ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի նոյեմբերի 15-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-386-Ն օրենքի N 5 հավելվածում՝
1) 1-ին և 2-րդ աղյուսակների 4-րդ կետերը «2010-2025ՄՀց» բառերից հետո լրացնել «2300-2400ՄՀց» բառերով, իսկ «2500-2690ՄՀց» բառերից հետո՝ «3600-3800ՄՀց» բառերով․
2) 1-ին աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6 |
Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր |
անկախ բաժանորդային տերմինալների քանակից և օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից |
3,000,000.0 |
0». |
3) 2-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6 |
Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր |
անկախ բաժանորդային տերմինալների քանակից և օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից |
3,000,000.0»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 21 Երևան ՀՕ-445-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|