Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 168-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 16,092,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրատաքացուցիչ համակարգերի և արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2023 թվականի հունվարի 19-ին կնքված` N ՀՀ/ԱԹՋ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում` 15,003,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2023 թվականի հունվարի 19-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացում` 1,089,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 168-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալական պայմանների բարելավման և էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Բերքաբեր բնակավայրի թվով 38 կարիքավոր ընտանիքների համար անհատույց արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ տանիքին անհատույց 3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային /On

GRID/ կայանի տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Բերքաբեր բնակավայր բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

16,092,600 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Բերքաբեր բնակավայրի թվով 38 կարիքավոր ընտանիքներ և Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի մարտի 6-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Բերքաբեր բնակավայրի թվով 38 կարիքավոր ընտանիքների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում՝ 15,003,600 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 6-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը:

2. Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ տանիքին 3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում` 1,089,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 6-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Նախատեսվում է 38 բնակիչների տան տանիքներին կատարել ամրակցման, ջրատաքացուցիչ կայանների ոտնակների և ջրատաքացուցիչների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և ջրատաքացուցիչ կայաններին միացման աշխատանքների իրականացում։ Արժեքը՝ 15,003,600 դրամ։

2. Նախատեսվում է մանկապարտեզի տանիքին կատարել ամրակցման, ֆոտովոլտային կայանի ոտնակների և կայանի տեղադրման, հողանցման, էլեկտրամալուխների անցկացման և հոսանքի վահանակին միացման աշխատանքների իրականացում։ Արժեքը՝ 1,089,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Բերքաբեր համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան