ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2024 թ. |
N 181-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի N 3422-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը (կցվում է)։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. սեպտեմբերի 10 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անվամբ պուրակ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
3. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
4. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
5. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
6. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման 2025 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N44-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
17. «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: (Չզեկուցվող)
18. «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
20. Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
21. Գրիգորի Երիցյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: (Զեկուցվող)
22. Անուշ Գինոսյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: (Զեկուցվող)
23. Անույշ Խուդավերդյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: (Զեկուցվող)
24. Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին: (Զեկուցվող)
25. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող)
26. Երևան քաղաքում փողոց անվանակոչելու մասին: (Զեկուցվող)
