ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 1993 թվականի N 253
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ազատ շուկայական գների պայմաններում պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների հարկվող եկամուտների հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել գործունեության առանձին տեսակներով զբաղվող անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաները (կցվում է):
2. Սահմանել, որ առևտրի և հասարակական սննդի ոլորտում փաստաթղթերով չհիմնավորված համախառն եկամտի դեպքում, այն ընդունվում է ապրանքների ձեռքբերման գների կամ ապրանքաշրջանառության ծավալի նկատմամբ հաշվարկված 35 տոկոս վերադիրի չափով (առանց ներառելու ավելացված արժեքի հարկը):
(2-րդ կետը խմբ. 09.06.95 N 325)
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ
Գործունեության տեսակները |
Տոկոսներով համախառն եկամտի նկատմամբ |
1 |
2 |
Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտում` | |
կաշվե կոշիկի, կոշիկի կաղապարների ու կրունկների պատրաստում և իրացում |
50 |
հագուստի, մորթեղենի, կարվածքեղենի, մանվածքի, հյուսածո կտորների, գործված և կտրված արտադրանքների, գլխարկների, արդուզարդի առարկաների, պետական դրոշմ ունեցող մորթիներից մուշտակեղենի, գորգերի և գորգեղենի, կահույքի և ուրիշ ատաղձագործական իրերի, երկաթբետոնե արտադրանքների պատրաստում և իրացում |
50 |
սննդամթերքի պատրաստում (հացթխում, հրուշակեղենի և մսամթերքի պատրաստում) |
40 |
խաղալիքների և հուշանվերների, մետաղյա մահճակալների և դրանց ցանցերի, կենցաղային ուրիշ մետաղյա ու թիթեղյա առարկաների, արհեստական ծաղիկների, բոլոր տեսակի պսակների ու երաժշտական գործիքների պատրաստում և իրացում |
40 |
գործունեության այլ տեսակներից եկամուտների ստացում |
25 |
Ժողովրդական գեղարվեստական զբաղմունքների ոլորտում` | 15 |
Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում` | |
սեփական ավտոբուսներով քաղաքացիների սպասարկում |
60 |
սեփական տրանսպորտային միջոցներով (տրակտորով, բեռնատար և այլ կարգի մեքենաներով) սպասարկում |
60 |
գործունեության այլ տեսակներից եկամուտների ստացում |
15 |
Օրենսդրությամբ չարգելված գործունեության մյուս ոլորտներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման գծով | 15 |
Առևտրի և հասարակական սննդի ոլորտում | 50 |
Շինարարական, շինարարական-մոնտաժային և նորոգման աշխատանքներ |
55 |
(նորմաները լրաց. 29.04.94 N 200, փոփ. 09.06.95 N 325)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.1998, N 142 | 24.03.1998, N 253 | |
09.06.1995, N 325 | 09.06.1995, N 253 | |
29.04.1994, N 200 | 29.04.1994, N 253 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|