ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 974-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 46-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի «Անշարժ գույք հետ վերցնելու, ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2196-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 46-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.
2) 2-րդ կետում «այսուհետ` անշարժ գույք» բառերից հետո «2» թիվը հանել.
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |