ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «ոստիկանական» բառը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «և այլն» բառերը.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) կրթահամալիր և այլն:».
3) 2-րդ մասի «, ոստիկանական» բառը փոխարինել «և ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության խորհրդի կազմի, ձևավորման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:».
2) 4-րդ մասը «ռեկտորի պաշտոնում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորին ներկայացվող պահանջներն ու ընտրության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-403-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|