ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2011 թվականի N 1441-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 31.10.24 N 1723-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-247-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները` համաձայն N 1 հավելվածի.
2) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.24 N 1723-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.24 N 1723-Ն)
(1-ին կետը փոփ. 31.10.24 N 1723-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքները ներառում են՝
1) քարտեզագրական աշխատանքներ՝
ա. պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներ,
բ. ոչ պետական նշանակության տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզների և (կամ) հատակագծերի ստեղծման նպատակով կատարվող աշխատանքներ.
2) գեոդեզիական աշխատանքներ՝
ա. պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներ,
բ. տեղական նշանակության խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական աշխատանքներ.
3) չափագրման (հաշվառման) աշխատանքներ՝
ա. հողամասերի չափագրման աշխատանքներ,
բ. շենքերի, շինությունների (այսուհետ` շինություններ) չափագրման աշխատանքներ.
4) հողաշինարարական աշխատանքներ՝
ա. հողահատկացման համար սահմանված կարգով փաստաթղթերի փաթեթի կազմում, առանձին հողամասերի չափագրում և հատակագծերի կազմում,
բ. հողաշինարարական նախագծերի կազմում, այդ թվում` համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակում, ներհամայնքային և առանձին հողամասերի հողաշինարարական նախագծերի կազմում (տարածքի կազմակերպման և ցանքաշրջանառության նախագծերի կազմում), հողերի օգտագործման և պահպանման նախագծերի կազմում, նոր հողերի իրացման, բարելավման նախագծերի կազմում, խախտված հողերի ռեկուլտիվացիայի նախագծերի կազմում,
գ. նախագծի տեղափոխում բնության մեջ:
2. Սույն որոշմամբ սահմանված գործունեության տեսակներով կարող են զբաղվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք:
(2-րդ կետը լրաց. 17.05.12 N 605-Ն, խմբ. 11.02.16 N 114-Ն)
2.1. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների վրա:
(2.1-ին կետը լրաց. 01.11.12 N 1370-Ն)
3. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնող անձն իրավունք ունի պատվիրատուից պահանջելու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի համակարգից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, մասնակցելու կոմիտեում իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին:
4. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձը պարտավոր է՝
1) իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Քաղաքաշինության մասին» և «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով.
2) աշխատանքներն իրականացնել սույն պարտադիր պահանջներին և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերին համապատասխան.
3) աշխատանքներն իրականացնել բարձր ճշտություն ապահովող գործիքներով և սարքավորումներով (էլեկտրոնային տախեոմետր, արբանյակային դիրքորոշման կայան, լազերային հեռաչափ և այլն).
4) աշխատանքների իրականացման համար օգտագործվող գործիքներն ու սարքավորումները յուրաքանչյուր տարին մեկ անգամ ներկայացնել չափաբանական ապահովման և սերտիֆիկացման.
5) պատվիրված յուրաքանչյուր միավոր անշարժ գույքի նկատմամբ (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի ծավալում տեղակայված անշարժ գույքերի միավորների) իրականացվող աշխատանքների համար կոմիտեի համակարգից ձեռք բերել անհրաժեշտ ելակետային տվյալներ գեոդեզիական ցանցի կետերի մասին կամ տվյալ համայնքի կադաստրային քարտեզից հատված.
6) աշխատանքները պատվիրատուին ներկայացնել թղթային տարբերակով և համապատասխան ծրագրով կազմված թվային (էլեկտրոնային) կրիչներով.
7) պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել որակավորման վկայականի բնօրինակը:
(4-րդ կետը փոփ. 17.05.12 N 605-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 17.05.12 N 605-Ն, լրաց. 01.11.12 N 1370-Ն, խմբ. 11.02.16 N 114-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 31.10.24 N 1723-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
(հավելվածն ուժը կորցրել է 31.10.24 N 1723-Ն)