ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2014 թվականի N 1304-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը
(նախաբանը խմբ. 20.12.21 N 1453-Ա)
1. Ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ լիազոր մարմնին առաջարկություններ ներկայացնելու նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` համաձայն հավելվածի։
2. «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 29-ի N 1304-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ
Ալեքսեյ Սանդիկով | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Անուշ Բեղլոյան | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Աննա Մարգարյան | Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ) |
Աննա Չուլյան | «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Նարինե Մանուկյան |
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» |
Աշոտ Իզրաիլյան | «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բիզնես լուծումների բաժնի պետ (համաձայնությամբ) |
Անդրեյ Գրիգորյան | «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Այ Փի հիմնական ցանցի վարչության ղեկավար (համաձայնությամբ) |
Վահան Հովսեփյան | ՌԱՅՓ ԷնՍիՍի (RIPE NCC), Կովկասի և Կենտրոնական Ասիայի Արտաքին հարաբերությունների գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Ալբերտ Տոնեյան | «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ) |
Գրիգորի Սաղյան | «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ) |
Լիաննա Գալստյան |
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» |
Քրիստինա Հակոբյան | ԱյՔԱՆՆ Կառավարական խորհրդատվական կոմիտեի (ICANN GAC) Հայաստանի ներկայացուցչության խորհրդական (համաձայնությամբ) |
Քրիստինե Գյոնջյան | Հայաստանի օպերատորների միության տնօրեն (համաձայնությամբ) |
Դավիթ Ալավերդյան |
Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների |
Միսակ Խաչատրյան | «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՑՏԲ տեխնիկական ադմինիստրատոր (համաձայնությամբ) |
Սամվել Մարտիրոսյան | «ԱրմՍեք» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Մանե Մադոյան | «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Դավիթ Հայրապետյան | «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ընկերության միջօպերատորական համագործակցության և մեծածախ վաճառքների վարչության ղեկավար (համաձայնությամբ) |
Միսակ Խաչատրյան | «ՋիԷնՍի Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության ընկերության ցանցային կառավարման և մոնիթորինգի դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 19.07.17 N 780-Ա, խմբ. 03.12.19 N 1797-Ա, 20.12.21 N 1453-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |