ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 347-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1468-Ա որոշման հավելվածում՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Արամ Խաչատրյան – ՀՀ Լոռու մարզպետ» բառերը փոխարինել «Արամ Ղազարյան – ՀՀ Լոռու մարզպետ» բառերով,
բ. «Արմենակ Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Սերգեյ Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Անուշ Գևորգյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Սվետլանա Բարսեղյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Նարեկ Հովհաննիսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Մարտա Մկրտչյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ. «Մարիամ Եղիազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Ռիտա Տոնոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,
գ. «Սուսաննա Մարուքյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Սուսաննա Մարուքյան – Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |