ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 1607-Ն
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 16-րդ մասի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ սահմանված հավելավճարները` ըստ Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքների, սահմանվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը հատկացված «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով.
2) Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը հաշվարկվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3) հավելավճարների վճարումն իրականացվում է պրոբացիայի ծառայողների աշխատավարձի վճարման հետ միաժամանակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 1607-Ն որոշման |
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
ԱՆ պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը | ||||
NN ը/կ |
Պրոբացիայի ծառայողների պաշտոնները |
Հավելավճարների չափերը (դրամ) | ||
գերազանց |
լավ |
բավարար | ||
1. |
Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար |
280 000 |
210 000 |
140 000 |
2. |
Տարածքային ստորաբաժանման ղեկավար |
259 000 |
194 600 |
129 500 |
3. |
Ստորաբաժանման ղեկավարի տեղակալ |
238 000 |
175 000 |
119 000 |
4. |
Պրոբացիայի գլխավոր ծառայող |
224 000 |
175 000 |
119 000 |
5. |
Պրոբացիայի առաջատար ծառայող |
224 000 |
175 000 |
119 000 |
6. |
Պրոբացիայի կրտսեր ծառայող |
189 000 |
154 000 |
115 500 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
10.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական: