարտվի գործի հարուցման պահից ոչ ուշ, քան տասն օրում:

Այն գործերով, որոնցով նախաքննություն կատարելը պարտադիր չէ, հետաքննությունը պետք է ավարտվի գործի հարուցման պահից ոչ ուշ, քան մեկ ամսում, այդ ժամանակի մեջ հաշվելով մեղադրական եզրակացությունը կամ գործի կարճման, կամ կասեցման վերաբերյալ որոշումը կազմելը:

Այս հոդվածի երկրորդ մասով սահմանված հետաքննության ժամկետը կարող է երկարացվել հետաքննության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, բայց ոչ ավելի քան մեկ ամսով:

(31.07.62 խմբագրությամբ)

 

Հոդված 111. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ

 

Հետաքննության մարմինը միայն հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում իրավունք ունի ձերբակալելու այնպիսի հանցագործության կատարման մեջ կասկածվող անձին, որի համար կարող է նշանակվել պատժամիջոց ազատազրկման ձևով`

1) երբ այդ անձը բռնվել է հանցագործությունը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.

2) երբ ականատեսները, այդ թվում նաև տուժողը, ուղղակի մատնանշեն տվյալ անձին որպես հանցագործությունը կատարողին.

3) երբ կասկածյալի վրա կամ նրա հագուստի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում հայտնաբերվեն հանցագործության բացահայտ հետքեր:

Եթե հանցագործության կատարման մեջ տվյալ անձին կասկածելու հիմք տվող այլ տվյալներ կան, նա կարող է ձերբակալվել միայն այն դեպքում, եթե այդ անձը փախուստի փորձ է կատարել, կամ երբ նա չունի բնակության մշտական վայր, կամ երբ չի պարզվել կասկածյալի անձնավորությունը:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման յուրաքանչյուր դեպքի մասին հետաքննության մարմինը պարտավոր է կազմել արձանագրություն` նշելով ձերբակալման հիմքերը, շարժառիթները, օրն ու ժամը, տարին ու ամիսը, տեղը, ձերբակալվածի բացատրությունները, արձանագրությունը կազմելու ժամանակը, և քսանչորս ժամվա ընթացքում գրավոր հաղորդում անել դատախազին: Ձերբակալման արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը և ձերբակալվածը: Կատարված ձերբակալության մասին ծանուցում ստանալու պահից քառասունութ ժամվա ընթացքում դատախազը պարտավոր է կալանքի տակ առնելու սանկցիա տալ կամ ազատել ձերբակալվածին:

(27.07.77 խմբագրությամբ)

 

Հոդված 1111. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐՃԱՏև ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց կարճատև ձերբակալման կարգը սահմանվում է հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց կարճատև ձերբակալման կարգի կանոնադրությամբ:

(27.07.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 112. ԿԱՍԿԱԾՅԱԼԻՆ ԿԱՆՉԵԼԸ և ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Կասկածյալին կանչելը և հարցաքննությանը կատարվում է այն կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն օրենսգրքի 137-139, 142, 143, 145 հոդվածներով:

Հարցաքննությունից առաջ կասկածյալին պետք է բացատրվեն սույն օրենսգրքի 471 հոդվածով նախատեսված նրա իրավունքները: Նրան պետք է հայտարարվի, թե ինչ հանցագործություն կատարելու մեջ է նա կասկածվում, որի մասին նշում է կատարվում նրա հարցաքննության արձանագրության մեջ:

(27.07.77 խմբագրությամբ)

 

Հոդված 113. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

Հետաքննություն այն գործերով, որոնցով նախաքննություն կատարելը պարտադիր է, ավարտվում է գործը դատախազին ուղարկելու մասին որոշում կազմելով:

Հետաքննությունը այն գործերով, որոնցով նախաքննություն կատարելը պարտադիր չէ, ավարտվում է մեղադրական եզրակացություն կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով:

Սույն օրենսգրքի 202 և 187 հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում հետաքննության մարմինը կամ պատճառաբանված որոշմամբ կարճում է գործը, կամ կասեցնում է գործի վարույթը, մեկ օրվա ընթացքում դատախազին ներկայացնելով իր որոշման պատճենը:

 

Հոդված 114. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հետաքննության նյութերը կարող են հրապարակվել հետաքննության մարմնի կամ դատախազի թույլտվությամբ միայն, և այն ծավալով, որով նրանք դա հնարավոր կհամարեն:

Հետաքննություն կատարող անձը անհրաժեշտ դեպքերում նախազգուշացնում է վկային, տուժողին, փորձագետին, թարգմանին և ընթերականերին` հետաքննության նյութերը առանց իր համաձայնության հրապարակելու անթույլատրելիության և հրապարակման համար սահմանված պատասխանատվության մասին, որի առթիվ պետք է համապատասխան ստորագրություն վերցվի նրանցից:

 

Հոդված 115. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

Հետաքննության մարմնի վարույթում եղած քրեական գործերով այդ մարմնի գործողությունների դեմ ուղղված գանգատները սույն օրենսգրքի 216 և 217 հոդվածներին համապատասխան տրվում են դատախազին և նրա կողմից լուծվում են ոչ ուշ, քան երեք օրում:

Գանգատի առթիվ դատախազի որոշումը հաղորդվում է գանգատավորին:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 116. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Քրեական գործերով նախաքննություն կատարում են դատախազության մարմինների քննիչները, ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության մարմինների և զինվորական ոստիկանության մարմինների քննիչները:

(10.06.63, 26.08.70, 15.06.94 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 117. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ և ՔՆՆՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախաքննությունը պարտադիր է բոլոր գործերով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 92 հոդվածով, 96 հոդվածի առաջին մասով, 109 հոդվածով, 110 հոդվածի առաջին մասով, 119 հոդվածի առաջին մասով, 124, 125 հոդվածներով, 1551, 156 հոդվածով, 157 հոդվածի առաջին մասով, 1571, 1573, հոդվածներով, 1762 հոդվածի առաջին մասով, 178 հոդվածով, 180 հոդվածի առաջին մասով, 2032, 204 հոդվածներով, 214 հոդվածի առաջին մասով, 215, 217, 2171, 2181, 219, 2201 հոդվածներով, 222 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 2221 հոդվածով, 224 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 225 հոդվածով, 247 հոդվածի «ա» և «բ» կետերով, 249 հոդվածի «ա» և «բ» կետերով, 251 հոդվածով, 252 հոդվածի «ա» և «բ» կետերով, 253 հոդվածի «ա» և «գ» կետերով, 254 հոդվածի «ա» և «բ» կետերով, 258 հոդվածի «ա» , «բ» , «գ» և «դ» կետերով, 2591 հոդվածի «ա» կետով, 263 հոդվածի «ա» և «բ» կետերով, 266 հոդվածի «գ» և «դ» կետերով, 276 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերի, որոնցով նախաքննությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է համարում դատարանը կամ դատախազը:

Նախաքննություն կատարելը պարտադիր է բոլոր այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են անչափահասների կամ այն անձանց կողմից, որոնք իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների պատճառով չեն կարող անձամբ իրականացնել պաշտպանության իրենց իրավունքը:

Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 66, 69, 72, 721, 75-77 հոդվածներով, 94 հոդվածի երրորդ մասով, 971, 972, 99-104, 112, 1121, 113-115, 117, 118, 120-123, 126, 128-130, 1301 հոդվածներով, 131 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 133, 1331, 1332, 134, 1341, 135-142, 153, 165, 166, 1801, 182-185, 1851, 186-191, 1911, 1912, 1913, 1914, 192-195, 2034, 2062, 2063, 207, 2071, 2072, 208, 2081, 209, 2091, 2161, 2201, 221 հոդվածներով, 229 հոդվածի երկրորդ մասով, 231, 2311, 235, 236, 2376, 2377, 2378, 2379, 23710, 23711, 23712, 23713 հոդվածներով, 238 հոդվածի երկրորդ մասով, 239, 240, 2401, 2402, 2403, 241, 2411, 244 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության մարմինների քննիչները.

Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 246 հոդվածի «բ» և «գ» կետերով, 248, 250, 253 հոդվածի «բ» կետով, 256 հոդվածով, 257 հոդվածի «բ» կետով, 259 հոդվածի «բ» և «գ» կետերով, 2591 «բ» և «գ» կետերով, 261, 262 հոդվածներով, 263 հոդվածի «զ» կետով, 264 հոդվածով, 265 հոդվածի «գ» կետով, 267 հոդվածի «դ» և «ե» կետերով, 2681, 269, 270, 273, 275 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են զինվորական դատախազության մարմինների քննիչները, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 59-65, 651, 67, 68, 70, 71, 711, 73, 731, 74, 78, 79 հոդվածներով, 267 հոդվածի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով` ազգային անվտանգության մարմինների քննիչները: Եթե դատախազության մարմինների քննությանը ենթակա գործերով հանցագործության մասնակիցներից մեկը զինծառայող է, նախաքննությունը կատարում են զինվորական դատախազության մարմինների քննիչները:

Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 80-82, 86 առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 87 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 88 հոդվածով, 89 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 93, 931, 932, 933, հոդվածներով, 94 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 95 հոդվածով, 96 հոդվածի երկրորդ մասով, 97, 98, 105-108 հոդվածներով, 110 հոդվածի երկրորդ մասով, 111, 116 հոդվածներով, 119 հոդվածի երկրորդ երրորդ և չորրորդ մասերով, 1191, 1192, 127 հոդվածներով, 131 հոդվածի առաջին մասով, 132, 1552, 1553 հոդվածներով, 157 հոդվածի երկրորդ մասով, 1591, 161, 1611, 1612 հոդվածներով, 1623, 1624, 1625, 1626, 163, 167-173, 175, 1751 հոդվածներով, 1762 հոդվածի երկրորդ մասով, 177, 179, 1791 հոդվածներով, 180 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 181, 202, 203, 2031, 2032, 204, 210-213 հոդվածներով, 214 հոդվածի երկրորդ մասով, 216, 218, 2182, 220 հոդվածներով, 222 հոդվածի երրորդ մասով, 223 հոդվածով, 224 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 226, 2261, 2262, 228, 229, 2291 հոդվածներով, 2292 հոդվածի առաջին մասով, 230, 231, 2311, 232, 2321, 233 հոդվածներով, 234, 237, 2371, 2372, 2373, 2374, 2375, հոդվածներով, 238 հոդվածի առաջին մասով, 242, 243, 2441 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով, անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ բոլոր գործերով կատարում են նաև ներքին գործերի մարմինների քննիչները, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 246 հոդվածի «ա» կետով, 247 հոդվածի «գ» կետով, 249 հոդվածի «գ» կետով, 252 հոդվածի «գ» կետով, 254 հոդվածի «գ» կետով, 255 հոդվածով, 257 հոդվածի «ա» կետով, 258 հոդվածի «ե» կետով, 259 հոդվածի «ա» կետով, 2592, 260 հոդվածներով, 263 հոդվածի «գ», «դ» և «ե» կետերով, 265 հոդվածի «ա» և «բ» կետերով, 271, 272, 274 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով` զինվորական ոստիկանության քննիչները: Եթե ներքին գործերի մարմինների քննությանը ենթակա գործերով հանցագործության մասնակիցներից մեկը զինծառայող է, նախաքննությունը կատարում են զինվորական ոստիկանության մարմինների քննիչները:

Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86 հոդվածի չորրորդ մասով, 87 հոդվածի չորրորդ մասով, 89 հոդվածի չորրորդ մասով, 90, հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է այն մարմինը, որը հարուցել է քրեական գործը: Եթե այդ գործերի քննությունը կատարելիս հայտնաբերվեն այն հանցագործությունների հետ կապված պաշտոնեական հանցագործություններ (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-187, 268, 2681 հոդվածներ), որոնց վերաբերյալ հարուցված է գործը, ապա դրանց քննությունը կատարում է գործը հարուցող մարմինը:

Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84, 85, 196-201, 205, 206 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է այն մարմինը, որի քննչական ենթակայությանն է վերաբերում այն հանցագործությունը, որի կապակցությամբ հարուցվել է գործը:

(12.01.66, 29.09.66, 29.07.67, 30.09.67, 29.10.69, 27.11.69, 26.08.70, 01.09.71, 04.05.73, 04.07.73, 28.11.73, 22.05.74, 29.01.75, 02.09.75, 27.07.77, 26.04.78, 31.07.78, 25.10.78, 22.11.78, 28.01.82, 29.12.83, 25.07.84, 27.02.85, 25.06.86, 05.12.85, 02.08.91, 25.12.87, 10.03.90, 01.07.91, 23.10.87, 25.07.88, 11.05.92, 18.08.93, 15.06.94 թ, 17.05.95, 19.05.95, 25.05.95, 13.12.95, 29.04.96, 30.11.96, 03.12.96, 23.06.97 ՀՕ-131, 23.06.97 ՀՕ-132, 23.06.97 ՀՕ-136, 17.12.97, 28.04.98 ՀՕ-212, 08.06.98 ՀՕ-226 օրենքների խմբագրությամբ)

 

Հոդված 118. ՔՆՆԻՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

Նախաքննություն կատարելիս քննիչը պարտավոր է խստորեն ղեկավարվել օրենքների պահանջներով և ապահովել գործի վերաբերյալ ճշմարտության հայտաբերումը:

Հանցագործությունները բացելու և դրանք կատարող անձանց հետախուզելու համար, ինչպես նաև հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու և վերացնելու համար քննիչը քննություն կատարելիս պետք է լայնորեն օգտագործի քրեագիտական տեխնիկան, ապահովի հանցագործությունների քննության գիտատեխնիկական միջոցների լայն և արդյունավետ կիրառումը, ինչպես նաև լայնորեն օգտագործի հասարակայնության օգնությունը:

Քննիչն իրավունք չունի մերժելու կասկածյալի, մեղադրյալի կամ նրա պաշտպանի, ինչպես նաև տուժողի և նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների միջնորդությունները` վկաներ հարցաքննելու, փորձաքննություն կատարելու և այլ ապացույցներ հավաքելու մասին, եթե այն հանգամանքները, որոնց պարզելու նպատակով միջնորդում են նրանք, կարող են նշանակություն ունենալ գործի համար:

Գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ են համարվում ինչպես սույն օրենսգրքի 14, 54 և 55 հոդվածներում մատնանշված, նույնպես և մյուս այն բոլոր հանգամանքները, որոնց պարզելը կարող է նշանակություն ունենալ գործի ճիշտ քննության համար: Միջնորդության քննարկման արդյունքների մասին պետք է հայտնվի միջնորդություն հարուցող անձին:

Միջնորդությունը լիովին կամ մասամբ մերժելու դեպքում քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում:

(12.01.66, 26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 119. ՔՆՆԻՉԻ ԲԱՑԱՐԿՈՒՄԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Բացարկի վերաբերյալ հայտարարություն ստանալով, քննիչը քսանչորս ժամվա ընթացքում իր բացատրությունների հետ միասին այն ուղարկում է դատախազին: Սույն օրենսգրքի 24 հոդվածում մատնանշված հիմքերի առկայության դեպքում քննիչը պարտավոր է տվյալ գործով նախաքննություն կատարելուց ինքնահեռացման հայտարարությամբ դիմել դատախազին: Դատախազը պարտավոր է այդ դիմումն ստանալու պահից երեք օրվա ընթացքում որոշում ընդունել նրա վերաբերյալ: Մինչև դատախազի կողմից որոշում ընդունելը քննչական գործողությունների կատարումը չի կասեցվում:

 

Հոդված 120. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՍԿԻԶԲԸ

 

Նախաքննությունը կատարվում է միայն քրեական գործի հարուցումից հետո այն կարգով, որ սահմանված է սույն օրենսգրքով:

Քննիչը պարտավոր է անհապաղ սկսել իր հարուցած կամ իրեն հանձնված գործի նախաքննությունը, կազմելով որոշում գործն իր վարույթն ընդունելու մասին: Այդ որոշման պատճենը քննիչը քսանչորս ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին:

Գործի բարդության կամ նրա ծավալը մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչների, որի մասին նշվում է գործի հարուցման վերաբերյալ որոշման մեջ կամ կայացվում է առանձին որոշում: Քննիչներից մեկը գործն ընդունում է իր վարույթը և ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները: Այդ դեպքում կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին բացարկի իրավունքը բացատրելիս հայտարարվում է քննիչների ամբողջ կազմը:

 

Հոդված 121. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԸ

 

Նախաքննությունը կատարվում է այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը: Քննությունը առավել արագ ու լրիվ տանելու նպատակով դա կարող է կատարվել հանցագործության բացման վայրում, ինչպես նաև կասկածյալի, մեղադրյալի, կամ վկաների մեծամասնության գտնվելու վայրում:

Քննիչը, տեղեկություն ստանալով այլ քննչական մարմնի քննությանը ենթակա հանցագործության մասին, պարտավոր է քրեական գործ հարուցել, անհետաձգելի քննչական գործողություններ կատարել և գործը հանձնել ըստ քննչական ենթակայության: Գործի քննչական ենթակայության հարցը լուծում է այն վայրի դատախազը, որտեղ սկսվել է քննությունը: Քննչական ենթակայության վերաբերյալ վեճը լուծում է Հայաստանի Հանրապետության դատախազը:

Քրեական գործն ըստ քննչական ենթակայության այլ միութենական հանրապետության նախաքննության մարմնին հանձնելու անհրաժեշտության դեպքում գործն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության դատախազի միջոցով:

 

Հոդված 122. ՔՆՆԻՉԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Այլ շրջանում առանձին քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչը իրավունք ունի այդ գործողությունները կատարելու անձամբ, կամ դրանց կատարումը հանձնարարելու համապատասխան քննիչին կամ հետաքննության մարմնին, որոնք պարտավոր են առանձին քննչական գործողությունների վերաբերյալ հանձնարարությունները կատարել ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

Քրեական գործով մյուս միութենական հանրապետությունների տերիտորիայում առանձին քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախաքննության մարմինները անմիջականորեն հարաբերության մեջ են մտնում մյուս միութենական հանրապետությունների համապատասխան մարմինների հետ:

Հայաստանի Հանրապետության նախաքննության մարմինները պարտավոր են Հայաստանի Հանրապետության տերիտորիայում առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ մյուս միութենական հանրապետությունների համապատասխան մարմինների հանձնարարությունները կատարել ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 123. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ և ԱՆՋԱՏՈՒՄԸ

 

Քննչական մեկ վարույթում կարող են միացվել միայն մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների գործերը:

Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատելը թույլ է տրվում քննիչի որոշմամբ, եթե դա ըստ գործի հանգամանքների անհրաժեշտ է և չի կարող անդրադառնալ նախաքննության ու դատական քննության լրիվության ու օբյեկտիվության վրա:

Սույն հոդվածի կանոնները կարող են կիրառվել նաև պարտակման ու հանցագործության մասին չհայտնելու համար պատասխանատվության կանչելու դեպքերում:

 

Հոդված 124. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Քրեական գործերի նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետի մեջ մտնում է գործի հարուցման օրվանից մինչև մեղադրական եզրակացությամբ գործը դատախազին ուղարկելու, կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ հարցի քննության համար գործը որոշմամբ դատարանին հանձնելու, կամ գործի վարույթը կարճելու, կամ կասեցնելու պահն ընկած ժամանակամիջոցը:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված նախաքննության ժամկետը կարող է երկարացվել շրջանային, քաղաքային դատախազների, ինչպես նաև նրանց իրավունքներով գործող զինվորական, տրանսպորտային և մյուս դատախազների կողմից բայց ոչ ավելի քան երկու ամսով: Նախաքննության ժամկետի հետագա երկարացումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի կողմից:

Լրացուցիչ քննություն կատարելու համար դատարանի կողմից գործը վերադարձվելու դեպքում, ինչպես նաև կասեցված կամ կարճված գործը վերսկսելու դեպքում, լրացուցիչ քննության ժամկետը սահմանում է քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը` գործը վարույթն ընդունելու պահից մինչև մեկ ամսվա սահմաններում: Ժամկետի հետագա երկարացում կատարվում է ընդհանուր հիմունքներով:

Քննության ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը պարտավոր է այդ մասին պատճառաբանված որոշում կազմել և ներկայացնել համապատասխան դատախազին մինչև նախաքննության ժամկետի լրանալը:

(25.07.84, 17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 1241. ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենսգրքում նախատեսված դեպքերում քննիչը իրավունք ունի քննչական գործողության կատարմանը մասնակցելու համար հրավիրել գործի ելքով չշահագրգռված մասնագետի: Մասնագետ հրավիրելու մասին քննիչի պահանջը պարտադիր է այն ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի համար, որտեղ աշխատում է մասնագետը:

Քննչական գործողությունն սկսելուց առաջ, որին մասնակցում է մասնագետը, քննիչը հավաստիանում է մասնագետի ինքնության և ձեռնհասության մեջ, պարզում է նրա հարաբերությունը մեղադրյալի և տուժողի հետ: Քննիչը մասնագետին բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է իր պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ խուսափելու համար պատասխանատվության մասին, որի առթիվ նշվում է համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ և վավերացվում է մասնագետի ստորագրությամբ:

Մասնագետը պարտավոր է` ներկայանալ ըստ կանչի, մասնակցել քննչական գործողության կատարմանը, օգտագործելով իր հատուկ գիտելիքներն ու հմտությունները օժանդակելու քննիչին ապացույցներ հայտնաբերելու, ամրապնդելու և առգրավելու գործում. քննիչի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են ապացույցների հայտնաբերման, ամրապնդման և առգրավման հետ. պարզաբանումներ տալ իր կողմից կատարվող գործողությունների առթիվ:

Մասնագետն իրավունք ունի արձանագրության մեջ մտցվելու ենթակա հայտարարություններ անելու` կապված ապացույցների հայտնաբերման, ամրապնդման և առգրավման հետ:

Եթե մասնագետը հրաժարվում է կամ խուսափում իր պարտականությունների կատարումից, ապա նրա նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ կամ նրա վրա կարող է դրվել դրամական տույժ մինչև երեսուն դրամի չափով: Դրամական տույժը դրվում է դատարանի կողմից սույն օրենսգրքի 3131 հոդվածով նախատեսված կարգով:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 125. ԹԱՐԳՄԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենսգրքի 11 հոդվածով նախատեսված դեպքերում հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ կատարելիս քննիչը թարգման է հրավիրում:

Թարգմանը սույն օրենսգրքի 11 հոդվածով նախատեսված դեպքերում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի կողմից նշանակված և այն լեզուներին տիրապետող անձն է, որոնց գիտենալը անհրաժեշտ է թարգմանության համար:

Թարգմանը պարտավոր է ներկայանալ հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, դատարանի հրավերով և լրիվ ու ճշտությամբ կատարել իրեն հանձնարարված թարգմանություններ:

Ակնհայտ սխալ թարգմանելու դեպքերում թարգմանը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով: Ներկայանալուց կամ իր պարտականությունները կատարելուց խուսափելու դեպքում թարգման նշանակված անձի նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ կամ նրա վրա դրվել դրամական տույժ մինչև երեսուն դրամի չափով: Դրամական տույժը դրվում է դատարանի կողմից, սույն օրենսգրքի 3131 հոդվածով նախատեսված կարգով:

Այս հոդվածի կանոնները տարածվում են դատավարությանը մասնակցելու համար հրավիրված այն անձանց վրա, որոնք հասկանում են համրի կամ խուլի նշանները:

Թարգմանի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելիս քննիչը թարգմանին բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 126. ԹԱՐԳՄԱՆԻՆ ԲԱՑԱՐԿԵԼԸ

 

Թարգմանը գործի վարույթին մասնակցել չի կարող սույն օրենսգրքի 24 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դրսևորվի նրա անձեռնհասությունը: Որպես թարգման նրա նախորդ մասնակցությունը գործին` հիմք չի հանդիսանում բացարկի համար:

Այս հոդվածում մատնանշված հիմքերի առկայության դեպքում թարգմանին կարող են բացարկ հայտնել դատախազը, կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ սրանց ներկայացուցիչները:

Հետաքննություն կամ նախաքննություն կատարելիս թարգմանի բացարկման հարցը լուծում է հետաքննություն կատարող անձը, քննիչը կամ դատախազը, իսկ դատարանում` գործը քննող դատարանը:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 1261. ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԲԱՑԱՐԿԵԼԸ

 

Մասնագետը չի կարող մասնակցել գործի վարույթին, երբ կան սույն օրենսգրքի 127 հոդվածում նախատեսված հիմքերը: Անձի նախորդ մասնակցությունը գործին` որպես մասնագետի, նրան բացարկելու հիմք չի հանդիսանում:

Մասնագետին բացարկելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 126 հոդվածով նախատեսված կարգով:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 127. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԲԱՑԱՐԿԵԼԸ

 

Փորձագետը չի կարող մասնակցել գործի վարույթին`

1) եթե կան սույն օրենսգրքի 24 հոդվածով նախատեսված հիմքերը.

2) եթե նա մեղադրյալից, տուժողից, քաղաքացիական հայցվորից կամ քաղաքացիական պատասխանողից պաշտոնեական կամ այլ կախման մեջ է գտնվել կամ գտնվում է.

3) եթե նա տվյալ գործով ստուգում է կատարել կամ հավաքել է այլ նյութեր, որոնք հիմք են ծառայել քրեական գործ հարուցելու կամ քաղաքացիական հայց ներկայացնելու համար.

4) եթե նա գործին մասնակցել է որպես մասնագետ, բացառությամբ դիակի արտաքին զննության գործում դատաբժշկական բնագավառի մասնագետ բժշկի մասնակցության դեպքերի.

5) այն դեպքում, երբ դրսևորվի նրա անձեռնհասությունը:

Նրա` որպես փորձագետի, նախորդ մասնակցությունը գործին հիմք չի ծառայում բացարկման համար:

Փորձագետի բացարկումը կատարվում է սույն օրենսգրքի 126 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 128. ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Զննություններ, խուզարկություններ, առգրավումներ կատարելիս, գույքի վրա կալանք դնելիս, ճանաչման ներկայացնելիս և սույն օրենսգրքի ութերորդ ու տասնհինգերորդ-տասնյոթերորդ գլուխներում նախատեսված մյուս դեպքերում հրավիրվում են թվով երկուսից ոչ պակաս ընթերականեր:

Որպես ընթերակա կարող է հրավիրվել գործի ելքով չշահագրգռված ամեն մի քաղաքացի:

Ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունն սկսելուց առաջ քննիչը բացատրում է նրանց իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Ընթերակաները ներկա են գտնվում քննչական գործողությունների կատարմանը և իրենց ստորագրությամբ հաստատում են, որ արձանագրության մեջ գրվածը համապատասխանում է քննիչի գործողություններին և այդ գործողությունների արդյունքներին:

Քննիչի կատարած գործողությունների առթիվ ընթերակայի դիտողությունները անպայման պետք է մտցվեն արձանագրության մեջ:

 

Հոդված 129. ՈՐՊԵՍ ՏՈՒԺՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ

 

Պարզելով, որ հանցագործությամբ քաղաքացուն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, քննիչը իր նախաձեռնությամբ կամ այդ անձի հայտարարության հիման վրա որոշում է կայացնում նրան որպես տուժող ճանաչելու մասին:

Որպես տուժող ճանաչելու մասին քննիչը տեղյակ է պահում տուժողին և նրա ներկայացուցչին: Տուժողի հարցաքննության կամ նրա ներկայանալու պահին քննիչը նրան բացատրում է սույն օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված իրավունքները, իսկ երբ տուժողը միաժամանակ ճանաչվում է որպես քաղաքացիական հայցվոր, նրան բացատրում է սույն օրենսգրքի նաև 49 հոդվածով նախատեսված իրավունքները: Արձանագրությունը կամ որոշումը ստորագրելով` տուժողը հաստատում է, որ իրեն բացատրված են իր իրավունքները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 130. ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

Գործի տվյալներից տեսնելով, որ կատարված հանցագործությամբ նյութական վնաս է պատճառվել քաղաքացուն, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, քննիչը նրանց կամ նրանց ներկայացուցիչներին բացատրում է քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքը, որի մասին կազմում է արձանագրություն կամ տեղեկացնում է գրավոր:

Քաղաքացիական հայց ներկայացնելու դեպքում քննիչը պարտավոր է պատճառաբանված որոշում կայացնել որպես քաղաքացիական հայցվոր ճանաչելու կամ այն մերժելու մասին:

Որպես քաղաքացիական հայցվոր ճանաչելու որոշումը հաղորդվում է քաղաքացիական հայցվորին կամ նրա ներկայացուցչին: Քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի ներկայանալու դեպքում նրանց բացատրվում են սույն օրենսգրքի 49 հոդվածով նախատեսված իրավունքները, որի մասին նշվում է որոշման մեջ: Քաղաքացիական հայցվորին կամ նրա ներկայացուցչին նրանց իրավունքները բացատրելը հաստատվում է քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից քննիչի որոշումն ստորագրելով: Քաղաքացիական հայցվոր ճանաչելը մերժելու վերաբերյալ որոշումը ստորագրությամբ հայտարարվում է դիմողին:

 

Հոդված 131. ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ

 

Պարզելով, որ մեղադրյալի հանցավոր գործողություններով պատճառված վնասի համար նյութական պատասխանատվությունը օրենքի ուժով պետք է կրեն ծնողները, խնամակալները, հոգաբարձուները կամ այլ անձինք, կամ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում համապատասխան անձին կամ ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը որպես քաղաքացիական պատասխանող ներգրավելու մասին:

Որոշումը հայտարարվում է քաղաքացիական պատասխանողին կամ նրա ներկայացուցչին: Ընդ որում նրանց բացատրվում են սույն օրենսգրքի 51 հոդվածով նախատեսված իրավունքները, որի մասին նշում է արվում որոշման մեջ: Քաղաքացիական պատասխանողին կամ նրա ներկայացուցչին նրանց իրավունքների բացատրումը հաստատվում է քաղաքացիական պատասխանողին կամ նրա ներկայացուցչին որոշմանը ստորագրել տալով:

 

Հոդված 132. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ և ԴԱՏԱՎՃՌԻ` ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հանցագործությամբ նյութական վնաս պատճառելու մասին բավարար տվյալներ լինելու դեպքում քննիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք հնարավոր քաղաքացիական հայցը ապահովելու համար:

Այն հանցագործության վերաբերյալ նախաքննություն կատարելիս, որի համար որպես պատիժ կարող է կիրառվել գույքի բռնագրավում, քննիչը պարտավոր է ապահովման միջոցներ ձեռնարկել մեղադրյալի գույքը թաքցնելու համար:

 

Հոդված 133. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախաքննության տվյալները կարող են հրապարակվել միայն քննիչի կամ դատախազի թույլատվությամբ և այն ծավալով, ինչ ծավալով նրանք հնարավոր կգտնեն:

Անհրաժեշտ դեպքերում վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, պաշտպանին, փորձագետին, մասնագետին, թարգմանին և ընթերականերին քննիչը նախազգուշացնում է նախաքննության տվյալներն առանց իր համաձայնության հրապարակելու անթույլատրելիության, ինչպես նաև քննության տվյալները հրապարակելու համար սահմանված պատասխանատվության մասին, որի առթիվ պետք է համապատասխան ստորագրություն վերցվի այդ անձերից: Այդ ստորագրության խախտումը պատասխանատվություն է առաջ բերում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 199 հոդվածով:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 134. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ և ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Երբ քննությամբ պարզվել են հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, քննիչը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքի 551 հոդվածով նախատեսված միջոցները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 135. ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հանցագործության կատարման մեջ մեղադրանք առաջադրելու համար հիմք տվող բավարար ապացույցների առկայության դեպքում քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում տվյալ անձին որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկելու մասին:

 

Հոդված 136. ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկելու որոշման մեջ պետք է նշված լինի` ով է կազմել որոշումը, այն կազմելու ժամանակն ու վայրը, որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկվողի ազգանունը, անունը, հայրանունը, տարիքը, այն հանցագործությունը, որի կատարման մեջ մեղադրվում է տվյալ անձը, նշելով հանցագործության կատարման ժամանակը, տեղը և մյուս հանգամանքները, որչափով դրանք պարզված են գործի նյութերով, այն քրեական օրենքը, որը նախատեսում է տվյալ հանցագործությունը:

Եթե մեղադրյալին մեղսագրվում է քրեական օրենքի տարբեր հոդվածների ներգործության տակ ընկնող մի քանի հանցագործությունների կատարում, որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկելու որոշման մեջ պետք է նշված լինի, թե քրեական օրենքի այդ հոդվածներից յուրաքանչյուրով կոնկրետ ինչ գործողություններ են մեղսագրվում մեղադրյալին:

(15.05.65 խմբագրությամբ)

 

Հոդված 137. ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Ազատության մեջ գտնվող մեղադրյալը քննիչի մոտ է կանչվում ծանուցագրով, որը մեղադրյալին է հանձնվում ստորագրությամբ, հանձնման ժամանակի նշումով: Ծանուցագիրը կարող է հաղորդվել նաև հեռախոսագրով կամ հեռագրով:

Ծանուցագրում պետք է նշված լինի, թե ով է կանչվում որպես մեղադրյալ, որտեղ և ում մոտ, ներկայանալու օրը, ժամը, չներկայանալու հետևանքները:

Մեղադրյալի ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը նրան հանձնելու համար ստորագրությամբ տրվում է ընտանիքի` նրա հետ ապրող չափահաս անդամներից որևէ մեկին, բնակարանային շահագործման կազմակերպության կամ նրա աշխատավայրի ադմինիստրացիային, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեին:

Կալանքի տակ գտնվող մեղադրյալը կանչվում է կալանքավայրի վարչության միջոցով:

Այլ կարգ թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է դառնում ըստ գործի հանգամանքների:

(22.05.74, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 138. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Մեղադրյալը պարտավոր է քննիչի կանչով ներկայանալ նշանակված ժամկետին:

Քննիչի կանչով մեղադրյալի չներկայանալու հարգելի պատճառներն են համարվում`

1) մեղադրյալին ներկայանալու հնարավորությունից զրկող հիվանդությունը.

2) մեղադրյալի կողմից ծանուցագիրը ժամանակին չստանալը.

3) այլ պատճառներ, որոնք մեղադրյալին փաստորեն զրկել են նշանակված ժամկետին ներկայանալու հնարավորությունից, եթե դրանք քննիչի կողմից հարգելի համարվեն:

 

Հոդված 139. ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Առանց հարգելի պատճառի չներկայանալու դեպքում մեղադրյալը քննիչի որոշմամբ կարող է բերման ենթարկվել: Բերման ենթարկելու վերաբերյալ քննիչի որոշումը հայտարարվում է մեղադրյալին:

Մեղադրյալը, բացի անհետաձգելի դեպքերից, բերման է ենթարկվում ցերեկը:

Մեղադրյալին առանց նախապես կանչելու կարելի է բերման ենթարկել միայն այն դեպքում, եթե նա թաքնվում է քննությունից կամ որոշակի բնակավայր չունի:

Քննիչի հանձնարարությամբ մեղադրյալին բերման է ենթարկում միլիցիան:

 

Հոդված 140. ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

 

Մեղադրանքը պետք է առաջադրվի որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկելու որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան քառասունութ ժամում և, համենայն դեպս, մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրից ոչ ուշ:

Մեղադրանք առաջադրելու համար սույն հոդվածով սահմանված ժամկետն ընդհատվում է, եթե մեղադրյալը թաքնվել է քննությունից:

Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան հայտարարում է որպես մեղադրյալի պատասխանատվության ենթարկելու որոշումը և բացատրում առաջադրված մեղադրանքի էությունը: Այդ գործողությունների կատարումը հաստատվում է մեղադրյալի ստորագրությամբ և քննիչի ստորագրությամբ, նշելով մեղադրանքի առաջադրման թվականը:

Եթե մեղադրյալը հրաժարվում է ստորագրել, քննիչը մեղադրանք առաջադրելու որոշման վրա հավաստագրում է, որ որոշման տեքստը հայտարարվել է մեղադրյալին:

 

Հոդված 141. ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒՄԸ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Մեղադրանք առաջադրելիս քննիչը պարտավոր է մեղադրյալին բացատրել սույն օրենսգրքի 42 հոդվածով նախատեսված նրա իրավունքները, որի մասին նշվում է հարցաքննության արձանագրության մեջ և հաստատվում է մեղադրյալի ստորագրությամբ:

 

Հոդված 142. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո: Եթե հնարավոր չի եղել հարցաքննությունը անմիջապես կատարել, ապա այդ մասին պետք է կազմվի արձանագրություն:

Մեղադրյալի հարցաքննությունը, բացի անհետաձգելի դեպքերից, կատարվում է ցերեկը:

Մեղադրյալը հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում: Քննիչը իրավունք ունի հարցաքննությունը կատարել մեղադրյալի գտնված վայրում, եթե դա անհրաժեշտ գտնի:

Մեղադրյալները հարցաքննվում են միմյանցից անջատ, ընդ որում քննիչը միջոցներ է ձեռք առնում, որպեսզի միևնույն գործով մեղադրյալները հաղորդակցություն չունենան միմյանց հետ:

Հարցաքննության սկզբում քննիչը պետք է հարցնի մեղադրյալին, թե նա իրեն արդյոք մեղավոր ճանաչում է առաջադրված մեղադրանքում, որից հետո մեղադրյալին առաջարկում է ցուցմունքներ տալ ըստ մեղադրանքի էության:

Քննիչը լսում է մեղադրյալի ցուցմունքները, իսկ այնուհետև, անհրաժեշտության դեպքում, հարցեր է տալիս մեղադրյալին:

 

Հոդված 143. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեղադրյալի յուրաքանչյուր հարցաքննության մասին քննիչը արձանագրություն է կազմում` պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջները: Բացի դրանից, հարցաքննության արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անձնավորությանը վերաբերող տվյալները, այդ թվում` նրա ծննդյան ժամանակն ու վայրը, քաղաքացիությունը, ազգությունը, կրթությունը, կուսակցականությունը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքի տեսակը կամ պաշտոնը, բնակության վայրը, նախկին դատվածությունը, ինչպես նաև մեղադրյալի վերաբերյալ ուրիշ այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ կլինեն ըստ գործի հանգամանքների:

Մեղադրյալի ցուցմունքները արձանագրության մեջ են մտցվում առաջին դեմքով և, ըստ հնարավորին, բառացիորեն. անհրաժեշտության դեպքում գրվում են մեղադրյալին տրված հարցերը և նրա տված պատասխանները:

Հարցաքննությունն ավարտվելուց հետո կարդալու համար արձանագրությունը տրվում է մեղադրյալին կամ մեղադրյալի խնդրանքով նրա համար այն կարդում է քննիչը, որի մասին նշվում է արձանագրության մեջ:

Արձանագրությունը կարդալուց հետո մեղադրյալը հաստատում է իր ցուցմունքների գրառման ճշտությունը, որի մասին նշվում է արձանագրության մեջ մեղադրյալի ստորագրությունից առաջ: Եթե արձանագրությունը գրված է մի քանի էջի վրա, մեղադրյալը ստորագրում է յուրաքանչյուր էջն առանձին:

 

Հոդված 144. ԹԱՐԳՄԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Եթե մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է թարգմանի մասնակցությամբ, ապա հարցաքննության արձանագրության մեջ պետք է մատնանշվի, որ թարգմանին բացատրված են նրա պարտականությունները, և նա նախազգուշացված է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար սահմանված պատասխանատվության մասին, որպիսի հանգամանքը հաստատվում է թարգմանի ստորագրությամբ: Արձանագրության մեջ նաև մատնանշվում է, որ մեղադրյալին բացատրված է թարգմանին բացարկելու նրա իրավունքը և այդ կապակցությամբ մեղադրյալի արած հայտարարությունները:

Թարգմանն ստորագրում է արձանագրության յուրաքանչյուր էջը և արձանագրությունն ամբողջությամբ: Մեղադրյալն արձանագրության վերջում իր ստորագրությամբ հաստատում է, որ արձանագրության իր համար կատարված բանավոր թարգմանությունը համապատասխանում է իր տված ցուցմունքներին: Եթե հարցաքննության արձանագրությունն այլ լեզվով թարգմանված է գրավոր, ապա թարգմանությունն ամբողջությամբ, և նրա յուրաքանչյուր էջն առանձին պետք է ստորագրվեն թարգմանի և մեղադրյալի կողմից:

 

Հոդված 145. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆ ԻՐ ՁԵՌՔՈՎ

 

Մեղադրյալի կողմից ցուցմունքներ տալուց հետո, եթե նա խնդրում է, նրան պետք է հնարավորություն տալ իր ցուցմունքները գրելու իր ձեռքով, որի մասին նշվում է հարցաքննության արձանագրության մեջ: Ցուցմունքները ստորագրում են մեղադրյալը և քննիչը:

Մեղադրյալի գրավոր ցուցմունքներին ծանոթանալուց հետո քննիչը կարող է նրան լրացուցիչ հարցեր տալ: Այդ հարցերն ու դրանց պատասխանները գրի են առնվում արձանագրության մեջ: Հարցերի ու պատասխանների գրառման ճշտությունը հաստատվում է մեղադրյալի և քննիչի ստորագրություններով:

 

Հոդված 146. ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼԸ

 

Պաշտոնատար անձին որպես մեղադրյալ պատասխանատվության կանչելիս, քննիչը, մեղադրյալին պաշտոնից հեռացնելու անհրաժեշտության դեպքում, կայացնում է պատճառաբանված որոշում, որը ենթակա է դատախազի կամ նրա տեղակալի սանկցիային: Որոշումն ուղարկվում է մեղադրյալի աշխատանքի վայրը` կատարելու համար:

Պաշտոնից հեռացումը վերացվում է քննիչի որոշմամբ, երբ այդ միջոցի կիրառման հետագա անհրաժեշտությունը վերանում է: Քննիչի որոշումը ենթակա է դատախազի կամ նրա տեղակալի սանկցիային:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 147. ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ և ԼՐԱՑՈՒՄԸ

 

Եթե նախաքննություն կատարելիս առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ այն լրացնելու հիմքեր ծագեն, քննիչը պարտավոր է մեղադրյալին նոր մեղադրանքներ առաջադրել, պահպանելով սույն օրենսգրքի 135, 136, 140 և 142 հոդվածներով սահմանված պահանջները և հարցաքննել նրան նոր մեղադրանքների վերաբերյալ:

Եթե առաջադրված մեղադրանքի որևէ մասը նախաքննության ընթացքում չհաստատվի, քննիչը իր որոշմամբ գործի այդ մասը կարճում է, որի մասին հայտարարում է մեղադրյալին:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՎԿԱՅԻ ՈՒ ՏՈՒԺՈՂԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 148. ՎԿԱՅԻՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Վկան քննիչի մոտ է կանչվում ծանուցագրով, որը ստորագրությամբ հանձնվում է վկային, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում` նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին կամ բնակարանային շահագործման կազմակերպությանը, վկայի աշխատանքի վայրի ադմինիստրացիային, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեին: Վկան կարող է կանչվել նաև հեռախոսագրով կամ հեռագրով:

Ծանուցագրում պետք է մատնանշված լինի, թե ով է որպես վկա հրավիրվում, որտեղ և ում մոտ, ներկայանալու օրն ու ժամը, չներկայանալու այն հետևանքները, որոնք նախատեսված են սույն օրենսգրքի 63 հոդվածով:

Տասնվեց տարեկան չդարձած անձը իբրև վկա, որպես կանոն, կանչվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների միջոցով, ծանուցագիր հանձնելով վերջիններիս:

Այլ կարգ թույլատրվում է այն դեպքում միայն, երբ դա պահանջում են գործի հանգամանքները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 149. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Վկան հարցաքննվում է քննության կատարման վայրում: Քննիչն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ համարի, հարցաքննությունը կատարելու վկայի գտնվելու վայրում:

Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և մյուս վկաների բացակայությամբ: Քննիչը միջոցներ է ձեռք առնում, որպեսզի միևնույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտումը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ:

Հարցաքննությունից առաջ քննիչը փաստաթղթերի ստուգման միջոցով հավաստիանում է վկայի ինքնության մեջ, նրան բացատրում է նրա պարտականությունները և նախազգուշացնում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու և ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին, որպիսի հանգամանքը նշվում է արձանագրության մեջ և հաստատվում է վկայի ստորագրությամբ:

Հարցաքննության սկզբում քննիչը պարզում է վկայի հարաբերությունը մեղադրյալի և տուժողի հետ, հարցաքննվողի անձնավորությանը վերաբերյալ այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Ըստ գործի էության հարցաքննությունը սկսվում է նրանով, որ առաջարկվում է վկային պատմել իրեն հայտնի ամեն ինչ այն հանգամանքների մասին, որոնց կապակցությամբ նա հարցաքննության է հրավիրվել. վկայի պատմածից հետո քննիչը կարող է հարցեր տալ նրան:

 

Հոդված 150. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Մինչև տասնչորս տարեկան վկաներին հարցաքննելիս, իսկ քննիչի հայեցողությամբ նաև տասնչորսից մինչև տասնվեց տարեկան վկաներին հարցաքննելիս, հրավիրվում է մանկավարժ:

Անհրաժեշտության դեպքում կանչվում են նաև անչափահասի ծնողները կամ մյուս օրինական ներկայացուցիչները:

Հարցաքննությունն սկսվելուց առաջ այդ անձանց բացատրվում են նրանց իրավունքներն ու պարտականությունները, որի մասին մատնանշվում է հարցաքննության արձանագրության մեջ:

Հիշյալ անձինք ներկա են գտնվում հարցաքննությանը և քննիչի թույլտվությամբ կարող են հարցեր տալ վկային: Քննիչն իրավունք ունի չընդունել տրված հարցը, սակայն չընդունված հարցը պետք է մտցվի արձանագրության մեջ: Հարցաքննությունն ավարտվելուց հետո ներկա եղողները իրենց ստորագրություններով հաստատում են ցուցմունքների գրառման ճշտությունը հարցաքննության արձանագրության մեջ:

Տասնվեց տարեկան չդարձած վկաներին քննիչը բացատրում է գործին վերաբերող նրանց հայտնի ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրանց պարտականությունը, բայց նրանք չեն նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու և ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

 

Հոդված 151. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վկայի հարցաքննության մասին կազմվում է արձանագրություն` պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջները:

Վկայի ցուցմունքները գրի են առնվում առաջին դեմքով և, ըստ հնարավորին բառացիորեն, անհրաժեշտության դեպքում գրի են առնվում վկային տրված հարցերը և նրա տված պատասխանները:

Հարցաքննությունն ավարտվելուց հետո կարդալու համար արձանագրությունը տրվում է վկային կամ վկայի խնդրանքով նրա համար կարդում է քննիչը, որի մասին նշվում է արձանագրության մեջ: Վկան իրավունք ունի պահանջելու լրացնել արձանագրությունը և ուղղումներ մտցնել նրա մեջ: Այդ լրացումներն ու ուղղումները պարտադիր կարգով մտցվում են արձանագրության մեջ: Վկայի խնդրանքի դեպքում նրան հնարավորություն է տրվում ցուցմունքները գրելու իր ձեռքով:

Արձանագրությունը կարդալուց հետո վկան հաստատում է, որ ցուցմունքները ճիշտ են գրի առնված, որի մասին նշվում է արձանագրության մեջ վկայի կողմից այն ստորագրելուց առաջ: Եթե արձանագրությունը գրված է մի քանի էջերի վրա, վկան ստորագրում է յուրաքանչյուր էջն առանձին:

Եթե վկան ֆիզիկական պակասությունների հետևանքով կամ այլ պատճառներով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ, պահպանելով սույն օրենսգրքի 88 հոդվածում սահմանված կանոնները:

Եթե հարցաքննությունը կատարվել է թարգմանի մասնակցությամբ, հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 144 հոդվածով սահմանված կանոնների պահպանությամբ:

 

Հոդված 152. ՏՈՒԺՈՂԻՆ ԿԱՆՉԵԼԸ և ՀԱՐՑԱՔՆՆԵԼԸ

 

Տուժողին կանչելն ու նրա հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 148-151 հոդվածներով սահմանված կարգով: Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը տուժողին բացատրում է սույն օրենսգրքի 48 հոդվածի երկրորդ մասով նախատեսված նրա իրավունքները:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԱՌԵՐԵՍՈՒՄ, ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հոդված 153. ԱՌԵՐԵՍՈՒՄ

 

Քննիչն իրավունք ունի կատարելու նախօրոք հարցաքննված այն անձանց առերեսումը, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Չի թույլատրվում միաժամանակ երկուսից ավելի անձանց առերեսում կատարել:

 

Հոդված 154. ԱՌԵՐԵՍՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Եթե առերեսումը կատարվում է վկայի և տուժողի մասնակցությամբ, ապա նրանք հարցաքննությունից առաջ նախազգուշացվում են ցուցմունքներ տալուց խուսափելու կամ հրաժարվելու և ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության վերաբերյալ, որի մասին նշվում է արձանագրության մեջ:

Անցնելով առերեսման հարցաքննության, քննիչը առերեսվող անձանց հարցուփորձի միջոցով պարզում է, թե արդյոք նրանք ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց նկատմամբ: Այնուհետև հիշյալ անձանց հերթով առաջարկվում է ցուցմունքներ տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը: Ցուցմունքները տրվելուց հետո քննիչը կարող է հարցեր տալ հարցաքննվողներից յուրաքանչյուրին: Առերեսվող անձինք քննիչի թույլտվությամբ կարող են հարցեր տալ միմյանց, որի մասին նշվում է արձանագրության մեջ:

Առերեսվող անձանց նախորդ հարցաքննությունների արձանագրություններում պարունակվող ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև այդ ցուցմունքների ձայնագրառումների վերարտադրությունը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տրվելուց և դրանք արձանագրության մեջ գրառվելուց հետո միայն:

Առերեսման արձանագրության մեջ հարցաքննվողների ցուցմունքները գրի են առնվում այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ դրանք տրվել են:

Կարդալու համար առերեսման արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձանց կամ վերջիններիս խնդրանքով նրանց համար այն կարդում է քննիչը:

Հարցաքննվողների հայտարարության հիման վրա քննիչը արձանագրության մեջ պետք է ուղղումներ մտցնի նրանց տված ցուցմունքներին համապատասխան:

Արձանագրությունը ստորագրում են հարցաքննվողներից յուրաքանչյուրը և քննիչը, ընդ որում յուրաքանչյուր հարցաքննվող ստորագրում է իր ցուցմունքները և արձանագրության ամեն մի էջը առանձին:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 155. ԱՆՁԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Ճանաչման համար որևէ անձի վկային, տուժողին կամ մեղադրյալին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, քննիչը վերջիններիս նախապես հարցաքննում է այդ անձի արտաքին տեսքի և նշանների և այն հանգամանքների մասին, ինչպիսի հանգամանքներում է ճանաչողը տեսել այդ անձին, և այդ առթիվ կազմում է հարցաքննության արձանագրություն:

Դրանից հետո ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի, և ըստ հնարավորին, արտաքինով ճանաչվողին նման, առնվազն երեք այլ անձանց հետ միասին: Այս կանոնը չի տարածվում դիակը ճանաչման ներկայացնելու դեպքերի վրա:

Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել իր կողմից ճանաչվող անձին և բացատրել, թե ինչ նշաններով ու առանձնահատկություններով նա ճանաչեց տվյալ անձին: Անձին ճանաչման ներկայացնելն անհնարին լինելու դեպքում ճանաչումը կարող է կատարվել լուսանկարով, պահպանելով սույն հոդվածում շարադրված պայմանները:

Անձին ճանաչման ներկայացնելը կատարվում է ընթերակաների ներկայությամբ:

Ճանաչման ներկայացնելիս վկաներն ու տուժողները նախազգուշացվում են ակնհայտ սուտ ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար սահմանված պատասխանատվության մասին:

 

Հոդված 156. ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Որևէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների և այն հանգամանքների մասին, ինչպիսի հանգամանքներում որ նա տեսել է այդ առարկան, և այդ առթիվ կազմում է հարցաքննության արձանագրություն:

Դրանից հետո ճանաչման ենթակա առարկան, ըստ հնարավորին միատեսակ այլ առարկաների թվում, ներկայացվում է ճանաչողին և առաջարկվում է նրան մատնացույց անել ճանաչման ենթակա առարկան ու բացատրել, թե հատկապես ինչ նշաններով ու առանձնահատկություններով նա ճանաչեց այդ առարկան:

Առարկաները ճանաչման են ներկայացվում ընթերակաների ներկայությամբ:

 

Հոդված 157. ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու և ճանաչման արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջները, որտեղ նշվում են ճանաչողի անձնավորության, նրան ճանաչման ներկայացված անձանց և առարկաների վերաբերյալ տվյալները, մանրամասնորեն շարադրելով այն նշաններն ու հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը:

Արձանագրությունը ստորագրում են ճանաչողը, ընթերակաները և քննիչը, իսկ անձի ճանաչման դեպքում` նաև ճանաչման ներկայացված անձը:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԱՌԳՐԱՎՈՒՄ, ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼԸ

 

Հոդված 158. ԱՌԳՐԱՎՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ ու փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում, և եթե ստույգ հայտնի է, թե որտեղ և ում մոտ են գտնվում դրանք, քննիչը կատարում է առգրավում:

Այն փաստաթղթերի առգրավումը, որոնք պարունակում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, կատարվում է միայն դատախազի կամ նրա տեղակալի սանկցիայով և համապատասխան հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված կարգով:

Առգրավումը կատարվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ:

Բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները իրավունք չունեն հրաժարվելու քննիչին հանձնել այն առարկաները, փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որ կպահանջի նա:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 159. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ մի այլ տեղ, կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ ու փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:

Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, ինչպես նաև դիակները հայտաբերելու համար:

Խուզարկությունը կատարվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ և միայն դատախազի սանկցիայով: Խուզարկության սանկցիան տրվում է դատախազի կամ նրա տեղակալի կողմից: Հետաձգում չհանդուրժող դեպքերում խուզարկությունը կարող է կատարվել առանց դատախազի սանկցիայի, սակայն կատարված խուզարկության մասին դատախազին հայտնելով հետագայում մեկ օրվա ընթացքում:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 160. ԱՌԳՐԱՎՄԱՆԸ և ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Առգրավում կամ խուզարկություն կատարելիս, ընթերակաների պարտադիր ներկայությունից բացի, պետք է ապահովվի նաև այն անձի կամ նրա ընտանիքի չափահաս անդամների ներկայությունը, որի մոտ կատարվում է խուզարկությունը կամ առգրավումը, իսկ նրանց ներկայությունը անհնարին լինելու դեպքում` բնակարանային շահագործման կազմակերպության, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցչի ներկայությունը: Անհրաժեշտ դեպքերում առգրավում կամ խուզարկություն կատարելուն մասնակցելու համար քննիչը իրավունք ունի համապատասխան մասնագետ հրավիրել:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների զբաղեցրած շենքերում առգրավումը կամ խուզարկությունը կատարվում է ընթերակաների և տվյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ:

Խուզարկվողներին, ընթերականերին, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին պետք է բացատրվի, որ նրանք իրավունք ունեն ներկա գտնվելու քննիչի բոլոր գործողություններին և այդ գործողությունների առթիվ հայտարարություններ անելու, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 161. ԱՌԳՐԱՎՈՒՄ և ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Չի թույլատրվում առգրավում ու խուզարկություն կատարել գիշեր ժամանակ, բացի անհետաձգելի դեպքերից: Ձեռնամուխ լինելով առգրավմանը կամ խուզարկությանը, քննիչը պարտավոր է այդ մասին ներկայացնել որոշում:

Որոշումը ներկայացնելուց հետո առգրավում կատարելիս քննիչը առաջարկում է հանձնել գրավման ենթակա առարկաները կամ փաստաթղթերը, իսկ այդ առաջարկը մերժվելու դեպքում նա առգրավումը կատարում է հարկադիր կարգով:

Որոշումը ներկայացնելուց հետո խուզարկություն կատարելիս քննիչը առաջարկում է հանձնել հանցագործության գործիքները, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները ու արժեքները, ինչպես նաև մյուս այն առարկաները կամ փաստաթղթերը, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար: Եթե դրանք հանձնվում են կամովին և հիմքեր չկան երկյուղ կրելու, թե որոնվող առարկաներն ու փաստաթղթերը կթաքցվեն, քննիչն իրավունք ունի սահմանափակվել հանձնվածի գրավումով և այլևս որոնումներ չկատարել:

Խուզարկություն և առգրավում կատարելիս քննիչն իրավունք ունի բացելու փակված շենքերն ու պահեստարանները, եթե դրանց տերը հրաժարվում է կամովին բացելու դրանք, ընդ որում քննիչը պետք է խուսափի փականքները, դռները և այլ առարկաներ առանց անհրաժեշտության վնասելուց:

Քննիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի չհրապարակվեն խուզարկության և առգրավման ժամանակ հայտաբերված այն հանգամանքները, որոնք վերաբերում են տվյալ շենքը զբաղեցնող անձի կամ այլ անձանց ինտիմ կյանքին:

Քննիչն իրավունք ունի խուզարկության կատարման ենթակա շենքում կամ վայրում գտնվող անձանց, ինչպես նաև այդ շենքը կամ այդ վայրը եկող անձանց արգելելու հեռանալ այդտեղից, ինչպես նաև հաղորդակցություն ունենալու միմյանց կամ այլ անձանց հետ` մինչև խուզարկությունն ավարտվելը:

 

Հոդված 162. ԱՌԳՐԱՎՈՒՄ և ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

 

Առգրավում և խուզարկություն կատարելիս կարող են վերցվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներն ու արժեքները, քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներն ու փաստաթղթերը, ինչպես նաև մեղադրյալի ունեցած արժեքներն ու գույքը` քաղաքացիական հայցը կամ գույքի բռնագրավումը ապահովելու նպատակով:

Պետք է վերցվեն նաև խուզարկության ժամանակ հայտաբերված այն առարկաները, որոնց շրջանառության մեջ դնելն արգելված է օրենքով:

Վերցվող բոլոր փաստաթղթերն ու մյուս առարկաները պետք է ներկայացվեն ընթերականերին և ներկա գտնվող մյուս անձանց և թվարկվեն առգրավման ու խուզարկության արձանագրության մեջ կամ կցվող հատուկ ցուցակում` նշելով դրանց քանակը, չափը, քաշը, այն նյութը, որից պատրաստված են դրանք և մյուս հատուկ նշանները: Վերցված առարկաներն ու փաստաթղթերը առգրավման և խուզարկության վայրում ըստ հնարավորության պետք է փաթեթավորվեն և կնքվեն:

 

Հոդված 163. ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

Անձնական խուզարկությունը կատարվում է սույն օրենսգրքի 159-162 հոդվածների պահանջներին համապատասխան:

Անձնական խուզարկությունը, առանց այդ մասին առանձին որոշում ընդունելու, կարող է կատարվել`

1) կասկածյալին ձերբակալելիս կամ մեղադրյալին կալանքի վերցնելիս.

2) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու. թե այն շենքում կամ վայրում գտնվող անձը, որտեղ առգրավում կամ խուզարկություն է կատարվում, իր մոտ թաքցնում է այնպիսի առարկաներ կամ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար:

Անձնական խուզարկությունը կարող է կատարել միայն խուզարկվողի սեռին պատկանող ընթերակաների ներկայությամբ:

 

Հոդված 164. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ և ԱՌԳՐԱՎՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ

 

Դիվանագիտական ներկայացուցչությունների զբաղեցրած շենքերում, ինչպես նաև այն շենքերում, որտեղ բնակվում են դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն ու նրանց ընտանիքները, առգրավումներ և խուզարկություններ կարող են կատարվել միայն դիվանագիտական ներկայացուցչի խնդրանքով կամ համաձայնությամբ: Առգրավման կամ խուզարկության համար դիվանագիտական ներկայացուցչի համաձայնությունն ստացվել կարող է արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հիշյալ շենքերում առգրավումներ ու խուզարկություններ կատարելիս պարտադիր է դատախազի և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությունը:

 

Հոդված 165. ՓՈՍՏ-ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԱՌԳՐԱՎՈՒՄԸ

 

Փոստ-հեռագրական հիմնարկներում առաքումների վրա կալանք դնելը և դրանց առգրավումը կարող է կատարվել միայն դատախազի սանկցիայով կամ դատարանի, կամ դատավորի որոշմամբ:

Առաքումների վրա կալանք դնելու և դրանք առգրավելու անհրաժեշտության դեպքում քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում այդ մասին: Դատախազի կամ նրա տեղակալի սանկցիայից հետո հիշյալ որոշման պատճենը քննիչը ուղարկում է համապատասխան փոստ-հեռագրական հիմնարկին, առաջարկում է պահել պահանջվող առաքումը և տեղեկացնում է առգրավում կատարելու համար իր գալու ժամանակի մասին: Առգրավումը կատարվում է տվյալ փոստ-հեռագրական հիմնարկի աշխատողների թվից առանձնացված ընթերակաների ներկայությամբ: Անհրաժեշտ դեպքերում փոստ-հեռագրական առաքումների առգրավում կատարելուն մասնակցելու համար քննիչը իրավունք ունի համապատասխան մասնագետ հրավիրելու:

Առաքումների վրա դրված կալանքը վերացվում է քննիչի որոշմամբ, երբ դրա հետագա անհրաժեշտությունը վերանում է:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 166. ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼԸ

 

Մեղադրյալի կամ նրա գործողությունների համար օրենքով նյութական պատասխանատվություն կրող անձանց գույքի վրա քննիչը կալանք է դնում քաղաքացիական հայցը կամ գույքի բռնագրավումն ապահովելու նպատակով: Գույքի վրա կալանք դնելը կարող է կատարվել առգրավման կամ խուզարկության հետ միաժամանակ, կամ ինքնուրույն կերպով:

Գույքի վրա կալանք դնելու մասին քննիչը կազմում է պատճառաբանված որոշում: Այն գույքը, որի վրա կալանք է դրվում, վերգրվում է` պահպանելով սույն օրենսգրքի 160 և 161 հոդվածների կանոնները: Վերգրվող ամբողջ գույքը պետք է ներկայացվի ընթերականերին և ներկա գտնվող մյուս անձանց:

Վերգրման ենթակա չեն այն անձի և նրա ընտանիքի անդամների օգտագործման տակ գտնվող առաջին անհրաժեշտության առարկաները, որի մոտ կատարվում է վերգրում: Այդպիսի առարկաների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Այն գույքը, որի վրա կալանք է դրված, քննիչի հայեցողությամբ պատասխանատու պահպանության է հանձնվում պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կամ բնակարանային շահագործման կազմակերպության ներկայացուցչին, այդ գույքի տիրոջը կամ տիրոջ ազգականին, կամ այլ անձի, որին պետք է բացատրվի այդ գույքը վատնելու, օտարելու կամ թաքցնելու համար նրա պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 201 հոդվածով, որի մասին ստորագրություն է վերցվում նրանից:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 167. ԱՌԳՐԱՎՄԱՆ, ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ, ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Առգրավում, խուզարկություն կատարելու, գույքի վրա կալանք դնելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջները: Եթե բացի արձանագրությունից կազմվում է գրավված կամ առանձին պահպանության հանձնվող առարկաների ու փաստաթղթերի հատուկ ցուցակ, դրա նկատմամբ նույնպես պահպանվում են այդ պահանջները, իսկ բուն ցուցակը կցվում է արձանագրությանը: Առգրավման, խուզարկության, գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ արձանագրության մեջ պետք է նշում արվի նաև այն մասին, որ ներկա գտնվող անձանց բացատրված է սույն օրենսգրքի 160 հոդվածի երրորդ մասով նախատեսված նրանց իրավունքները:

Գրավման ենթակա առարկաների ու փաստաթղթերի նկատմամբ պետք է նշված լինի, թե դրանք արդյոք կամովին են հանձնվել, հատկապես որ վայրում և ինչ հանգամանքներում են դրանք հայտաբերվել: Գրավվող բոլոր առարկաներն ու փաստաթղթերը, ինչպես նաև վերգրված ամբողջ գույքը պետք է թվարկված լինեն արձանագրության մեջ կամ դրան կցված ցուցակում, ճշտությամբ նշելով քանակը, չափը, քաշը, առանձնահատուկ նշանները:

Եթե առգրավման, խուզարկության, գույքի վրա կալանք դնելու ժամանակ փորձեր են եղել ոչնչացնելու կամ թաքցնելու առարկաներն ու փաստաթղթերը, կամ խուզարկվողների, կամ այլ անձանց կողմից կարգը խախտելու փաստեր են եղել, արձանագրությունը պետք է բովանդակի նշումներ այդ մասին և քննիչի ձեռք առած միջոցների մասին:

 

Հոդված 168. ԱՌԳՐԱՎՄԱՆ, ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ և ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Առգրավման, խուզարկության և գույքի վրա կալանք դնելու արձանագրության երկրորդ օրինակը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, որի մոտ կատարվել է առգրավումը, խուզարկությունը, գույքի վրա կալանք դնելը, կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին, իսկ նրանց բացակայության դեպքում` պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կամ բնակարանային շահագործման կազմակերպության ներկայացուցչին:

Եթե առգրավումը, խուզարկությունը, գույքի վրա կալանք դնելը կատարվել են ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատկանող շենքում, արձանագրության երկրորդ օրինակը ստորագրությամբ հանձնվում է համապատասխան պաշտոնատար անձին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԶՆՆՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒՄ

 

Հոդված 169. ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Հանցագործության հետքերը և այլ իրեղեն ապացույցներ հայտնաբերելու, դեպքի պարագան, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում է դեպքի տեղի, վայրի, շենքերի, առարկաների և փաստաթղթերի զննում:

Անհետաձգելի դեպքերում դեպքի տեղանքի զննումը կարող է կատարվել մինչև քրեական գործ հարուցելը: Այդպիսի դեպքերում, եթե դրա համար հիմքեր կան, քրեական գործը հարուցվում է դեպքի վայրը զննելուց անմիջապես հետո:

(29.05.64 խմբագրությամբ)

 

Հոդված 170. ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Զննումը կատարվում է ցերեկով, բացի անհետաձգելի դեպքերից, ընթերակաների ներկայությամբ:

Զննման տեղը կարող է շրջափակվել մինչև զննությունն ավարտվելը:

Քննիչը իրավունք ունի զննության մասնակից դարձնել մեղադրյալին, կասկածյալին, տուժողին, վկային:

Անհրաժեշտ դեպքերում զննություն կատարելուն մասնակցելու համար քննիչը կարող է հրավիրել համապատասխան մասնագետի:

Անհրաժեշտ դեպքերում քննիչը զննության ժամանակ կատարում է չափումներ, լուսանկարում, կինոնկարահանում, կազմում է հատակագծեր և սխեմաներ, պատրաստում է հետքերի դրոշմվածքներ ու ընդօրինակումներ:

Առգրավման կամ խուզարկության դեպքի վայրի, տեղանքի և շենքի զննության ժամանակ հայտնաբերված առարկաների ու փաստաթղթերի զննումը քննիչը կատարում է համապատասխան քննչական գործողության կատարման վայրում: Այս դեպքում զննության արդյունքները գրի են առնվում հիշյալ քննչական գործողության արձանագրության մեջ: Առարկաների կամ փաստաթղթերի զննման համար երկար ժամանակ պահանջվելու դեպքում, կամ երբ այլ հիմքեր կան, քննիչը զննումը կատարում է քննության կատարման վայրում: Անհրաժեշտ դեպքերում վերցված առարկաները փաթեթավորվում և կնքվում են:

Փոստ-հեռագրական առաքումների զննումը կատարվում է սույն օրենսգրքի 165 և 170 հոդվածների կանոնների պահպանմամբ:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 171. ԴԻԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Դիակի արտաքին զննությունը նրա հայտնաբերման վայրում կատարում է քննիչը ընթերակաների ներկայությամբ և դատաբժշկական բնագավառի մասնագետ բժշկի մասնակցությամբ, իսկ նրա մասնակցությունն անհնարին լինելու դեպքում` այլ բժշկի մասնակցությամբ: Անհրաժեշտ դեպքում դիակը զննելուն մասնակից է դարձվում նաև այլ մասնագետ:

Դիակը թաղված տեղից հանելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում քննիչը որոշում է կայացնում այդ մասին: Դիակի արտաշիրմումը (էքսգումացիա) կատարվում է քննիչի, ընթերակաների և դատաբժշկության բնագավառը մասնագետ բժշկի ներկայությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ մասնագետի ներկայությամբ:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 172. ՔՆՆՈՒՄ

 

Քննիչն իրավունք ունի կատարելու մեղադրյալի, կասկածյալի, վկայի կամ տուժողի քննում` նրանց մարմնի վրա հանցագործության հետքեր կամ նշանների առկայություն հայտնաբերելու համար, ընդ որում` եթե չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն: Քննում կատարելու մասին քննիչը կազմում է որոշում:

Քննում կատարելու որոշումը պարտադիր է այն անձի համար, որի նկատմամբ դա կայացվել է:

Քննումը կատարվում է ընթերակաների ներկայությամբ, իսկ անհրաժեշտ դեպքերում` բժշկի մասնակցությամբ:

Քննումը այն դեպքերում, երբ քննչական այդ գործողությունը զուգորդվում է քննվող անձին մերկացնելու հետ, կատարվում է միևնույն սեռին պատկանող ընթերակաների ներկայությամբ: Քննիչը ներկա չի լինում մյուս սեռին պատկանող անձին քննելիս, եթե քննումը զուգորդվում է այդ անձին մերկացնելու հետ: Այս դեպքում քննումը կատարում է բժիշկը` ընթերակաների ներկայությամբ:

Քննման ժամանակ չեն թույլատրվում քննվող անձի արժանապատվությունը ստորացնող կամ նրա առողջության համար վտանգավոր գործողություններ:

 

Հոդված 173. ԶՆՆՄԱՆ և ՔՆՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զննում և քննում կատարելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածներով սահմանված կանոնները:

Արձանագրության մեջ նկարագրվում են քննիչի բոլոր գործողությունները, ինչպես նաև զննման ու քննման պահին ամբողջ հայտաբերվածը այն հաջորդականությամբ, ինչպես կատարվել է զննումը և հատկապես այն վիճակում, ինչ վիճակում հայտաբերվածը դիտվել է զննման կամ քննման պահին:

Արձանագրության մեջ թվարկվում ու նկարագրվում է նաև այն ամենը, ինչ գրավվել է զննման կամ քննման ժամանակ:

 

Հոդված 174. ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԴԵՊՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ և ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ)

 

Զննելու, քննելու, հարցաքննելու, ճանաչման ներկայացնելու և քննչական այլ գործողությունների ժամանակ ստացված տվյալների ստուգման ու ճշտման նպատակով քննիչը կարող է կատարել որոշակի դեպքի պարագաների և հանգամանքների վերականգնում: Ընդ որում քննիչը անհրաժեշտ դեպքերում կատարում է չափումներ, լուսանկարում, կինոնկարահանում, կազմում է հատակագծեր և սխեմաներ, տարբեր քննչական գործողությունների կատարմանը լայնորեն մասնակից է դարձնում մասնագետների: Համապատասխան գործողություններ կատարել թույլատրվում է, եթե դրանք վտանգավոր չեն դրանց մասնակցող անձանց և շրջապատողների առողջության համար և չեն ստորացնում նրանց արժանապատվությունը:

Քննչական փորձարարություն կատարելիս պետք է ներկա գտնվեն ընթերականեր: Անհրաժեշտության դեպքում քննչական փորձարարություն կատարելուն կարող են մասնակցել կասկածյալը, մեղադրյալը, տուժողը, վկաները: Քննչական փորձարարություն կատարելուն մասնակցելու համար քննիչը իրավունք ունի հրավիրել նաև մասնագետ:

Քննչական փորձարարություն կատարելու մասին կազմվում է արձանագրություն սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջների պահպանմամբ: Արձանագրության մեջ մանրամասն շարադրվում են կատարված քննչական փորձարարության պայմանները, ընթացքը և արդյունքները:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 175. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ

 

Քննիչն իրավունք ունի կասկածյալից կամ մեղադրյալից ստանալու ձեռագրանմուշներ կամ համեմատական հետազոտության համար անհրաժեշտ այլ նմուշներ, որի մասին որոշում է կայացնում:

Համեմատական հետազոտության համար քննիչն իրավունք ունի նաև վկայից կամ տուժողից ստանալու ձեռագրանմուշներ կամ այլ նմուշներ, բայց միայն անհրաժեշտության դեպքում ստուգելու, թե հիշյալ անձինք հետքեր չեն թողել արդյոք դեպքի վայրում կամ իրեղեն ապացույցների վրա:

Անհրաժեշտ դեպքերում համեմատական հետազոտության համար նմուշներ ստանալը կատարվում է մասնագետի մասնակցությամբ:

Համեմատական հետազոտության համար նմուշներ վերցնելու մասին արձանագրություն է կազմվում, պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածներով սահմանված կանոնները:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 176. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Փորձաքննության կատարումը անհրաժեշտ համարելով, քննիչը այդ մասին կազմում է որոշում, որտեղ նշվում է` փորձաքննություն նշանակելու հիմքը, փորձագետը, այն հիմնարկի անունը, որտեղ կատարվելու է փորձաքննությունը, այն հարցերը, որոնց վերաբերմամբ պետք է եզրակացություն տրվի:

Փորձաքննությունը համապատասխան փորձագիտական հիմնարկի հանձնարարելիս, քննիչը, սույն օրենսգրքի 66 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում, այդ հիմնարկին է ուղարկում իր որոշումը և փորձաքննության կատարման համար անհրաժեշտ նյութերը:

 

Հոդված 177. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ և ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

Փորձաքննություն նշանակելիս և կատարելիս մեղադրյալն իրավունք ունի`

1) բացարկ հայտնելու փորձագետին.

2) խնդրելու փորձագետ նշանակել իր մատնանշած անձանց թվից.

3) ներկայացնելու լրացուցիչ հարցեր, որոնց առթիվ պետք է եզրակացություն տա փորձագետը.

4) ծանոթանալու փորձաքննության նյութերին և փորձագետի եզրակացությանը:

Քննիչը պարտավոր է մեղադրյալին ծանոթացնել փորձաքննություն կատարելու վերաբերյալ որոշմանը և բացատրել նրան այս հոդվածով սահմանված նրա իրավունքները: Հիշյալ գործողությունների մասին քննիչը արձանագրություն է կազմում, պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջները: Արձանագրության մեջ շարադրվում է մեղադրյալի հայտարարությունների բովանդակությունը:

Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշումը և փորձագետի եզրակացությունը չեն հայտարարվում մեղադրյալին, երբ նրա հոգեկան վիճակը անհնարին է դարձնում այդ:

 

Հոդված 178. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

 

Փորձաքննություն կատարելու համար քննիչի որոշումն ստանալով, համապատասխան հիմնարկի ղեկավարը փորձաքննության կատարումը հանձնարարում է տվյալ հիմնարկի մեկ կամ մի քանի աշխատակիցների: Փորձագիտական հիմնարկի ղեկավարը քննիչի հանձնարարությամբ պարտավոր է բոլոր այն աշխատակիցներին, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, բացատրել դատական փորձագետի` սույն օրենսգրքի 69 հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները, որի մասին ստորագրություն է վերցնում յուրաքանչյուրից և փորձագետի եզրակացության հետ միասին ուղարկում քննիչին:

 

Հոդված 179. ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԿԱՄ ԿԱՍԿԱԾՅԱԼԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼԸ

 

Եթե դատաբժշկական կամ դատահոգեբուժական փորձաքննություն կատարելիս ստացիոնար դիտումների անհրաժեշտություն է առաջանում, քննիչը մեղադրյալին կամ կասկածյալին տեղավորում է համապատասխան բուժական հիմնարկում, պատճառաբանված որոշում կայացնելով այդ մասին:

Հոգեբուժական հիմնարկում տեղավորելը կատարվում է քննիչի որոշմամբ` դատախազի կամ նրա տեղակալի սանկցիայով:

Հոգեբուժական հիմնարկում գտնված ժամանակը մտցվում է կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:

Եթե փորձաքննություն կատարելու կապակցությամբ դատաբժշկական հիմնարկ է ուղարկվում կասկածյալը, ապա նրան տրվում են սույն օրենսգրքի 177 հոդվածով սահմանված իրավունքները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 180. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ ԴՈՒՐՍ

 

Փորձաքննություն կատարելու մասին որոշում կայացնելիս քննիչն իր մոտ է կանչում այն անձին, որին հանձնարարված է փորձաքննությունը, փաստաթղթերի ստուգման միջոցով հավաստիանում է նրա ինքնության մեջ, պարզում է փորձագետի հարաբերությունը մեղադրյալի ու տուժողի հետ, ինչպես և պարզում է նրա մասնագիտության ու ձեռնհասության մասին անհրաժեշտ տեղեկությունները:

Քննիչը փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման պատճենը հանձնում է փորձագետին, նրան բացատրում է սույն օրենսգրքի 69 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

Հիշյալ գործողությունների կատարման մասին քննիչը կազմում է արձանագրություն, պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածներով սահմանված կանոնները: Արձանագրության մեջ շարադրվում է փորձագետի արած հայտարարությունների բովանդակությունը:

 

Հոդված 181. ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի դատաբժշկական քննության անհրաժեշտության դեպքում քննիչը որոշում է կայացնում այդ մասին. դատաբժշկական քննությունը կատարում է դատաբժշկական փորձագետը: Դատաբժշկական քննություն նշանակելու դեպքում պահպանվում են սույն օրենսգրքի 172, 176, 178, 180, 183 և 185 հոդվածներով սահմանված կանոնները:

 

Հոդված 182. ՔՆՆԻՉԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ` ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

Քննիչն իրավունք ունի ներկա գտնվելու փորձաքննություն կատարելիս:

Դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիահերձում կատարելիս, որպես կանոն, ներկա է գտնվում քննիչը:

 

Հոդված 183. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Կատարելով անհրաժեշտ հետազոտություններ, փորձագետը կազմում է եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է նշված լինի` որտեղ, երբ, ում կողմից (ազգանունը, անունը և հայրանունը, կրթությունը, մասնագիտությունը, գիտական աստիճանը, զբաղեցրած պաշտոնը), ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը. փորձաքննության առարկան և ինչ հարցեր են առաջադրվել. փորձագետը արդյոք անհրաժեշտ չի գտել ձևակերպել լրացուցիչ հարցեր. ով է ներկա գտնվել փորձաքննություն կատարելիս. ինչ նյութեր է օգտագործել և ինչ հետազոտություններ է կատարել փորձագետը: Դրանից հետո եզրակացության մեջ շարադրվում են փորձագետի պատճառաբանված պատասխանները առաջադրված հարցերին: Եզրակացությունը տրվում է գրավոր:

 

Հոդված 184. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծանոթանալով փորձագետի եզրակացությանը կամ եզրակացություն տալը հնարավոր չլինելու վերաբերյալ նրա ակտին, քննիչն իրավունք ունի այդ եզրակացությունը կամ ակտը պարզաբանելու կամ լրացնելու համար հարցաքննելու փորձագետին: Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը փորձագետին բացատրում է նրա պարտականությունը` հարցերին պատասխանել կատարած հետազոտությունների արդյունքներին և նրա հատուկ գիտելիքներին խստորեն համապատասխան, ընդ որում քննիչը փորձագետին նախազգուշացնում է պատասխաններ տալուց հրաժարվելու և ակնհայտ սուտ պատասխաններ տալու համար սահմանված պատասխանատվության մասին, որպիսի հանգամանքը նշվում է արձանագրության մեջ և հաստատվում է փորձագետի ստորագրությամբ:

Փորձագետի հարցաքննության արձանագրությունը կազմվում է պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջները:

 

Հոդված 185. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Փորձագետի եզրակացությունը կամ եզրակացություն տալը հնարավոր չլինելու վերաբերյալ նրա ակտը, ինչպես նաև փորձագետի հարցաքննության արձանագրությունը ներկայացվում են մեղադրյալին, որն իրավունք ունի իր բացատրությունները տալու և առարկություններն անելու, ինչպես նաև խնդրելու, որ լրացուցիչ հարցեր առաջադրվեն փորձագետին և լրացուցիչ կամ կրկին փորձաքննություն նշանակվի: Փորձագետի եզրակացությունը կամ եզրակացություն տալը հնարավոր չլինելու վերաբերյալ նրա ակտը մեղադրյալին ներկայացնելու մասին կազմվում է արձանագրություն` պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջները: Արձանագրության մեջ շարադրվում են մեղադրյալի բացատրությունները, առարկությունները և միջնորդությունները:

Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ փորձաքննությունը նշանակվել ու կատարվել է մինչև անձին որպես մեղադրյալ պատասխանատվության կանչելը:

 

Հոդված 186. ԼՐԱՑՈՒՑԻՉ և ԿՐԿԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ և ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Լրացուցիչ և կրկին փորձաքննությունը նշանակվում է սույն օրենսգրքի 67 հոդվածի պահանջին համապատասխան և կատարվում է` պահպանելով սույն օրենսգրքի 176-185 հոդվածների կանոնները:

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Հոդված 187. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Նախաքննությունը կասեցվում է`

1) այն դեպքում, երբ մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ երբ այլ պատճառներով չի պարզված նրա գտնվելու վայրը.

2) այն դեպքում, երբ մեղադրյալը հիվանդացել է հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որը բացառում է նրա ներկայանալու հնարավորությունը քննիչին կամ դատարանին, որպիսի հանգամանքը պետք է հաստատվի համապատասխան բժշկական հիմնարկում ծառայության մեջ գտնվող բժշկի կողմից.

3) այն դեպքում, երբ պարզված չէ, թե ում պետք է քրեական պատասխանատվության կանչել:

Այդ հանգամանքներից թեկուզև մեկի առկայության դեպքում քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին:

Այս հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում նախաքննությունը կասեցվում է միայն դրա կատարման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո. 2-րդ կետով նախատեսված դեպքերում գործի վարույթը կարող է կասեցվել նաև մինչև նախաքննության ժամկետը լրանալը:

Մինչև գործի կասեցումը քննիչը պարտավոր է կատարել այն բոլոր քննչական գործողությունները, որոնց կատարումը հնարավոր է մեղադրյալի բացակայությամբ, ձեռնարկել բոլոր միջոցները հայտաբերելու թաքնված մեղադրյալին, ինչպես նաև հայտաբերելու այն անձին, որը պետք է քրեական պատասխանատվության կանչվի:

Եթե գործով պատասխանատվության են կանչված երկու կամ մի քանի մեղադրյալներ, իսկ կասեցման հիմքը վերաբերում է ոչ բոլոր մեղադրյալներին, քննիչն իրավունք ունի գործը անջատելու և այն կասեցնելու առանձին մեղադրյալների նկատմամբ:

 

Հոդված 188. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

 

Նախաքննությունը կասեցվում է`

1) սույն օրենսգրքի 187 հոդվածի առաջին մասի 1-ին կետով` մինչև մեղադրյալին գտնելը.

2) սույն օրենսգրքի 187 հոդվածի առաջին մասի 2-րդ կետով` մինչև մեղադրյալի առողջանալը.

3) սույն օրենսգրքի 187 հոդվածի առաջին մասի 3-րդ կետով` մինչև պարզվի քրեական պատասխանատվության ենթակա անձը:

Եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44 հոդվածով սահմանված վաղեմության ժամկետը լրանալու պահին չվերանան նախաքննության կասեցման հիմքերը, գործի վարույթը ենթակա է կարճման:

 

Հոդված 189. ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

Մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում քննիչը հայտարարում է հետախուզում, այն հանձնարարելով հետաքննության մարմիններին:

Հետախուզում կարող է հայտարարվել ինչպես նախաքննության ընթացքում, նույնպես և դրա կասեցման հետ միաժամանակ:

Սույն օրենսգրքի 74 հոդվածում նշված հիմքերի առկայության դեպքում քննիչը հետախուզվողի նկատմամբ կարող է ընտրել խափանման միջոց: Սույն օրենսգրքի 82 հոդվածով նախատեսված դեպքերում քննիչը, դատախազի սանկցիայով, կարող է որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

 

Հոդված 190. ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԻ ՈՎ ԼԻՆԵԼԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼԸ

 

Սույն օրենսգրքի 187 հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում նախաքննությունը կասեցնելուց հետո քննիչը պարտավոր է ինչպես անմիջականորեն, նույնպես և հետաքննության մարմինների միջոցով ձեռնարկել միջոցներ` պարզելու քրեական պատասխանատվության կանչվելու ենթակա անձի ով լինելը, անհրաժեշտ դեպքերում կատարելով քննչական համապատասխան գործողություններ:

 

Հոդված 191. ԴԱՏԱԽԱԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

Հետախուզում կատարելու, ինչպես նաև կասեցված գործերով քրեական պատասխանատվության ենթակա անձանց պարզելու ուղղությամբ հետաքննության մարմինների գործունեության նկատմամբ հսկողությունը իրականացնում է դատախազը:

 

Հոդված 192. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

 

Կասեցված գործի նախաքննության վերսկսումը կատարվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ` կասեցման հիմքերը վերանալուց հետո:

Հետախուզվող մեղադրյալի ձերբակալման դեպքում ձերբակալման վայրի դատախազը պարտավոր է պարզել, թե արդյոք ձերբակալվածը և հետախուզվող մեղադրյալը նույն անձնավորությունն է և հավաստիանալ, որ օրինական հիմքեր կան նրա կալանավորման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

Հոդված 193. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

Նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն կազմելով կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման հարցը քննության առնելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշում, կամ գործը կարճելու մասին որոշում, կամ վարչական տույժի միջոցներ կիրառելու համար նյութերը դատարան ուղարկելով գործը կարճելու մասին որոշում կայացնելով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 194. ՏՈՒԺՈՂԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ

 

Գտնելով, որ քննությունն ավարտված է, իսկ հավաքված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու համար, քննիչը պարտավոր է այդ մասին հաղորդել տուժողին և նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին և միաժամանակ նրանց բացատրել գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

Այդ մասին հիշյալ անձերից որևէ մեկի բանավոր կամ գրավոր միջնորդությունը լինելու դեպքում քննիչը տուժողին և նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին կամ նրա ներկայացուցչին ծանոթացնում է գործի նյութերին, իսկ քաղաքացիական պատասխանողին կամ նրա ներկայացուցչին ծանոթացնում է գործի այն նյութերին, որոնք վերաբերվում են հարուցված հայցին: Եթե նախաքննություն կատարելիս կիրառվել են կինոնկարահանում կամ ձայնագրում, ապա դրանք վերարտադրվում են տուժողի համար նրա միջնորդությամբ:

Արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների կանոնները պահպանելով. նրա մեջ նշվում է, թե հատկապես ինչ նյութերի են ծանոթացել համապատասխանորեն տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև ինչ միջնորդություններ են հարուցվել այդ առթիվ: Գրավոր միջնորդությունները կցվում են գործին:

Հարուցված միջնորդությունները քննության առնելիս, քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում միջնորդության բավարարումը մասնակի կամ լրիվ մերժելու դեպքում միայն: Որոշումը հայտարարվում է միջնորդություն հարուցած անձին:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 195. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԾԱՆՈԹԱՑՈՒՄԸ ԳՈՐԾԻ ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ

 

Գտնելով, որ հավաքված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու համար և կատարելով սույն օրենսգրքի 194 հոդվածի պահանջները, քննիչը մեղադրյալին հայտարարում է , որ նրա գործի քննությունը ավարտված է, և նա իրավունք ունի ինչպես անձամբ, նույնպես և պաշտպանի օգնությամբ ծանոթանալու գործի բոլոր նյութերին, ինչպես նաև միջնորդություն հարուցելու նախաքննությունը լրացնելու մասին:

Եթե մեղադրյալը պաշտպան ունենալու ցանկություն չի հայտնել, ծանոթանալու համար նրան են ներկայացվում գործի բոլոր նյութերը: Այն դեպքում, երբ մեղադրյալը միջնորդություն է հարուցում գործի վարույթին ծանոթանալուն մասնակցելու համար պաշտպան հրավիրելու մասին, ինչպես նաև այն դեպքում, երբ պաշտպանը գործին մասնակցում է մեղադրանք առաջադրելու պահից, քննիչը գործի բոլոր նյութերը ներկայացնում է մեղադրյալին և նրա պաշտպանին: Ընդ որում գործի նյութերը ներկայացնելը պետք է հետաձգվի մինչև պաշտպանի ներկայանալը, բայց երեք օրվանից ոչ ավելի: Հիշյալ ժամանակաշրջանում մեղադրյալի ընտրած պաշտպանի ներկայանալը հնարավոր չլինելու դեպքում քննիչը միջոցներ է ձեռնարկում ուրիշ պաշտպան հրավիրելու համար: Գործի բոլոր նյութերը մեղադրյալին ու նրա պաշտպանին են ներկայացվում կարված ու համարակալված վիճակում: Եթե նախաքննություն կատարելիս կիրառվել են կինոնկարահանում կամ ձայնագրում, ապա դրանք վերարտադրվում են մեղադրյալի և նրա պաշտպանի համար:

Եթե գործով պատասխանատվության են կանչված մի քանի մեղադրյալներ, նրանցից յուրաքանչյուրին ներկայացվում են գործի բոլոր նյութերը:

Երբ գործի նյութերին մեղադրյալի և նրա պաշտպանի ծանոթանալն ավարտվում է, քննիչը պարտավոր է հարց տալ նրանց, թե նրանք արդյոք միջնորդում են քննությունը լրացնելու մասին և հատկապես ինչով:

Մեղադրյալը գործի նյութերին ծանոթանալու ընթացքում իրավունք ունի անհրաժեշտ տեղեկություններ գրառելու գործից:

Մեղադրյալը և նրա պաշտպանը չեն կարող սահմանափակվել գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար իրենց անհրաժեշտ ժամանակի հարցում: Սակայն, եթե մեղադրյալը և նրա պաշտպանը ակնհայտորեն ձգձգում են գործի նյութերին ծանոթանալը, ապա քննիչը իր պատճառաբանված որոշմամբ, որը պետք է հաստատի դատախազը, իրավունք ունի որոշակի ժամկետ սահմանել գործի նյութերին ծանոթանալու համար:

(26.04.68, 27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 1951. ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ

 

Մեղադրյալի պաշտպանը իրավունք ունի`

1) միայնակ տեսակցություն ունենալ մեղադրյալի հետ.

2) ծանոթանալու գործի բոլոր նյութերին և անհրաժեշտ տեղեկություններ գրառելու նրանցից.

3) մեղադրյալի հետ քննության առնելու միջնորդություններ հարուցելու հարցը.

4) միջնորդություններ հարուցելու` քննչական գործողություններ կատարելու, ապացույցներ պահանջելու ու գործին կցելու մասին և գործի համար նշանակություն ունեցող բոլոր այլ հարցերով.

5) բացարկ հայտնելու քննիչին, դատախազին, փորձագետին, մասնագետին, թարգմանին.

6) գանգատ բերելու դատախազին քննիչի այն գործողությունների դեմ, որոնք խախտում կամ սահմանափակում են մեղադրյալի կամ պաշտպանի իրավունքները.

7) քննիչի թույլտվությամբ ներկա գտնվելու մեղադրյալի և նրա պաշտպանի հարուցած միջնորդությունների հիման վրա կատարվող քննչական գործողությունների կատարմանը:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 196. ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ և ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծանոթանալու համար գործի նյութերը մեղադրյալին և նրա պաշտպանին ներկայացնելու մասին քննիչը արձանագրություն է կազմում` պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների կանոնները: Արձանագրության մեջ նշվում է, թե ծանոթանալու համար հատկապես ինչ նյութեր են ներկայացվել (հատորների ու թերթերի քանակը), որտեղ և ինչքան ժամանակ է տևել գործին ծանոթանալը, ինչ միջնորդություններ են հարուցել մեղադրյալն ու նրա պաշտպանը և ինչ հայտարարություններ են արել նրանք:

Եթե մեղադրյալը հրաժարվել է գործի նյութերին ծանոթանալուց, այդ մասին նշվում է արձանագրության մեջ և շարադրվում են հրաժարվելու շարժառիթները, եթե մեղադրյալը հայտնել է դրանք:

 

Հոդված 197. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ և ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մեղադրյալը և նրա պաշտպանը կարող են նախաքննությունը լրացնելու մասին միջնորդություն հարուցել բանավոր ու գրավոր: Բանավոր միջնորդությունները մտցվում են արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունները կցվում են գործին: Միջնորդությունը ձևակերպելու համար մեղադրյալին և նրա պաշտպանին տրվում է միօրյա ժամկետ:

Հարուցված միջնորդությունը քննության առնելուց հետո քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում միջնորդության բավարարումը մասնակի կամ լրիվ մերժելու դեպքում միայն. որոշումը հայտարարվում է մեղադրյալին և նրա պաշտպանին:

Գործի համար նշանակություն ունեցող և մինչ այդ քննության չառնված հանգամանքները պարզելու համար միջնորդություն հարուցվելու դեպքում քննիչը պարտավոր է լրացնել նախաքննությունը: Եթե լրացուցիչ կերպով կատարվող քննչական գործողություններին ներկա է գտնվում պաշտպանը, նա իրավունք ունի քննիչի թույլտվությամբ հարցեր տալու վկային, տուժողին, փորձագետին, մասնագետին և մեղադրյալին, ինչպես նաև միջնորդելու գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները արձանագրության մեջ մտցնելու մասին: Քննիչը կարող է չընդունել պաշտպանի կողմից տրված հարցերը, սակայն չընդունված հարցը պետք է մտցվի արձանագրության մեջ:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 198. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Լրացուցիչ քննչական գործողություններ կատարելուց հետո քննիչը մեղադրյալին և նրա պաշտպանին (եթե նա մասնակցում է քրեական գործին) ներկայացնում է նախաքննության լրացուցիչ նյութերը, իսկ մեղադրյալի կամ նրա պաշտպանի խնդրանքի դեպքում` գործի նախաքննության բոլոր նյութերը:

Եթե գործին մասնակցում են մի քանի մեղադրյալներ, քննիչը պարտավոր է նրանցից յուրաքանչյուրին ներկայացնել նախաքննության լրացուցիչ նյութերը:

Այդ գործողությունների կատարման մասին քննիչը արձանագրություն է կազմում, որը ստորագրում են մեղադրյալն ու քննիչը, ինչպես նաև պաշտպանը, եթե նա մասնակցում է գործին:

 

Հոդված 199. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Սույն օրենսգրքի 195-198 հոդվածներում մատնանշված գործողությունների կատարումից հետո քննիչը, եթե չի փոխել իր հետևությունն այն մասին, որ մեղադրյալին դատի տալու հիմքերը բավարար են, կազմում է մեղադրական եզրակացություն:

Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական և եզրափակիչ մասերից:

Մեղադրական եզրակացության սկզբում նշվում են մեղադրյալի ազգանունը, անունն ու հայրանունը, իսկ մի քանի մեղադրյալներ լինելու դեպքում` մեղադրյալներից յուրաքանչյուրի ազգանունը, անունն ու հայրանունը և այն քրեական օրենքը, որով մեղադրվում է նրանցից յուրաքանչյուրը:

Նկարագրական մասում շարադրվում է հանցագործության դեպքը այնպես, ինչպես այն պարզվել է նախաքննությամբ, ցույց է տրվում մեղադրյալներից յուրաքանչյուրի կատարած հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը, շարժառիթները և հետևանքները, ինչպես նաև այն ապացույցները, որոնք հաստատում են ինչպես բուն հանցագործության դեպքը, այնպես էլ քննիչի հետևությունները մեղադրյալներից յուրաքանչյուրի հանցավորության մասին:

Նկարագրական մասում շարադրվում են նաև յուրաքանչյուր մեղադրյալի բացատրությունները ըստ նրան առաջադրված մեղադրանքի էության, իրենց պաշտպանության համար նրանց բերած փաստարկները, և այն ապացույցները, որոնցով հերքվում են այդ փաստարկները: Եթե գործում մեղադրյալի մեղքը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ կան, քննիչը պարտավոր է այդ մասին նշել մեղադրական եզրակացության մեջ:

Մեղադրական եզրակացության մեջ ապացույցների վրա հենվելիս անպայման մատնանշվում են գործի համապատասխան թերթերը:

Եզրափակիչ մասում բերվում են յուրաքանչյուր մեղադրյալի անձնավորությանը վերաբերող տեղեկությունները, համառոտակի շարադրվում են առաջադրված մեղադրանքներից յուրաքանչյուրի էությունը, ցույց տալով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի հոդվածը (հոդվածները):

Մեղադրական եզրակացությունն ավարտվում է մեղադրական եզրակացությունը կազմելու տեղի ու ժամանակի, ինչպես նաև տվյալ գործի ընդդատության նշումով:

Մեղադրական եզրակացությունը ստորագրում է այն կազմող քննիչը:

 

Հոդված 200. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ

 

Մեղադրական եզրակացությանը կցվում են`

1) դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը, նրանց հասցեների և գործի այն թերթերի նշումով, որտեղ շարադրված են կանչվողների ցուցմունքները կամ եզրակացությունները.

2) տեղեկանք խափանման միջոցների մասին` դրանց ընտրելու ժամանակի, մեղադրյալներից յուրաքանչյուրի գտնվելու վայրի նշումով և գործի համապատասխան թերթերի հիշատակումով.

3) տեղեկանք իրեղեն ապացույցների, քրեական գործով կատարված փորձաքննության, քաղաքացիական հայցի, քաղաքացիական հայցը և գույքի բռնագրավումն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, դատական ծախսերի մասին` գործի համապատասխան թերթերի հիշատակումով.

4) տեղեկանք գործի ընթացքի մասին` հանցագործությունը կատարելու, գործը հարուցելու, այն վարույթ ընդունելու, մեղադրանք առաջադրելու, քննության ավարտման մասին հայտարարելու, գործի բոլոր նյութերը մեղադրյալին ծանոթացնելու և մեղադրական եզրակացությունը կազմելու ժամանակի նշումով:

 

Հոդված 201. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱԽԱԶԻՆ

 

Գործը մեղադրական եզրակացության հետ միասին քննիչն անհապաղ ուղարկում է դատախազին:

 

Հոդված 202. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Քրեական գործը կարճվում է`

1) սույն օրենսգրքի 5, 52, 53, 54, 55, 56, 57, հոդվածներում նշված հիմքերի առկայության դեպքում:

2) հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու դեպքում, եթե սպառված են լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները:

Քրեական գործը կարող է կարճվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10, 46, 47, 48 և 58 հոդվածներում մատնանշված հիմքերի, ինչպես նաև օրենքում մատնանշված այլ հիմքերի առկայության դեպքում:

Եթե գործով պատասխանատվության են կանչված մի քանի մեղադրյալներ, իսկ գործի կարճման հիմքերը վերաբերվում են ոչ բոլոր մեղադրյալներին, քննիչը գործը կարճում է առանձին մեղադրյալների նկատմամբ:

(29.05.64, 22.05.74, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 203. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քրեական գործը կարճելու մասին քննիչը կազմում է պատճառաբանված որոշում, ուր շարադրվում են գործի էությունը և կարճման հիմքերը` հիշատակելով ապացույցները գործի համապատասխան թերթերի մատնանշումով:

Որոշմամբ պետք է լուծված լինի իրեղեն ապացույցների հարցը սույն օրենսգրքի 72 հոդվածի կանոններին համապատասխան, և խափանման միջոցների վերացման հարցը, ինչպես նաև քաղաքացիական հայցը և գույքի բռնագրավումն ապահովելու միջոցների հարցը: Եթե գործում տվյալներ կան կարգապահական պատասխանատվություն առաջացնող պաշտոնեական զանցանքներ կատարելու մասին, ապա քրեական գործը կարճվելու վերաբերյալ որոշումով կարող է հարուցվել կարգապահական հետապնդում:

Որոշումն ստորագրում է քննիչը` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը:

Գործը կարճելու որոշման պատճենը քննիչն ուղարկում է դատախազին: Քննիչը միաժամանակ քրեական գործը կարճելու և կարճման հիմքերի մասին գրավոր տեղեկացնում է որպես մեղադրյալի պատասխանատվության կանչված անձին, տուժողին, ինչպես նաև այն անձին կամ հիմնարկին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է գործը, և բացատրում է գանգատարկման կարգը:

Եթե քննությամբ հաստատվել են այնպիսի փաստեր, որոնք պահանջում են որպես մեղադրյալ կանչված անձի կամ այլ անձանց նկատմամբ հասարակական կամ կարգապահական ներգործության միջոցների կամ վարչական տույժի միջոցների կիրառում, քննիչը, կարճելով քրեական գործը, այդ փաստերի մասին տեղեկացնում է հասարակական կազմակերպությանը կամ ընկերական դատարանին, կամ աշխատավորական կոլեկտիվին, կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային` ներգործության համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, կամ նյութերն ուղարկում է դատարան` վարչական տույժի միջոցներ կիրառելու համար:

Գործը կարճելու որոշումը կարող է գանգատարկվել դատախազին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 204. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԻՉԻ ՈՐՈՇՄԱՆ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

Տուժողը, մեղադրյալը, ինչպես նաև այլ շահագրգռված անձինք, հիմնարկները կամ կազմակերպությունները կարող են քրեական գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը գանգատարկել դատախազին` գործի կարճման մասին ծանուցումն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:

Գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը դատախազը կարող է, դրա համար հիմքեր լինելու դեպքում, վերացնել ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ շահագրգռված անձանց, հիմնարկների, ձեռնարկությունների կամ կազմակերպությունների գանգատի հիման վրա:

 

Հոդված 205. ԿԱՐՃՎԱԾ ԳՈՐԾԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

Դատախազն իրավունք ունի, դրա համար հիմքեր լինելու դեպքում, իր որոշմամբ վերացնելու քրեական գործի կարճման վերաբերյալ քննիչի որոշումը և նորոգելու գործի վարույթը:

Կարճված գործի վարույթը կարող է նորոգվել այն դեպքում միայն, երբ չեն անցել վաղեմության ժամկետները:

Եթե քննիչը գործը կարճել է սույն օրենսգրքի 5 հոդվածի 3-րդ կամ 4-րդ կետերով կամ 53 հոդվածով, բայց մեղադրյալը, կամ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձը առարկում է կարճման դեմ, քննիչը իր որոշմամբ վերսկսում է գործի վարույթը:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 206.

 

(վերացված է 22.05.74 խմբագրությամբ)

 

Հոդված 207. ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Անմեղսունակ անձանց հանրորեն վտանգավոր արարքների, ինչպես նաև հանցանք կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը պարտադիր է:

Նախաքննություն կատարելիս պետք է պարզել`

1) հանրորեն վտանգավոր արարքի կատարման տեղը, ժամանակը, եղանակը և այլ հանգամանքներ.

2) հանրորեն վտանգավոր արարքի կատարումը տվյալ անձի կողմից.

3) հանրորեն վտանգավոր արարք կատարած անձը անցյալում հոգեկան հիվանդություններ ունեցել է թե ոչ, հոգեկան հիվանդության բնույթն ու աստիճանը հանրորեն վտանգավոր արարք կատարելու պահին և գործի քննության ժամանակ.

4) հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի վարքագիծը ինչպես արարքից առաջ, այնպես էլ դրանից հետո.

5) հանրորեն վտանգավոր արարքի հետևանքով պատճառված նյութական վնասի բնույթը և չափը:

Անձին դատահոգեբուժական փորձաքննության ուղարկել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ բավարար տվյալներ կան, որ հանրորեն վտանգավոր արարքը, որի առթիվ քրեական գործ է հարուցված և քննություն է տարվում, կատարել է հատկապես այդ անձը:

Եթե հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի հոգեկան վիճակի պատճառով հնարավոր չի քննչական գործողությունների կատարումը նրա մասնակցությամբ, քննիչն այդ առթիվ կազմում է արձանագրություն:

(22.05.74 խմբագրությամբ)

 

Հոդված 2071. ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ

 

Անմեղսունակ վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձանց, ինչպես նաև հանցանք կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց գործերով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

Պաշտպանի մասնակցությունը գործին թույլատրվում է հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի հոգեկան հիվանդության փաստը հաստատելու պահից:

(22.05.74 խմբագրությամբ)

 

Հոդված 208. ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

Ավարտելով նախաքննությունը, քննիչը կայացնում է որոշում`

1) գործի վարույթը կարճելու մասին` սույն օրենսգրքի 202 հոդվածով նախատեսված դեպքերում կամ այն դեպքում, երբ անձը ըստ իր կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթի և ըստ իր հոգեկան վիճակի հասարակության համար վտանգավորություն չի ներկայացնում.

2) գործը դատարան ուղարկելու մասին` հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար հիմքերը պարզելու դեպքում:

Գործը դատարան ուղարկելու մասին որոշման մեջ պետք է շարադրված լինեն գործի` նախաքննությամբ հաստատված բոլոր հանգամանքները և դատարանի կողմից բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հիմքերը:

Որոշումը գործի հետ միասին ուղարկվում է դատախազին, որը որոշման հետ համաձայնվելու դեպքում գործն ուղարկում է դատարան, իսկ չհամաձայնվելու դեպքում` վերադարձնում է լրացուցիչ քննություն կատարելու համար:

Բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման հիմքերի բացակայության դեպքում դատախազը կարճում է գործը:

Երբ գործը կարճվում է հաշվի առնելով, որ անձը ըստ իր կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթի և ըստ իր հոգեկան վիճակի հասարակության համար վտանգավորություն չի ներկայացնում, բայց նա հոգեկան հիվանդ է, քննիչը կամ դատախազը այդ մասին հայտնում են առողջապահության տեղական մարմիններին:

(22.05.74 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ԴԱՏԱԽԱԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 209. ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ և ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Հսկողություն իրականացնելով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից օրենքների կատարման նկատմամբ, դատախազն իր իրավասության սահմաններում`

1) ստուգման համար պահանջում է հետաքննության և նախաքննության մարմիններից քրեական գործեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ կատարված հանցագործությունների, հետաքննության, նախաքննության ընթացքի և հանցագործություններ կատարած անձանց հայտնաբերելու մասին. առնվազն ամիսը մեկ անգամ ստուգում է կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ դիմումների ու հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարումը.

2) վերացնում է քննիչների և հետաքննություն կատարող անձանց անօրինական ու չհիմնավորված որոշումները.

3) գրավոր ցուցումներ է տալիս հանցագործությունները քննելու, խափանման միջոց ընտրելու, փոխելու կամ վերացնելու, հանցագործությունը որակելու, առանձին քննչական գործողություններ կատարելու և հանցագործություններ կատարած անձանց հետախուզելու վերաբերյալ.

4) հանձնարարում է հետաքննության մարմիններին իրագործելու հանցագործություններ կատարած անձանց ձերբակալելու, բերման ենթարկելու, կալանքի վերցնելու, խուզարկություն կատարելու, առգրավելու, հետախուզելու վերաբերյալ որոշումները, կատարելու այլ քննչական գործողություններ, ինչպես նաև ցուցումներ է տալիս ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ դատախազի կամ դատախազության քննիչի վարույթում գտնվող գործերով հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարած անձանց հայտնաբերելու համար.

5) մասնակցում է հետաքննությանն ու նախաքննությանը և անհրաժեշտության դեպքում անձամբ կատարում առանձին քննչական գործողություններ կամ ցանկացած գործի քննությունը` լրիվ ծավալով.

6) սանկցիա է տալիս խուզարկություն կատարելու, փոստային-հեռագրական թղթակցությունների վրա կալանք դնելու և դրանք առգրավելու, մեղադրյալին պաշտոնից հեռացնելու և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քննիչի ու հետաքննության մարմնի մյուս գործողությունների համար.

7) երկարացնում է քննության և որպես խափանման միջոց կալանքի տակ պահելու ժամկետը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով.

8) վերադարձնում է քրեական գործերը հետաքննության և նախաքննության մարմիններին` լրացուցիչ քննություն կատարելու մասին իր ցուցումներով.

9) վերցնում է ցանկացած գործը հետաքննության մարմնից ու հանձնում քննիչին, գործը նախաքննության մի մարմնից հանձնում է մյուսին, ինչպես նաև մի քննիչից մյուսին` առավել լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով.

10) հետաքննություն կատարող անձին կամ քննիչին հեռացնում է հետաքննության կամ նախաքննության հետագա կատարումից, եթե գործի քննության ընթացքում նրա կողմից թույլ է տրվել օրենքի խախտում.

11) հարուցում է քրեական գործեր կամ մերժում դրանց հարուցումը. կարճում կամ կասեցնում է քրեական գործերի վարույթը. քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից քրեական գործը կարճելու մասին համաձայնություն է տալիս այն դեպքերում, երբ դա նախատեսված է սույն օրենսգրքով. հաստատում է մեղադրական եզրակացությունները (որոշումները). գործերը ուղարկում է դատարան:

Դատախազն իրականացնում է նաև սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 210. ԴԱՏԱԽԱԶԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Դատախազի ցուցումները, որոնք սույն օրենսգրքով նախատեսված կարգով տրվում են հետաքննության և նախաքննության մարմիններին նրանց կողմից քրեական գործեր հարուցելու և քննելու կապակցությամբ, պարտադիր են այդ մարմինների համար: Ստացված ցուցումների գանգատարկումը վերադաս դատախազին` չի կասեցնում դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 38 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 211. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԽԱԶԻ ԼՈՒԾՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ

 

Քննության առնելով հետաքննության մարմնից կամ քննիչից ստացված գործը, դատախազը պարտավոր է ստուգել`

1) տեղի ունեցել է արդյոք մեղադրյալին մեղսագրվող արարքը և այդ արարքի մեջ արդյոք հանցակազմ կա.

2) գործում չկան արդյոք գործը կարճելուն հիմք տվող հանգամանքներ.

3) արդյոք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն է կատարվել հետաքննությունը կամ նախաքննությունը.

4) հիմնավորված է արդյոք առաջադրված մեղադրանքը գործում եղած ապացույցներով.

5) մեղադրյալին առաջադրված է արդյոք մեղադրանք նախաքննությամբ կամ հետաքննությամբ պարզված բոլոր հանցավոր արարքների համար.

6) որպես մեղադրյալներ պատասխանատվության ենթարկված են արդյոք հանցագործության մեջ մերկացված բոլոր անձինք.

7) մեղադրյալի արարքների նկատմամբ ճիշտ է կիրառվել արդյոք քրեական օրենքը.

8) սույն օրենսգրքի պահանջների համեմատ է արդյոք կազմվել մեղադրական եզրակացությունը.

9) ճիշտ է արդյոք ընտրված խափանման միջոցը.

10) ձեռնարկվել են արդյոք քաղաքացիական հայցը և գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու միջոցները.

11) բացահայտվել են արդյոք հանցագործությունը կատարելուն նպաստող պատճառներն ու պայմանները և ձեռնարկվել են արդյոք միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.

12) հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից պահպանվել են արդյոք սույն օրենսգրքի մյուս բոլոր պահանջները:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 212. ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ

 

Դատախազը կամ նրա տեղակալը պարտավոր է ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում քննության առնել ստացված գործը և դրա վերաբերմամբ ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) իր մակագրությամբ հաստատել մեղադրական եզրակացությունը կամ նոր մեղադրական եզրակացություն կազմել, եթե գտնում է, որ հիմքեր կան գործը դատարան ուղարկելու համար.

2) իր գրավոր ցուցումներով գործը վերադարձնել հետաքննության մարմնին կամ քննիչին` լրացուցիչ հետաքննություն կամ քննություն կատարելու համար.

3) կարճել գործը, այդ մասին որոշում կազմելով սույն օրենսգրքի 203 հոդվածին համապատասխան.

4) գործը հանձնել այլ քննիչի կամ իր վարույթն ընդունել լրացուցիչ քննություն կատարելու համար.

5) իր գրավոր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին կամ հետաքննության մարմնին` մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար, եթե մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 199 հոդվածի պահանջներին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 213. ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼԸ

 

Այն դեպքում, երբ դատախազը կամ նրա տեղակալը գտնում է, որ քննությունը կատարվել է լրիվ ու ճիշտ, բայց համաձայն չէ քննիչի կազմած մեղադրական եզրակացության ձևակերպմանը, նա կազմում է նոր մեղադրական եզրակացություն, առանց գործը լրացուցիչ քննության ուղարկելու: Քննիչի կազմած մեղադրական եզրակացությունը նա հանում է գործից, այդ մասին կայացնելով համապատասխան որոշում:

Դատախազը կամ նրա տեղակալը իրավունք ունի իր որոշմամբ մեղադրական եզրակացությունից հանելու մեղադրանքի առանձին կետեր, ինչպես նաև կիրառելու ավելի նվազ ծանր հանցագործության վերաբերյալ օրենք: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, կազմվում է նոր մեղադրական եզրակացություն:

Մեղադրանքն ավելի ծանր կամ սկզբնական մեղադրանքից փաստական հանգամանքներով էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ նրա տեղակալը գործը վերադարձնում է հետաքննության մարմնին կամ քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 214. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ԿԱՆՉՎԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՓՈԽԵԼԸ

 

Դատախազը կամ նրա տեղակալը իրավունք ունի վերացնելու կամ փոխելու նախկինում ընտրված խափանման միջոցը, կամ ընտրելու խափանման միջոց, եթե այն ընտրված չի եղել: Կալանքի տակ պահելու ձևով խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ այն ընտրելու դեպքում դատախազը կամ նրա տեղակալը ղեկավարվում են սույն օրենսգրքի 82 հոդվածի չորրորդ մասով նախատեսված կանոններով:

Դատախազը կամ նրա տեղակալը իրավունք ունի նաև փոփոխելու մեղադրական եզրակացությանը կցված այն անձանց ցուցակը, որոնք ենթակա են կանչվելու դատական նիստի:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 215. ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

Դատախազը կամ նրա տեղակալը հաստատելով մեղադրական եզրակացությունը կամ կազմելով նոր մեղադրական եզրակացություն, գործն ուղարկում է այն դատարանին, որին այն ընդդատյա է, և մեղադրյալին տեղեկացնում է, թե որ դատարանն է ուղարկվել գործը:

Դատախազը կամ նրա տեղակալը գործն ուղարկելու հետ միաժամանակ դատարանին հայտնում է, թե ինքն արդյոք անհրաժեշտ գտնում է պաշտպանել մեղադրանքը դատարանում:

Գործը դատարան ուղարկվելուց հետո գործին վերաբերող բոլոր միջնորդություններն ու գանգատները անմիջականորեն ուղարկվում են դատարան:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ, ՔՆՆԻՉԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 216. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ և ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Մեղադրյալը, նրա պաշտպանը, տուժողը, վկան, փորձագետը, թարգմանը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և այլ անձինք կարող են հետաքննության մարմնի կամ քննիչի գործողությունների դեմ գանգատ տալ դատախազին: Գանգատները դատախազին կարող են տրվել ինչպես անմիջականորեն, այնպես էլ հետաքննություն կատարող այն անձի կամ քննիչի միջոցով, որոնց գործողությունների դեմ տրվում է գանգատը: Գանգատները կարող են լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Բանավոր գանգատները մտցվում են արձանագրության մեջ, որն ստորագրվում է գանգատաբերի և գանգատն ընդունող անձի կողմից:

Հետաքննություն կատարող անձը և քննիչը պարտավոր են ստացած գանգատը քսանչորս ժամվա ընթացքում, իրենց բացատրությունների հետ միասին, ուղարկել դատախազին:

Գանգատ տալը, մինչև նրա լուծումը, չի կասեցնում գանգատարկվող գործողության կատարումը, եթե այդ անհրաժեշտ չհամարեն անելու համապատասխանորեն հետաքննություն կատարող անձը, քննիչը կամ դատախազը:

(15.05.65 խմբագրությամբ)

 

Հոդված 217. ԳԱՆԳԱՏԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ

 

Դատախազը պարտավոր է գանգատն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում լուծել այն և կազմել որոշում, որի մեջ գանգատը բավարարելու դեպքում նշվում են հետաքննություն կատարող անձի կամ քննիչի թույլ տված խախտումները և դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկը, իսկ մերժելու դեպքում` այն շարժառիթները, որոնց հիման վրա անհիմն է ճանաչվել գանգատը:

Գանգատը լուծելիս դատախազն իրավունք ունի հետաքննություն կատարող անձից կամ քննիչից բացատրություններ պահանջելու, եթե այդպիսիք մինչև այդ ներկայացված չեն եղել:

Դատախազի որոշումն ուղարկվում է հետաքննություն կատարող անձին կամ քննիչին և կցվում է գործին: Միաժամանակ դատախազի որոշման մասին հայտնվում է գանգատը տվող անձին:

Հետաքննություն կատարող անձի և քննիչի բացարկման կամ նրանց ինքնաբացարկման հարցը լուծվում է սույն օրենսգրքի 41 հոդվածով սահմանված կանոններով:

(15.05.65 խմբագրությամբ)

 

Հոդված 218. ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

Դատախազի կողմից նախաքննություն կամ առանձին քննչական գործողություններ կատարելիս նրա գործողությունների դեմ գանգատները տրվում են վերադաս դատախազին և լուծվում են սույն օրենսգրքի 216 և 217 հոդվածներով սահմանված կարգով ու ժամկետներում:

Այն դեպքում, երբ հետաքննություն կատարող անձը, քննիչը կամ գանգատաբերը համաձայն չեն հետաքննություն կատարող անձի կամ քննիչի գործողությունների դեմ բերված գանգատի առթիվ դատախազի ընդունած որոշման հետ, որոշումը կարող է գանգատարկվել վերադաս դատախազին:

(15.05.65 խմբագրությամբ)

 

ՀԱՏՎԱԾ 4

 

ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԴԱՏԻ ՏԱԼԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 219. ԴԱՏԻ ՏԱԼԸ

 

Երբ բավարար հիմքեր կան գործը դատական նիստում քննելու համար, դատավորը, առանց կանխորոշելու մեղավորության հարցը, որոշում է կայացնում մեղադրյալին դատի տալու մասին:

Անչափահասների կատարած հանցագործությունների և այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար որպես պատժամիջոց կարող է մահապատիժ կիրառվել, ինչպես նաև այն դեպքում, երբ դատավորը համաձայն չէ մեղադրական եզրակացության հետևություններին, կամ երբ անհրաժեշտ է փոխել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, գործերը ենթակա են քննարկման դատարանի տնօրինական նիստում:

Դատի տալու հարցը դատավորը պետք է որոշի ոչ ուշ, քան հինգ օրում, իսկ տնօրինական նիստը` ոչ ուշ, քան յոթ օրում` գործը դատարանում ստացվելու պահից:

Երկարատև ուսումնասիրություն պահանջող առանձնապես բարդ ու խոշոր առանձին գործերով դատի տալու հարցը դատավորը կամ տնօրինական նիստում դատարանը կարող է լուծել գործը դատարանում ստացվելու պահից ոչ ուշ, քան քսան օրվա ընթացքում:

(29.03.72 խմբագրությամբ)

 

Հոդված 220. ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԶԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

Դատավորի կողմից կամ տնօրինական նիստում դատարանի կողմից մեղադրյալին դատի տալու հարցը լուծելիս յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ պետք է պարզվեն հետևյալ հանգամանքները`

1) ընդդատյա է արդյոք գործը տվյալ դատարանին.

2) մեղադրյալին մեղսագրվող արարքը պարունակում է արդյոք հանցակազմ և կան արդյոք գործի կարճում կամ կասեցում առաջացնող հանգամանքներ.

3) գործով հավաքված են արդյոք անհրաժեշտ ապացույցներ դատական նիստում գործը քննության առնելու համար.

4) ճիշտ է արդյոք կիրառված քրեական օրենքը մեղադրյալին մեղսագրվող արարքների նկատմամբ.

5) հետաքննություն կամ նախաքննություն կատարելիս պահպանվել են արդյոք սույն օրենսգրքի պահանջները.

6) ճիշտ է արդյոք ընտրված մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը.

7) առաջադրված է արդյոք մեղադրանք մեղադրյալի այն բոլոր հանցավոր արարքների համար, որոնք հաստատված են նախաքննությամբ. արդյոք բոլոր անձինք և արդյոք իրենց ամբողջ կատարածի համար են նրանք կանչվել քրեական պատասխանատվության.

8) մեղադրական եզրակացությունը արդյոք կազմված է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան.

9) առկա չեն արդյոք այնպիսի հանգամանքներ, որոնք բացառում են տվյալ դատավորի մասնակցությունը գործի քննությանը: Սույն օրենսգրքի 24, և 25 հոդվածներով նշված հիմքերի առկայության դեպքում դատավորը գործը ներկայացնում է վերադաս դատարանի նախագահին:

(լրաց. 01.07.95 թ. օրենք)

 

Հոդված 221. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Մեղադրյալին դատի տալու հարցը քննելիս դատավորը կամ տնօրինական նիստում դատարանը պարտավոր են լուծել գործին մասնակցելու թույլտվության, գործի հետագա ընթացքի, լրացուցիչ ապացույցներ պահանջելու վերաբերյալ շահագրգռված անձանց ու կազմակերպությունների այն միջնորդությունները, որոնք ստացվել են դատարանում: Տնօրինական նիստում դատարանը լուծում է նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները:

Դատավորը իրավունք ունի բացատրության համար կանչելու այն անձին, որը միջնորդություն է հարուցել:

Միջնորդությունը լուծելու հետևանքի մասին տեղյակ է պահվում միջնորդություն հարուցող անձը կամ կազմակերպությունը: Միջնորդության մերժումը գանգատարկման ենթակա չէ, սակայն դա չի զրկում այդ միջնորդությունը դատական նիստում կրկին հարուցելու իրավունքից:

 

Հոդված 222. ԳՈՐԾԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Գտնելով, որ մեղադրյալին դատի տալու համար բավարար հիմքեր կան, դատավորը կամ տնօրինական նիստում դատարանը պարտավոր են լուծել նաև`

1) դատական քննությանը պետական մեղադրյալի մասնակցության,

2) հասարակական մեղադրողին դատական քննությանը մասնակցել թույլ տալու,

3) մեղադրյալի ընտրած անձին որպես պաշտպան թույլ տալու կամ այլ պաշտպան նշանակելու,

4) հասարակական պաշտպանին դատական քննությանը մասնակցել թույլ տալու հարցերը.

5) այն անձանց հարցը, որոնք պետք է դատական նիստին կանչվեն որպես տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, սրանց ներկայացուցիչներ, վկաներ, փորձագետներ և մասնագետներ.

6) քաղաքացիական հայցը կամ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու միջոցի,

7) թարգման կանչելու,

8) դատական քննության տեղի և ժամանակի,

9) սույն օրենսգրքի 12 հոդվածով նախատեսված դեպքերում դռնփակ դատական նիստում գործի քննության հարցերը:

Դատական քննությանը դատախազի մասնակցության անհրաժեշտության մասին դատավորի որոշումը կամ դատարանի տնօրինական նիստի որոշումը պարտադիր է դատախազի համար:

Եթե դատախազը գործն ուղարկելով դատարան հայտնել է, թե ինքը անհրաժեշտ է համարում պաշտպանել մեղադրանքը, ապա դատավորը կամ տնօրինական նիստում դատարանը իրավասու չէ մերժելու նրա միջնորդությունը:

Դատավորը կամ տնօրինական նիստում դատարանը իրավունք ունի փոխելու մեղադրական եզրակացությանը կցված դատական նիստին դատակոչվող անձանց ցուցակը:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 223. ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

Մեղադրյալին դատի տալու վերաբերյալ դատավորի որոշումը կամ դատարանի տնօրինական նիստի որոշումը պետք է պարունակի` նշում այն կայացնելու ժամանակի և տեղի մասին, եզրակացություն գործը դատական նիստում քննելու համար տվյալները բավարար լինելու մասին, ճշգրիտ մատնանշում դատի հանձնված անձանց և նրանց մեղսագրվող արարքների որակման մասին, այն հարցերի լուծումը, որոնք վերաբերում են եղած միջնորդություններին և դատական նիստի նախապատրաստմանը:

Դատարանի տնօրինական նիստի որոշման մեջ մատնանշվում են նաև դատարանի կազմը և տնօրինական նիստին մասնակցող դատախազն ու քարտուղարը:

Դատավորի որոշումը ստորագրում է դատավորը, իսկ տնօրինական նիստի որոշումը` նախագահողը և ժողովրդական ատենակալները:

 

Հոդված 224. ԳՈՐԾԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ԸՍՏ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Եթե դատավորը կամ տնօրինական նիստում դատարանը մեղադրյալին դատի տալու հարցը քննելիս պարզեն, որ մեղադրյալը թաքնվել է, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ, նրանք որոշում են կայացնում մինչև մեղադրյալի հայտաբերումը վարույթը կասեցնելու մասին, իսկ գործը վերադարձնում են դատախազին:

Մեղադրյալի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության դեպքում, որը հաստատված է պետական ծառայության մեջ գտնվող բժշկի կողմից, դատավորը որոշում է ընդունում, իսկ դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին մինչև մեղադրյալի առողջանալը: Հիվանդությունը անբուժելի համարվելու դեպքում գործը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Եթե պարզվի, որ գործը տվյալ դատարանին ընդդատյա չէ, ապա դատավորը որոշում է ընդունում, իսկ դատարանի տնօրինական նիստը որոշում է կայացնում գործը ըստ ընդդատության ուղարկելու մասին:

 

Հոդված 225. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

 

Տնօրինական նիստում քրեական գործերը քննվում են դատավորի և երկու ժողովրդական ատենակալների կազմով:

Տնօրինական նիստում դատախազի մասնակցությունը պարտադիր է:

 

Հոդված 226. ԳՈՐԾԸ ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Տնօրինական նիստում գործի քննությունը սկսվում է դատավորի զեկուցմամբ, որը հիմնավորում է իր նկատառումները մեղադրական եզրակացության հետևությունների կամ ընտրված խափանման միջոցի մասին:

Դատարանը լսում է դատախազի եզրակացությունը, որից հետո հեռանում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:

 

Հոդված 227. ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Տնօրինական նիստում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) մեղադրյալին դատի տալու մասին.

2) լրացուցիչ քննություն կատարելու համար գործը վերադարձնելու մասին.

3) գործի վարույթը կարճելու մասին.

4) գործի վարույթը կասեցնելու մասին.

5) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին:

Այն դեպքում, երբ գործը տնօրինական նիստում քննության է դրվում խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության կապակցությամբ, դատարանը կայացնում է սույն հոդվածում թվարկված որոշումներից որևէ մեկը, որի մեջ լուծվում է նաև խափանման միջոցի հարցը:

 

Հոդված 228. ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԴԱՏԻ ՏԱԼԸ ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

 

Դատարանը, տնօրինական նիստում հանգելով այն եզրակացության, որ բավարար հիմքեր կան գործը դատական նիստում քննելու համար, որոշում է կայացնում մեղադրյալին դատի տալու մասին` առանց կանխորոշելու նրա մեղավորության հարցը: Ընդ որում դատարանը պարտավոր է լուծել նաև սույն օրենսգրքի 219-222 հոդվածներում նախատեսված հարցերը:

Դատարանը տնօրինական նիստում որոշում է կայացնում մեղադրյալին դատի տալու մասին, կամ գործը վերադարձնում է լրացուցիչ քննության, կամ կարճում է գործի վարույթը, ինչպես նաև լուծում է խափանման միջոցի հարցը:

Դատարանը տնօրինական նիստում կարող է մեղադրական եզրակացությունից հանել մեղադրանքի առանձին կետեր, կամ կիրառել նվազ ծանր հանցագործության վերաբերյալ քրեական օրենք, չփոխելով սակայն մեղադրանքի ձևակերպումները:

(29.03.72 խմբագրությամբ)

 

Հոդված 229. ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

Դատարանը տնօրինական նիստում որոշում է կայացնում գործը լրացուցիչ քննություն կատարելու համար դատախազին ուղարկելու մասին, հետևյալ դեպքերում`

1) երբ կատարված հետաքննությունը կամ նախաքննությունը էապես թերի է, որը չի կարող լրացվել դատական նիստում.

2) երբ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ է տրված քրեական-դատավարական օրենքի էական խախտում, որը արգելք է հանդիսանում գործը դատարանում լսելուն.

3) երբ հիմքեր կան մեղադրյալին, բացի սկզբում առաջադրված մեղադրանքից, առաջադրելու այլ մեղադրանք կամ մեղադրանքը փոխելու ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով.

4) երբ հիմքեր կան տվյալ գործով այլ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

5) երբ սխալ է եղել գործի միացումը կամ անջատումը:

Դատարանը պարտավոր է իր որոշման մեջ նշել, թե հատկապես որ հանգամանքները պետք է լրացուցիչ կերպով պարզվեն և քննչական ինչ գործողություններ պետք է կատարվեն:

Այն դեպքում, երբ հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ չեն ձեռնարկել քաղաքացիական հայցը կամ գույքի բռնագրավումը ապահովելու համար, եթե այդպիսի միջոցներ չեն կարող ձեռնարկվել անմիջականորեն դատարանի կողմից, դատարանը, իր որոշմամբ գործը լրացուցիչ քննության չվերադարձնելով, համապատասխան մարմնին պարտավորեցնում է ձեռք առնել ապահովման անհրաժեշտ միջոցներ:

(15.05.65, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 230. ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ

 

Սույն օրենսգրքի 5, 52, 53, 54, 55, 56, 57 և 202 հոդվածի 2-րդ կետում մատնանշված հանգամանքների առկայության դեպքում դատարանը տնօրինական նիստում կարճում է գործը: Ընդ որում դատարանը վերացնում է ընտրված խափանման միջոցները, քաղաքացիական հայցը և գույքի բռնագրավումն ապահովելու միջոցները և լուծում է իրեղեն ապացույցների հարցը:

Գործը կարճելու որոշման պատճենը հանձնվում է քրեական պատասխանատվության ենթարկված անձին և տուժողին:

Այնպիսի փաստերի հաստատման դեպքում, որոնք պահանջում են քրեական պատասխանատվության կանչված անձի կամ այլ անձանց նկատմամբ հասարակական ներգործության միջոցների կիրառում, դատարանը, կարճելով քրեական գործը, այդ փաստերի մասին տեղյակ է պահում համապատասխան ընկերական դատարանին, կամ հասարակական կազմակերպությանը, կամ աշխատավորական կոլեկտիվին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 231. ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Մեղադրյալին դատի տալուց հետո դատավորը պարտավոր է մեղադրողի, ամբաստանյալի, նրա պաշտպանի, ինչպես նաև տուժողի և նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների համար ապահովել գործի բոլոր նյութերին ծանոթանալու և նրանցից անհրաժեշտ քաղվածքներ անելու հնարավորություն:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 232. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

Մեղադրական եզրակացության պատճենը և դատակոչի ծանուցագիրը հանձնվում են ամբաստանյալին: Եթե դատի տալու հարցը լուծելիս փոփոխվել է մեղադրանքը կամ խափանման միջոցը, կամ դատարան կանչվող անձանց դատակոչի ցուցակը, ապա ամբաստանյալին հանձնվում է նաև դատարանի կամ դատավորի համապատասխան որոշման պատճենը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 110 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածի առաջին մասով, 132 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների գործերով, եթե դրանցով նախաքննություն կամ հետաքննություն չի կատարվել, ամբաստանյալին հանձնվում է տուժողի հայտարարության պատճենը:

Դատական նիստում գործի քննությունը չի կարող սկսվել այդ փաստաթղթերը ամբաստանյալին հանձնելու պահից երեք օրից շուտ:

Ամբաստանյալին, որը չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է գործի վարույթը, սույն հոդվածում նշված փաստաթղթերը հանձնվում են թարգմանված նրա մայրենի լեզվով կամ այլ լեզվով, որին նա տիրապետում է:

 

Հոդված 233. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ԿԱՆՉԵԼԸ

 

Դատավորը կարգադրություն է անում իր որոշման կամ տնօրինական նիստի որոշման մեջ մատնանշված անձանց դատական նիստի կանչելու մասին, ինչպես նաև այլ միջոցներ է ձեռք առնում դատական նիստը նախապատրաստելու համար:

 

Հոդված 234. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Դատական նիստում գործի քննությունը պետք է սկսվի մեղադրյալին դատի տալու մասին դատավորի որոշումը կամ դատարանի տնօրինական նիստի որոշումը կայացնելու պահից ոչ ուշ, քան տասնհինգ օրում:

 

Հոդված 235. ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴԱՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

Դատավորի ընդունած որոշումը կամ դատարանի տնօրինական նիստի կայացրած որոշումը դատախազը կարող է յոթ օրվա ընթացքում բողոքարկել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին:

Քրեական գործի կարճման վերաբերյալ դատարանի որոշումը կարող է գանգատարկել տուժողը կամ նրա ներկայացուցիչը: Մեղադրյալը կամ նրա պաշտպանը կարող են այդ որոշումը գանգատարկել, եթե նրանք գործի կարճման հիմքերն ու շարժառիթները համարում են սխալ:

Գանգատները կարող են տրվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին` որոշման պատճենները մատնանշված անձանց հանձնելու պահից յոթ օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 236. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Առաջին ատյանի դատարանը գործը քննելիս պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` հարցաքննլ ամբաստանյալներին, տուժողներին, վկաներին, լսել փորձագետների եզրակացությունները, զննել իրեղեն ապացույցները, հրապարակել արձանագրությունները և այլ փաստաթղթեր:

Յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար նշանակված ժամանակից: Նույն դատավորների կողմից, նախքան սկսված գործի դատավարությունն ավարտելը, այլ գործեր քննարկել չի թույլատրվում:

 

Հոդված 237. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆԱԽԱԳԱՀՈՂԸ

 

Ժողովրդական դատարանի դատական նիստում նախագահում է ժողովրդական դատավորը, իսկ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և զինվորական տրիբունալի նիստում` դատարանի նախագահը, նախագահի տեղակալը կամ դատարանի անդամը:

Նախագահողը ղեկավարում է դատական նիստը, ձեռք առնելով սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները` գործի հանգամանքները բազմակողմանիորեն, լրիվ ու օբյեկտիվ կերպով հետազոտելու և ճշմարտությունը հայտաբերելու համար, դատական քննությունից վանելով այն ամենը, ինչը առնչություն չունի գործի հետ, և ապահովելով դատավարության պատշաճ դաստիարակչական մակարդակը:

Երբ դատական քննությանը մասնակցող անձերից որևէ մեկը առարկություններ է անում նախագահողի գործողությունների դեմ, այդ առարկությունները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:

 

Հոդված 238. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեղադրողը, ամբաստանյալը, պաշտպանը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և սրանց ներկայացուցիչները դատական քննության ժամանակ օգտվում են ապացույցներ ներկայացնելու, ապացույցների զննությանը մասնակցելու և միջնորդություններ հարուցելու հավասար իրավունքներով:

 

Հոդված 239. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

Գործի քննությունը առաջին ատյանի դատարանի դատական նիստում կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է: Դատարանը պարտավոր է ամբաստանյալին իրազեկ պահել գործի քննարկման ժամանակի և տեղի մասին:

Դատարանը իրավունք ունի չներկայացող ամբաստանյալին բերման ենթարկել, ինչպես նաև նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կամ փոխել այդպիսին:

Ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը թույլատրվում է`

1) երբ ամբաստանյալը գտնվում է արտասահմանում և խուսափում է դատարան ներկայանալուց.

2) երբ ամբաստանյալը միջնորդում է իր բացակայությամբ քննել այնպիսի հանցագործության վերաբերյալ գործը, որի համար որպես պատիժ ազատազրկում չի կարող նշանակվել: Դատարանը, սակայն, իրավունք ունի ամբաստանյալի ներկայանալը պարտադիր համարել:

Ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործը պետք է հետաձգվի, բացառությամբ այն դեպքերի, որ մատնանշված են այս հոդվածում:

(17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 240. ԴԱՏԱԽԱԶԻ և ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

Դատախազը դատարանի առաջ պաշտպանում է պետական մեղադրանքը, մասնակցում է ապացույցների հետազոտմանը, եզրակացություններ է տալիս դատական քննության ժամանակ ծագող հարցերով, դատարանին ներկայացնում է իր նկատառումները` ամբաստանյալի վերաբերմամբ քրեական օրենքը և պատժի միջոցներ կիրառելու առթիվ:

Դատախազը, պաշտպանելով մեղադրանքը, ղեկավարվում է օրենքի պահանջներով և իր ներքին համոզմունքով, որը հիմնված պետք է լինի գործի բոլոր հանգամանքների քննարկման վրա:

Եթե դատական քննության հետևանքով դատախազը հանգում է այն համոզման, որ դատաքննության տվյալները չեն հաստատում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, նա պարտավոր է հրաժարվել մեղադրանքից և հրաժարական շարժառիթները շարադրել դատարանին:

Մեղադրանքից դատախազի հրաժարվելը դատարանին չի ազատում գործի քննությունը շարունակելու և ամբաստանյալի մեղավորության ու անմեղության հարցը ընդհանուր հիմունքներով լուծելու պարտականությունից:

Դատախազը հայց է հարուցում կամ պաշտպանում է տուժողի հարուցած քաղաքացիական հայցը, եթե այդ է պահանջում պետական կամ հասարակական շահերի, կամ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը:

Պաշտպանը մասնակցում է ապացույցների հետազոտմանը, իր կարծիքն է հայտնում դատական քննության ժամանակ ծագած հարցերով, դատարանին շարադրում է պաշտպանության նկատառումները մեղադրանքի էության, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների, պատժամիջոցի և հանցագործության քաղաքացիական-իրավական հետևանքների վերաբերյալ:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 241. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

Քրեական գործերի դատավարությանը թույլատրվում է հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների մասնակցությունը:

Դատարանը իր որոշմամբ կարող է հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին թույլատրել մասնակցելու քրեական գործերի դատաքննությանը որպես հասարակական մեղադրողներ կամ հասարակական պաշտպաններ: Նրանք առաջադրվում են հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովի կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի, ինչպես նաև արտադրամասի, բաժնի կամ այլ ստորաբաժանման կոլեկտիվի կողմից, որոնք գրավոր ձևով հաստատում են նրանց լիազորությունները:

Հասարակական մեղադրողը իրավունք ունի ապացույցներ ներկայացնելու, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, դատարանի առաջ միջնորդություններ հարուցելու և բացարկներ հայտնելու, մասնակցելու դատական վիճաբանություններին` շարադրելով դատարանին մեղադրանքը ապացուցված լինելու, ամբաստանյալի և նրա կատարած արարքի հանրորեն վտանգավորության մասին կարծիք: Հասարակական մեղադրողը կարող է նկատառումներ արտահայտել ամբաստանյալի նկատմամբ քրեական օրենքի և պատժաչափի կիրառման առթիվ և գործի այլ հարցերի վերաբերյալ: Հասարակական մեղադրողը իրավունք ունի հրաժարվելու մեղադրանքից, եթե դատաքննության տվյալները դրա համար հիմքեր են տալիս:

Հասարակական պաշտպանը իրավունք ունի ապացույցներ ներկայացնելու, մասնակցելու ապացույցների հետազոտմանը. դատարանի առաջ միջնորդություններ հարուցելու և բացարկներ հայտնելու, մասնակցելու դատական վիճաբանություններին` շարադրելով դատարանին ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ նրան արդարացնող հանգամանքների, ինչպես նաև ամբաստանյալի պատիժը մեղմացնելու, նրան պայմանականորեն դատապարտելու, դատավճռի կատարումը հետաձգելու կամ պատժից ազատելու և այն հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի երաշխավորությանը հանձնելու հնարավորության մասին կարծիք, որոնց անունից հանդես է գալիս հասարակական պաշտպանը:

Անչափահասների գործերով դատաքննությանը դատարանն իրավունք ունի մասնակից դարձնելու այն ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնցում սովորել կամ աշխատել է անչափահասը, անչափահասների գործերի հանձնաժողովների ու տեսչությունների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 242. ԴԱՏԱԽԱԶԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՈՂԻ, ՊԱՇՏՊԱՆԻ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

Երբ դատախազը չի ներկայանում դատական նիստին, դատարանը լուծում է գործը նրա բացակայությամբ լսելու հնարավորության կամ այն հետաձգելու հարցը: Եթե դատարանն անհրաժեշտ գտնի դատախազի մասնակցությունը, գործի քննությունը հետաձգվում է:

Պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելու հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Դատական նիստին չներկայացած պաշտպանի փոխարինումը թույլատրվում է միայն ամբաստանյալի համաձայնությամբ:

Հասարակական մեղադրողի կամ հասարակական պաշտպանի չներկայանալու դեպքում դատարանը, նայած գործի հանգամանքներին, լուծում է գործի քննությունը հետաձգելու կամ նրանց բացակայությամբ գործը քննելու հարցը:

Գործին նոր մասնակցող դատախազին կամ պաշտպանին պետք է անհրաժեշտ ժամանակ տրվի դատական քննությանը մասնակցելուն նախապատրաստվելու համար:

Առանց հարգելի պատճառի դատախազի կամ փաստաբանի չներկայանալու մասին դատարանը հաղորդում է համապատասխան վերադաս դատախազին կամ փաստաբանների կոլեգիայի նախագահությանը: Առանց հարգելի պատճառի հասարակական մեղադրողի կամ հասարակական պաշտպանի չներկայանալու դեպքում դատարանն այդ մասին հաղորդում է համապատասխանորեն հասարակական կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 243. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

Դատական նիստին քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի չներկայանալու դեպքում դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննարկման, ընդ որում քաղաքացիական հայցվորին իրավունք է վերապահվում հայց հարուցելու քաղաքացիական դատավարության կարգով:

Դատարանը իրավունք ունի քաղաքացիական հայցվորի միջնորդությամբ քաղաքացիական հայցը քննության առնելու նրա բացակայությամբ:

Անկախ քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի ներկայանալուց, դատարանը քննում է քաղաքացիական հայցը, եթե այն պաշտպանում է դատախազը, կամ եթե հայցը ներկայացված է հիմնարկի, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից:

Քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը չի դադարեցնում քաղաքացիական հայցի քննարկումը:

 

Հոդված 244. ՏՈՒԺՈՂԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

Դատական նիստին տուժողի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով ամբաստանյալի, փաստաբանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև մյուս տուժողի, հասարակական մեղադրողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների կարծիքը և դատախազի եզրակացությունը, քրեական գործը քննարկելու կամ այն հետաձգելու հարցը լուծում է ելնելով նրանից, թե հնարավոր է արդյոք տուժողի բացակայությամբ գործի բոլոր հանգամանքների լրիվ պարզումը և նրա իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:

Եթե տուժողը կամ նրա ներկայացուցիչը դատական նիստին չեն ներկայանում սույն օրենսգրքի 102 հոդվածի առաջին մասում թվարկված հանցագործությունների վերաբերյալ այն գործերով, որոնցով նախաքննություն կամ հետաքննություն չի կատարվել, գործը ենթակա է կարճման: Ամբաստանյալի խնդրանքով դատարանը կարող է հետաձգել գործի քննությունը և ապահովել տուժողի ներկայությունը դատական նիստին կամ գործը քննել նույն նիստում տուժողի բացակայությամբ:

 

Հոդված 2441. ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարան կարող է հրավիրվել մասնագետ, որը դատական քննությանը մասնակցում է սույն օրենսգրքի 1241 հոդվածով սահմանված կարգով:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 245. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

Գործի քննարկումը դատարանում կատարվում է միայն այն մեղադրյալների նկատմամբ և միայն այն մեղադրանքի վերաբերմամբ, որով դատի են տրվել նրանք:

Դատարանում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրա հետևանքով չի վատանում ամբաստանյալի վիճակը և չի խախտվում պաշտպանության նրա իրավունքը: Եթե մեղադրանքի փոփոխումը առաջացնում է ամբաստանյալի պաշտպանության իրավունքի խախտում, դատարանը գործն ուղարկում է լրացուցիչ քննության:

 

Հոդված 246. ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ

 

Եթե դատական քննության ընթացքում կպարզվեն այնպիսի հանգամանքներ, որոնք ցույց կտան ամբաստանյալի կատարած այնպիսի հանցագործություն, որի համար նրան նախկինում մեղադրանք առաջադրված չի եղել, դատարանը, չդադարեցնելով քննությունը, նոր մեղադրանքով գործ է հարուցում և անհրաժեշտ նյութերը ընդհանուր կարգով ուղարկում հետաքննություն կամ նախաքննություն կատարելու համար:

Այն դեպքում, երբ նոր մեղադրանքը կապված է սկզբնական մեղադրանքի հետ, և դրանց առանձին-առանձին քննարկումը հնարավոր չէ, ամբողջ գործը պետք է վերադարձվի լրացուցիչ քննության:

 

Հոդված 247. ՆՈՐ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ

 

Եթե դատական քննության ընթացքում կպարզվեն այնպիսի հանգամանքներ, որոնք ցույց կտան, որ հանցագործությունը կատարված է քրեական պատասխանատվության չկանչված անձի կողմից, դատարանը, լսելով դատախազի եզրակացությունը, այդ անձի նկատմամբ հարուցում է քրեական գործ և անհրաժեշտ նյութերն ուղարկում հետաքննություն կամ նախաքննություն կատարելու համար:

Այն դեպքում, երբ նոր հարուցված գործը կապված է քննարկվող գործի հետ և դրանց առանձին-առանձին քննարկումը հնարավոր չէ, դատարանն ամբողջ գործը ուղարկում է լրացուցիչ քննություն կատարելու համար:

Ակնհայտ սուտ ցուցմունք տվող վկայի, տուժողի, ինչպես նաև ակնհայտ կեղծ եզրակացություն տվող փորձագետի և ակնհայտ կեղծ թարգմանություն կատարող թարգմանի նկատմամբ քրեական գործի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն դատավճիռ կայացնելու հետ միաժամանակ:

Դատարանի իրավունք ունի խափանման միջոց կիրառելու այն անձի վերաբերմամբ, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված:

 

Հոդված 248. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ և ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Դատական նիստին կանչված անձերից որևէ մեկի չներկայանալու, կամ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռք առնում չներկայացած անձանց կանչելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար:

Եթե ամբաստանյալը թաքնվել է դատարանից, ինչպես նաև ամբաստանյալի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության դեպքում, որը նրան զրկում է դատարան ներկայանալու հնարավորությունից, դատարանը այդ ամբաստանյալի նկատմամբ կասեցնում է գործի վարույթը մինչև նրա հայտնաբերումը կամ առողջանալը և քննությունը շարունակում է մնացած ամբաստանյալների նկատմամբ: Եթե, սակայն, անջատ քննությունը էապես դժվարացնում է պարզելու ճշմարտությունը, գործի ամբողջ վարույթը կասեցվում է:

 

Հոդված 249. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

Եթե դատական քննության ժամանակ հաստատվեն սույն օրենսգրքի 229 հոդվածում մատնանշված հանգամանքները, դատարանը գործն ուղարկում է լրացուցիչ քննության:

Լրացուցիչ քննությունն ավարտվելուց հետո, գործը դատարանում ստացվելու դեպքում, մեղադրյալին դատի տալու հարցը լուծվում է ընդհանուր կարգով:

(15.05.65 խմբագրությամբ)

 

Հոդված 250. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

 

Դատական նիստում գործը ենթակա է կարճման, եթե դատական քննության ժամանակ պարզվեն սույն օրենսգրքի 5 հոդվածով նախատեսված հանգամանքները, բացի այս հոդվածի երկրորդ մասում մատնանշված դեպքերից: Գործը դատական նիստում կարճման ենթակա է նաև 52, 54, 56, 57 հոդվածներով նախատեսված դեպքերում:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 110 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածի առաջին մասով, 132 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնցով նախաքննություն և հետաքննություն չի կատարվել, ենթակա են կարճման նաև ամբաստանյալի հետ տուժողի հաշտության դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքի 102 հոդվածում մատնանշված դեպքերի:

(28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 251. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Դատական քննության ժամանակ դատարանը իրավունք ունի իր որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրել, փոփոխել կամ վերացնել խափանման միջոցը:

 

Հոդված 252. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

Այն բոլոր հարցերի առթիվ, որոնք լուծվում են դատարանի կողմից դատական քննության ժամանակ, դատարանը պատճառաբանված որոշումներ է կայացնում:

Դռնփակ դատական քննության, գործը լրացուցիչ քննության ուղարկելու, նոր մեղադրանքով կամ նոր անձի նկատմամբ գործ հարուցելու, գործը կարճելու և կասեցնելու, խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, բացարկների մասին, փորձաքննություն նշանակելու, ամբաստանյալին դատական նիստի դահլիճից հեռացնելու և տուգանքի ենթարկելու վերաբերյալ որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում և դրանք պետք է շարադրված լինեն դատարանի ամբողջ կազմի կողմից ստորագրված առանձին փաստաթղթերի ձևով:

Մյուս բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կատարվել կամ վերը նշված կարգով, կամ տեղում դատավորների խորհրդակցելուց հետո` որոշումը մտցնելով դատական նիստի արձանագրության մեջ: Հարուցված միջնորդությունը մերժելու դեպքում արձանագրության մեջ մտցվում են նաև մերժման շարժառիթները:

Դատական քննության ժամանակ դատարանի կայացրած որոշումները ենթակա են հրապարակման:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 253. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԿԱՐԳԸ

 

Դատավորների` դատական նիստի դահլիճ մտնելու պահին դատական կարգադրիչը հայտարարում է. «Դատարանը գալիս է, խնդրում եմ ոտքի կանգնել»: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում, որից հետո նախագահողի հրավերով գրավում են իրենց տեղերը: Դատավարության բոլոր մասնակիցները դատարանին դիմում են, իրենց ցուցմունքները տալիս են և հայտարարություններն անում են կանգնած:

Գործին մասնակցող անձերից որևէ մեկի հիվանդ լինելու դեպքում նախագահողը կարող է թույլատրել նրան ցուցմունք տալ կամ հայտարարություններ անել նստած:

Դատավարության բոլոր մասնակիցները, ինչպես նաև դատական նիստի դահլիճում ներկա գտնվող բոլոր քաղաքացիները պետք է անառարկելիորեն ենթարկվեն նախագահողի կարգադրություններին և պահպանեն դատական նիստի սահմանված կարգը:

Տասնվեց տարեկանից փոքր անձանց դատական նիստի դահլիճ մտնել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց կանչել է դատարանը:

 

Հոդված 254. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՐԳԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Եթե դատական նիստի ժամանակ ամբաստանյալը խախտում է սահմանված կարգը, ինչպես նաև, երբ նա չի ենթարկվում նախագահողի կարգադրություններին, նախագահողը ամբաստանյալին նախազգուշացնում է, որ այդպիսի գործողություններ կրկնվելու դեպքում նա կհեռացվի նիստի դահլիճից: Ամբաստանյալը, կարգը կրկին անգամ խախտելու դեպքում, դատարանի որոշմամբ կարող է հեռացվել նիստի դահլիճից, իսկ գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ: Սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հայտարարվում է նրան` հրապարակումից անմիջապես հետո:

Եթե պետական կամ հասարակական մեղադրողը, պաշտպանը կամ հասարակական պաշտպանը չեն ենթարկվում նախագահողի կարգադրություններին, ապա նախագահողը նրանց նախազգուշացնում է: Եթե նշված անձինք շարունակում են չենթարկվել նախագահողի կարգադրություններին, ապա գործի քննությունը դատարանի որոշմամբ կարող է հետաձգվել, եթե հնարավոր չէ առանց գործին վնասելու տվյալ անձին փոխարինել մյուս ուրիշով: Միաժամանակ դատարանը այդ մասին հայտնում է համապատասխանորեն վերադաս դատախազին, փաստաբանների կոլեգիայի նախագահությանը, հասարակական կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին:

Գործին մասնակցող այլ անձինք, դատական նիստում կարգը խանգարելու կամ նախագահողի կարգադրություններին չենթարկվելու դեպքում, դատարանի նիստի դահլիճից հեռացվել կարող են դատարանի որոշմամբ, իսկ այն անձինք, որոնք դատավարության մասնակիցներ չեն` նախագահողի կարգադրությամբ:

Բացի այդ, սույն հոդվածի երրորդ մասում նշված անձանց վրա դատարանի որոշմամբ կարող է տուգանք դրվել տասից մինչև երեսուն դրամի չափով, սույն օրենսգրքի 3131 հոդվածով նախատեսված կարգով:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 255. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԲԱՑԱՐԿՈՒՄԸ

 

Դատական քննության ժամանակ դատական նիստի քարտուղարը վարում է արձանագրությունը, պահպանելով սույն օրենսգրքի 90 հոդվածով սահմանված կանոնները:

Նախագահողը պարտավոր է դատախազի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, նրա պաշտպանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների համար ապահովել դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու հնարավորություն: Հիշյալ անձինք կարող են սույն օրենսգրքի 91 հոդվածով սահմանված կարգով արձանագրության նկատմամբ տալ իրենց դիտողությունները:

Սույն օրենսգրքի 24 և 26 հոդվածներում շարադրված բացարկի կանոնները վերաբերում են նաև քարտուղարին, սակայն նրա` որպես քարտուղար, նախկին մասնակցությունը գործին բացարկի հիմք հանդիսանալ չի կարող:

Քարտուղարին բացարկելու հարցը լուծում է գործը քննող դատարանը:

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԱՍԸ

 

Հոդված 256. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԲԱՑՈՒՄԸ

 

Նախագահողը քրեական գործը քննելու համար նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում, թե որ գործն է ենթակա քննության:

Սույն օրենսգրքի 12 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դատարանը որոշում է կայացնում գործը դռնփակ դատական նիստում քննելու մասին:

 

Հոդված 257. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

Դատարանը լսում է դատական նիստի քարտուղարի զեկուցումը դատախազի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, նրա պաշտպանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և սրանց ներկայացուցիչների, թարգմանի դատարան ներկայանալու և բացակայողների չներկայանալու պատճառների մասին: Քարտուղարը հրապարակում է նաև դատական նիստին կանչված վկաների, փորձագետների ու մասնագետների ցուցակը և զեկուցում, թե նշված անձանցից ով է ներկայացել և բացակայողների չներկայանալու պատճառները:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 258. ԹԱՐԳՄԱՆԻՆ ՆՐԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ

 

Նախագահողը թարգմանին բացատրում է նրա պարտականությունը` դատարանի համար թարգմանելու գործին մասնակցող և դատավարության լեզվին չտիրապետող անձանց ցուցմունքներն ու հայտարարությունները, իսկ այդ անձանց համար` դատարանում հրապարակվող ցուցմունքների, հայտարարությունների, փաստաթղթերի բովանդակությունը, ինչպես նաև նախագահողի կարգադրություններն ու դատարանի որոշումները:

Նախագահողը թարգմանին նախազգուշացնում է ակնհայտ կեղծ թարգմանության համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով նախատեսված նրա պատասխանատվության մասին:

 

Հոդված 259. ՎԿԱՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ ՀԵՌԱՑՆԵԼԸ

 

Ներկայացած վկաները մինչև նրանց հարցաքննությունն սկսվելը դատարանի դահլիճից հեռացվում են առանձին սենյակ: Նախագահողը միջոցներ է ձեռք առնում, որպեսզի դատարանի կողմից հարցաքննված վկաները շփում չունենան չհարցաքննված վկաների հետ:

 

Հոդված 260. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՐԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼԸ

 

Նախագահողը հավաստում է ամբաստանյալի անձնավորությունը, պարզելով նրա ազգանունը, անունը, հայրանունը, տարիքը, ծննդավայրը, բնակավայրը և զբաղմունքը, ինչպես նաև ամբաստանյալի անձնավորությունը բնութագրող այլ հանգամանքներ:

Այնուհետև նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե սույն օրենսգրքի 232 հոդվածում թվարկված փաստաթղթերի պատճենները հանձնված են նրան արդյոք և հատկապես երբ:

Եթե սույն օրենսգրքի 232 հոդվածով սահմանված ժամկետում այդ փաստաթղթերը չեն հանձնվել, գործի քննությունը պետք է հետաձգվի:

 

Հոդված 261. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԲԱՑԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ

 

Նախագահողը հայտարարում է դատարանի կազմը, հայտնում է, թե ով է դատախազը և պաշտպանը, ինչպես նաև դատական նիստի քարտուղարը, փորձագետը, մասնագետը և թարգմանը. հասարակական մեղադրողին, ամբաստանյալին, պաշտպանին, հասարակական պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ սրանց ներկայացուցիչներին բացատրում է դատարանի կազմին կամ դատավորներից որևէ մեկին, դատական նիստի քարտուղարին, փորձագետին, մասնագետին և թարգմանին բացարկելու նրանց իրավունքը:

Հայտարարված բացարկը լուծվում է սույն օրենսգրքի 24-26, 36, 126, 127 և 255 հոդվածներում սահմանված կանոններով:

Եթե դատական նիստում ներկա է գտնվում պահեստի ժողովրդական ատենակալ, նախագահողը հայտարարում է այդ մասին: Պահեստի ժողովրդական ատենակալի դեմ նույնպես կարելի է բացարկ հայտարարել:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 262. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԵՐԻՑ ՈՐևԷ ՄԵԿԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՔՆՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒմԸ

 

Դատավարության մասնակիցներից որևէ մեկի, ինչպես նաև վկայի, փորձագետի կամ մասնագետի չներկայանալու դեպքում դատարանը գործի քննության հնարավորության մասին լսում է ամբաստանյալի, նրա պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների կարծիքը ու դատախազի եզրակացությունը և որոշում է կայացնում գործի քննությունը շարունակելու կամ հետաձգելու մասին:

Գործի քննությունը հետաձգելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը կարող է հարցաքննել դատարան ներկայացած վկաներին, փորձագետին կամ մասնագետին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ սրանց ներկայացուցիչներին: Եթե գործի քննությունը հետաձգելուց հետո այն քննվում է դատարանի նույն կազմով, ապա նշված անձինք երկրորդ անգամ դատական նիստի են կանչվում միայն անհրաժեշտության դեպքում:

Սույն օրենսգրքի 239, 242 և 244 հոդվածներում շարադրված հիմունքներով, ինչպես նաև վկայի, փորձագետի կամ մասնագետի չներկայանալու պատճառով գործի քննությունը հետաձգելու անհրաժեշտության դեպքում, դատարանը պարտավոր է, մինչև դատական նիստը փակելը, դատախազի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, նրա պաշտպանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների առաջ հարց դնել, թե գործի վերաբերյալ նրանք միջնորդություն չունեն արդյոք: Եթե այդպիսի միջնորդություններ հարուցվեն, դատարանը պարտավոր է լուծել դրանք:

(26.04.68, 27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 263. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ

 

Նախագահողը ամբաստանյալին բացատրում է սույն օրենսգրքի 42 հոդվածի երկրորդ մասով նախատեսված նրա իրավունքները դատական քննության ժամանակ:

 

Հոդված 264. ՏՈՒԺՈՂԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻՆ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ

 

Նախագահողը տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին բացատրում է սույն օրենսգրքի 48, 49 և 51 հոդվածներով համապատասխանորեն նախատեսված նրանց իրավունքները դատական քննության ժամանակ:

 

Հոդված 265. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ

 

Նախագահողը փորձագետին բացատրում է սույն օրենսգրքի 69 և 278 հոդվածներով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները և նրան նախազգուշացնում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և առանց հարգելի պատճառների եզրակացություն տալուց հրաժարվելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 և 197 հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին:

Դատական քննության ժամանակ փորձագետը պարտադիր է ներկա լինել դատական նիստի դահլիճում: Առանձին դեպքերում, լսելով հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, պաշտպանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և սրանց ներկայացուցիչների կարծիքը և դատախազի եզրակացությունը, դատարանն իր որոշմամբ կարող է փորձագետին, նրա խնդրանքով, ազատել դատական նիստի դահլիճում ներկա գտնվելու պարտականությունից:

 

Հոդված 2651. ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ

 

Նախագահողը մասնագետին բացատրում է սույն օրենսգրքի 1241 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է նրան իր պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ խուսափելու համար պատասխանատվության մասին:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 266. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐՈՒՑԵԼԸ և ԼՈՒԾԵԼԸ

 

Նախագահողը հարցնում է պետական մեղադրողին, հասարակական մեղադրողին, ամբաստանյալին և նրա պաշտպանին, հասարակական պաշտպանին, ինչպես նաև տուժողին և նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, թե արդյոք նրանք ունեն միջնորդություններ` նոր վկաներ, փորձագետներ ու մասնագետներ կանչելու և իրեղեն ապացույցներ ու փաստաթղթեր պահանջելու մասին: Միջնորդություն հարուցող անձը պարտավոր է ցույց տալ, թե հատկապես ինչ հանգամանքներ պարզելու համար են անհրաժեշտ լրացուցիչ ապացույցները:

Դատարանը, լսելով այդ առթիվ դատավարության մյուս մասնակիցների կարծիքը, պետք է քննության առնի հարուցված յուրաքանչյուր միջնորդություն, բավարարի այն, եթե պարզաբանման ենթակա հանգամանքները կարող են նշանակություն ունենալ գործի համար, կամ պատճառաբանված որոշում կայացնի հարուցված միջնորդության բավարարումը մերժելու մասին:

Դատարանի կողմից միջնորդության մերժումը չի սահմանափակում միջնորդություն հարուցող անձի իրավունքը` նույն միջնորդությունը հարուցելու հետագայում` նայած դատական քննության ընթացքին:

Դատարանն իրավունք ունի անկախ այն բանից` միջնորդություն հարուցված է թե ոչ, որոշում կայացնել նոր վկաներ կանչելու, փորձաքննություն նշանակելու, փաստաթղթեր և այլ ապացույցներ պահանջելու մասին:

(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 267. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

 

Սույն օրենսգրքի 256-266 հոդվածներով նախատեսված գործողությունները կատարելուց հետո նախագահողը հայտարարում է դատաքննությունն սկսելու մասին:

Դատաքննությունն սկսվում է մեղադրական եզրակացության հրապարակմամբ: Դատարանի տնօրինական նիստում մեղադրանքը փոփոխելու դեպքում հրապարակվում է նաև տնօրինական նիստի որոշումը: Եթե գործով նախաքննություն կամ հետաքննություն չի կատարվել, դատաքննությունն սկսվում է տուժողի դիմումի հրապարակմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 92 հոդվածի առաջին մասով և 222 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով` քրեական գործ հարուցելու և իրավախախտողին դատի տալու մասին դատարանի որոշման կամ դատավորի որոշման հրապարակմամբ:

Նախագահողը ամբաստանյալներից յուրաքանչյուրին հարցնում է, թե հասկանալի է արդյոք իրեն առաջադրված մեղադրանքը, անհրաժեշտ դեպքերում ամբաստանյալին բացատրում է այդ մեղադրանքի էությունը և հարցնում, թե նա արդյոք իրեն ճանաչում է մեղավոր: Ամբաստանյալի ցանկությամբ նախագահողը նրան հնարավորություն է տալիս պատճառաբանելու իր պատասխանը:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 268. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՈՐՈՇԵԼԸ

 

Իրենց մեղքը ընդունելու կամ չընդունելու մասին ամբաստանյալներին արած հարցումից հետո դատարանը լսում է դատախազի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, նրա պաշտպանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների առաջարկը` ամբաստանյալների, տուժողների, վկաների, փորձագետների հարցաքննության և գործի այլ ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ և որոշում է կայացնում ապացույցների հետազոտման կարգի մասին:

 

Հոդված 269. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Ամբաստանյալի հարցաքննությունն սկսվում է նրանով, որ նախագահողը նրան առաջարկում է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքների մասին: Դրանից հետո նրան հարցաքննում են դատավորները, դատախազը, հասարակական մեղադրողը և ապա տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ սրանց ներկայացուցիչները, պաշտպանը, հասարակական պաշտպանը: Այնուհետև ամբաստանյալին կարող են հարցեր տալ մյուս ամբաստանյալը և նրա պաշտպանը:

Նախագահողը վանում է այն հարցերը, որոնք կապ չունեն գործի հետ:

Դատավորները իրավունք ունեն ամբաստանյալին հարցաքննելու դատաքննության ամեն մի պահի:

Ամբաստանյալի հարցաքննությունը մյուս ամբաստանյալի բացակայությամբ թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ և բացառիկ դեպքերում, երբ այդ են պահանջում ճշմարտությունը հայտաբերելու շահերը: Այդ դեպքում, ամբաստանյալի դատական դահլիճ վերադառնալուց հետո, նախագահողը հայտնում է նրան նրա բացակայությամբ տրված ցուցմունքների բովանդակությունը և հնարավորություն է տալիս նրան հարցեր տալու իր բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալին:

Ամբաստանյալն իրավունք ունի լրացուցիչ ցուցմունքներ տալու դատաքննության ամեն մի պահի:

 

Հոդված 270. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Ամբաստանյալի հետաքննության կամ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև հարցաքննության արձանագրությանը կցված նրա ցուցմունքների ձայնագրառումների վերարտադրումը դատարանում կարող են տեղի ունենալ հետևյալ դեպքերում`

1) երբ էական հակասություններ կան այդ ցուցմունքների և դատարանում ամբաստանյալի տված ցուցմունքների մեջ.

2) երբ ամբաստանյալը հրաժարվում է դատարանում ցուցմունքներ տալուց.

3) երբ գործը քննվում է ամբաստանյալի բացակայությամբ:

Այդ կանոնը տարածվում է նաև դատարանում ամբաստանյալի տված ցուցմունքները հրապարակելու դեպքերի վրա:

Չի թույլատրվում ձայնագրառման վերարտադրությունը առանց նախապես հրապարակելու այն ցուցմունքները, որոնք պարունակվում են համապատասխան հարցաքննության արձանագրությունում կամ դատական նիստի արձանագրությունում:

Դատական նիստի արձանագրության մեջ նշում է արվում ձայնագրառման վերարտադրության մասին:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 271. ՎԿԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ և ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վկայի հարցաքննությունից առաջ նախագահողը պարզում է վկայի ինքնությունը և նախազգուշացնում է նրան ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու և ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին: Վկայից ստորագրություն է վերցնում հետևյալ բովանդակությամբ.

«Ես... (վկայի անունը, հայրանունը, ազգանունը) պարտավորվում են ցուցմունք տալ դատարանին ինձ հայտնի ամեն ինչի մասին այն գործով, որով ես կանչված եմ որպես վկա: Ինձ բացատրված է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար և ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար ես ենթակա եմ քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քր. օր. 196 և 197 հոդվածներին համապատասխան»: Վկայի ստորագրությունը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

Նախագահողը տասնվեց տարեկան չդարձած վկաներին բացատրում է նրանց պարտականությունը` ճշտությամբ պատմելու գործի վերաբերյալ իրենց հայտնի ամեն ինչի մասին, բայց նրանք չեն նախազգուշացվում ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու և ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին և նրանցից ստորագրություն չի վերցվում:

 

Հոդված 272. ՎԿԱՆԵՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևս չհարցաքննված վկաների բացակայությամբ:

Նախագահողը պարզում է վկայի հարաբերությունը ամբաստանյալի և տուժողի հետ և վկային առաջարկում է հայտնել դատարանին այն ամենը, ինչ հայտնի է իրեն գործի վերաբերյալ: Դրանից հետո վկային հարցաքննում են դատավորները, դատախազը, հասարակական մեղադրողը, այնուհետև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ սրանց ներկայացուցիչները, հասարակական պաշտպանը, ամբաստանյալը և նրանց պաշտպանները: Նախագահողը վանում է այն հարցերը, որոնք կապ չունեն գործի հետ:

Եթե վկան կանչված է դատախազի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, պաշտպանի, հասարակական պաշտպանի ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների միջնորդությամբ, նախագահողը իրավունք ունի միջնորդություն հարուցող անձին հնարավորություն տալու առաջինը հարցաքննել այդ վկային:

Դատախազը, հասարակական մեղադրողը, ամբաստանյալը, նրա պաշտպանը, հասարակական պաշտպանը ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն վկաներին լրացուցիչ հարցեր տալու դատավարության այլ մասնակիցների կամ դատախազի հարցերին նրանց տված պատասխանները պարզաբանելու և լրացնելու համար:

Դատավորներն իրավունք ունեն դատաքննության ամեն մի պահի հարցաքննելու վկային:

Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ դատախազի կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ, վկաների միջև առերեսում կատարել:

Դատարանն իրավունք ունի վկային հարցաքննել նրա գտնված տեղում, եթե նա դատարան չի ներկայացել հիվանդության կամ ուրիշ պատճառներով, որոնք խոչընդոտ են հանդիսացել նրա դատարան ներկայանալուն: Այդ դեպքում հարցաքննությանը մասնակցում են նաև սույն հոդվածի երկրորդ մասում մատնանշված անձինք:

Հարցաքննված վկաները մնում են դատական նիստի դահլիճում և մինչև դատաքննության ավարտվելը չեն կարող հեռանալ առանց դատարանի թույլտվության:

 

Հոդված 273. ՎԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎՈՐ ՆՇՈՒՄՆԵՐ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

 

Վկան կարող է գրավոր նշումներ օգտագործել այն դեպքերում, երբ նրա ցուցմունքները վերաբերում են որևէ թվական և այլ տվյալների, որոնք դժվար է պահել հիշողության մեջ: Այդ նշումները պետք է ներկայացվեն դատարանին:

Վկային թույլատրվում է կարդալ իր մոտ եղած փաստաթղթերը, որոնք վերաբերում են իր տված ցուցմունքներին. այդ փաստաթղթերը ներկայացվում են դատարանին և դատարանի որոշմամբ կարող են կցվել գործին:

 

Հոդված 274. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Տասնչորս տարեկան չդարձած վկաների, իսկ դատարանի հայեցողությամբ նաև տասնչորսից մինչև տասնվեց տարեկան վկաների հարցաքննության ժամանակ հրավիրվում է մանկավարժ: Անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև անչափահասի ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներ: Նշված անձինք նախագահողի թույլտվությամբ կարող են հարցեր տալ վկային:

Անչափահաս վկայի հարցաքննությունը, երբ այդ պահանջում են ճշմարտությունը հայտնաբերելու շահերը, դատարանի որոշմամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Ամբաստանյալին, դատական նիստի դահլիճ վերադառնալուց հետո, պետք է հայտնվի վկայի ցուցմունքների բովանդակությունը և հնարավորություն տրվի հարցեր տալու այդ վկային:

Տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանն անհրաժեշտ է գտնում այդ վկայի հետագա ներկայությունը:

 

Հոդված 275. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Վկայի հետաքննության կամ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև հարցաքննության արձանագրությանը կցված նրա ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը դատարանում կարող են տեղի ունենալ հետևյալ դեպքերում` 1) երբ էական հակասություններ կան այդ ցուցմունքների և դատարանում վկայի տված ցուցմունքների միջև. 2) երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը:

Այդ կանոնը տարածվում է նաև դատարանում վկայի տված ցուցմունքները հրապարակելու դեպքերի վրա:

Դատական նիստում կարող են հրապարակվել նաև դատարանի կողմից սույն օրենսգրքի 262 հոդվածի երկրորդ մասին համապատասխան հարցաքննված վկայի ցուցմունքները:

Չի թույլատրվում ձայնագրառման վերարտադրությունը առանց նախապես հրապարակելու այն ցուցմունքները, որոնք պարունակում են համապատասխան հարցաքննության արձանագրությունում կամ դատական նիստի արձանագրությունում: Դատական նիստի արձանագրության մեջ նշում է արվում ձայնագրառման վերարտադրության մասին:

(26.04.68, 27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 276. ՏՈՒԺՈՂԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Տուժողը հարցաքննվում է սույն օրենսգրքի 271-275 հոդվածներով սահմանված կանոններով:

Տուժողը հարցաքննվում է մինչև վկաներին և փորձագետներին հարցաքննելը:

 

Հոդված 277. ԱՆՁԱՆՑ և ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Ամբաստանյալին, վկային կամ տուժողին կարող են ճանաչման ներկայացվել անձ կամ առարկաներ: Ճանաչման ներկայացնելը կատարվում է ոչ շուտ, քան մինչև ամբաստանյալը, վկան կամ տուժողը մանրամասնորեն կնկարագրեն այն առանձնահատկություններն ու նշանները, որոնցով նրանք կարող են ճանաչել անձին կամ առարկան:

Ճանաչման ներկայացնելուց հետո ամբաստանյալը, վկան կամ տուժողը պետք է հայտնեն, թե նրանք ճանաչում են արդյոք ներկայացված անձին կամ առարկան և հատկապես ինչ առանձնահատկություններով ու նշաններով, որից հետո նրանց կարող են լրացուցիչ հարցեր տրվել:

 

Հոդված 278. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Փորձագետը մասնակցում է այն ապացույցների հետազոտմանը, որոնք վերաբերում են փորձաքննության առարկային. դատարանի թույլտվությամբ նա կարող է ամբաստանյալին, տուժողին և վկաներին հարցեր տալ այն հանգամանքների վերաբերմամբ, որոնք նշանակություն ունեն եզրակացություն տալու համար:

Եզրակացություն տալու համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելուց հետո նախագահողը դատախազին, հասարակական մեղադրողին. ամբաստանյալին. նրա պաշտպանին, հասարակական պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ սրանց ներկայացուցիչներին առաջարկում է գրավոր ձևով ներկայացնել փորձագետին ուղղված հարցերը, եթե նրանք ունեն այդպիսիք: Առաջադրված հարցերը պետք է հրապարակվեն և լսվեն դատավարության մասնակիցների կարծիքն ու դատախազի եզրակացությունը դրանց առթիվ: Դատարանը քննում է այդ հարցերը, վանում է դրանցից այնպիսինները, որոնք գործին կամ փորձագետի իրավասությանը չեն վերաբերում, ինչպես նաև ձևակերպում է նոր հարցերը:

Փորձագետի լուծմանն առաջադրված հարցերը հրապարակվում են նախագահողի կողմից և գրավոր ձևով հանձնվում փորձագետին, որից հետո փորձագետը հեռանում է առանձին տեղ եզրակացություն կազմելու համար:

Փորձագետի եզրակացությունը տրվում է գրավոր ձևով, հրապարակվում է նրա կողմից դատական նիստում և նրան հանձնված հարցերի հետ միասին կցվում է գործին:

Փորձագետն իրավունք ունի իր եզրակացության մեջ մտցնելու իր իրավասության վերաբերող և գործի հանգամանքներից բխող այնպիսի հետևություններ, որոնց մասին նրան հարցեր առաջադրված չեն եղել:

Համեմատական հետազոտություն կատարելու համար փորձագետին նմուշներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 175 հոդվածի կանոնները:

 

Հոդված 279. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Փորձագետի կողմից իր եզրակացությունը հրապարակելուց հետո նախագահողը, դատախազը, հասարակական մեղադրողը, ամբաստանյալը և նրա պաշտպանը, հասարակական պաշտպանը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները կարող են փորձագետին հարցեր տալ նրա տված եզրակացությունը պարզելու և լրացնելու համար: Փորձագետին տրված հարցերը և այդ հարցերին նրա տված պատասխանները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:

 

Հոդված 280. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՄ ԿՐԿԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

Փորձագետի եզրակացությունը բավականաչափ պարզ կամ լրիվ չհամարվելու, ինչպես նաև փորձագետների միջև տարաձայնություններ լինելու դեպքում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ կամ կրկին փորձաքննություն` պահպանելով սույն օրենսգրքի 66-69 և 278 հոդվածներում մատնանշված կանոնները:

 

Հոդված 281. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

 

Իրեղեն ապացույցների զննում կարող է կատարվել դատաքննության ամեն մի պահի, ինչպես դատարանի նախաձեռնությամբ, այնպես էլ պետական մեղադրողի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, նրա պաշտպանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների միջնորդությամբ:

Իրեղեն ապացույցները պետք է զննվեն դատարանի կողմից, ներկայացվեն պետական մեղադրողին, հասարակական մեղադրողին, ամբաստանյալին, նրա պաշտպանին, հասարակական պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ սրանց ներկայացուցիչներին: Անհրաժեշտության դեպքում իրեղեն ապացույցները կարող են ներկայացվել վկաներին, փորձագետին և մասնագետին: Այն անձինք, որոնց ներկայացված են իրեղեն ապացույցները, կարող են դատարանի ուշադրությունը հրավիրել զննման հետ կապված այս կամ այն հանգամանքի վրա դիտողություններ անել և բացատրություններ տալ:

Այն իրեղեն ապացույցների զննումը, որոնք չէին կարող բերվել դատարան, անհրաժեշտության դեպքում կատարում է դատարանը ամբողջ կազմով` իրեղեն ապացույցի գտնվելու վայրում, պահպանելով սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կանոնները:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 282. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ և ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Գործին կցված կամ դատական նիստում դատարանին ներկայացված փաստաթղթերը կարող են լրիվ չափով կամ մասնակիորեն զննվել ու հրապարակվել դատաքննության ամեն մի պահի ինչպես դատարանի նախաձեռնությամբ, այնպես էլ դատախազի, հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, նրա պաշտպանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների միջնորդությամբ:

Զննում կատարելու կարգը և նրա արդյունքները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ: Դատախազը, հասարակական մեղադրողը, ամբաստանյալը կամ նրա պաշտպանը, հասարակական պաշտպանը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն պահանջելու արձանագրության մեջ մտցնել կատարված զննման կապակցությամբ իրենց արած հայտարարությունները:

 

Հոդված 283. ՏԵՂԱՆՔԻ և ՇԵՆՔԻ ԶՆՆՈՒՄԸ

 

Դատարանը, անհրաժեշտ համարելով որևէ վայրի կամ շենքի զննությունը, այն կատարում է դատարանի ամբողջ կազմով` դատախազի հասարակական մեղադրողի, ամբաստանյալի, նրա պաշտպանի, հասարակական պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների ներկայությամբ, իսկ եթե գործի հանգամանքները պահանջում են` նաև վկաների, փորձագետի և մասնագետի ներկայությամբ:

Զննության վայրը գալուն պես նախագահողը հայտարարում է դատական նիստը շարունակելու մասին, և դատարանն անցնում է զննմանը, ընդ որում ամբաստանյալին, տուժողին, վկաներին, փորձագետին և մասնագետին զննման կապակցությամբ կարող են հարցեր առաջադրվել:

Զննությանը ներկա գտնվող անձինք կարող են դատարանի ուշադրությունը հրավիրել այն ամենի վրա, ինչը իրենց կարծիքով կարող է նպաստել գործի հանգամանքների պարզաբանմանը:

Զննություն կատարելու կարգը և դրա արդյունքները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ: Դատախազը, հասարակական մեղադրողը, ամբաստանյալը կամ նրա պաշտպանը, հասարակական պաշտպանը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն պահանջելու արձանագրության մեջ մտցնել կատարված զննման կապակցությամբ իրենց արած հայտարարությունները:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 284. ԴԵՊՔԻ ՊԱՐԱԳԱՆ ՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼԸ

 

Հարցաքննության, զննման և դատական այլ գործողությունների հետևանքով ստացված տվյալներն ստուգելու և ճշտելու նպատակով դատարանը իրավունք ունի կատարելու որոշակի դեպքի պարագաների ու հանգամանքների վերարտադրում այն պայմանով, եթե համապատասխան գործողությունը չի ստորացնում դրանց մասնակցող և շրջապատի անձանց պատիվն ու արժանապատվությունը և վտանգ չի ստեղծվում նրանց առողջության համար:

Դեպքի պարագայի ու հանգամանքների վերարտադրություն կատարելիս կիրառվում են սույն օրենսգրքի 283 հոդվածի կանոնները:

 

Հոդված 285. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

Գործում եղած բոլոր ապացույցները քննարկելուց հետո նախագահողը դատախազին, հասարակական մեղադրողին, ամբաստանյալին, նրա պաշտպանին, հասարակական պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ սրանց ներկայացուցիչներին հարցնում է, թե նրանք կամենում են արդյոք լրացնել դատաքննությունը և հատկապես ինչով: Դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություններ անելու դեպքում դատարանը քննարկում է այդ միջնորդությունները և լուծում դրանք:

Միջնորդությունները լուծելուց և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ կատարելուց հետո նախագահողը դատաքննությունը համարում է ավարտված:

 

Հոդված 286. ԱՅՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԿԱՐԳԸ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ

 

Դատական նիստը այն գործերով, որոնցով նախաքննություն կամ հետաքննություն չի կատարվել, տարվում է սույն օրենսգրքի քսաներեք-քսանյոթ գլուխների կանոններով:

Եթե տուժողը և մեղադրանքը պաշտպանող նրա ներկայացուցիչը առանց հարգելի պատճառի չեն ներկայանում, դատարանի որոշմամբ գործը կարճվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ամբաստանյալը միջնորդում է գործը քննել ըստ էության:

Դատաքննությունն սկսելուց առաջ նախագահողը պարտավոր է տուժողին պարզաբանել մեղադրանքը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով պաշտպանելու, կամ ամբաստանյալի հետ հաշտվելու նրա իրավունքը: Եթե հաշտությունը կայանում է դատավճիռ արձակելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ, դատարանի որոշմամբ գործը կարճվում է:

Դատաքննությունը այն գործերով, որոնցով նախաքննություն կամ հետաքննություն չի կատարվել, սկսվում է տուժողի դիմումի հրապարակումով:

Մեկ վարույթում հակընդդեմ մեղադրանքներ միացնելու դեպքում դատարանը որոշում է կայացնում յուրաքանչյուր մեղադրանքին վերաբերող ապացույցների հետազոտման կարգի և դատական վիճաբանությունների հերթականության մասին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  27

 

ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

 

Հոդված 287. ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Դատաքննությունն ավարտելուց հետո դատարանն անցնում է դատական վիճաբանություններին ունկնդրելուն: Դատական վիճաբանությունները բաղկացած են պետական մեղադրողի, հասարակական մեղադրողի, տուժողի և նրա ներկայացուցչի, եթե նրանց տրված է մեղադրանքը պաշտպանելու իրավունք, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ սրանց ներկայացուցիչների, պաշտպանի, հասարակական պաշտպանի կամ, եթե դատական նիստին պաշտպան չի մասնակցում, իր` ամբաստանյալի ճառերից:

Պետական և հասարակական մեղադրողի, ինչպես նաև պաշտպանի ու հասարակական պաշտպանի ճառերի հաջորդականությունը որոշում է դատարանը` նշված անձանց համաձայնեցված առաջարկով:

Դատական վիճաբանությունների մասնակիցները իրավունք չունեն ներկայացնելու դատաքննության առարկա չդարձած նոր ապացույցներ: Նոր ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում նրանք կարող են միջնորդել դատաքննությունը վերսկսելու մասին:

Դատարանը չի կարող դատական վիճաբանությունների տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, սակայն նախագահողն իրավունք ունի ընդհատել վիճաբանություններին մասնակցող անձանց, եթե նրանք շոշափում են այնպիսի հանգամանքներ, որոնք առնչություն չունեն քննարկվող գործի հետ:

Դատական վիճաբանությունների բոլոր մասնակիցները իրենց արտասանած ճառերից հետո կարող են այդ ճառերում ասվածի առթիվ ռեպլիկայի կարգով ևս մեկական անգամ ելույթ ունենալ: Վերջին ռեպլիկայի իրավունքը միշտ պատկանում է պաշտպանին և ամբաստանյալին:

 (25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 288. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

 

Դատական վիճաբանություններն ավարտելուց հետո նախագահողը վերջին խոսքը տալիս է ամբաստանյալին: Ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ չի թույլատրվում:

Դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին խոսքի տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, բայց նախագահողը իրավունք ունի ամբաստանյալին ընդհատելու այն դեպքում, երբ նա շոշափում է գործի հետ առնչություն չունեցող հանգամանքներ:

Եթե իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտնի գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, դատարանը պարտավոր է վերսկսել դատաքննությունը:

 

Հոդված 289. ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՌԱՆԱԼԸ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Լսելով ամբաստանյալի վերջին խոսքը, դատարանը անմիջապես հեռանում է հատուկ տեղ (խորհրդակցական սենյակ) դատավճիռ կայացնելու համար, որի մասին նախագահողը հայտարարում է դատական նիստի դահլիճում գտնվողներին:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հոդված 290. ԴԱՏԱՎՃԻՌ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, զինվորական դատարանները և ՀՀ գերագույն դատարանը դատավճիռը կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության:

(17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 291. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Դատավճիռը կայացնելուն նախորդում է դատավորների խորհրդակցությունը, ղեկավարությամբ նախագահողի, որը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 294-296 հոդվածներով սահմանված կարգով: Յուրաքանչյուր հարց պետք է դրվի այնպիսի ձևով, որ հնարավոր լինի դրան դրական կամ բացասական պատասխան տալ:

Յուրաքանչյուր հարց լուծելիս դատավորներից ոչ մեկը իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկությունից: Նախագահողը վերջինն է իր կարծիքը հայտնում և վերջինն է իր ձայնը տալիս:

Բոլոր հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

 

Հոդված 292. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատարանը դատավճիռը կայացնում է խորհրդակցական սենյակում:

Դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմի մեջ մտնող դատավորները: Այլ անձանց, այդ թվում նաև պահեստի դատավորի, ներկայությունը չի թույլատրվում:

Գիշերային ժամանակն սկսելով դատարանը իրավունք ունի ընդհատելու խորհրդակցությունը հանգստի համար: Դատավորները չպետք է հրապարակեն խորհրդակցության ժամանակ փոխանակած կարծիքները:

(29.09.81 խմբագրությամբ)

 

Հոդված 293. ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնք քննության են առնվել դատական նիստում:

Դատավորները, ղեկավարվելով օրենքով և իրավագիտակցությամբ, գործում եղած ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմունքով, որը պետք է հիմնված լինի գործի` իր ամբողջականությամբ վերցրած, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա:

(17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 294. ԴԱՏԱՐԱՆԻ ԼՈՒԾՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ` ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ

 

Դատավճիռ կայացնելիս դատարանը խորհրդակցական սենյակում լուծում է հետևյալ հարցերը`

1) տեղի ունեցել է արդյոք այն արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.

2) այդ արարքը պարունակում է արդյոք հանցակազմ, և հատկապես քրեական որ օրենքով է նախատեսված այն.

3) ամբաստանյալը մեղավոր է արդյոք այդ հանցագործությունը կատարելու մեջ.

4) ամբաստանյալը ենթակա է արդյոք պատժի իր կատարած հանցագործության համար.

5) հատկապես ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ, ամբաստանյալը արդյոք պետք է կրի այդ պատիժը, և այն ուղղիչ աշխատանքային կամ դաստիարակչական աշխատանքային գաղութի տեսակը, որտեղ նա պետք է կրի պատժի ժամկետը.

51) արդյոք հիմքեր կան ամբաստանյալին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու համար.

6) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով. պատճառված վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել. հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիների ստացիոնար բուժման վրա ծախսված միջոցները ենթակա են արդյոք բռնագանձման:

7) ինչ անել իրեղեն ապացույցները և գրավված առարկաները (սույն օրենսգրքի 72 հոդված).

8) ում վրա պետք է դնել սույն օրենսգրքի 94-96 հոդվածներին համապատասխան դատական ծախսերը.

9) ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը:

Եթե ամբաստանյալը մեղադրվում է մի քանի հանցագործություններ կատարելու մեջ, դատարանը այդ հարցերը լուծում է յուրաքանչյուր հանցագործության վերաբերմամբ առանձին:

Եթե հանցագործության կատարման մեջ մեղադրվում են մի քանի ամբաստանյալներ, դատարանը այդ հարցերը լուծում է յուրաքանչյուր ամբաստանյալի նկատմամբ առանձին:

(29.05.64, 29.12.69, 28.03.75 խմբագրությամբ)

 

Հոդված 295. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Այն դեպքում, երբ հետաքննության, նախաքննության կամ դատական քննության ժամանակ առաջացել է ամբաստանյալի մեղսունակության հարցը, դատարանը պարտավոր է դատավճիռ կայացնելիս այդ հարցը մեկ անգամ ևս քննարկել: Գտնելով, որ ամբաստանյալը արարքը կատարելու ժամանակ եղել է անմեղսունակ վիճակում, կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանը որոշում է կայացնում սույն օրենսգրքի քսանիններորդ գլխում մատնանշված կանոններին համապատասխան:

 

Հոդված 296. ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ և ՆՐԱ ՀԵՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Պայմանական դատապարտություն կիրառելիս դատարանը օրենքով սահմանված կարգով որոշում է, թե ում վրա պետք է դրվի պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ հսկողությունը և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելը:

Եթե պայմանականորեն դատապարտվելու մասին կա հանցավորի աշխատանքի վայրի հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությունը, դատարանը կարող է պայմանականորեն դատապարտվածին հանձնել այդ կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին` վերադաստիարակելու և ուղղելու համար: Նշված միջնորդության բացակայության դեպքում դատարանը կարող է որոշակի աշխատավորական կոլեկտիվի կամ անձի վրա` նրանց համաձայնությամբ, դնել պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ հսկողության և նրա հետ դաստիարակչական աշխատանք տանելու պարտականությունը:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 297. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՐԾԻՔԸ

 

Նախագահողը կամ ժողովրդական ատենակալը առանձին կարծիքի մնալու դեպքում պարտավոր են այն շարադրել գրավոր ձևով: Դատավճիռը հրապարակելիս առանձին կարծիքը չի հայտարարվում, սակայն կցվում է գործին:

Երկրորդ ատյանի դատարանի քննության առարկա չդարձած գործը, որով կա առանձին կարծիք, դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ կարծիքի հետ միասին պետք է ուղարկվի Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին` դատավճռի բողոքարկման հարցը լուծելու համար:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից դատավճիռ կայացնելիս մասնակցող և առանձին կարծիքի մնացած նախագահողը կամ ժողովրդական ատենակալը այդ մասին տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին` դատավճռի բողոքարկման հարցը լուծելու համար:

 

Հոդված 298. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 

Եթե խորհրդակցական սենյակում սույն օրենսգրքի 294-296 հոդվածներում մատնանշված հարցերը քննարկելիս դատարանը անհրաժեշտ գտնի պարզել գործի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք, ապա նա, դատավճիռ չկայացնելով, վերսկսում է դատաքննությունը, որի մասին կայացնում է որոշում: Դատաքննությունն ավարտելուց հետո դատարանը նորից է սկսում դատական վիճաբանությունները և լսում է ամբաստանյալի վերջին խոսքը:

Եթե խորհրդակցական սենյակում դատարանը հանգում է այն եզրակացության, որ անհրաժեշտ է գործն ուղարկել լրացուցիչ քննության, նա այդ մասին որոշում է կայացնում` պահպանելով սույն օրենսգրքի 229 հոդվածի պահանջները:

 

Հոդված 299. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Դատարանի դատավճիռը կարող է լինել մեղադրական կամ արդարացման: Մեղադրական դատավճիռը և արդարացման դատավճիռը պետք է պատճառաբանված լինեն դատարանի կողմից:

Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցագործությունը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Դատարանը, առանց պատիժ նշանակելու, մեղադրական դատավճիռ է կայացնում, եթե գործը դատարանում քննելու պահին արարքը կորցրել է իր հասարակական վտանգավորությունը, կամ այն կատարող անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

Դատարանը դատապարտյալին պատժից ազատելով` մեղադրական դատավճիռ է կայացնում սույն օրենսգրքի 5 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված դեպքերում:

Արդարացման դատավճիռ է կայացվում այն դեպքերում, եթե չի հաստատված հանցագործության դեպքը, եթե ամբաստանյալի արարքի մեջ չկա հանցակազմ, ինչպես նաև, եթե չի ապացուցված ամբաստանյալի մասնակցությունը հանցագործության կատարմանը:

Եթե հանցագործության կատարմանը ամբաստանյալի մասնակցությունը չապացուցվելու պատճառով արդարացման դատավճիռ կայացվելիս անհայտ է մնում այդ հանցագործությունը կատարած անձը, ապա դատարանը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործն ուղարկում է դատախազին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի պարզելու համար, թե ով պետք է որպես մեղադրյալ պատասխանատվության կանչվի:

(29.05.64 խմբագրությամբ)

 

Հոդված 300. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ

 

Մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը, նայած քաղաքացիական հայցի հիմքերի ու չափերի ապացուցված լինելուն, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը:

Արդարացման դատավճիռ կայացնելիս դատարանը`

1) մերժում է քաղաքացիական հայցի բավարարումը, եթե չի հաստատված հանցագործության դեպքը, կամ եթե չի ապացուցված ամբաստանյալի մասնակցությունը հանցագործության կատարմանը.

2) հայցը առանց քննության է թողնում, եթե հանցակազմի բացակայության պատճառով ամբաստանյալը արդարացվել է:

Բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ առանց գործը հետաձգելու քաղաքացիական հայցի մանրամասն հաշվարկում կատարել, դատարանը կարող է քաղաքացիական հայցվորին հայցի բավարարման իրավունք վերապահել և նրա չափերի հարցը քննարկման հանձնել քաղաքացիական դատավարության կարգով:

Այն դեպքում, երբ մեղադրական դատավճիռ կայացնելիս որոշում չի ընդունվել հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիների ստացիոնար բուժման վրա ծախսված միջոցների բռնագանձման մասին, դրանց բռնագանձումը կատարվում է քաղաքացիական դատավարության կարգով:

(28.05.75 խմբագրությամբ)

 

Հոդված 301. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

Քրեական գործը քննարկելիս քաղաքացիական հայցի մերժումը տուժողին զրկում է այդ նույն հայցը քաղաքացիական դատավարության կարգով նորից հարուցելու իրավունքից:

Քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու դեպքում տուժողն իրավունք ունի այն նորից հարուցելու քաղաքացիական դատավարության կարգով:

 

Հոդված 302. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Քաղաքացիական հայցը բավարարելու դեպքում դատարանն իրավունք ունի, մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որոշում կայացնելու հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին, եթե այդպիսի միջոցներ նախկինում ձեռնարկված չեն եղել: Եթե քաղաքացիական հայց հարուցված չի եղել, դատարանը, գտնելով, որ տուժողին նյութական վնաս է պատճառվել, մեղադրական դատավճիռ արձակելիս իրավունք ունի որոշում կայացնելու հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին, որը հետագայում կարող է ներկայացվել քաղաքացիական դատավարության կարգով:

 

Հոդված 303. ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱԶՄԵԼԸ

 

Սույն օրենսգրքի 294-296 և 300 հոդվածներում մատնանշված հարցերը լուծելուց հետո դատարանն անցնում է դատավճիռ կազմելուն: Դատավճիռը պետք է կազմված լինի պարզ, հասկանալի արտահայտություններով և բաղկացած լինի ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

Դատավճիռը շարադրվում է այն լեզվով, որով կատարվել է դատական քննությունը, և պետք է գրվի այդ դատավճռի կայացմանը մասնակցող դատավորներից որևէ մեկի կողմից:

Դատավճիռն ստորագրում են նրա կայացմանը մասնակցած բոլոր դատավորները: Առանձին կարծիքի մնացած դատավորը նույնպես ստորագրում է դատավճիռը:

Դատավճռի ուղղումը, թեկուզև ծանոթագրումով, չի թույլատրվում:

 

Հոդված 304. ԴԱՏԱՎՃՌԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍԸ

 

Դատավճռի ներածական մասում ցույց է տրվում`

1) որ դատավճիռը կայացվել է հանուն Հայաստանի Հանրապետության.

2) դատավճիռը կայացնելու ժամանակն ու վայրը.

3) դատավճիռը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, դատախազը, հասարակական մեղադրողը, պաշտպանը, հասարակական պաշտպանը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները, թարգմանը.

4) ամբաստանյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակավայրը, զբաղմունքը, կրթությունը, ընտանեկան դրությունը և ամբաստանյալի անձին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի համար.

5) այն քրեական օրենքը, որով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը:

(17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 305. ԴԱՏԱՎՃՌԻ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ-ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԸ

 

Մեղադրական դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասը պետք է բովանդակի այն հանցավոր արարքի նկարագրությունը, որը ապացուցված է ճանաչվել, նշելով հանցագործության կատարման վայրը, ժամանակը, եղանակը, մեղքի բնույթը, հանցագործության շարժառիթները և հետևանքները. այն ապացույցները, որոնց վրա հիմնվում են դատարանի եզրակացությունները և այն շարժառիթները, որոնցով դատարանը հերքել է մյուս ապացույցները. նշումներ պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների մասին. մեղադրանքի մի մասը հիմնավորված չհամարելու դեպքում` դրա հիմքերը. մեղադրանքի փոփոխման շարժառիթները, եթե այդպիսի փոփոխություն կատարվել է դատարանում:

Դատարանը պարտավոր է նաև պատճառաբանել ազատազրկման ձևով պատժի նշանակումը, եթե քրեական օրենքի սանկցիան նախատեսում է նաև ազատազրկման հետ կապ չունեցող այլ պատիժներ. ամբաստանյալին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելը. պայմանական դատապարտություն կիրառելը. դատապարտյալին պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտություն կիրառելը. տվյալ հանցագործության համար քրեական օրենքով նախատեսված պատժի նվազագույն չափից ցածր պատիժ նշանակելը, ավելի մեղմ այլ պատժի անցնելը. դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ նշանակելը. ուղղիչ աշխատանքային գաղութի կամ դաստիարակչական-աշխատանքային գաղութի տեսակ նշանակելը, շեղվելով ընդհանուր կանոններից. դատավճռի կատարումը հետաձգելու հետ կապված հարցեր լուծելը:

Եթե գործով կան մեկից ավելի ամբաստանյալներ, թվարկված նշումները պետք է անել ամբաստանյալներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին:

Արդարացման դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են այն մեղադրանքի էությունը, որով դատի է տրվել մեղադրյալը, գործի այն հանգամանքները, որ պարզել է դատարանը, բերվում են ամբաստանյալի արդարացման հիմնավորումները, նշելով այն շարժառիթները, որոնք բացատրում են, թե դատարանը ինչու է մերժում մեղադրանքը հիմնավորող ապացույցները: Չի թույլատրվում արդարացման դատավճռի մեջ մտցնել այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածանքի տակ են դնում արդարացվածի անմեղությունը:

Մեղադրական և արդարացման դատավճիռների նկարագրական-պատճառաբանական մասը պետք է բովանդակի այն շարժառիթները, որոնք հիմնավորում են դատարանի որոշումը քաղաքացիական հայցի կամ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման մասին:

(29.05.64, 29.12.69, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 306. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ

 

Մեղադրական դատավճռի եզրափակիչ մասում պետք է ցույց տրվեն`

1) մեղավոր ճանաչված ամբաստանյալի անունը, հայրանունը և ազգանունը.

2) այն քրեական օրենքը, որով մեղավոր է ճանաչվել ամբաստանյալը.

3) ապացուցված յուրաքանչյուր հանցագործության համար ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի տեսակն ու չափը, պատժի վերջնական չափը, որը կրելու ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 37-39 հոդվածներին համապատասխան, և այն ուղղիչ աշխատանքային կամ դաստիարակչական աշխատանքային գաղութի տեսակը, որտեղ ազատազրկման դատապարտվածը պետք է կրի պատիժը. փորձաշրջանի տևողությունը, որ հասարակական կազմակերպությանը, աշխատավորական կոլեկտիվին կամ անձին է հանձնվում պայմանականորեն դատապարտվածը` վերադաստիարակման և ուղղման համար.

4) նախնական կալանքի ժամանակի հաշվակցման հարցի լուծումը, եթե ամբաստանյալը մինչև դատավճիռ կայացնելը գտնվել է կալանքի տակ.

5) ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցի լուծումը մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

6) դատապարտյալի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգելու տևողությունը. նրա վրա դրված պարտականությունները. այն աշխատավորական կոլեկտիվը կամ անձը, որոնց վրա դրվում է դատապարտյալին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելու պարտականությունը:

Ամբաստանյալին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու դեպքում այդ մասին նշվում է դատավճռի եզրափակիչ մասում:

Եթե ամբաստանյալին մեղադրանք է առաջադրված մի քանի հանցագործություններ կատարելու համար և դրանցից մի քանիսը համարվել են չապացուցված, ապա դատավճռում պետք է ճշգրիտ կերպով ցույց տրվի, թե ամբաստանյալը որ մեղադրանքում է արդարացված և որի համար է դատապարտված:

Ամբաստանյալին կալանքից ազատելու դեպքում այդ մասին նշվում է դատավճռի եզրափակիչ մասում:

Պատիժը բոլոր դեպքերում պետք է այնպես նշանակվի, որ դատավճիռը կատարելիս ոչ մի կասկած չառաջանա դատարանի նշանակած պատժի տեսակի և չափի մասին:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 33 հոդվածով նախատեսված դեպքերում դատավճռի եզրափակիչ մասում շարադրվում է դատարանի` դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան պետական մարմիններին միջնորդագիր ներկայացնելու որոշումը` ամբաստանյալին շքանշանից, մեդալից կամ պատվավոր, զինվորական և այլ կոչումից զրկելու մասին:

(29.05.64, 29.12.69, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 307. ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ

 

Արդարացման դատավճռի եզրափակիչ մասում պետք է լինեն`

1) արդարացված ամբաստանյալի անունը, հայրանունը և ազգանունը.

2) մատնանշում, որ ամբաստանյալը առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և դատարանով արդարացվել է.

3) մատնանշում խափանման միջոցը վերացնելու մասին, եթե այդպիսին ընտրված է եղել.

4) մատնանշում գույքի բռնագրավումն ապահովելու միջոցները վերացնելու մասին, եթե այդպիսի միջոցներ ձեռնարկված են եղել:

 

Հոդված 308. ԴԱՏԱՎՃՌԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍՈՒՄ ԼՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐԸ

 

Ինչպես մեղադրական, այնպես էլ արդարացման դատավճռի եզրափակիչ մասում, բացի սույն օրենսգրքի 306 և 307 հոդվածներում համապատասխանորեն թվարկված հարցերից, պետք է լինեն`

1) որոշում ներկայացված քաղաքացիական հայցի, կամ որոշում վնասի հատուցման վերաբերյալ` սույն օրենսգրքի 300 և 302 հոդվածների կարգով.

2) իրեղեն ապացույցների և գրավված առարկաների հարցի լուծումը.

3) մատնանշում դատական ծախսերը բաշխելու մասին.

4) մատնանշում դատավճռի գանգատարկման և բողոքարկման կարգի ու ժամկետի մասին:

 

Հոդված 309. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Առաջին ատյանի կարգով գործը քննող դատարանը, սույն օրենսգրքի 552 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, կայացնում է մասնավոր որոշում:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 310. ՆՇԱՆԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Այն դեպքում, երբ փաստաբանը գործին մասնակցել է դատարանի նշանակումով, դատավճիռ կայացնելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում այն վարձատրության չափի մասին, որ ամբաստանյալը պետք է վճարի իրավաբանական կոնսուլտացիային:

(22.05.74 խմբագրությամբ)

 

Հոդված 311. ԴԱՏԱՎՃՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, և նախագահողը հրապարակում է դատավճիռը: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները, չբացառելով դատարանի կազմը, դատավճիռը լսում են հոտնկայս:

Գործի դատական քննությանը մասնակցող պետական մեղադրողը և պաշտպանը պետք է ներկա լինեն դատավճիռը հրապարակելիս:

Եթե դատավճիռը շարադրված է այն լեզվով, որին ամբաստանյալը չի տիրապետում, ապա դատավճիռը հրապարակելուց անմիջապես հետո թարգմանն այն պետք է թարգմանաբար կարդա ամբաստանյալի մայրենի լեզվով կամ այլ լեզվով, որին ամբաստանյալը տիրապետում է:

(26.04.68 խմբագրությամբ)

 

Հոդված 312. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Ամբաստանյալին արդարացնելու կամ պատժից, կամ պատիժը կրելուց ազատելու, կամ նրան ազատազրկման հետ կապ չունեցող պատժի դատապարտելու դեպքում, եթե ամբաստանյալը կալանքի տակ է գտնվել, դատարանը նրան անհապաղ ազատում է կալանքից դատական նիստի դահլիճում:

Պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ամբաստանյալին պայմանականորեն ազատազրկման դատապարտելիս դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի անձը և գործի հանգամանքները, իրավունք ունի նրան ազատելու կալանքից:

(25.07.84, 25.12.87 խմբագրությամբ)

 

Հոդված 313. ԴԱՏԱՎՃՌԻ ՊԱՏՃԵՆԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻՆ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՎԱԾԻՆ

 

Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան երեք օրում նրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին:

Այդ նույն ժամկետում դատավճռի պատճենը պետք է ուղարկվի այն գործով մեղադրական եզրակացությունը հաստատող դատախազին, որով կայացվել է դատավճիռը:

Եթե դատավճիռը շարադրված է այն լեզվով, որին դատապարտվածը կամ արդարացվածը չի տիրապետում, նրան պետք է հանձնվի դատավճռի գրավոր թարգմանությունը նրա մայրենի լեզվով կամ այլ լեզվով, որին նա տիրապետում է:

 

Գ Լ ՈՒ Խ  281

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԴՆԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 3131. ԴՐԱՄԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԴՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն օրենսգրքի 78, 79, 1241 և 125 հոդվածներով նախատեսված դեպքերում դրամական տույժերը, ինչպես նաև 63 և 254 հոդվածներով նախատեսված դեպքերում տուգանքները դրվում են այն դատարանի կողմից, որին ընդդատյա է համապատասխան քրեական գործը: Եթե համապատասխան խախտում է թույլ տրվել դատական նիստում, ապա տույժ կամ տուգանք դնելու վերաբերյալ որոշումը կայացնում է գործը քննող դատարանը նույն նիստում:

Մնացած դեպքերում դատարանը դրամական տույժ և տուգանք դնելու հարցը լուծում է տնօրինական նիստում, կանչելով այն անձին, որի վրա կարող է դրվել դրամական տույժը կամ տուգանքը: Կանչված անձի անհարգելի պատճառով չներկայանալը չի կասեցնում գործի քննությունը:

Տնօրինական նիստում հրապարակվում է հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի կողմից կազմված արձանագրությունը կամ քաղվածք դատական նիստի արձանագրությունից, որտեղ շարադրված են թույլ տրված խախտման հանգամանքները: Դրանից հետո լսվում են խախտողի բացատրությունները, դատախազի եզրակացությունը` եթե նա մասնակցում է գործին, և որոշում է կայացնում:

Թարգմանի, մասնագետի, երաշխավորի, դատական նիստի դահլիճում կարգը խախտող անձի նկատմամբ դրամական տույժ դնելու մասին որոշում կայացնող դատարանը իրավունք ունի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մինչև երեք ամիս ժամանակով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 314. ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հինգերորդ գլխում սահմանված բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, որոնք քրեական օրենքով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարել են անմեղսունակության վիճակում, կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել են հոգեկան հիվանդությամբ, որը նրանց զրկել է իրենց գործողությունների համար իրենց հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, եթե այդ անձինք իրենց կատարած արարքի բնույթով և իրենց հիվանդագին վիճակով վտանգավոր են հասարակության համար:

Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու դատավարության կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով և, բացի այդ, ներքոհիշյալ հոդվածներով:

 

Հոդված 315. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը, դատախազից ստանալով գործը, այն նշանակում է դատական նիստում քննելու, այդ մասին հաղորդում է դատախազին, պաշտպանին և հանրորեն վտանգավոր արարքը կատարող անձի օրինական ներկայացուցիչներին և կանչում է տուժողներին, վկաներին, իսկ անհրաժեշտ դեպքերում` նաև փորձագետներին:

Ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը իրավունք ունի կարգադրելու դատական նիստին կանչել այն անձին, որի գործը քննարկվում է, եթե դրան խոչընդոտ չի հանդիսանում նրա հիվանդության բնույթը:

Այն դեպքերում, երբ ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը հիմքեր կգտնի բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման վարույթը կարճելու, կամ հիմքեր կգտնի գործը լրացուցիչ քննության վերադարձնելու համար, նա գործը մտցնում է դատարանի տնօրինական նիստի քննարկմանը:

 

Հոդված 316. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենսգրքի 208 հոդվածի կարգով դատարան մտած գործի դատական քննությունը կատարվում է դատական նիստում սույն օրենսգրքի քսանչորսերորդ, քսանհինգերորդ և քսանվեցերորդ գլուխների կանոններով` դատախազի և պաշտպանի պարտադիր մասնակցությամբ:

Դատական նիստում պետք է ստուգվեն այն ապացույցները, որոնք հաստատում կամ հերքում են քրեական օրենքով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարումը տվյալ անձի կողմից, լսվի փորձագետների եզրակացությունը մեղադրյալի հոգեկան վիճակի մասին և ստուգվեն մյուս այն հանգամանքները, որոնք էական նշանակություն ունեն բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման հարցը լուծելու համար:

Դատաքննությունն ավարտվելուց հետո դատարանը լսում է դատախազին և պաշտպանին:

 

Հոդված 317. ԳՈՐԾԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

 

Դատարանը գործը լուծում է իր որոշմամբ, որը կայացվում է խորհրդակցական սենյակում:

Որոշումը կայացնելիս դատարանը պետք է լուծի հետևյալ հարցերը`

1) տեղի ունեցել է արդյոք քրեական օրենքով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը.

2) այդ արարքն արդյոք այն անձն է կատարել, որի նկատմամբ քննվում է գործը.

3) տվյալ անձը հանրորեն վտանգավոր արարքը արդյոք անմեղսունակության վիճակում է կատարել.

4) հանցագործությունը կատարելուց հետո տվյալ անձը հիվանդացել է արդյոք հոգեկան այնպիսի հիվանդությամբ, որը զրկում է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, և այդ հիվանդությունը չի հանդիսանում արդյոք հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում, որը միայն գործի վարույթի կասեցում է պահանջում.

5) բժշկական բնույթի հարկադրական միջոցը կիրառելի է արդյոք, և հատկապես ինչպիսին:

 

Հոդված 318. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Դատարանը, ապացուցված համարելով, որ տվյալ անձը քրեական օրենքով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, կամ որ այդ անձը հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է խրոնիկական հոգեկան այնպիսի հիվանդությամբ, որը նրան զրկում է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 11 հոդվածի համաձայն որոշում է կայացնում այդ անձին, համապատասխանորեն` քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու և նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց` մատնանշելով հատկապես ինչպիսի միջոց, կիրառելու մասին, կամ գործը կարճելու և այդպիսի միջոցներ չկիրառելու մասին այն դեպքերում, երբ անձը իր կատարած արարքի բնույթով և հիվանդագին վիճակով վտանգ չի ներկայացնում հասարակության համար և հարկադրական բուժման կարիք չունի: Այդ դեպքերում հիվանդի մասին դատարանը հաղորդում է առողջապահության մարմիններին:

Գտնելով, որ հաստատված չէ այն անձի անմեղսունակությունը, որի գործը քննվում է, կամ որ հանցագործություն կատարող անձի հիվանդությունը չի վերացնում նրա նկատմամբ պատժամիջոցի կիրառումը, դատարանը իր որոշմամբ գործը վերադարձնում է լրացուցիչ քննություն կատարելու և ընդհանուր կարգով գործին հետագա ընթացք տալու համար:

Այն դեպքում, երբ դատարանը գտնի, որ հանրորեն վտանգավոր արարքի կատարման մեջ տվյալ անձի մասնակցությունն ապացուցված չէ, ինչպես նաև սույն օրենսգրքի 5 հոդվածով նախատեսված հանգամանքները պարզելու դեպքում, դատարանը որոշում է գործը կարճել իր պարզած հիմունքով, անկախ անձի հիվանդության առկայությունից և դրա բնույթից, այդ մասին հաղորդելով առողջապահության մարմիններին:

Դատարանի որոշման մեջ լուծվում են նաև այն հարցերը, որոնք մատնանշված են սույն օրենսգրքի 308 հոդվածում:

 

Հոդված 319. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Եթե մեղադրական եզրակացությամբ դատարան մտած գործի դատաքննության ընթացքում հաստատվի, որ հանրորեն վտանգավոր արարք կատարելու ժամանակ ամբաստանյալը գտնվել է անմեղսունակության վիճակում, կամ մատնանշված արարքը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու կամ կասեցնելու մասին, որի մեջ լուծվում է նաև բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը:

 

Հոդված 320. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Դատարանի որոշումը յոթ օրվա ընթացքում կարող են վերադաս դատարանին գանգատարկել պաշտպանը, տուժողը և նրա ներկայացուցիչը, այն անձի մերձավոր ազգականը, որի վերաբերյալ քննվել է գործը, ինչպես և կարող է բողոքարկել դատախազը:

 

Հոդված 321. ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Եթե անմեղսունակ ճանաչված անձի առողջանալու կամ նրա առողջական վիճակը փոփոխելու հետևանքով վերանում է նախկինում ընդունած բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժիշկների հանձնաժողովի եզրակացության վրա հիմնված` առողջապահության այն մարմնի գլխավոր հոգեբույժի միջնորդագրի համաձայն, որին ենթարկվում է տվյալ անձին պահող բժշկական հիմնարկը սույն օրենսգրքի 366 հոդվածի առաջին և վեցերորդ մասերով սահմանված կարգով քննարկում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը:

Նույն կանոնները կիրառվում են նաև այն անձի նկատմամբ, որը հանցագործություն կատարելուց հետո հիվանդացել է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, եթե այդ անձը, նրա առողջական վիճակում փոփոխություն կատարվելու հետևանքով, բժշկական բնույթի հարկադրական միջոցների հետագա կիրառման կարիք չի զգում, թեպետև մնում է որպես հոգեկան հիվանդ:

Բժշկական բնույթի հարկադրական միջոցները վերացնելու կամ փոփոխելու մասին միջնորդություններ կարող են հարուցել անմեղսունակ ճանաչված անձի մերձավոր ազգականները և այլ շահագրգռված անձինք: Այդպիսի դեպքերում դատարանը առողջապահության համապատասխան մարմիններին հարցում է անում այն անձի առողջական վիճակի մասին, որի վերաբերյալ հարուցված է միջնորդությունը:

Սույն հոդվածում մատնանշված հարցերը լուծում է այն դատարանը, որը որոշել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառել, կամ այդպիսի միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի պարտադիր մասնակցությամբ:

(22.02.88 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 322. ԳՈՐԾԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԱՅՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼ Է ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑ

 

Եթե հանցագործություն կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձը, որի նկատմամբ այդ պատճառով կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոց, բժշկական հանձնաժողովի կողմից առողջացած ճանաչվի, ապա դատարանը բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա, սույն օրենսգրքի 366 հոդվածի կանոններով, որոշում է կայացնում կիրառվող բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու մասին և լուծում է գործը հետաքննության կամ նախաքննության ուղարկելու, տվյալ անձին որպես մեղադրյալ պատասխանատվության կանչելու և ընդհանուր կարգով գործը դատարան հանձնելու հարցը:

Բժշկական հիմնարկում անցկացրած ժամանակը մտցվում է կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:

 

ՀԱՏՎԱԾ 5

 

ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՉՄՏԱԾ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 323. ԴԱՏԱՎՃՌԻ ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ և ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Ամբաստանյալը, նրա պաշտպանն ու օրինական ներկայացուցիչը` ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը իրավունք ունեն վճռաբեկության կարգով գանգատարկելու դատարանի դատավճիռը:

Դատախազը պարտավոր է վճռաբեկության կարգով բողոքարկել ապօրինի կամ չհիմնավորված յուրաքանչյուր դատավճիռ:

Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն գանգատարկելու դատավճռի քաղաքացիական հայցին վերաբերող մասը:

Այն անձը, որը գանգատարկել կամ բողոքարկել է դատավճիռը, մինչև վճռաբեկ ատյանում գործի քննությունն սկսվելը իրավունք ունի ետ վերցնելու իր գանգատը կամ բողոքը:

Վերադաս դատախազը իրավունք ունի ետ վերցնելու ստորադաս դատախազի բերած բողոքը:

Դատարանով արդարացված անձը իրավունք ունի վճռաբեկության կարգով գանգատարկելու արդարացման դատավճռի արդարացման շարժառիթներին ու հիմքերին վերաբերող մասը:

(25.07.84, 11.05.92 խմբագրությամբ)

 

Հոդված 324. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՈՒ և ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները վճռաբեկության կարգով կարող են գանգատարկվել և բողոքարկվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիային:

Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները վճռաբեկության կարգով կարող են գանգատարկվել և բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահությանը:

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գործող զինվորական տրիբունալների դատավճիռները կարող են գանգատարկվել կամ բողոքարկվել զինվորական տրիբունալների կանոնադրությամբ սահմանված կարգով:

Վճռաբեկ գանգատները և բողոքները բերվում են դատավճիռ կայացնող դատարանի միջոցով, սակայն գանգատը կամ բողոքը անմիջականորեն վճռաբեկ ատյանին հանձնելը խոչընդոտ չի հանդիսանում գանգատը կամ բողոքը քննարկելու համար:

Գործի կրկին քննության ժամանակ արձակված դատավճիռը կարող է գանգատարկվել կամ բողոքարկվել ընդհանուր կարգով:

(11.05.92 խմբագրությամբ)

 

Հոդված 325. ՏՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ և ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ

 

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բողոք բերելու կամ գանգատ տալու դեպքում այդ մասին ծանուցվում է սույն օրենսգրքի 323 հոդվածում մատնանշված համապատասխան անձանց, որոնք իրավունք ունեն իրենց առարկությունները ներկայացնելու առաջին ատյանի դատարանին կամ անմիջականորեն վճռաբեկ ատյանին:

Բողոքի կամ տուժողի գանգատի պատճենն ուղարկվում է դատապարտյալին կամ արդարացվածին, ինչպես նաև դատավարության մյուս մասնակիցներին, որոնց շահերին վերաբերում է գանգատը կամ բողոքը:

Գանգատի կամ բողոքի նկատմամբ ստացված առարկությունները կցվում են գործին, կամ դրանց ստացման պահից մեկ օրվա ընթացքում ուղարկվում են ի լրումն գործի:

 

Հոդված 326. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՈՒ և ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ գանգատներ և բողոքներ կարող են տրվել դատավճռի հրապարակման օրից յոթ օրվա ընթացքում:

Եթե դատապարտյալը գտնվում է կալանքի տակ, դատավճիռը գանգատարկելու ժամկետը հաշվվում է դատավճռի պատճենը նրան հանձնելու օրից:

Դատավճռի գանգատարկման համար սահմանված ժամկետի ընթացքում գործը չի կարող պահանջվել դատարանից: Դատախազը, դատապարտյալը կամ արդարացվածը և նրա պաշտպանը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և սրանց ներկայացուցիչները իրավունք ունեն դատարանում ծանոթանալու գործի վարույթին և ստացված գանգատներին կամ բողոքին:

Ժամկետն անցնելուց հետո տրված գանգատը կամ բողոքը վերադարձվում է գանգատը կամ բողոքը տվող անձին:

 

Հոդված 327. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ և ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Դատավճիռը գանգատարկելու կամ բողոքարկելու ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում գանգատ կամ բողոք տալու իրավունք ունեցող անձը կարող է դատավճիռ կայացնող դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողած ժամկետը:

Ժամկետի վերականգման հարցը լուծում է դատարանը, որն իրավունք ունի բացատրություն տալու համար տնօրինական նիստ կանչել այն անձին, որը հարուցել է միջնորդությունը:

Բացթողած ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանի որոշումը ընդհանուր կարգով կարող է գանգատարկվել և բողոքարկվել վերադաս դատական ատյանին:

(11.05.92 խմբագրությամբ)

 

Հոդված 328. ԳԱՆԳԱՏ ԿԱՄ ԲՈՂՈՔ ՏԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

Դատավճռի դեմ վճռաբեկ գանգատ կամ բողոք տալը կասեցնում է դատավճռի կատարումը:

Գանգատարկման կամ բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատավճիռ կայացնող դատարանը ստացված գանգատների և բողոքների հետ միասին գործն ուղարկում է վճռաբեկ ատյան և շահագրգռված անձանց հայտնում է գործը վճռաբեկ ատյանում քննվելու օրվա մասին:

 

Հոդված 329. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ և ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Առաջին ատյանի դատարանի որոշման և դատավորի որոշման դեմ քրեական գործերով կարող են մասնավոր գանգատ կամ մասնավոր բողոք բերել սույն օրենսգրքի 323 հոդվածում մատնանշված անձինք, հետևյալ բացառումներով`

1) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դրամական տույժ կամ տուգանք նշանակելու մասին և սույն օրենսգրքի 247 հոդվածի կարգով քրեական գործ հարուցելու մասին դատարանի որոշումները կարող են գանգատարկել այն անձինք, որոնց նկատմամբ դրանք կայացվել են, կամ կարող են բողոքարկվել դատախազի կողմից: Գործի հարուցումը մերժելու մասին դատավորի որոշումը կարող է գանգատարկել տուժողը կամ բողոքարկել դատախազը.

2) դատարանի այն որոշումները և դատավորի այն որոշումները, որոնք կայացվել են սույն օրենսգրքի 552, 223, 228, 229, 246, 249 հոդվածներով, 298 հոդվածի երկրորդ մասով, 309, 360, 361 և 3661 հոդվածներով նախատեսված դեպքերում, վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չեն, բայց կարող են բողոքարկվել դատախազի կողմից.

3) դատարանի այն որոշումները և դատավորի այն որոշումները, որոնք կայացվել են սույն օրենսգրքի 32, 33, 91, 221, 224 հոդվածներով, 239 հոդվածի երրորդ ու չորրորդ մասերով, 241, 248, 251, 254 հոդվածներով (բացի տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումներից), 262, 266, 268, 269, 274, 278 հոդվածներով, 298 հոդվածի առաջին մասով, 3602, 362, 364, 367, 402, 4031, 404 հոդվածներով նախատեսված դեպքերում, վճռաբեկության կարգով գանգատարկման և բողոքարկման ենթակա չեն:

Վճռահատությամբ ավարտված գործի դատական քննության ժամանակ ընդունված որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքերում գործը պետք է վճռաբեկ ատյան ուղարկվի դատավճռի գանգատարկման համար սահմանված ժամկետը լրացնելուց հետո միայն:

Դատարանի որոշման և դատավորի որոշման դեմ մասնավոր գանգատներ կամ մասնավոր բողոքներ լինելու դեպքում վճռաբեկ ատյանը քննության է առնում դրանց միայն այն անձանց կամ գործողություններին վերաբերող մասը, որոնց նկատմամբ տրված է գանգատը կամ բողոքը:

Վճռաբեկ գանգատներ ու բողոքներ տալու և քննարկելու ժամկետների ու կարգի վերաբերյալ սույն օրենսգրքի երեսուներորդ և երեսունմեկերորդ գլուխներում սահմանված կանոնները տարածվում են մասնավոր գանգատներ ու մասնավոր բողոքներ տալու ժամկետների ու կարգի մասին:

(29.05.64, 22.05.74, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻ ԵՎ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

Հոդված 330. ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼԸ

 

Քրեական գործը վճռաբեկության կարգով քննարկելիս դատարանը գործում եղած և լրացուցիչ ներկայացված նյութերի հիման վրա ստուգում է դատավճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Դատարանը կաշկանդված չէ վճռաբեկ գանգատի կամ բողոքի փաստարկներով և գործն ստուգում է իր ամբողջ ծավալով բոլոր դատապարտյալների նկատմամբ, այդ թվում նաև նրանց վերաբերմամբ, ովքեր գանգատ չեն տվել և որոնց վերաբերմամբ վճռաբեկ բողոք չի բերվել:

Օրենքի այնպիսի խախտումներ հայտաբերելու դեպքում, որոնք առաջացնում են դատավճռի վերացում կամ փոփոխում, դատարանը ղեկավարվում է սույն օրենսգրքի 336-340 հոդվածների կանոններով:

 

Հոդված 331. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Վճռաբեկ գանգատի կամ բողոքի հիման վրա ստացված գործը Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը պետք է քննի առաջին ատյանի դատարանի նշանակած օրը, սակայն տասնհինգ օրից ոչ ուշ` գործը ստացվելու օրվանից: Գործի առանձնահատուկ բարդության կամ այլ բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը կամ նրա տեղակալը իրենց որոշմամբ կարող են երկարացնել այդ ժամկետը, բայց ոչ ավելի, քան տասնհինգ օրով:

Վճռաբեկ ատյանում գործի քննության ժամկետի փոփոխման կամ երկարացման դեպքում գործին մասնակցող անձինք վաղօրոք պետք է ծանուցվեն գործը քննելու օրվա մասին:

Գործի քննությունից առնվազն երեք օր առաջ վճռաբեկ ատյանի դատարանի շենքում պետք է հայտարարություն փակցվի գործի քննության ժամանակի մասին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 332. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴՌՆԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄ

 

Վճռաբեկ ատյանը քրեական գործերը քննարկում է դռնբաց դատական նիստում, բացառությամբ սույն օրենսգրքի 12 հոդվածում մատնանշված դեպքերի:

 

Հոդված 333. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Քրեական գործը վճռաբեկության կարգով քննարկելիս դատախազը եզրակացություն է տալիս դատավճռի օրինականության և հիմնավորվածության մասին: Գործը վճռաբեկության կարգով քննարկող դատարանի նիստին կարող են մասնակցել պաշտպանը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, կամ նրանց ներկայացուցիչները, տուժողը և նրա ներկայացուցիչը:

Գործը վճռաբեկության կարգով քննարկող դատարանի նիստում դատապարտյալի մասնակցության հարցը լուծում է այդ նույն դատարանը: Դատական նիստին ներկայացած դատապարտյալին բոլոր դեպքերում թույլատրվում է բացատրություններ տալ:

Գործի քննարկման օրվա մասին իր ժամանակին տեղյակ պահված անձանց չներկայանալը արգելք չի հանդիսանում գործը քննարկելուն:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 334. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻՆ ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Գանգատում կամ բողոքում բերված փաստարկները հաստատելու կամ հերքելու նպատակով սույն օրենսգրքի 323 հոդվածում մատնանշված անձինք իրավունք ունեն վճռաբեկ ատյան ներկայացնելու լրացուցիչ նյութեր, ինչպես գործը վճռաբեկության կարգով քննելուց առաջ, այնպես էլ դրա քննարկման ժամանակ, բայց մինչև դատախազի կողմից եզրակացություն տալը:

 

Հոդված 335. ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄ

 

Նախագահողը բացում է դատական նիստը և հայտարարում, թե որ գործն է ենթակա քննարկման: Այնուհետև նախագահողը հավաստիանում է, թե ով է ներկայացել գործով և գործի քննարկման ժամանակի մասին հաղորդվել է արդյոք սույն օրենսգրքի 323 հոդվածում մատնանշված անձանց, որից հետո դատարանը որոշում է գործը քննարկելու հնարավորության հարցը: Այնուհետև նախագահողը հրապարակում է դատարանի կազմը, դատախազի, թարգմանի ազգանունները, գործով ներկայացած անձանց հարցնում է, թե նրանք ունեն արդյոք բացարկման հայտարարություններ: Դատարանն այդ հայտարարությունները լուծում է սույն օրենսգրքի 25, 26, 36, 126 և 255 հոդվածներին համապատասխան:

Նախագահողը գործով ներկայացած անձանց հարցնում է նրանց ունեցած միջնորդությունների մասին: Հարուցված միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում:

Գործի քննարկումն սկսվում է դատարանի անդամներից որևէ մեկի զեկուցումով, որը շարադրում է գործի էությունը և գանգատի կամ բողոքի փաստարկները: Լրացուցիչ նյութեր ներկայացվելու դեպքում դատարանը դրանք հրապարակում է և ծանոթանալու համար հանձնում դատախազին, ինչպես նաև սույն օրենսգրքի 333 հոդվածում մատնանշված մյուս անձանց, եթե նրանք մասնակցում են նիստին:

Այնուհետև դատապարտվածը կամ արդարացվածը, նրա պաշտպանը, ինչպես նաև տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները, եթե նրանք մասնակցում են նիստին, բացատրություններ են տալիս:

 Բացատրություններ տալուց հետո դատարանը լսում է դատախազի եզրակացությունը և հեռանում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Դատական նիստի կարգը և այդ կարգը խախտողների նկատմամբ կիրառվելիք միջոցները որոշվում են սույն օրենսգրքի 253 և 254 հոդվածների կանոններով:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 336. ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Որոշում կայացնելիս դատարանը ղեկավարվում է սույն օրենսգրքի 291, 297 և 303 հոդվածների պահանջներով: Կայացված որոշումը նախագահողն անհապաղ հրապարակում է դատական նիստի դահլիճում: Երկրորդ ատյանի դատարանը որոշման պատճենը հանձնում է դատապարտյալին կամ արդարացվածին, կամ սրանց օրինական ներկայացուցիչներին, եթե նրանք դա խնդրել են:

Վճռաբեկության կարգով քրեական գործի քննարկմանը մասնակցած Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամի առանձին կարծիքը պետք է զեկուցվի Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին, որից և կախված է հսկողության կարգով գործի վերաբերյալ բողոք ներկայացնելը:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 337. ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Վճռաբեկության կարգով քրեական գործը քննարկելով, դատարանը ընդունում է հետևյալ որոշումներից մեկն ու մեկը` դատավճիռը թողնում է առանց փոփոխության, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման. բեկանում է դատավճիռը և գործն ուղարկում է նոր քննության կամ նոր դատաքննության. բեկանում է դատավճիռը և գործը կարճում. փոփոխում է դատավճիռը:

 

Հոդված 338. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՊԱՏԻԺԸ ԽՍՏԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՎԵԼ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԵՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄ

 

Գործը վճռաբեկության կարգով քննարկելիս դատարանը կարող է առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը մեղմացնել կամ նվազ ծանր հանցագործություն նախատեսող օրենք կիրառել, սակայն իրավունք չունի խստացնելու պատիժը, ինչպես նաև կիրառելու ավելի ծանր հանցագործություն նախատեսող օրենք:

Ավելի ծանր հանցագործություն նախատեսող օրենք կիրառելու անհրաժեշտության կամ պատժի մեղմության շարժառիթով դատավճիռը կարող է բեկանվել միայն այն դեպքերում, երբ այդ հիմքերով բողոք է բերել դատախազը կամ գանգատ է տվել տուժողը:

 

Հոդված 339. ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՈՒՄԸ

 

Արդարացման դատավճիռը վճռաբեկության կարգով կարող է բեկանվել ոչ այլ կերպ, քան դատախազի բողոքի կամ տուժողի գանգատի, կամ դատարանով արդարացված անձի գանգատի հիման վրա:

 

Հոդված 340. ԴԱՏԱՎՃԻՌԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲԵԿԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԻՄՔԵրԸ

 

Գործը վճռաբեկության կարգով քննարկելիս դատավճիռը բեկանելու կամ փոփոխելու հիմքեր են հանդիսանում`

1) հետաքննության, նախաքննության կամ դատաքննության միակողմանիությունը կամ թերի լինելը.

2) դատարանի դատավճռում շարադրված հետևությունների անհամապատասխանությունը գործի փաստական հանգամանքներին.

3) քրեական դատավարության օրենքի էական խախտումը.

4) քրեական օրենքի սխալ կիրառումը.

5) դատարանի նշանակած պատժի անհամապատասխանությունը, հանցագործության ծանրությունը և դատապարտյալի անձնավորությունը:

 

Հոդված 341. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԹԵՐԻ ԼԻՆԵԼԸ

 

Հետաքննությունը, նախաքննությունը կամ դատաքննությունը համարվում են միակողմանի կամ թերի կատարված, եթե չեն պարզվել այնպիսի հանգամանքներ, որոնց պարզումը կարող էր էական նշանակություն ունենալ դատավճիռ կայացնելիս: Այդ դեպքում դատավճիռն անպայման ենթակա է բեկանման:

Հետաքննությունը, նախաքննությունը կամ դատաքննությունը համենայն դեպս համարվում է թերի`

1) եթե գործով չեն հարցաքննվել այնպիսի անձինք, որոնց ցուցմունքները էական նշանակություն ունեն գործի համար, ինչպես նաև չեն պահանջվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստաթղթերը կամ իրեղեն ապացույցները.

2) եթե գործով չեն հետազոտվել գործը լրացուցիչ քննության կամ նոր դատաքննության հանձնող դատարանի որոշման մեջ նշված հանգամանքները:

Դատավճիռը բեկանվում է նաև այն դեպքում, երբ այս կամ այն հանգամանքը հետազոտելու անհրաժեշտությունը բխում է սույն օրենսգրքի 334 հոդվածի կարգով ներկայաված լրացուցիչ նյութերից:

 

Հոդված 342. ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌՈՒՄ ՇԱՐԱԴՐՎԱԾ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՆ

 

Դատավճիռը գործի փաստական հանգամանքներին անհամապատասխան է համարվում`

1) եթե դատարանի հետևությունները չեն հաստատվում դատական նիստում քննության առնված ապացույցներով.

2) եթե դատարանը հաշվի չի առել գործի այն հանգամանքները, որոնք կարող էին էապես ազդել դատարանի հետևությունների վրա.

3) եթե դատարանի հետևությունների համար էական նշանակություն ունեցող հակասական ապացույցներ լինելու դեպքում դատավճռում չի մատնանշված, թե դատարանը ինչ հիմքերով է ընդունել այդ ապացույցների մի մասը և մերժել մյուսները.

4) եթե դատարանի դատավճռում շարադրված հետևություններն իրենց մեջ պարունակում են այնպիսի էական հակասություններ, որոնք կարող են ազդել դատապարտյալի կամ արդարացվածի մեղավորության կամ անմեղության հարցը լուծելու, քրեական օրենքը ճիշտ կիրառելու կամ պատժամիջոցը որոշելու վրա:

 

Հոդված 343. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ

 

Քրեական դատավարության օրենքի էական խախտումներ են համարվում այնպիսի խախտումները, որոնք գործի քննության ընթացքում դատավարության մասնակիցներին օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանափակելու, կամ այլ եղանակով դատարանին խանգարել են գործը բազմակողմանիորեն քննել և ազդել են կամ կարող էին ազդել օրինական և հիմնավորված դատավճիռ կայացնելու վրա:

Այս դեպքում դատավճիռը անպայման ենթակա է բեկանման: Համենայն դեպս քրեական դատավարության օրենքի էական խախտումներ են համարվում`

1) սույն օրենսգրքի 5 և 202 հոդվածներում նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանի կողմից գործը չկարճելը.

2) դատարանի ոչ օրինական կազմը.

3) գործի քննարկումը ամբաստանյալի բացակայությամբ այն դեպքերում, երբ օրենքով նրա ներկայությունը պարտադիր է.

4) գործի քննարկումը առանց պաշտպանի կամ թարգմանի մասնակցության այն դեպքերում, երբ օրենքով նրանց մասնակցությունը պարտադիր է.

5) խորհրդակցական սենյակի գաղտնիքի խախտումը.

6) դատավորներից որևէ մեկի կողմից դատավճիռը չստորագրելը.

7) դատական նիստի արձանագրությունը գործում չլինելը:

 

Հոդված 344. ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Քրեական օրենքի սխալ կիրառում է համարվում`

1) կիրառման ենթակա օրենքի չկիրառումը դատարանի կողմից.

2) այն օրենքի կիրառումը, որը ենթակա չէ կիրառման.

3) օրենքի սխալ մեկնաբանումը, որը հակասում է նրա իսկական իմաստին:

 

Հոդված 345. ԴԱՏԱՐԱՆԻ ՆՇԱՆԱԿԱԾ ՊԱՏԺԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆԸ և ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

 

Դատարանի նշանակած պատիժը հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձնավորությանը անհամապատասխան է համարվում, երբ այն թեկուզև դուրս չի գալիս համապատասխան քրեական օրենքով նախատեսված պատժի սահմաններից, սակայն իր չափով ակնհայտ անարդարացի է ինչպես մեղմության, այնպես էլ խստության հետևանքով:

 

Հոդված 346. ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ, ԵՐԲ ԳՈՐԾԸ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ՈՒՂԱՐԿՎՈՒՄ

 

Բեկանելով դատավճիռը` գործը նոր քննության ուղարկելով հանդերձ, դատարանը որոշման մեջ նշում է, թե գործի վարույթը արդյոք պետք է սկսվի լրացուցիչ հետաքննությունից, նախաքննությունից, դատի տալուց, թե դատական քննությունից:

Այն դեպքում, երբ անհրաժեշտ է առաջադրել առավել ծանր մեղադրանք կամ այնպիսի մեղադրանք, որն իր փաստական հանգամանքներով էապես տարբերվում է նախկինում առաջադրված մեղադրանքից, դատավճիռ կայացնող դատարանի միջոցով գործն ուղարկվում է դատախազին` լրացուցիչ քննություն կատարելու:

Երբ դատավճիռը բեկանվում է գործը դատարանում քննելու ժամանակ թույլ տրված խախտումների հետևանքով, գործը նոր քննության է ուղարկվում դատավճիռ կայացնող նույն դատարանին, բայց դատավորների այլ կազմով քննելու, կամ ուղարկվում է այլ դատարան:

 

Հոդված 347. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՈՒՄԸ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄՈՎ

 

Վճռաբեկության կարգով գործը քննարկելիս դատարանը բեկանում է մեղադրական դատավճիռը և գործը կարճում հետևյալ դեպքերում`

1) երբ առկա են սույն օրենսգրքի 5 և 202 հոդվածներում մատնանշված հիմքերը.

2) երբ առաջին ատյանի դատարանի կողմից քննության առնված ապացույցներով հաստատված չէ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը և հիմքեր չկան լրացուցիչ նախաքննություն, կամ նոր դատաքննություն կատարելու համար:

 

Հոդված 348. ԴԱՏԱՎՃՌԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Այն դեպքում, երբ գործը վճռաբեկության կարգով քննարկելիս կպարզվի, որ առաջին ատյանի դատարանը քրեական օրենքը ճիշտ չի կիրառել կամ նշանակել է այնպիսի պատիժ, որը չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձնավորությանը, վճռաբեկ ատյանը կարող է, գործը չհանձնելով նոր քննության, դատավճռի մեջ անհրաժեշտ փոփոխություններ մտցնել այն պայմանով սակայն, որ փոփոխված դատավճռով սահմանված պատիժը չգերազանցի նախկինում նշանակված պատժին, ինչպես նաև չկիրառվի ավելի ծանր հանցագործություն նախատեսող օրենք:

Վճռաբեկ ատյանն իրավունք ունի, գործը նոր քննության չհանձնելով, կրճատելու կամ մեղմացնելու պատիժը:

Վճռաբեկ ատյանն իրավունք չունի դատավճռի մեջ մտցնելու այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնված լինեն առաջին ատյանի դատարանի կողմից չհաստատված հանգամանքների կամ ժխտված ապացույցների վրա:

 

Հոդված 349. ՎՃՌԱԲԵԿ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Վճռաբեկ որոշման մեջ պետք է ցույց տրվի`

1) որոշումը կայացնելու ժամանակը և տեղը.

2) որոշումը կայացնող դատարանի անունը և կազմը, դատախազը և վճռաբեկ ատյանում գործի քննությանը մասնակցած մյուս անձինք.

3) վճռաբեկ գանգատ կամ բողոք բերող անձը.

4) այն անձը, որին դատապարտել կամ արդարացրել է առաջին ատյանի դատարանը, և դատավճռով դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը.

5) դատավճռի եզրափակիչ մասի բովանդակությունը.

6) գանգատի կամ բողոքի էությունը.

7) սույն օրենսգրքի 334 հոդվածի կարգով ներկայացված նյութերը.

8) դատախազի եզրակացության և գործին մասնակցող անձանց բացատրությունների համառոտ շարադրանքը.

9) երկրորդ ատյանի դատարանի որոշումը գանգատի կամ բողոքի առթիվ:

Գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելիս որոշման մեջ պետք է նշվեն այն հիմքերը, որոնցով գանգատի կամ բողոքի փաստարկները համարվել են սխալ կամ ոչ էական:

Դատավճիռը բեկանելու կամ փոփոխելու դեպքում որոշման մեջ պետք է նշվի, թե օրենքի որ հոդվածներն են խախտված և որոնք են խախտումները, կամ ինչումն է արտահայտվում դատավճռի հիմնավորված չլինելը:

Գործը լրացուցիչ քննության կամ նոր դատական քննության հանձնելիս պետք է նշվեն պարզման ենթակա հանգամանքները:

(27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 350. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Վճռաբեկության կարգով գործը քննող դատարանի ցուցումները պարտադիր են գործի լրացուցիչ քննության և գործը դատարանի կողմից երկրորդ անգամ քննելու ժամանակ:

Գործը վճռաբեկության կարգով քննող դատարանը իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն փաստերը, որոնք չեն հաստատվել կամ հերքվել են դատավճռով, այլև իրավունք չունի կանխորոշելու` մեղադրանքը ապացուցված լինելու կամ ապացուցված չլինելու, այս կամ այն ապացույցն արժանահավատ կամ ոչ արժանահավատ լինելու և մեկ ապացույցին մյուսի նկատմամբ առավելություն տալու, առաջին ատյանի դատարանի կողմից այս կամ այն քրեական օրենքը կիրառելու և պատժամիջոցի հարցերը:

 

Հոդված 351. ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄ ԲԵԿԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 

Սկզբնական դատավճիռը բեկանվելուց հետո գործը ենթակա է քննության ընդհանուր կարգով:

Գործի նոր քննության ժամանակ առաջին ատյանի դատարանին թույլատրվում է պատիժը խստացնել կամ առավել ծանր հանցագործություն նախատեսող օրենք կիրառել միայն այն դեպքում, եթե սկզբնական դատավճիռը բեկանված է եղել պատժի մեղմության պատճառով կամ դատախազի վճռաբեկ բողոքի հիման վրա` ավելի ծանր հանցագործություն նախատեսող օրենք կիրառելու անհրաժեշտության կապակցությամբ, կամ տուժողի գանգատի հիման վրա, ինչպես նաև եթե դատավճռի բեկանումից հետո գործի նոր քննության ժամանակ կպարզվեն մեղադրյալի կողմից ավելի ծանր հանցագործություն կատարելու մասին վկայող հանգամանքներ:

 

Հոդված 352. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Վճռաբեկ ատյանի որոշումը վերջնական է և կարող է բողոքարկվել միայն հսկողության կարգով:

Վճռաբեկ ատյանի որոշման պատճենը իրենց խնդրանքով հանձնվում է այն անձանց, ովքեր նշված են սույն օրենսգրքի 323 հոդվածում:

Որոշումը` այն կայացնելուց ոչ ուշ, քան հինգ օրում, գործի, այլև դատավճռի դեմ տված բեկման գանգատի կամ բողոքի և լրացուցիչ կերպով ներկայացված նյութերի հետ միասին ուղարկվում է դատավճիռ կայացնող դատարանին` կատարելու համար:

Եթե վճռաբեկ ատյանի որոշման հիման վրա դատապարտյալը ենթակա է կալանքից ազատվելու, այդ որոշման պատճենը վճռաբեկ ատյանի կողմից մեկ օրվա ընթացքում ուղարկվում է անմիջականորեն կալանավայրի վարչությանը` կատարելու համար: Կալանավայրի վարչությունը դատապարտյալին կալանքից ազատելու մասին հայտնում է դատավճիռ կայացնող առաջին ատյանի դատարանին:

 

Հոդված 353. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Վճռաբեկության կարգով գործը քննող դատարանը, սույն օրենսգրքի 552 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, կայացնում է մասնավոր որոշում:

(25.07.84 խմբագրությամբ)

 

ՀԱՏՎԱԾ 6

 

ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  32

 

ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 354. ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ՆՐԱ Ի ԿԱՏԱՐ ԱԾՈՒՄԸ

 

Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկության կարգով գանգատարկման և բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն գանգատարկված կամ բողոքարկված չի եղել: Վճռաբեկ գանգատ կամ վճռաբեկ բողոք բերվելու դեպքում դատավճիռը, եթե այն չի բեկանված, օրինական ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կամ Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահության կողմից գործը քննարկելուց հետո:

Մեղադրական դատավճիռը ի կատար է ածվում դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը ի կատար է ածվում դատավճռի կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց երեք օր հետո:

Արդարացման դատավճիռը և ամբաստանյալին պատժից ազատելու վերաբերյալ դատավճիռը ի կատար է ածվում դատավճռի հրապարակումից հետո անհապաղ: Եթե ամբաստանյալը կալանքի տակ է գտնվում, դատարանը նրան ազատում է կալանքից դատական նիստի դահլիճում:

Մի քանի դատապարտյալներ լինելու դեպքում, եթե դատավճիռը գանգատարկվել կամ բողոքարկվել է թեկուզև նրանցից մեկի նկատմամբ, դատավճիռը նրանց բոլորի վերաբերմամբ օրինական ուժի մեջ չի մտնում մինչև գործը Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կամ Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահության կողմից քննարկվելը:

Դատավճռի կատարման օրինականության վրա հսկողությունը իրականացնում է դատախազը:

(25.07.84, 11.05.92 խմբագրությամբ)

 

Հոդված 355. ԴԱՏԱՐԱՆԻ և ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ԴՐԱՆՑ Ի ԿԱՏԱՐ ԱԾՈՒՄԸ

 

Դատարանի և դատավորի որոշումները օրինական ուժի մեջ են մտնում և ի կատար են ածվում վճռաբեկության կարգով գանգատարկման և բողոքարկման ժամկետն անցնելուց հետո կամ, մասնավոր գանգատ կամ բողոք տրվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կամ Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահության կողմից գործը քննարկելուց հետո:

Դատարանի և դատավորի այն որոշումները, որոնք վճռաբեկության կարգով գանգատարկման կամ բողոքարկման ենթակա չեն, օրինական ուժի մեջ են մտնում և անհապաղ ի կատար ածվում դրանց կայացվելուց անմիջապես հետո:

Պայմանական վաղակետ ազատման, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու և հիվանդության հետևանքով պատժի կրումից ազատելու մասին դատարանի որոշման դեմ դատախազի բերած բողոքը կասեցնում է որոշման կատարումը:

(29.12.69, 11.05.92 խմբագրությամբ)

 

Հոդված 356. ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և որոշումները պարտադիր են բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների համար, և ենթակա են կատարման ՀՀ ամբողջ տարածքում:

(17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 357. ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ և ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Դատարանի դատավճիռը և որոշումը կատարման հանձնելու պարտականությունը դրվում է դատավճիռ կայացրած դատարանի վրա: Դատավորը կամ դատարանի նախագահը դատավճիռը կատարելու մասին կարգադրությունը, դատավճռի պատճենի հետ միասին, ուղարկում է այն մարմնին, որի վրա դրված է դատավճիռն ի կատար ածելու պարտականությունը: Վճռաբեկության կամ հսկողության կարգով գործը քննելիս դատավճռի փոփոխման դեպքում դատավճռի պատճենին կցվում են վճռաբեկ կամ հսկողության ատյանի որոշման պատճենը:

Դատավճիռը ի կատար ածող մարմինները դատավճիռ կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան պետք է դատավճիռ կայացրած դատարանին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի մասին:

Դատավճիռ կայացրած դատարանը պարտավոր է հետևել, որպեսզի դատավճիռը և որոշումը ի կատար ածվեն:

Այն դատարանը, որը սույն օրենսգրքի 296 հոդվածով նախատեսված դեպքերում հասարակական կազմակերպություններին, աշխատավորական կոլեկտիվներին կամ առանձին անձանց հանձնարարել է պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ հսկողությունը, նրա վերադաստիարակումն ու ուղղումը, պարտավոր է նրանց ուղարկել դատավճռի պատճենը:

Այն դատավճիռը, որով հայտարարված է հասարակական պարսավանք, օրինական ուժի մեջ մտնելուց հետո ուղարկվում է դատապարտյալի աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի` աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովում հրապարակելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում, դատարանի հայեցողությամբ` մամուլի, ռադիոյի կամ այլ միջոցով հայտնվում է ի գիտություն հասարակայնությանը:

Դատավճռի դաստիարակչական ներգործությունը բարձրացնելու նպատակով դատավճռի պատճենը, այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատավճիռ կայացրած դատարանը անհրաժեշտ դեպքերում ուղարկում է դատապարտյալի աշխատանքի, ուսման կամ բնակության վայրը:

Անչափահասին ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտելու վերաբերյալ դատավճռի պատճենն ուղարկվում է անչափահասների գործերի համապատասխան հանձնաժողովին` նրա վարքի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

Դատավճիռ կայացրած դատարանը յոթնօրյա ժամկետում շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարիատին հաղորդում է դատապարտված զորակոչիկի վերաբերյալ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու մասին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 358. ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ և ԴԱՏԱՎՃԻՌՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆՐԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ

 

Մինչև դատավճիռը կատարման հանձնելը ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը պարտավոր են կալանքի տակ պահվող դատապարտյալի մերձավոր ազգականներին, նրանց խնդրանքով, հնարավորություն տալ տեսակցելու դատապարտյալի հետ:

Այն դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որով կալանքի տակ գտնվող դատապարտյալը ենթարկվել է ազատազրկման կամ աքսորի, կալանավայրի վարչությունը պարտավոր է դատապարտյալի մերձավոր ազգականներին տեղեկացնել այն մասին, թե պատիժը կրելու համար ուր է ուղարկվում դատապարտյալը:

 

Հոդված 359. ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

 

Ազատազրկման, աքսորի, արտաքսման կամ առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձի նկատմամբ դատավճռի կատարումը կարող է հետաձգվել, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը`

1) դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտ է հանդիսանում պատիժը կրելուն` մինչև նրա առողջանալը.

2) դատապարտյալի հղիությունը դատավճռի կատարման պահին` մեկ տարուց ոչ ավելի ժամանակով.

3) դատապարտված կնոջ փոքրահասակ երեխաների առկայությունը` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.

4) երբ պատժի անհապաղ կրելը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար` հրդեհի կամ այլ տարերային աղետների, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության, մահվան դեպքում կամ այլ բացառիկ հանգամանքներում` դատարանի կողմից սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի քան երեք ամիս:

Տուգանքի վճարումը կարող է հետաձգվել կամ տարաժամկետվել մինչև վեց ամիս ժամանակով, եթե տուգանքի անհապաղ վճարումը դատապարտյալի համար անհնար է:

(28.04.77 խմբագրությամբ)

 

Հոդված 360. ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

 

Այն դեպքում, երբ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկական հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատավորը, ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի ոչ պակաս երեք բժիշկներից կազմված բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնելու դատապարտյալին համապատասխան ռեժիմ ունեցող հոգեբուժական կամ այլ հիվանդանոցում տեղավորելու մասին, կամ պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին:

Եթե առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածը հիվանդացել է խրոնիկական հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, դատավորը բոլոր դեպքերում որոշում է կայացնում պատժի հետագա կրումից նրան ազատելու մասին:

Ծանր հիվանդությամբ հիվանդացած անձանց (բացի նրանցից, ովքեր հիվանդացել են խրոնիկական հոգեկան հիվանդությամբ) պատիժը հետագայում կրելուց ազատելու հարցը լուծելիս, դատավորը հաշվի է առնում կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:

Հիվանդության պատճառով պատիժը կրելուց ազատել չի թույլատրվում, եթե հիվանդությունն առաջացել է պատիժը կրող անձի կողմից դիտավորությամբ իրեն վնասվածք պատճառելու հետևանքով:

Այն դատապարտյալը, որը հիվանդության պատճառով դատարանի կողմից անցյալում ազատված է եղել պատժի հետագա կրումից և նոր հանցագործություն է կատարել, չի կարող երկրորդ անգամ նույն հիմքերով պատժից վաղակետ ազատման ներկայացվել:

(29.05.64, 15.05.65, 29.12.69, 01.07.94 խմբագրությամբ)

 

Հոդված 3601. ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻՆ ԿԱՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵրԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԱՏՎԱԾԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

 

(վերացվել է 03.12.96 օրենք)

 

Հոդված 3602. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻՆ և ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԱՏՎԱԾՆԵՐԻՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐ ՈՒՂԱՐԿԵԼԸ ԴԱՏԱՎՃՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

 

(վերացվել է 03.12.96 օրենք)

 

Հոդված 3603. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ Է, ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Դատապարտյալին, որի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 42.1 հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմունքներով, պատժից ազատում է դատապարտյալի բնակության վայրի դատավորը ներքին գործերի մարմնի միջնորդագրով, իսկ անչափահասի նկատմամբ` ներքին գործերի մարմնի և պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի համատեղ միջնորդագրով:

Ազատազրկման դատավճռի կատարման հետաձգումը վերացնում և դատապարտյալին դատավճռով նշանակված ազատազրկումը կրելու ուղարկում է դատապարտյալի բնակության վայրի դատավորը` ներքին գործերի մարմնի, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի կամ այն աշխատավորական կոլեկտիվի միջնորդագրով, որի վրա դրված է դատապարտյալին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք տանելու պարտականությունը:

(25.07.84, 01.07.94 խմբագրությամբ)

 

Հոդված 361. ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏԵԼԸ և ՊԱՏԻԺԸ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 հոդվածով նախատեսված դեպքերում պատժից պայմանական վաղակետ ազատում է պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինում է դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատավորը` պատժի կատարումը տնօրինող մարմնի միջնորդագրով, իսկ կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ` կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով, բացառիկ դեպքերում` անկախ նշանակված պատժի կրումից, Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահության ներման հարցերի հանձնաժողովի միջնորդագրով:

Մինչև տասնութ տարեկան դառնալը հանցագործություն կատարած անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածի երկրորդ մասին և 50 հոդվածին համապատասխան պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով կիրառում է դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատավորը` պատժի կատարումը տնօրինող մարմնի և պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի համատեղ միջնորդագրով:

Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժից դատավորը ազատում է հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի կամ դատապարտյալի միջնորդությամբ:

Պատժից պայմանական վաղակետ ազատումը, կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինումը դատավորի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի վերաբերյալ միջնորդագրի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ որոշում ընդունելուց վեց ամիս անցնելուց հետո:

(29.12.69, 01.09.71, 28.04.77, 25.07.84, 18.12.91, 01.07.94, 03.12.96 խմբագրությամբ)

 

Հոդված 362. ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՓՈԽԵԼԸ և ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՅԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Դատապարտյալի փոխադրումը հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութից` խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ, ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութից` ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայր, խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութից հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ, ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրից` այն ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ, որ նրա համար մինչ այդ որոշած է եղել դատավորը, անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց գաղութ-բնակավայրերից` ընդհանուր ռեժիմի գաղութ, բանտից` ուղղիչ աշխատանքային գաղութ և ուղղիչ աշխատանքային գաղութից` բանտ, այն հիմքերով, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կատարում է դատավորը ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդագրով:

Այն դեպքում, երբ դատավորը մերժում է փոխադրումը հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութից` խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ, ուղղիչ աշխատանքային գաղութից` ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայր, բանտից` ուղղիչ աշխատանքային գաղութ, այդ հարցերի վերաբերյալ միջնորդագրերը կարող են կրկին քննարկվել ոչ ուշ քան մերժման վերաբերյալ դատավորի որոշումը կայացվելու օրից վեց ամիս անցնելուց հետո: Դատապարտյալի փոխադրումը դաստիարակչական աշխատանքային գաղութից` ուղղիչ աշխատանքային գաղութ և ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութից` ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութ այն հիմքերով, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, դատավորը կատարում է դաստիարակչական աշխատանքային գաղութի ադմինիստրացիայի միջնորդագրով, որը պետք է համաձայնեցված լինի անչափահասների գործերի հանձնաժողովի հետ:

Անաշխատունակ անձանց նկատմամբ ուղղիչ աշխատանքները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածին համապատասխան, դատարանը փոխարինում է տուգանքով, հասարակական պարսավանքով կամ պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելով նրանց վրա, առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձին, որը պատիժը կրում է իր աշխատանքի վայրում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածին համապատասխան, դատարանն ուղարկում է ուղղիչ աշխատանքների կիրառումը տնօրինող մարմինների որոշած այլ վայրում պատիժը կրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածին համապատասխան, ուղղիչ աշխատանքները փոխարինվում են ազատազրկմամբ` ներքին գործերի մարմնի միջնորդագրով կամ հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ:

Դատավորը տուգանքն ուղղիչ աշխատանքներով փոխարինում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 27 հոդվածին համապատասխան:

(01.09.71, 28.04.77, 25.07.84, 18.12.91, 01.07.94, 17.05.95, 03.12.96 խմբագրությամբ)

 

Հոդված 363. ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱԿՑՈՒՄԸ ՊԱՏԺԻ ԺԱՄԿԵՏԻ ՄԵՋ

 

Ազատազրկման ձևով պատիժ կրող անձի` բուժական հիմնարկում անցկացրած ժամանակը հաշվակցվում է պատժի ժամկետի մեջ:

(01.07.94 խմբագրությամբ)

 

Հոդված 364. ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԱՅԼ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Այն դեպքում, երբ դատապարտյալի նկատմամբ կան մի քանի չկատարված դատավճիռներ, որոնց մասին հայտնի չի եղել այն դատավորին, որը ըստ ժամանակի վերջին դատավճիռն է կայացրել, այդ դատավորը կամ դատավճռի կատարման վայրի համանուն դատավորը պարտավոր է որոշում կայացնել դատապարտյալի նկատմամբ մատնանշված բոլոր դատավճիռներով պատիժը կիրառելու կարգի մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38 և 39 հոդվածներով:

(01.07.94 խմբագրությամբ)

 

Հոդված 365. ԴԱՏԱՎՃԻՌՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

 

Սույն օրենսգրքի 359 հոդվածին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 42 հոդվածին համապատասխան դատավճռի կատարումը հետաձգելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 45 հոդվածին համապատասխան դատավճիռն ի կատար չածելու, սույն օրենսգրքի 362 հոդվածի երրորդ ու չորրորդ մասերով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասին համապատասխան առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների կրած ժամանակը ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ մտցնելու, տուգանքը և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքները պատժի այլ միջոցներով փոխարինելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48 հոդվածին համապատասխան երաշխավորությունից հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի հրաժարման դեպքում մեղավորին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55 հոդվածին համապատասխան հոգեկան հիվանդների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառումը փոփոխելու կամ դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 57 հոդվածին համապատասխան ալկոհոլիկների կամ թմրադեղամոլների նկատմամբ հարկադիր բուժումը երկարացնելու կամ դադարեցնելու հարցը, ինչպես նաև դատավճիռն ի կատար ածելիս առաջացող ամեն տեսակի կասկածներն ու անորոշությունները լուծում է դատավճիռ կայացնող դատավորը:

Եթե դատավճիռն ի կատար է ածվում դատավճիռ կայացրած դատավորի գործունեության շրջանից դուրս, ապա այդ հարցը լուծում է համանուն դատավորը, իսկ դատավճռի կատարման շրջանում համանուն դատավոր չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության գերագույն դատավորը:

Հիվանդության կամ հաշմանդամության պատճառով պատիժը կրելուց ազատելու, պատժից պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատապարտյալին դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումից ազատազրկման վայրեր ուղարկելու, մեկ ուղղիչ աշխատանքային կամ դաստիարակչական աշխատանքային գաղութից այլ ռեժիմի մեկ ուրիշ գաղութ, դաստիարակչական աշխատանքային գաղութից` ուղղիչ աշխատանքային գաղութ, ուղղիչ աշխատանքային գաղութից` բանտ և բանտից` ուղղիչ աշխատանքային գաղութ տեղափոխելու, գաղութ-բնակավայրերում կատարած աշխատանքի ժամանակը ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ մտցնելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատավորի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատավորն է կայացրել դատավճիռը:

Այս հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերում որոշման պատճենն ուղարկվում է դատավճիռը կայացնող դատավորին:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածին համապատասխան առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձին, որը դրանք կրելու է իր աշխատանքի վայրում, ուղղիչ աշխատանքները տնօրինող մարմինների կողմից որոշվող այլ վայրեր պատիժը կրելու համար ուղարկելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 41 հոդվածին համապատասխան պայմանական դատապարտության դեպքում փորձաշրջանը կրճատելու կամ պայմանական դատապարտությունը վերացնելու և դատապարտյալին, դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 42.1 հոդվածով նախատեսված հիմունքներով դատավճռի կատարումը հետաձգվել է, պատժից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման այդպիսի հետաձգումը վերացնելու և դատապարտյալին ազատազրկումը կրելու համար ուղարկելու վերաբերյալ հարցերը լուծվում են դատապարտյալի բնակության վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատավորի որոշմամբ:

(29.05.64, 28.04.77, 25.07.84, 01.07.94, 03.12.96 խմբագրությամբ)

 

Հոդված 366. ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Դատավճռի կատարման հետ կապված հարցերը լուծում է դատավորը դատական նիստում, դատախազի մասնակցությամբ:

Նիստին, որպես կանոն, կանչվում է դատապարտյալը, իսկ նրա միջնորդության դեպքում` նաև պաշտպանը: Եթե հարցը վերաբերում է դատավճռի` քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությունը չի կասեցնում:

Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը դատավորի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:

Պատժից պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատապարտյալին դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումից ազատազրկման վայրեր ուղարկելու, մեկ ուղղիչ աշխատանքային կամ դաստիարակչական աշխատանքային գաղութից` այլ ռեժիմի մեկ ուրիշ գաղութ, դաստիարակչական աշխատանքային գաղութից` ուղղիչ աշխատանքային գաղութ, ուղղիչ աշխատանքային գաղութից` բանտ և բանտից` ուղղիչ աշխատանքային գաղութ տեղափոխելու հարցը դատարանում քննարկելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:

Այն դեպքերում, երբ դատավորը գործը քննում է պատժի կատարումը տնօրինող մարմնի և պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի համատեղ միջնորդագրով, կամ պատժի կատարումը տնօրինող մարմնի` այդ հանձնաժողովի հետ համաձայնեցված միջնորդագրով, ապա դատավորն այդ հանձնաժողովին տեղեկացնում է միջնորդությունը քննելու ժամանակի և տեղի մասին:

Պայմանականորեն դատապարտվածի փորձաշրջանը կրճատելու, դատապարտյալին, որի վերաբերմամբ ազատազրկման դատավճռի կատարումը հետաձգվել է, պատժից ազատելու հետ կապված կամ էլ դատավճռով նշանակված պատիժը կրելու համար այդ անձանց ուղարկելու հետ կապված հարցերը դատավորի կողմից քննելիս հրավիրվում են նրանց վարքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև դատապարտվածի նկատմամբ հսկողություն իրականացնող և նրա հետ դաստիարակչական աշխատանք տանող հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչները:

Գործի քննարկումն սկսվում է նախագահողի զեկուցումով, որից հետո դատավորը լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի եզրակացությունը. եթե դատապարտյալը մասնակցում է դատական նիստին, նրան բացատրություններ տալու իրավունք է տրվում: Այնուհետև դատավորը հեռանում է խորհրդակցության` որոշում կայացնելու համար:

(29.05.64, 28.04.77, 25.07.84, 18.12.91, 01.07.94, 03.12.96 խմբագրությամբ)

 

Հոդված 3661. ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԱՅՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՎՔԵՐ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՒՄ ԵՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ և ԱԼԿՈՀՈԼԻԿՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱԴԵՂԱՄՈԼՆԵՐ ԵՆ

 

Ուղղիչ աշխատանքային հիմնարկում պատիժ կրող այն դատապարտված ալկոհոլիկների և թմրադեղամոլների հարկադրական բուժում կիրառելու հարցը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 57 հոդվածին համապատասխան դատավորը հարկադրական բուժում չի նշանակել, լուծում է պատիժը կրելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատավորը` ուղղիչ աշխատանքային հիմնարկի միջնորդագրով, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Նշված հարցը դատավորը քննում է դատախազի, միջնորդագիր ներկայացրած ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի ներկայացուցչի, եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի և, որպես կանոն, դատապարտյալի մասնակցությամբ:

Գործը զեկուցելուց հետո դատավորը լսում է հրավիրված անձանց պարզաբանումները և դատախազի եզրակացությունը, այնուհետև խորհրդակցական սենյակում որոշում է ընդունում:

(22.05.74, 01.07.94 խմբագրությամբ)

 

Հոդված 367. ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52 հոդվածում նշված ժամկետները լրանալուց առաջ դատվածությունը վերացնելու հարցը քննության է առնում պատիժը կրած անձի բնակության վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատավորը` հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52 հոդվածի 8-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո` պատիժը կրած անձի դիմումի հիման վրա, կամ հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ:

Ստացված միջնորդության և նրա քննարկման օրվա մասին հաղորդվում է դատախազին: Դատական նիստին դատախազի չներկայանալը արգելք չի հանդիսանում գործի քննությանը:

Դատարանում պարտադիր է այն անձի ներկայությունը, որի դատվածությունը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվում է: Այն դեպքում, երբ դատվածության վերացման մասին միջնորդությունը հարուցել է հասարակական կազմակերպությունը, պարտադիր է նաև այդ կազմակերպության ներկայացուցչի ներկայությունը:

Դատվածության վերացման մասին միջնորդությունը դատավորը քննարկում է դռնբաց դատական նիստում պահանջելով դատավճռի պատճենը, ինչպես նաև պատիժը կրած անձի անձնավորությունը, աշխատանքային գործունեությունը և վարքը բնութագրող մյուս փաստաթղթերը:

Դատվածության վերացման վերաբերյալ միջնորդության քննարկումն սկսվում է նախագահողի զեկուցումով, որից հետո դատավորը ծանոթանում է եղած փաստաթղթերին, լսում է կանչված անձանց, հասարակական կազմակերպության ներկայացուցչին և դատախազի եզրակացությունը: Դատարանը պարզում է այն անձի ուղղված լինելու մասին վկայող տվյալները, որի նկատմամբ միջնորդություն է հարուցվել դատվածությունը վերացնելու համար:

Դատվածությունը վերացնելու կամ դատվածության վերացումը մերժելու վերաբերյալ դատավորի պատճառաբանված որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում և հրապարակվում է դատական նիստում:

Որոշման պատճենը դատավորը հանձնում է այն անձին, որի նկատմամբ լուծվել է դատվածությունը վերացնելու հարցը, և ուղարկում է միջնորդություն հարուցող հասարակական կազմակերպությանը:

Դատավորի որոշումը վերջնական է և վճռաբեկության կարգով գանգատարկման ու բողոքարկման ենթակա չէ, բայց դատախազի կողմից կարող է բողոքարկվել հսկողության կարգով:

Դատվածության վերացումը դատավորի կողմից մերժվելու դեպքում այդ մասին վերստին միջնորդություն կարող է հարուցվել ոչ շուտ, քան մերժման որոշումը կայացվելու օրվանից մեկ տարի անցնելուց հետո:

(29.05.64, 25.07.84, 01.07.94 խմբագրությամբ)

 

ՀԱՏՎԱԾ 7

 

ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  33

 

ՎԱՐՈՒՅԹԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆՈՒՄ

 

Հոդված 368. ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

 

Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի և որոշման վերանայումը հսկողության կարգով թույլատրվում է միայն այն դատախազի, դատարանի նախագահի և նրանց տեղակալների բողոքի հիման վրա, որոնց այդ իրավունքը վերապահված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Բողոքներ բերելու իրավունք ունեն`

1) ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ գերագույն դատարանի նախագահը` ՀՀ ամեն մի դատարանի դատավճիռների և որոշումների նկատմամբ, բացառությամբ ՀՀ գերագույն դատարանի պլենումի որոշումների.

2) գլխավոր դատախազի տեղակալները և ՀՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալները` ՀՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճիռների ու որոշումների նկատմամբ:

Զինվորական տրիբունալների դատավճիռների դեմ բողոքները բերվում են զինվորական տրիբունալների կանոնադրությամբ սահմանված կարգով:

Բողոք բերող անձը իրավունք ունի բողոքը ետ վերցնելու: Դատախազի բերած բողոքը կարող է ետ վերցնել վերադաս դատախազը: Բողոքը ետ վերցնելը թույլատրվում է միայն մինչև դատարանի կողմից գործի քննարկումն սկսելը:

(29.05.64, 26.08.70, 25.07.84, 17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 369. ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

ՀՀ գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը և նրանց տեղակալները. իրենց իրավասությանը համապատասխան, իրավունք ունեն, մինչև հսկողության կարգով գործի լուծումը, կասեցնելու Հայաստանի Հանրապետության ցանկացած դատարանի բողոքարկված դատավճռի կամ որոշումների կատարումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի որոշման:

Օրենքի ակնհայտ խախտման մասին վկայող տվյալների առկայության դեպքում սույն հոդվածի առաջին մասում հիշատակված անձինք իրավունք ունեն, քրեական գործը պահանջելու հետ միաժամանակ, ոչ ավելի քան երեք ամիս ժամանակով կասեցնելու դատավճռի, որոշման կատարումը` մինչև դրանց բողոքարկումը:

Այն դատարանը, որի վարույթում է գտնվում գործը, կասեցման մասին ցուցում ստանալով, դատավճիռը կամ որոշումը կատարման չի հանձնում: Իսկ եթե դատավճիռը կամ որոշումը արդեն կատարման են հանձնվել, դատարանը կատարումը կասեցնելու որոշման պատճենն ուղարկում է դատավճիռը կամ որոշումը կատարող մարմիններին: Նշված մարմինները պարտավոր են անհապաղ կասեցնել դատավճռի կամ որոշման կատարումը մինչև հսկողության կարգով վարույթն ավարտվելը:

(31.08.65, 28.04.77, 25.07.84, 17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 370. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Ավելի ծանր հանցագործության վերաբերյալ օրենքի կիրառման անհրաժեշտության կապակցությամբ, պատժի մեղմության պատճառով կամ դատապարտյալի վիճակի վատթարացում առաջացնող այլ հիմքերով դատարանի մեղադրական դատավճռի և որոշման, ինչպես նաև արդարացման դատավճռի կամ գործը կարճելու մասին դատարանի որոշման վերանայումը հսկողության կարգով թույլատրվում է միայն դրանց օրինական ուժի մեջ մտնելու օրից մեկ տարվա ընթացքում:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 371. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔՆԵՐ ՔՆՆԱՐԿՈՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումը հսկողության կարգով քննարկում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահության որոշումների դեմ բերված բողոքները:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահությունը քննարկում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճիռների ու որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամների որոշումների դեմ բերված բողոքները:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան քննարկում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների օրինական ուժի մեջ մտած դատավճիռների ու որոշումների և ժողովրդական դատավորների որոշումների դեմ բերված բողոքները:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամը, որը մասնակցել է գործի քննարկմանը առաջին ատյանի դատարանում, վճռաբեկ կամ հսկողության ատյաններում չի կարող Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահության կամ քրեական գործերի դատական կոլեգիայի կազմում մասնակցել տվյալ գործի քննարկմանը:

Եթե տվյալ գործի քննարկմանը առաջին, վճռաբեկ կամ հսկողության ատյանի դատարանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահության անդամների մեծամասնությունը, այն դեպքերում, երբ բողոքը բերել են, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, ապա գործը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի քննարկմանը: Այն դեպքերում, երբ այդպիսի գործով բողոքը բերել են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալները, բողոքը բերող անձը, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումին հսկողության կարգով բողոք բերելու հարցը որոշելու համար գործը համապատասխանորեն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

(29.05.64, 25.07.84, 17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 372. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՀԱՆՋեԼԸ

 

Սույն օրենսգրքի 368 հոդվածում հիշատակված անձինք իրավունք ունեն իրենց իրավասության սահմաններում պահանջելու ամեն մի քրեական գործ` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշումների դեմ բողոք բերելու հարցը լուծելու համար: Այդ նույն անձինք դատական պրակտիկան ուսումնասիրելու նպատակով իրավունք ունեն դատարանից պահանջելու առանձին կատեգորիայի հանցագործություններին վերաբերող գործերը:

Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններից գործ պահանջելու իրավունքը պատկանում է նաև շրջանային, քաղաքային դատախազներին, որոնք, անհրաժեշտ դեպքերում, հսկողության կարգով բողոք բերելու մասին վերադաս դատախազին միջնորդագիր են ներկայանում:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 373. ՊԱՀԱՆՋՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

Գտնելով, որ պահանջված գործով դատարանի դատավճիռը կամ որոշումները տնօրինական են կամ հիմնավորված չեն, սույն օրենսգրքի 368 հոդվածում մատնանշված անձը բողոք է ներկայացնում համապատասխան հսկողության ատյանին:

Այն դեպքում, երբ գործը պահանջող անձը գործի մեջ չի հայտաբերում բողոք բերելու հիմքեր, հսկողության վարույթը կարճում է և այդ մասին հաղորդում դիմողին, այն հիմնարկին կամ կազմակերպությանը, որոնց միջնորդությամբ ստուգելու համար պահանջվել է գործը` նշելով մերժման շարժառիթները: Վարույթը կարճելուց հետո գործը վերադարձվում է այն դատարանին, որից դա պահանջվել է:

 

Հոդված 374. ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման վերաբերյալ բողոքի հիման վրա գործը հսկողության ատյանի կողմից դատական նիստում քննվում է գործը բողոքի հետ ստանալու պահից ոչ ուշ, քան տասնհինգ օրում, իսկ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումում` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Հսկողության կարգով գործի քննությանը մասնակցում է`

1) ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում` ՀՀ գլխավոր դատախազի կողմից լիազորված դատախազը.

2) ՀՀ գերագույն դատարանի նախագահությունում` ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը.

3) ՀՀ գերագույն դատարանի պլենումում` ՀՀ գլխավոր դատախազը:

Հսկողության կարգով գործը քննող դատարանի նիստին, անհրաժեշտության դեպքում, բացատրություններ տալու համար կարող են հրավիրվել դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները, անչափահասների օրինական ներկայացուցիչները, տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները: Նիստին հրավիրվող անձանց համար ապահովվում է բողոքին կամ եզրակացությանը ծանոթանալու հնարավորություն:

Գործը զեկուցում է դատարանի նախագահը կամ նրա նշանակումով` նախագահության անդամը կամ դատարանի այն անդամը, որն առաջ գործի քննությանը չի մասնակցել: Զեկուցողը շարադրում է գործի հանգամանքները, դատավճռի և որոշումների բովանդակությունը, բողոքի բովանդակությունը, ինչպես նաև գործի մասին իր կարծիքը: Զեկուցողին կարող են հարցեր տրվել: Եթե դատական նիստին մասնակցում են դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները, անչափահասների օրինական ներկայացուցիչները, տուժողը և նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները, ապա նրանք իրավունք ունեն դատավորի զեկուցումից հետո տալու իրենց բանավոր բացատրությունները:

Այնուհետև խոսքը տրվում է դատախազին` վերադաս դատախազի կողմից բերված բողոքը պաշտպանելու կամ դատարանի նախագահի կամ նրա տեղակալի բերած բողոքի հիման վրա քննվող գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար, որից հետո Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումը կամ նախագահությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան որոշումներ են կայացնում, որոնք ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում: Ձայների հավասարության դեպքում բողոքը համարվում է մերժված` ձայների մեծամասնություն չստանալու հետևանքով:

(25.07.84, 17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 375. ԲՈՂՈՔԸ ՔՆՆԱՐԿՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

Գործը հսկողության կարգով քննարկելիս դատարանը կարող է բողոքը թողնել առանց բավարարման. բեկանել դատավճիռը և հետագա բոլոր դատական որոշումները և կարճել գործի վարույթը կամ այն հանձնել նոր քննության, կամ նոր դատական քննության. բեկանել վճռաբեկ որոշումը, ինչպես նաև հետագա դատական որոշումները, եթե դրանք կայացված են եղել, և գործը հանձնել նոր վճռաբեկ քննարկման. բեկանել հսկողության կարգով կայացված որոշումները և փոփոխումով կամ առանց փոփոխման ուժի մեջ թողնել դատարանի դատավճիռը և վճռաբեկ ատյանի որոշումը. փոփոխություններ մտցնել դատարանի դատավճռի կամ որոշումների մեջ:

Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված բողոքները հսկողության կարգով քննարկելիս կիրառվում են այս հոդվածի կանոնները:

Հսկողության կարգով գործը քննող դատարանը, սույն օրենսգրքի 552 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, կայացնում է մասնավոր որոշում:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 376. ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Գործը հսկողության կարգով քննարկելիս դատավճռի բեկանման կամ փոփոխման հիմքեր են հանդիսանում այն հանգամանքները, որոնք մատնանշված են սույն օրենսգրքի 340 հոդվածում:

Առաջին ատյանի դատարանի որոշումները, ինչպես նաև վճռաբեկ և հսկողության ատյանների որոշումները ենթակա են բեկանման կամ փոփոխման, եթե բողոքը քննարկող դատարանը գտնի, որ այդ որոշումով առաջին ատյանի դատարանը կայացրել է տնօրինական կամ չհիմնավորված վճիռ, որ վերադաս դատարանը անհիմն կերպով ուժի մեջ է թողել, բեկանել կամ փոփոխել է գործով նախորդ որոշումները կամ դատավճիռը, կամ եթե գործը վերադաս դատարանում քննարկելիս թույլ են տրվել օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել նրանց կայացրած որոշումների ճշտության վրա:

 

Հոդված 377. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

Բողոքը հսկողության կարգով քննարկելիս դատարանը կաշկանդված չէ բողոքի փաստարկներով և պարտավոր է ստուգել գործի ամբողջ վարույթը լրիվ ծավալով: Եթե գործով դատապարտված են մի քանի անձինք, իսկ բողոքը բերված է դատապարտյալներից միայն մեկի կամ մի քանիսի նկատմամբ, դատարանը պարտավոր է գործն ստուգել բոլոր դատապարտյալների վերաբերմամբ:

Դատական գործը հսկողության կարգով քննարկելիս կարող է մեղմացնել դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը, կամ նրան նկատմամբ կիրառել նվազ ծանր հանցագործություն նախատեսող օրենք, սակայն իրավունք չունի խստացնելու պատիժը, ինչպես նաև կիրառելու ավելի ծանր հանցագործություն նախատեսող օրենք:

Եթե գործով դատապարտվել կամ արդարացվել են մի քանի մարդ, ապա դատարանը իրավունք չունի դատավճիռը կամ որոշումները բեկանելու այն արդարացվածների կամ դատապարտյալների վիճակը վատացնելու նպատակով, որոնց նկատմամբ բողոք չի բերված:

Հսկողության կարգով գործը քննող դատարանի ցուցումները պարտադիր են գործի լրացուցիչ նախաքննության և կրկին կատարվող դատաքննության ժամանակ:

Հսկողության կարգով գործը քննարկող դատարանը իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն փաստերը, որոնք չեն հաստատվել կամ հերքվել են դատավճռով, այն և իրավունք չունի կանխորոշելու մեղադրանքը ապացուցված լինելու կամ ապացուցված չլինելու, այս կամ այն ապացույցն արժանահավատ կամ ոչ արժանահավատ լինելու և մեկ ապացույցի հանդեպ մյուսին առավելություն տալու, առաջին ատյանի դատարանի կողմից այս կամ այն քրեական օրենքը կիրառելու և պատժամիջոցի հարցերը:

Նմանապես գործը հսկողության կարգով քննարկելիս դատարանը, բեկանելով վճռաբեկ որոշումը, իրավունք չունի կանխորոշելու այն եզրակացությունները, որոնք կարող են արվել վճռաբեկ ատյանի կողմից գործը երկրորդ անգամ քննարկելիս:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 378. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի կամ նախագահության կողմից գործը քննարկելու ժամանակ ընդունած որոշումը, կամ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից հսկողության կարգով ընդունած որոշումը, պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 349 հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի որոշումը ստորագրվում է դատարանի ամբողջ կազմի կողմից, նախագահության որոշումը` նախագահության նիստում նախագահողի, իսկ պլենումի որոշումը` նիստում նախագահողի և պլենումի քարտուղարի կողմից:

Դատարանի որոշումները բողոքի հետ միասին կցվում են գործին:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 379. ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԱՄ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 

Սկզբնական դատավճիռը կամ վճռաբեկ ատյանի որոշումը հսկողության ատյանի կողմից բեկանվելուց հետո գործը ենթակա է քննարկման ընդհանուր կարգով:

Համապատասխանորեն առաջին կամ երկրորդ ատյանի դատարանի կողմից գործի նոր քննարկման ժամանակ պատժի խստացում կամ ավելի ծանր հանցագործություն նախատեսող օրենքի կիրառում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ սկզբնական դատավճիռը կամ որոշումը հսկողության կարգով բեկանված են եղել պատժի մեղմության պատճառով, կամ ավելի ծանր հանցագործություն նախատեսող օրենք կիրառելու անհրաժեշտության կապակցությամբ, ինչպես նաև, եթե դատավճիռը բեկանվելուց հետո գործի նոր քննության ժամանակ կպարզվեն մեղադրյալի կողմից կատարված ավելի ծանր հանցագործության մասին վկայող հանգամանքներ:

Գործը նորից քննարկելիս դատարանի առաջին ատյանի կայացրած դատավճիռը կարող է գանգատարկվել և բողոքարկվել ընդհանուր կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  34

 

ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

 

Հոդված 380. ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՆՈՐ ԵՐևԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ

 

Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և որոշումները կարող են բեկանվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով:

Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով քրեական գործի նորոգման համար հիմքեր են հանդիսանում`

1) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված է վկայի ցուցմունքների կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների ու արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, կամ թարգմանության ակնհայտ կեղծ լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ տնօրինական դատավճիռ կայացնելուն.

2) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են դատավորների հանցավոր չարարկությունները, որ նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

3) եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են գործի քննությունը կատարած անձանց այնպիսի հանցավոր չարարկումներ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

4) եթե դատավճիռ կամ որոշում կայացնելիս դրսևորվել են դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ միասին ապացուցում են դատապարտյալի անմեղությունը, կամ նրա կատարած հանցագործության նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, այլև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ գործը կարճվել է:

Եթե վաղեմության ժամկետները լրանալու, ամնիստիայի ակտ հրատարակվելու, կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատավճիռ կայացնելն անհնարին է, այս հոդվածի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքի 381 և 382 հոդվածներով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:

Արդարացման դատավճռի և գործի կարճման վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում և ոչ ուշ, քան նոր հանգամանքների երևան գալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Եթե գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, ապա գործի նորոգումը այնպիսի հանգամանքների երևան գալու դեպքում, որոնք ցույց են տալիս տվյալ անձի կողմից ավելի ծանր հանցագործություն կատարելը, քան այն որի համար նա դատապարտվել է, կարող է տեղի ունենալ այդ ավելի ծանր հանցագործության համար սահմանված վաղեմության ժամկետի ընթացքում:

Այն գործի նորոգումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված, այնպիսի հանգամանքներ երևան գալու հետևանքով, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցագործություն կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:

Դատապարտյալի մահը արգելք չի հանդիսանում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով նրա նկատմամբ գործի վարույթը նորոգելուն` այդ դատապարտյալին ռեաբիլիտացիայի ենթարկելու նպատակով:

Դատարանի կողմից երաշխավորության հանձնված անձի նկատմամբ գործի նորոգման հարցը լուծվում է դատարանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48 հոդվածի չորրորդ մասին համապատասխան, տվյալ անձին երաշխավորության վերցնող հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի` երաշխավորությունից հրաժարվելու որոշման հիման վրա:

 

Հոդված 381. ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ ԵՐևԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ

 

Նոր երևան եկած հանգամանքների մասին քաղաքացիների հայտարարությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց հաղորդումները ուղարկվում են դատախազին:

Սույն օրենսգրքի 380 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել, և այդ հանգամանքների առթիվ քննություն է կատարում, կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին: Նոր երևան եկած հանգամանքները քննելիս, սույն օրենսգրքի կանոնները պահպանելով, կարող են կատարվել հարցաքննություններ, զննություններ, փորձաքննություններ, առգրավումներ և այլ անհրաժեշտ քննչական գործողություններ:

Եթե դատախազը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, նա պատճառաբանված որոշումով մերժում է վարույթ հարուցելը: Դատախազի որոշումը պետք է հաղորդվի շահագրգռված անձանց, ձեռնարկություններին, հիմնարկներին, կամ կազմակերպություններին, որոնք կարող են այդ որոշումը գանգատարկել վերադաս դատախազին:

 

Հոդված 382. ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԵՐևԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 

Նոր երևան եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո, գործը նորոգելու համար հիմքերը առկա համարելով, շրջանի (քաղաքի) դատախազը, գործը, քննության ակտերի հետ միասին, ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազը գործի նորոգման հիմքերը առկա համարելով, քննության ակտերի հետ միասին և իր եզրակացությամբ գործն ուղարկում է այն դատարանի նկատմամբ վերադաս հանդիսացող համապատասխան դատական ատյանի լուծմանը, որը կայացրել է նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործը նորոգելու կարգով վերանայման ենթակա դատավճիռը կամ որոշումը:

Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազն իր պատճառաբանված որոշումով կարճում է վարույթը: Այդ որոշումը պետք է հաղորդվի շահագրգռված անձանց, ձեռնարկություններին, հիմնարկներին կամ կազմակերպություններին, որոնք կարող են այն գանգատարկել վերադաս դատախազին:

(17.05.95 թ. խմբագրությամբ)

 

Հոդված 383. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

 

Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործը նորոգելու հարցը քննարկվում է դատական նիստում, սույն օրենսգրքի երեսուներեքերորդ գլխում սահմանված կանոններով:

Քննարկելով գործը, դատարանը որոշում է կայացնում`

1) դատավճիռը կամ որոշումը բեկանելու և գործը նոր քննության կամ նոր դատական քննության հանձնելու մասին.

2) դատավճիռը բեկանելու և գործը կարճելու մասին.

3) դատախազի եզրակացությունը մերժելու մասին:

 

Հոդված 384. ՎԱՐՈՒՅԹԸ ՆՈՐ ԵՐևԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՆՈՐՈԳԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 

Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով, դատավճիռը բեկանելու կապակցությամբ գործը նորոգելուց հետո, նախաքննությունը և դատական քննությունը, ինչպես նաև հետագա դատավճռի գանգատարկումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

Այն գործի դատական քննության ընթացքում, որի դատավճիռը բեկանվել է նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ, առաջին ատյանի դատարանը կաշկանդված չէ բեկանված դատավճռով նշանակված պատիժների չափերով:

 

ՀԱՏՎԱԾ 8

 

ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՁԵՎԸ

 

Գ Լ ՈՒ Խ  35

 

ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՁԵՎԸ

 

Հոդված 385. ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 92 հոդվածով, 96 հոդվածի առաջին մասով, 124 հոդվածով, 157 հոդվածի առաջին մասով, 167 հոդվածի առաջին մասով, 168 հոդվածի առաջին մասով, 171 հոդվածի առաջին մասով, 1762 հոդվածի առաջին մասով, 180 հոդվածի առաջին մասով, 217, 2171 հոդվածներով, 222 հոդվածի առաջին մասով 253 հոդվածի «ա» կետով, 266 հոդվածի «ա» և «բ» կետերով և 277 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթի կարգը սահմանվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով, սույն գլխի հոդվածներով սահմանված բացառություններով:

(27.02.85, 05.12.85, 11.05.92, 15.06.94, 03.12.96 խմբագրությամբ)

 

Հոդված 386. ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննության մարմինները ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում պարզում են կատարված հանցագործության հանգամանքները և իրավախախտողի անձը, բացատրություններ են վերցնում իրավախախտողից, ականատեսներից և այլ անձանցից, պահանջում են տեղեկանք իրավախախտողի դատվածության առկայության կամ բացակայության մասին, բնութագիր նրա աշխատանքի կամ ուսման վայրից և դատարանում գործի քննության համար նշանակություն ունեցող այլ նյութեր:

Իրավախախտողից պարտավորություն է վերցվում ներկայանալ հետաքննության մարմինների և դատարանի կանչով և նրանց հայտնել բնակության վայրի փոփոխման մասին:

Կատարված հանցագործության հանգամանքների մասին կազմվում է արձանագրություն, որի մեջ նշվում են` այն կազմելու ժամանակը և տեղը. ով է կազմել արձանագրությունը, տվյալներ իրավախախտողի անձի մասին. հանցագործության կատարման տեղն ու ժամանակը, եղանակները, շարժառիթները, հետևանքները և այլ էական հանգամանքներ. հանցագործության առկայությունը և իրավախախտողի մեղքը հաստատող փաստական տվյալներ. հանցանքի որակումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածով: Արձանագրությանը կցվում են բոլոր նյութերը, ինչպես նաև դատակոչի ենթակա անձանց ցուցակը:

Հետաքննության մարմնի պետը, ուսումնասիրելով արձանագրությունը և դրան կցված նյութերը, քննում է իրավախախտողի նկատմամբ հասարակական ներգործության միջոցներ կիրառելու հնարավորության հարցը:

Իրավախախտողի նկատմամբ հասարակական ներգործության միջոցների կիրառումը հնարավոր համարելով, հետաքննության մարմնի պետը, դատախազի համաձայնությամբ, սույն օրենսգրքի 51 հոդվածին համապատասխան, նյութերը հանձնում է ընկերական դատարանի կամ անչափահասների գործերի հանձնաժողովի քննությանը, կամ իրավախախտողին հանձնում է աշխատավորական կոլեկտիվի կամ հասարակական կազմակերպության երաշխավորությունը` վերադաստիարակելու և ուղղելու:

Իրավախախտողի նկատմամբ հասարակական ներգործության միջոցների կիրառումը անհնար համարելով, հետաքննության մարմնի պետը հաստատում է արձանագրությունը, որից հետո բոլոր նյութերը ներկայացվում են իրավախախտողին` ծանոթանալու համար, որի մասին համապատասխան նշում է արվում իրավախախտողի ստորագրությամբ հաստատված արձանագրության մեջ: Արձանագրությունը նյութերի հետ միասին դատախազի սանկցիայով ուղարկվում է դատարան:

(27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 387. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննությունը կատարում են հետաքննության մարմինները հետևյալ դեպքերում`

1) հետաքննության մարմնի պետի կողմից քրեական գործ հարուցվելու դեպքում, եթե տասնօրյա ժամկետում հնարավոր չէ պարզել հանցագործության կատարման էական հանգամանքները.

2) լրացուցիչ էական հանգամանքներ պարզելու համար դատարանի կողմից գործը վերադարձվելու դեպքում, եթե այդ հանգամանքները չեն կարող պարզվել դատական նիստում.

3) քրեական գործի հարուցման նպատակով անհրաժեշտ լրացուցիչ էական հանգամանքներ պարզելու համար նյութերը դատախազի կամ դատարանի կողմից վերադարձվելու դեպքում:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում հետաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում, հաշված համապատասխանորեն քրեական գործի հարուցման կամ վերադարձման օրվանից:

(27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 388. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 117 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, կատարվում է նախաքննություն:

Նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, հաշված քրեական գործի հարուցման օրվանից:

(27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 389.

 

(հանված է 28.04.77 հրամանագրով)

 

Հոդված 390. ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ

 

Գտնելով, որ սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ նյութերը բավարար են դատական նիստում քննելու համար, դատարանը որոշում է կայացնում քրեական գործ հարուցելու, իրավախախտողին դատի տալու մասին, անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ ընտրում է խափանման միջոց և գործը քննում է դատական նիստում կամ նյութերը վերադարձնում է հետաքննություն կամ նախաքննություն կատարելու, իսկ քրեական գործի հարուցման համար հիմքերի բացակայության դեպքում մերժում է քրեական գործի հարուցումը:

Դատավորը միանձնյա կարող է որոշում ընդունել քրեական գործ հարուցելու, իրավախախտողին դատի տալու և դատական նիստում գործը քննության նշանակելու մասին:

Դատարանի կամ դատավորի որոշման մեջ շարադրվում է մեղադրանքի ձևակերպումը, նշելով քրեական օրենքի այն հոդվածը, որով անձը դատի է տրվում:

Դատարանի կամ դատավորի որոշումը հանձնվում է ամբաստանյալին:

(27.02.85 խմբագրությամբ)

 

Հոդված 391. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերը պետք է դատարանում քննվեն նյութերը դատարանում ստացվելու պահից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում: Այդպիսի գործեր քննելիս դատարանն իրավունք ունի դրանք վերադարձնելու հետաքննություն կամ նախաքննություն կատարելու, եթե անհրաժեշտություն է ծագում պարզելու լրացուցիչ էական այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավոր չէ պարզել դատական նիստում:

Սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնցով կատարվել է հետաքննություն կամ նախաքննություն, քննվում են գործը դատարանում ստացվելու պահից ոչ ուշ, քան տասնչորսօրյա ժամկետում:

(27.02.85 խմբագրությամբ)

 

ՀԱՏՎԱԾ 9

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Գ Լ ՈՒ Խ  36

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 392. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ

 

Անչափահասների գործերի վարույթի կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով և բացի դրանից սույն գլխի հոդվածներով:

Այս գլխի դրույթները կիրառվում են այն անձանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ովքեր քրեական գործը վարելու պահին տասնութ տարեկան չեն դարձել:

 

Հոդված 393. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

Անչափահասների գործերով նախաքննություն կատարելիս և դատարանում դրանք քննելիս, բացի սույն օրենսգրքի 54 հոդվածում նշված հանգամանքներից, անհրաժեշտ է նաև պարզել`

1) անչափահասի տարիքը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը).

2) անչափահասի առողջության և ընդհանուր զարգացման վիճակը: Եթե տվյալներ կան անչափահասի այնպիսի մտավոր հետամնացության մասին, որը կապված չէ հոգեկան հիվանդության հետ, պետք է նաև պարզել, թե նա կարող էր արդյոք լիովին գիտակցել իր գործողությունների նշանակությունը և որքանով կարող էր ղեկավարել դրանք.

3) անչափահասի ինքնության բնութագիրը.

4) անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները.

5) այն հանգամանքները, որոնք բացասաբար են ազդել անչափահասի դաստիարակության վրա.

6) անչափահասին հանցավոր գործունեության մեջ ներգրաված չափահաս դրդիչների և այլ անձանց առկայությունը:

Մատնանշված հանգամանքները պարզելու համար պետք է որպես վկաներ հարցաքննվեն անչափահասի ծնողները և այլ անձինք, որոնք կարող են անհրաժեշտ տեղեկություններ տալ, ինչպես նաև կարող են պահանջվել անհրաժեշտ փաստաթղթեր և կատարվել քննչական և դատական այլ գործողություններ:

Անհրաժեշտության դեպքում անչափահասի ընդհանուր զարգացման վիճակը, նրա մտավոր հետամնացության մակարդակը որոշելու և պարզելու համար, թե նա կարող էր արդյոք լիովին գիտակցել իր գործողությունների նշանակությունը և որքանով կարող էր ղեկավարել դրանք, պետք է մանկական և պատանեկան հոգեբանության բնագավառի մասնագետների (հոգեբան, մանկավարժ) կողմից փորձաքննություն կատարվի կամ նշված հարցերը կարող են ներկայացվել փորձագետ-հոգեբույժի լուծմանը:

 

Հոդված 394. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալումն ու կալանավորումը կարող են կիրառվել միայն բացառիկ դեպքերում, հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը և սույն օրենսգրքի 75, 82 և 111 հոդվածներում մատնանշված հիմքերի առկայությունը:

 

Հոդված 395. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Անչափահաս մեղադրյալը քննիչի, դատախազի մոտ կամ դատարան կանչվում է, որպես կանոն, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների միջոցով: Կանչելու այլ կարգ թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա բխում է գործի հանգամանքներից:

Կալանքի տակ գտնվող անչափահասը կանչվում է նախնական կալանքի վայրի ադմինիստրացիայի միջոցով:

 

Հոդված 396. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ և ՀԱՐՑԱՔՆՆԵԼԸ

 

Անչափահասին մեղադրանք առաջադրելը և նրա հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 140, 142, 147 հոդվածներով նախատեսված կանոններով, պաշտպանի ներկայությամբ:

Եթե անչափահասը տասնվեց տարեկան չի դարձել կամ եթե մտավորապես հետամնաց է ճանաչվել, նրան մեղադրանք առաջադրելիս և նրա հարցաքննությանը, քննիչի կամ դատախազի հայեցողությամբ, կամ թե պաշտպանի միջնորդությամբ, կարող են ներկա լինել մանկավարժ, բժիշկ, անչափահասի ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներ:

Մեղադրանք առաջադրելիս և հարցաքննելիս քննիչը մանկավարժին կամ բժշկին, անչափահասի ծնողներին կամ մյուս օրինական ներկայացուցիչներին պարզաբանում է մեղադրյալին հարցեր տալու և իրենց դիտողությունները շարադրելու նրանց իրավունքը:

Նշված անձանց կողմից մեղադրյալին առաջադրված հարցերը և նրանց դիտողությունները մտցվում են հարցաքննության արձանագրության մեջ: Քննիչն իրավունք ունի հանելու առաջադրված հարցը, բայց այն պետք է մտցվի արձանագրության մեջ:

 

Հոդված 397. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՈՒՅԹ

 

Եթե անչափահասը հանցագործությանը մասնակցել է չափահասների հետ միասին, յուրաքանչյուր դեպքում պետք է պարզվի նախաքննության փուլում անչափահասի վերաբերյալ գործը որպես առանձին վարույթ անջատելու հնարավորությունը, պահպանելով սույն օրենսգրքի 123 հոդվածի պահանջները:

Այն դեպքում, երբ անչափահաս մեղադրյալը պատասխանատվության է կանչվում չափահասների հետ միևնույն գործով, ապա նրա նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները:

 

Հոդված 398. ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Նախաքննությունն ավարտելու մասին անչափահաս մեղադրյալին հայտարարելը և ծանոթանալու համար գործի նյութերը նրան ներկայացնելը կատարվում է սույն օրենսգրքի 195, 1951, 196, 197 և 198 հոդվածներով նախատեսված կանոններով, պաշտպանի մասնակցությամբ:

Նախաքննությունն ավարտելու մասին անչափահաս մեղադրյալին հայտարարելիս և գործի նյութերը նրան ներկայացնելիս, քննիչի թույլտվությամբ, կարող է ներկա լինել անչափահասի օրինական ներկայացուցիչը:

 

Հոդված 399. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

Դատական նիստի կանչվում են անչափահաս ամբաստանյալի ծնողները կամ նրա մյուս օրինական ներկայացուցիչները:

Ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը իրավունք ունի բացարկներ հայտնելու և միջնորդություններ հարուցելու, ապացույցներ ներկայացնելու, մասնակցելու ապացույցների հետազոտմանը: Նշված իրավունքները ամբաստանյալի օրինական ներկայացուցչին պարզաբանվում են դատական նիստի նախապատրաստական մասում:

Անչափահասի ծնողներին կամ մյուս օրինական ներկայացուցիչներին որպես վկաներ հարցաքննելու անհրաժեշտության դեպքում դատարանը լսում է նրանց ցուցմունքները: Ամբաստանյալի օրինական ներկայացուցիչները դատական նիստի դահլիճում են գտնվում ամբողջ դատական քննության ընթացքում:

Բացառիկ դեպքերում, երբ դատական նիստում օրինական ներկայացուցչի մասնակցությունը կարող է վնաս հասցնել անչափահաս ամբաստանյալի շահերին, դատարանն իրավունք ունի իր պատճառաբանված որոշմամբ սահմանափակելու օրինական ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստի այս կամ այն մասում, կամ նրան զրկելու դատական քննությանը մասնակցելուց:

Ամբաստանյալի օրինական ներկայացուցչի չներկայանալը չի կասեցնում գործի քննությունը, եթե դատարանը նրա մասնակցությունը անհրաժեշտ չի համարում:

 

Հոդված 400. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ և ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

Անչափահասի վերաբերյալ գործի քննության ժամանակի և տեղի մասին դատարանը իրազեկ է պահում անչափահասների գործերի հանձնաժողովին և տեսչությանը: Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի դատական քննությանը մասնակից դարձնելու նրանց ներկայացուցիչներին:

Դատարանի թույլտվությամբ անչափահասների գործերի հանձնաժողովի և տեսչության ներկայացուցիչները կարող են մասնակցել ապացույցների հետազոտմանը: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են հարցաքննվել որպես վկաներ: Դատական նիստում նրանք իրավունք ունեն միջնորդություններ հարուցելու, հարցեր տալու ամբաստանյալին, նրա օրինական ներկայացուցչին, վկաներին, փորձագետներին, իսկ դատաքննության վերջում` կարծիք հայտնելու անչափահաս ամբաստանյալի վերադաստիարակման առավել նպատակահարմար ձևի առթիվ: Նշված իրավունքները անչափահասների գործերի հանձնաժողովի և տեսչության ներկայացուցիչներին բացատրվում են դատական նիստի նախապատրաստական մասում:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 401. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

 

Անչափահասի վերաբերյալ գործի քննության ժամանակի և տողի մասին դատարանը իրազեկ է պահում այն ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը, որտեղ սովորել կամ աշխատել է անչափահասը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ կազմակերպությունների: Անհրաժեշտության դեպքում դատարանը իրավունք ունի դատական նիստին հրավիրելու այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ամբաստանյալի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի աշխատանքի վայրի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Դատարանի թույլտվությամբ նշված կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել ապացույցների հետազոտմանը, բացատրություններ տալ: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են հարցաքննվել որպես վկաներ:

(25.07.84 խմբագրությամբ)

 

Հոդված 402. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԴԱՀԼԻՃԻՑ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ ՀԵՌԱՑՆԵԼԸ

 

Դատարանը լսելով ամբաստանյալի պաշտպանի ու նրա օրինական ներկայացուցչի կարծիքը և դատախազի եզրակացությունը, իրավունք ունի իր որոշմամբ անչափահասին հեռացնելու դատական նիստի դահլիճից այնպիսի հանգամանքների հետազոտության ընթացքում, որոնք կարող են բացասաբար ազդել անչափահասի վրա: Եթե անչափահաս ամբաստանյալի բացակայությամբ հետազոտված հանգամանքները կապված են նրա մեղադրանքի հետ, նախագահողը դրանց մասին ամբաստանյալին հայտնում է նրա` դատական նիստի դահլիճ վերադառնալուց հետո:

 

Հոդված 403. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

 

Անչափահասի նկատմամբ դատավճիռ կայացնելիս, սույն օրենսգրքի 294 հոդվածում նշված հարցերից բացի, դատարանը պարտավոր է քննության առնել`

1) անչափահասի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 421 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում.

2) անչափահասի նկատմամբ հասարակական դաստիարակ նշանակելու անհրաժեշտությունը պայմանականորեն դատապարտելու, ազատազրկման հետ չկապված պատժամիջոց կիրառելու կամ դատավճռի կատարումը հետաձգելու դեպքերում:

(28.04.77 խմբագրությամբ)

 

Հոդված 4031. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

 

(վերացվել է 25.07.84 թ. հրամանագիր)

 

Հոդված 404. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ԴՐԱՆՔ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Եթե դատարանը գործի քննությամբ հանգի այնպիսի հետևության, որ հասարակական մեծ վտանգ չներկայացնող հանցագործություն կատարած անչափահասին ուղղելը հնարավոր է առանց քրեական պատժի կիրառման, ապա նա որոշում է ընդունում քրեական գործը կարճելու և նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10 հոդվածով նախատեսված դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներից որևէ մեկը կիրառելու մասին:

Որոշում կայացնելիս պահպանվում են սույն օրենսգրքի 252, 337 և 375 հոդվածների պահանջները:

Դատարանն անչափահասի նկատմամբ քրեական գործը կարող է կարճել նաև տնօրինական նիստում, սույն օրենսգրքի 56 հոդվածին համապատասխան:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան