Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2021 թվականի

թիվ 12

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԿՈՌՈԶԻԱԿԱՅՈՒՆ (ՉԺԱՆԳՈՏՎՈՂ) ՊՈՂՊԱՏԻՑ ԵՌԱԿՑՈՎԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ, ՓՈՂԱԿՆԵՐԻ ԵՎ ՍՆԱՄԵՋ ՊՐՈՖԻԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավելվածի համաձայն սահմանված չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7306 40 200 9, 7306 40 800 1, 7306 40 800 8 և 7306 61 100 9 ծածկագրերով դասակարգվող՝ 0,4-ից մինչև 6 մմ-ը ներառյալ պատի հաստությամբ, 6-ից մինչև 115 մմ-ը ներառյալ արտաքին տրամագծով կլոր լայնական հատույթով կամ 400 մմ-ից ոչ ավելի լայնական հատույթի պարագծով քառակուսի լայնական հատույթով կամ 400 մմ-ից ոչ ավելի լայնական հատույթի պարագծով և հատույթի կողմի՝ առավելագույնը մինչև 120 մմ-ը ներառյալ չափսով` ուղղանկյուն լայնական հատույթով՝ կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից եռակցովի խողովակների, փողակների և սնամեջ պրոֆիլների նկատմամբ կիրառել հակագնագցման միջոց՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2021

թվականի փետրվարի 9-ի

թիվ 12 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (տոկոս մաքսային արժեքից)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 9-ի թիվ 12 որոշման 1-ին կետում նշված՝ կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից եռակցովի խողովակներ, փողակներ և սնամեջ պրոֆիլներ

Foshan Vinmay Stainless Steel Co., Ltd. (No. 6 Jingang Avenue, Baini Town, Sanshui District, Foshan City, Guangdong Province, China)

14,62

Guangdong Sumwin New Material Group Co., Ltd. (South Sanhe Rd., East Renhe Rd, Yanhe Town, Gaoming District, Foshan, China)

17,28

այլ

17,28

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան