Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 142
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (06.02.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 մայիսի 2001 թվականի

թիվ 142

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԵՎ ԱՊԱԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 48-րդ, 49-րդ և 51-րդ հոդվածները, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ տարածքում գործող բանկերի հետ արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման օրինակելի գլխավոր համաձայնագրին» (կցվում է):

2. Սահմանել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ տարածքում գործող բանկերի հետ արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրերը ստորագրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը:

3. Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ավարտել արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրերի ստորագրման գործընթացը:

 4. Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները» և «ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և վերահսկումը» ձեռնարկներում կատարել համապատասխան փոփոխություններ:

5. Առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ տարածքում գործող բանկերի հետ արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրերի ստորագրման գործընթացի ավարտից հետո ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից 1997թ. օգոստոսի 20-ին հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամով արտարժույթի առք ու վաճառքի իրականացման կարգը» և 2000թ. հունվարի 26-ի «Արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների իրականացման եղանակի վերաբերյալ» թիվ 35 հրամանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

   Թիվ _______  

 «_____» ________ 200 __ թ

 

ՀՀ կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկից նախագահ Տ. Սարգսյանի` մի կողմից, և _________________ բանկը (այսուհետև` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս տնօրեն (վարչության նախագահ) ____________ մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), կնքեցին սույն գլխավոր համաձայնագիրը հետևյալի մասին.

 

 ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

 Կողմերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն համաձայնագրի շրջանակներում, ՀՀ ներքին արժութային շուկայում իրականանում են արտարժույթի առքի և վաճառքի, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործարքներ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն համաձայնագրի իմաստով`

Արտարժույթ - «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով սահմանված միջոցները:

Արտարժույթի կանխիկացում - Բանկի կողմից ներկայացված հայտի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից անկանխիկ արտարժույթի դիմաց կանխիկ արտարժույթի տրամադրումը Բանկին:

 Արտարժույթի ապականխիկացում - Բանկի կողմից ներկայացված հայտի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից կանխիկ արտարժույթի դիմաց անկանխիկ արտարժույթի տրամադրումը Բանկին:

Հայտ - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առքի կամ վաճառքի, կանխիկացման կամ ապականխիկացման գործարք կնքելու առաջարկը (հավելվածներ 1, 2, 3, 4):

Հայտի հաստատում (մասնակի հաստատում) - Կենտրոնական բանկի կողմից Բանկին տրված արտարժույթի առքի կամ վաճառքի, կանխիկացման կամ ապականխիկացման գործարք կնքելու հաստատումը կամ մասնակի հաստատումը (հավելվածներ 5, 6, 7):

Հայտի մերժում - Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված Հայտը Կենտրոնական բանկի կողմից մերժելու մասին ծանուցումը (հավելվածներ 8, 9):

Գործարք - Կենտրոնական բանկի և Բանկի միջև սույն համաձայնագրի շրջանակներում կնքված արտարժույթի առքի կամ վաճառքի, կանխիկացման կամ ապականխիկացման գործարքը:

Գործարքի կնքման օր - այն օրը, երբ Բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում Հայտը, իսկ Կենտրոնական բանկը հաստատում է (մասնակի հաստատում) է այն:

Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Բանկ - Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ:

Բանկային օր (արտարժույթի առքի և վաճառքի Գործարքի դեպքում) - Կենտրոնական բանկի աշխատանքային օրվա ժամը 10:00 - 16:00-ն:

Բանկային օր (արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման Գործարքի դեպքում) - Կենտրոնական բանկի աշխատանքային օրվա ժամը 10:00 - 15:00-ն:

Դրամային համարժեք - Գործարքի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժութային պարտավորության դրամային համարժեքը:

 

 ՀՈԴՎԱԾ 3. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Բանկը, Կենտրոնական բանկի հայտարարության հիման վրա, Կենտրոնական բանկին առաջարկում է Գործարքի ծավալը և փոխարժեքը` Հայտի միջոցով:

3.2. Բանկը Գործարքի կնքման Հայտը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի հայտարարության մեջ նշված ժամկետում:

3.3. Հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով (երկու օրինակից) կամ CBANet համակարգչային ցանցի միջոցով:

3.4. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը պարտավոր է հաստատել կամ մերժել Հայտերի ընդունման համար սահմանված ժամկետից 2 ժամվա ընթացքում:

3.5. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում միակողմանիորեն մերժել Բանկի կողմից ներկայացված Հայտը կամ մասնակիորեն բավարարել այն (Հայտի մասնակի հաստատում):

3.6. Հայտարարության մեջ նշված ժամկետից ուշ կամ սահմանված ձևից շեղումներով ներկայացված Հայտերը մերժվում են:

3.7. Բանկի կողմից Կենտրոնական բանկին առաքված Հայտը չի կարող հետ կանչվել:

3.8. Առանձին դեպքերում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքը կարող է կնքվել Կողմերի միջև ուղղակի բանակցությունների արդյունքում: Այս դեպքում հեռախոսով ճշտվում են Գործարքի պայմանները, որից հետո Բանկը համապատասխան առքի կամ վաճառքի Հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ:

3.9. Եթե Բանկը Կենտրոնական բանկից ստանում է Հայտի հաստատումը կամ մասնակի հաստատումը, ապա Գործարքը համարվում է կնքված և Կողմերը ստանձնում են սույն համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, կրում նախատեսված պատասխանատվությունը:

3.10. Կենտրոնական բանկի կողմից Բանկի Հայտը հաստատելու (մասնակի հաստատելու) կամ մերժելու դեպքում Կենտրոնական բանկը համապատասխան կարգով ծանուցում է Բանկին:

3.11. Թղթային ձևով ներկայացված Հայտերի վրա կատարվում է Հայտը մերժելու կամ հաստատելու (մասնակի հաստատելու) մասին համապատասխան գրառում:

3.12. Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առքի դեպքում Բանկը պարտավոր է Գործարքի կնքման օրը վաճառված արտարժույթը փոխանցել Կենտրոնական բանկի կողմից նշված արտարժութային հաշվին, իսկ Կենտրոնական բանկը` գնված արտարժույթին համարժեք դրամը` Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թղթակցային հաշվին, եթե Կենտրոնական բանկի կողմից տրված հայտարարության մեջ այլ ժամկետներ սահմանված չեն, կամ կողմերը բանակցությունների արդյունքում այլ ժամկետների շուրջ չեն պայմանավորվում: Ընդ որում, բանակցությունների արդյունքում այլ ժամկետների սահմանման դեպքում ժամկետները նշվում են հայտում և հայտի հաստատման մեջ:

 (3.12-րդ կետը խմբ. 06.02.02 թիվ 39)

3.13. Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի վաճառքի դեպքում Կենտրոնական բանկը Գործարքի կնքման օրը Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձում է հայտում նշված արտարժույթին համարժեք դրամը և վաճառված արտարժույթը փոխանցում Բանկի կողմից նշված արտարժութային հաշվին, եթե Կենտրոնական բանկի կողմից տրված հայտարարության մեջ այլ ժամկետներ սահմանված չեն, կամ կողմերը բանակցությունների արդյունքում այլ ժամկետների շուրջ չեն պայմանավորվում: Ընդ որում, բանակցությունների արդյունքում այլ ժամկետների սահմանման դեպքում ժամկետները նշվում են հայտում և հայտի հաստատման մեջ:

 (3.13-րդ կետը խմբ. 06.02.02 թիվ 39)

3.14. Սույն համաձայնագրի 3.8 կետով նախատեսված գործարքների հետ կապված հաշվարկների իրականացումը կատարվում է Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:

 

 ՀՈԴՎԱԾ 4. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Բանկը, Կենտրոնական բանկի հետ Գործարք կնքելու համար, հեռախոսով բանակցություններ է վարում Գործարքի պայմանների վերաբերյալ, այդ թվում միջնորդավճարի:

 4.2. Բանկը, Գործարքի պայմանների վերաբերյալ Կենտրոնական բանկի հետ հեռախոսով համաձայնության գալու դեպքում, Գործարքի կնքման Հայտը ներկայացնում է Կենտրոնական բանկ:

4.3. Հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով (երկու օրինակից) կամ CBANet համակարգչային ցանցի միջոցով:

4.4. Կենտրոնական բանկը Բանկի կողմից ներկայացված Հայտը պարտավոր է հաստատել կամ մերժել Հայտի ընդունման պահից 30 րոպեի ընթացքում, որի մասին Կենտրոնական բանկը համապատասխան կարգով ծանուցում է Բանկին:

4.5. Կենտրոնական բանկին իրավունք չի վերապահվում մերժել Բանկի կողմից Կենտրոնական բանկի ներկայացված Հայտը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայտը սահմանված ձևով չի ներկայացվել կամ ներկայացվել է սխալներով և (կամ) ջնջումներով, կամ մինչև Հայտի առաքումը տվյալ Բանկի հետ սույն հոդվածի 4.1 կետով նախատեսված բանակցությունները չեն վարվել:

4.6. Բանկային օրվա ավարտից հետո կամ սահմանված ձևից շեղումներով Հայտերը մերժվում են:

4.7. Բանկի կողմից Կենտրոնական բանկին առաքված Հայտը չի կարող հետ կանչվել:

4.8. Եթե Բանկը Կենտրոնական բանկից ստանում է Հայտի հաստատումը, ապա Գործարքը համարվում է կնքված և Կողմերը ստանձնում են սույն համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, կրում նախատեսված պատասխանատվությունը:

4.9. Թղթային ձևով ներկայացված Հայտերի վրա կատարվում է Հայտը մերժելու կամ հաստատելու մասին համապատասխան գրառում:

4.10. Արտարժույթի կանխիկացման գործարք կնքելու դեպքում Բանկը պարտավոր է Գործարքի կնքման օրվանից մեկ Բանկային օրվա ընթացքում անկանխիկ արտարժույթը փոխանցել Կենտրոնական բանկի համապատասխան արտարժութային հաշվին:

4.11. Կենտրոնական բանկը, անկանխիկ արտարժույթն իր հաշվին մուտքագրվելու համապատասխան հաստատումը ստանալուց հետո, պարտավոր է նույն Բանկային օրվա ընթացքում Բանկին տրամադրել համապատասխան կանխիկ արտարժույթը:

4.12. Արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման Գործարքի դիմաց Կենտրոնական բանկը Գործարքի կնքման օրը Կենտրոնական բանկում Բանկի թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձում է միջնորդավճար` գործող դրույքաչափերի և սակագների համաձայն, ընդ որում, միջնորդավճարը գանձվում է Գործարքի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքին համարժեք դրամով:

4.13. Արտարժույթի ապականխիկացման Գործարք կնքելու դեպքում Բանկը պարտավոր է մինչև տվյալ Բանկային օրվա ավարտը Կենտրոնական բանկի դրամարկղ մուտքագրել Գործարքի գումարը` կանխիկ արտարժույթով:

4.14. Կանխիկ արտարժույթը Կենտրոնական բանկի դրամարկղ մուտքագրվելուց հետո մեկ Բանկային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը անկանխիկ արտարժույթը փոխանցում է Բանկի համապատասխան արտարժութային հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

5.1. Կողմերը պարտավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում ապահովել կնքվող գործարքների գաղտնիությունը:

 5.2. Կողմերը պարտավորվում են սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում կատարել փոխանցումները և հաշվեգրումները:

 

 ՀՈԴՎԱԾ 6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) Բանկի պատասխանատվությունը.

6.1. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես արտարժույթ Վաճառող, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում արտարժութային փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով: Ընդ որում, սույն կետով նախատեսված տուժանքները հաշվարկվում և գանձվում են գործարքի կատարման օրվանից (value date) (ներառյալ գործարքի կատարման օրը) հաշված առավելագույնը մինչև երեք բանկային օր (բացառությամբ սույն կետի երկրորդ մասով նախատեսված դեպքի), որից հետո Բանկի կողմից պարտավորությունը չկատարելու պայմաններում հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում, և Կենտրոնական բանկը հետ է գանձում բանկի թղթակցային հաշվին հաշվեգրված դրամական գումարը:

Սույն կետի առաջին մասում նախատեսված հիմքով հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած ճանաչվելու օրը բանկի թղթակցային հաշվում գործարքին համապատասխան` դրամական ամբողջ միջոցների բացակայության կամ մասնակի առկայության դեպքում Կենտրոնական բանկը Բանկի թղթակցային հաշվից գանձում է համապատասխան դրամական միջոցները դրանց առկայության առաջին իսկ պահին` մինչև գործարքին համապատասխան գումարի ամբողջական մարումը: Կենտրոնական բանկը Բանկի թղթակցային հաշվից գանձում է նաև տուժանք` բացակայող միջոցների 1%-ի չափով` մինչև բացակայող միջոցների ամբողջական գանձման օրը (ներառյալ):

(6.1-ին կետը խմբ. 06.02.02 թիվ 39)

6.1.1. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես արտարժույթ կանխիկացնող, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում արտարժութային փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

(6.1.1-ին կետը լրաց. 06.02.02 թիվ 39)

6.2. Արտարժույթի ապականխիկացման գործարք կնքելու դեպքում, Բանկը մինչև Գործարքի կնքման բանկային օրվա ավարտը կանխիկ արտարժույթը Կենտրոնական բանկի դրամարկղ չմուտքագրելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

(6.2-րդ կետը խմբ. 06.02.02 թիվ 39)

6.3. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես արտարժույթի Գնորդ, Գործարքի կնքման օրվա դրությամբ իր թղթակցային հաշվում Գործարքին համապատասխան դրամական միջոցներ չունենալու պարագայում վճարում է տուժանք` Հայտում նշված գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

6.4. Գործարքի կնքման օրվա դրությամբ թղթակցային հաշվում միջնորդավճարին համապատասխան դրամական միջոցներ չունենալու դեպքում Բանկը վճարում է տուժանք` Հայտում նշված Գործարքի գնի 1 %-ի չափով, իսկ Հայտը և Հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

բ) Կենտրոնական բանկի պատասխանատվությունը.

6.5. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես արտարժույթի Գնորդ, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում դրամական փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

(6.5-րդ կետը խմբ. 06.02.02 թիվ 39)

6.6. Արտարժույթի կանխիկացման գործարք կնքելու դեպքում, Կենտրոնական բանկը սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում կանխիկ արտարժույթը Բանկին չտրամադրելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

(6.6-րդ կետը խմբ. 06.02.02 թիվ 39)

6.7. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես արտարժույթ Վաճառող, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում արտարժութային փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` յուրաքանչյուր ուշացված բանկային օրվա համար հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով: Ընդ որում, սույն կետով նախատեսված տուժանքները հաշվարկվում են գործարքի կատարման օրվանից (value date) (ներառյալ գործարքի կատարման օրը) հաշված առավելագույնը մինչև երեք բանկային օր, որից հետո Կենտրոնական բանկի կողմից պարտավորությունը չկատարելու պայմաններում հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում, և Կենտրոնական բանկը հետ է վճարում բանկի թղթակցային հաշվից գանձված դրամական գումարը:

(6.7-րդ կետը խմբ. 06.02.02 թիվ 39)

6.7.1. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես արտարժույթ ապականխիկացնող, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում արտարժութային փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

(6.7.1-ին կետը լրաց. 06.02.02 թիվ 39)

6.8. Սույն համաձայնագրով Կենտրոնական բանկին իրավունք է վերապահվում Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թիվ ________ թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձել սույն հոդվածով նախատեսված տուժանքի գումարները:

6.9. Կողմերը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում սույն համաձայնագրով նախատեսված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց տրամադրելու համար` բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերի:

 

 ՀՈԴՎԱԾ 7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 

7.1. Սույն համաձայնագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` երեսունօրյա ժամկետում: Սույն համաձայնագրով որևէ Կողմին ներկայացված առարկությունները վերջինիս կողմից ենթակա են պարզաբանման 3 Բանկային օրվա ընթացքում:

7.2. Առաջացած վեճերը բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

 

 ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

8.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից 1997 թվականի օգոստոսի 20-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամով արտարժույթի առք ու վաճառքի իրականացման կարգը» և 2000 թվականի հունվարի 26-ի «Արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների իրականացման եղանակի վերաբերյալ» թիվ 35 հրամանը ուժը կորցրած ճանաչելու պահից և գործում է անժամկետ:

8.2. Սույն համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

8.3. Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի` սույն համաձայնագրով ստանձնած և չկատարած պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, կամ եթե Կողմերը այլ բան չեն պայմանավորվում:

8.4. Սույն համաձայնագիրը կարող է դադարեցվել որևէ Կողմի գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի համաձայնագրի դադարեցման օրվանից մեկ ամիս առաջ:

8.5. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, վճարային ռեկվիզիտների, տելեքսի, հեռատիպի, հեռախոսի, ֆաքսի, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն համաձայնագրով սահմանված դրույթների կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ) ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն համաձայնագրի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են պարտավորությունների կատարման վրա էականորեն ազդող անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) և որպես այդպիսին համարվող պայմանների ազդեցության:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն համաձայնագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակներն էլ ունեն հավասար իրավաբանական ուժ:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

 

 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 

Հայաստանի Հանրապետություն  

375010, ք. Երևան

Վազգեն Սարգսյան փ. 6  

Հեռախոս ____________________

Տելեքս _____________________  

Ֆաքս _______________________

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 

 

Տ. Սարգսյան ________________

                               Կ. Տ.

                  ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն __________________________

__________________________

Հեռախոս __________________

Տելեքս ___________________

Ֆաքս _____________________

Բանկի տնօրեն

 (վարչության նախագահ) _____ __________________________

                       Կ. Տ.

 

 Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԳՆՄԱՆ

 

ՀԱՅՏ N ------

 

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի:

 

Առաջարկում ենք -------------- բանկին վաճառել ------------------ հետևյալ պայմաններով. արտարժույթի տեսակը

 

Գնորդի արտարժութային հաշվի համարը

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը

 

Գործարքի կատարման օրը (value date)

 

Գործարքի գումարը (թվերով և տառերով)

 

Փոխարժեքը (թվերով և տառերով)

 

Համարժեքը դրամով (թվերով և տառերով)

 

Հայտն ուժի մեջ է մինչև

------------------- բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

-------------------------- բանկ

------------------- տնօրեն (վարչության նախագահ)

------------------------

       Կ.Տ

 ---- -------------- 200  թ. ժամը ______

 

(հավելվածը խմբ. 06.02.02 թիվ 39)

 

 Հավելված 2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԱՃԱՌՔԻ

 

ՀԱՅՏ N ------

 

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի:

 

Առաջարկում ենք --------------- բանկից գնել -------------------- հետևյալ պայմաններով. արտարժույթի տեսակը

 

Վաճառողի դրամային հաշվի համարը

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը

 

Գործարքի կատարման օրը (value date)

 

Գործարքի գումարը (թվերով և տառերով)

 

Փոխարժեքը (թվերով և տառերով)

 

Համարժեքը դրամով (թվերով և տառերով)

 

Հայտն ուժի մեջ է մինչև

 

------------------- բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

-------------------------- բանկ

 

------------------- տնօրեն (վարչության նախագահ)

 

------------------------

        Կ.Տ

---- --------------- 200  թ. ժամը __________

 

(հավելվածը խմբ. 06.02.02 թիվ 39)

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 _____________

 ՀԱՅՏ ԹԻՎ ____

 

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ

 

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և __________ բանկի միջև «____» _________ 200 ___ թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ _______ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ___________

բանկին տրամադրել կանխիկ___________________________

                                           (արտարժույթի տեսակը)

անկանխիկի դիմաց` հետևյալ պայմաններով.

 

Բանկի դրամային հաշվի համարը  
Արտարժույթի տեսակը  
Գործարքի գումարը (թվերով և տառերով)  
Միջնորդավճարը (տոկոսներով գործարքի գումարից)  
Համարժեքը դրամով (թվերով և տառերով)  
Հայտն ուժի մեջ է մինչև  

 

 

_____________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ________________ բանկի միջև «_____» _________ 200 ___ թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ______ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

____________ բանկ

 

ՏՆՕՐԵՆ (ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ) ______________

 

Կ. Տ.

 

«_____» __________ 200 __ թ. ժամը ______

 

 ՀԱՎԵԼՎԱԾ 4

 _____________

 ՀԱՅՏԻ ԹԻՎ _____

 

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՊԱԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ

 

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և __________ բանկի միջև «____» _________ 200 ___ թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ _______ գլխավոր համաձայնագրի:

Առաջարկում ենք ___________

բանկին տրամադրել անկանխիկ___________________________

                                           (արտարժույթի տեսակը)

 

կանխիկի դիմաց` հետևյալ պայմաններով.

 

Բանկի դրամային հաշվի համարը  
Արտարժույթի տեսակը  
Գործարքի գումարը (թվերով և տառերով)  
Միջնորդավճարը (տոկոսներով գործարքի գումարից)  
Համարժեքը դրամով (թվերով և տառերով)  
Հայտն ուժի մեջ է մինչև  

 

 

_____________________ բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ________________ բանկի միջև «_____» _________ 200 ___ թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ______ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

____________ բանկ

 

ՏՆՕՐԵՆ (ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ) ______________

 

Կ. Տ.

 

«_____» __________ 200 __ թ. ժամը ______

 

 

 Հավելված 5

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԳՆՄԱՆ ՀԱՅՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ (ՄԱՍՆԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ)

 

Առաքվում է -------------------------- բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի:

 

Ձեր կողմից ----- ------------- 200 թ. ժամը ----- -ին Կենտրոնական բանկ ներկայացված N ---- հայտը համարել ակցեպտավորված:

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը

 

Գործարքի գումարը (թվերով և տառերով)

 

Գործարքի կատարման օրը (value date)

 

Փոխարժեքը (թվերով և տառերով)

 

Համարժեքը դրամով (թվերով և տառերով)

 

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ---------------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

Կենտրոնական բանկ

 

------------------------

          Կ.Տ

------ --------------- 200  թ.

 

(հավելվածը խմբ. 06.02.02 թիվ 39)

 

Հավելված 6

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՅՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ (ՄԱՍՆԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ)

 

Առաքվում է -------------------------- բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի:

 

Ձեր կողմից ----- ------------- 200 թ. ժամը ----- -ին Կենտրոնական բանկ ներկայացված N ---- հայտը համարել ակցեպտավորված:

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը

 

Գործարքի գումարը (թվերով և տառերով)

 

Գործարքի կատարման օրը (value date)

 

Փոխարժեքը (թվերով և տառերով)

 

Համարժեքը դրամով (թվերով և տառերով)

 

Վաճառված արտարժույթը փոխանցել

 

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ------------------------ բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

Կենտրոնական բանկ

 

------------------------

       Կ.Տ

---- ------------ 200  թ.

 

(հավելվածը խմբ. 06.02.02 թիվ 39)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7

 _____________

 

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ/ԱՊԱԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

 

Առաքվում է __________ բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և _________ բանկի միջև «____» ________ 200___ թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ____ գլխավոր համաձայնագրի:

 Ձեր կողմից «___» ________ 200 ___ թ. ժամը ______ -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ _____ հայտը համարել ակցեպտավորված:

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը  
Գործարքի գումարը (թվերով և տառերով)  
Միջնորդավճարը (տոկոսներով գործարքի գումարից)  
Համարժեքը դրամով (թվերով և տառերով)  

 

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ________________ բանկի միջև «_____» _________ 200 ___ թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ______ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

 

Կենտրոնական բանկ ______________

 

Կ. Տ.

 

«_____» __________ 200 __ թ.

 

 ՀԱՎԵԼՎԱԾ 8

 _____________

 

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔԻ/ՎԱՃԱՌՔԻ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄ

 

 Առաքվում է __________ բանկին

 

 

Կենտրոնական բանկը, համաձայն Կենտրոնական բանկի և ___________________ բանկի միջև «____» _________ 200____ թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ____ գլխավոր համաձայնագրի 3.4, 3.5 և 3.6 կետերի` մերժում է արտարժույթի առքի/վաճառքի գործարք կնքելու համար «____» _________ 200 ___ թ. ժամը _______ -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ________ հայտը:

 

Կենտրոնական բանկ ______________

 

Կ. Տ.

 

«_____» __________ 200 __ թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9

 _____________

 

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ/ԱՊԱԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄ

 

 Առաքվում է __________ բանկին

 

Կենտրոնական բանկը, համաձայն Կենտրոնական բանկի և ___________________ բանկի միջև «____» _________ 200____ թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ____ գլխավոր համաձայնագրի 4.4, 4.5 եւ 4.6 կետերի` մերժում է արտարժույթի կանխիկացման/ապականխիկացման գործարք կնքելու համար «___» _______ 200 __ թ. ժամը __ -ին Կենտրոնական բանկ ներկայացված թիվ ________ հայտը:

 

Կենտրոնական բանկ ______________

 

Կ. Տ.

 

«_____» __________ 200 __ թ.

 

(համաձայնագիրը խմբ., լրաց. 06.02.02 թիվ 39)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.02.2002, թիվ 39 06.02.2002, թիվ 142
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան