ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ավարտելուց» բառից հետո լրացնել «և սահմանված կարգով անհատական լիցենզիա ստանալուց» բառերով:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը «արձակվելու» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ սահմանված կարգով անհատական լիցենզիա չստանալու» բառերով:
Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «հեռացվելիս» բառից հետո լրացնել «կամ սահմանված կարգով անհատական լիցենզիա չստանալու դեպքում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-168-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|