Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 58-Ա

 

«ՁԵԶ ՀԱՄԱՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 40,350,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Խարբերդի մասնագիտացված մանկատան համար կահույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 58-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Ապահովել Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրող ֆիզիկական և մտավոր խանգարումներ ունեցող երեխաների և երիտասարդների համար կահույքի տրամադրում՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ կարիքները և ֆիզիկական

վիճակը:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաբայան 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղաք Մասիս, Հերացու փողոց 5Ա, ՀՎՀՀ 02232361)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզի Մասիս համայնքի գյուղ Նոր Խարբերդ, «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

40,350,500 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզի Մասիս համայնքի գյուղ Նոր Խարբերդ, 1-ին փողոց, 38 վարչական շենք,

ՀՎՀՀ 03801255)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Խարբերդի մասնագիտացված մանկատան համար կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում և ներքնակների ձեռքբերում՝ 39,550,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի

1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. 100 հատ փայտյա մեծ չափսի (1900սմx800սմ) մահճակալների ձեռքբերում՝ 12,100,000 դրամ:

2. 60 հատ փայտյա միջին չափսի (1600սմx800սմ) մահճակալների ձեռքբերում՝ 7,260,000 դրամ:

3. 20 հատ փայտյա երկհարկանի մահճակալների (1900սմx800սմ) ձեռքբերում՝ 4,138,000 դրամ:

4. 200 հատ ներքնակների ձեռքբերում՝ 7,000,000 դրամ:

5. Մանկատան վեց խմբասենյակներում ներկառուցվող պահարանների ձեռքբերում՝ 9,052,500 դրամ:

6. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չեն նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան