ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2024 թվականի |
թիվ 37 |
քաղ. Երևան |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.70 ենթակետով՝
«7.1.70. Ալյումինի արտադրության համար նախատեսված առանձին ապրանքներ՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2826 12 000 0 ծածկագրով դասակարգվող ալյումինի ֆտորիդ, որը ներմուծվում է Ղազախստանի Հանրապետություն 7 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ 2024 թվականին, 8 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ 2025 թվականին, և Ռուսաստանի Դաշնություն՝ 20 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ 2024 թվականին, 20 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ 2025 թվականին.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 19 000 0 ծածկագրով դասակարգվող թրծած անոդներ և կաթոդներ, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 78 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ 2024 թվականին, 85 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ 2025 թվականին, և Ռուսաստանի Դաշնություն՝ 275 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ 2024 թվականին, 162 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ 2025 թվականին։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքների շարքին դասելու մասին հաստատման առկայության դեպքում, որը տրվել է համապատասխանաբար Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության՝ արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի կողմից և տեղեկություններ է պարունակում ապրանքների անվանացանկի, քանակի և դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ համապատասխանաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսային արտոնությունը, թույլատրվում է օգտագործել բացառապես ալյումինի արտադրության համար։ Դրանց իրացումը թույլատրվում է միայն ալյումինի արտադրության համար, այն անձանց, որոնք համարվում են ալյումին արտադրող ձեռնարկություններ (այն անձանց, որոնք գրանցված են համապատասխանաբար Ղազախստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում և համարվում են ալյումին արտադրողներ, որոնց կատեգորիային դասելու չափանիշները կարող են սահմանվել Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ)։
Ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման նշված սահմանափակումները գործում են՝
ալյումին արտադրող ձեռնարկությունների կողմից տվյալ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ մինչև ապրանքներն ալյումին արտադրող ձեռնարկության պահեստ մուտք գործելու պահը,
ալյումին արտադրող ձեռնարկություններ չհամարվող անձանց կողմից տվյալ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ մինչև ալյումին արտադրող ձեռնարկություններին ապրանքներն իրացնելու պահը։
Ալյումին արտադրող ձեռնարկության պահեստ ապրանքների մուտք գործելը և (կամ) ալյումին արտադրող ձեռնարկություններին այդ ապրանքների իրացումը հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է, կամ դրա պատճենը:»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.69» թվանշանները փոխարինել «7.1.70» թվանշաններով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: