Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (02.01.2023-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0223 Ն. 14.12.22
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 223-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը, 184-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգի 23-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» պարբերությամբ.
«գ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
2) Կանոնակարգի 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
3) Կանոնակարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
4) Կանոնակարգը 9-րդ լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 9.1
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
50.1. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:
50.2. Սույն կանոնակարգի 50.1-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու։
50.3. Սույն կանոնակարգի 50.2-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Կենտրոնական դեպոզիտարիային արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:
50.4. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:
50.5. Սույն կանոնակարգի 50.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու համարվելու մասին Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
50.6. Անկախ սույն կանոնակարգի 50.5-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝
1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառուների վերաբերյալ։
5) Կանոնակարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«68. Կենտրոնական դեպոզիտարիան լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում.
1) Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկատվական և այլ համակարգերի նվազագույն տեխնիկական պահանջների և հուսալիության` սույն կանոնակարգի 11-րդ գլխով սահմանված չափանիշների փոփոխությունների վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից՝ սույն կանոնակարգի գլուխ 11-ով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը,
2) Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:»:
6) Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
7) Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի։
8) Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի։
9) Կանոնակարգը լրացնել Հավելված 19-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. դեկտեմբերի 21
Երևան |
|
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 223-Ն որոշման |
|
«Հավելված 4
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու
լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի
կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ի |
Միջնորդագիր
Ղեկավարի գրանցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_________________________ին
Հարգելի ___________________________
Խնդրում ենք ________________________________________ (անուն, ազգանուն, հայրանուն)
գրանցել որպես ____________________________________:
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման իրավասու մարմին՝
(անուն, ազգանուն, ստորագրություն)
« » _______ 20 թ.:»:
|
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 223-Ն որոշման |
|
«Հավելված 5
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու
լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի
կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ի |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ
Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը: | |
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները |
1. Կազմակերպության վերաբերյալ տվյալները (այս բաժնում նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք:) |
1.1. Կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում) |
1.2. Կազմակերպության տեսակ
o բանկ
o օտարերկրյա բանկի մասնաճյուղ
o վարկային կազմակերպություն
o ապահովագրական ընկերություն
o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ
o ապահովագրական բրոքեր
o ներդրումային ընկերություն
o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ
o կարգավորվող շուկայի օպերատոր
o Կենտրոնական դեպոզիտարիա
o ֆոնդի կառավարիչ
o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ
o Բյուրո
o վճարահաշվարկային կազմակերպություն |
2. Ղեկավար պաշտոն |
2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 ենթակետում նշված կազմակերպությունում
o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ),
o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար)
o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ
o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ
o գլխավոր հաշվապահ
o ներքին աուդիտի ղեկավար
o ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձ
o համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու
o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)
o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ
o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար
o պատասխանատու ակտուար
o բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավար |
2.2 Նկարագրեք Ձեր առանցքային իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար՝ ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի: |
3. Անձնական տվյալներ |
3.1 Անուն, ազգանուն, հայրանուն |
3.2 Սեռ`
o արական
o իգական |
3.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
3.4 Ծննդավայր (երկիր, մարզ, համայնք) |
3․5 Նշեք՝
o Հաշվառման հասցե
o Փաստացի բնակության հասցե |
3.6 Քաղաքացիություն |
3.7 Նշեք՝
o Անձնագրի տվյալները
o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում) |
3.8 Նշեք՝
o Հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)
o Կիրառելի չէ |
3.9 Նշեք հեռախոսահամար
o բջջային
o այլ |
3.10 Էլեկտրոնային փոստի հասցե |
3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները,
Անուն, ազգանուն, հայրանուն
Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) |
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն |
4.1
Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, միջազգային որակավորման անվանումը |
Բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրը |
Բարձրագույն ուսումնական հաստատության սովորելու ժամանակաշրջանը(_թ-ից մինչև _թ.) |
Մասնա-գիտությունը |
Գիտական աստիճանը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
4․2 Նշեք գիտելիքը հիմնավորող տեղեկությունները/փաստաթղթերը
Որակավորումներ |
Վերապատրաստումներ |
Դասընթացներ |
Նախագծեր |
|
|
|
|
|
|
|
| |
4.3 Ի՞նչ լեզուների եք տիրապետում
o հայերեն
o անգլերեն
o ռուսերեն
o այլ (նշել լեզուն) |
4.4 Նշել վերջին առնվազն 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ |
Կազմա-կերպու-թյան անվանում |
Կազմա-կերպու-թյան գործու-նեության ոլորտը |
Գտնվելու վայր |
Հեռախոսա-համար |
Պաշտոնը |
Հիմնական պարտա-կանու-թյունները |
Ազատման հիմքերը |
Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գրքույկում տվյալները ներառված չեն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
4.5 Նշեք
o Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ։ Ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից (վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք), իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում:
Անուն, ազգանուն |
Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը |
Պաշտոնը |
Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները |
Հեռախոսա-համար, էլ. փոստի հասցե |
Երաշխավորի հետ փոխկապակցվածության բնույթը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան: |
5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ |
5.1 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:
o Ոչ,
o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ) |
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դիմումը Դատարանը ընդունել է վարույթ:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ։ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ |
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
5․7 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության։ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
5.8 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում չնշված կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ |
5.9 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում նշված կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ ՀՀ տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ |
5.10 Արդյո՞ք որպես կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 5 տարվա ընթացքում: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ |
5.11 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից (որակավորումից) կամ կարգապահական այլ պատժամիջոցներ են կիրառվել Ձեր նկատմամբ կազմակերպության, նաև՝ 1․2-րդ ենթակետում չնշված, գործունեությունը կարգավորող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու կամ կարգապահական պատժամիջոցների կիրառման հիմքերը) |
5․12 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը) |
5․13 Արդյո՞ք Դուք նախորդ աշխատանքից ազատվել եք գործատուի նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ մեկով: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ |
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն |
6.1 Նշեք՝ o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն. Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից (Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)
Կազմակերպության (հաշվետու թողարկողի) անվանումը |
Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը) |
Մասնակցության չափը (%), |
Բաժնետոմսերի քանակը |
Ընդհանուր գումարը (դրամով) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք ունեցել: |
6.2 Նշեք՝ o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն, (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1 կետում նշված կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
Կազմակերպության (հաշվետու թողարկողի) անվանումը |
Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը) |
Մասնակցության չափը (%) |
Բաժնետոմսերի քանակը |
Ընդհանուր գումարը (դրամով) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա, o Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում: |
6.3 Նշեք՝ o ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած հետևյալ անձանց վերաբերյալ տվյալները՝ ծնողներ, տատ, պապ, 18 տարին լրացած թոռ, 18 տարին լրացած զավակ ու նրա ամուսին, 18 տարին լրացած քույր, եղբայր ու նրանց ամուսիններ և 18 տարին լրացած նրանց զավակներ, ամուսնու ծնողներ, ամուսնու՝ 18 տարին լրացած զավակ.
Անուն, ազգանուն |
Ժամանակահատվածը (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը |
Ղեկավարի հետ փոխկապակց-վածության ձև |
Աշխատան-քի վայր |
Պաշտոն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: |
7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ |
7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք օ Ոչ , օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) |
7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք օ Ոչ , օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) օ Իրազեկ չեմ |
7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ օ Ոչ, օ Այո, ներկայացնել մանրամասներ (կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ) |
7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ
(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)
օ Ոչ , օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) օ Իրազեկ չեմ |
8. Այլ տեղեկություններ |
8.1 Նշեք՝ o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)
Անուն, ազգանուն |
Անձնագրի տվյալները |
Փոխկապակցվածության ձև |
Աշխատանքի վայր |
Պաշտոն |
Բնակության վայրը, հեռախոսահամար |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: |
8.2 Նշեք՝ o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները:
Կազմակերպության անվանում |
Գտնվելու վայր |
Փոխկապակց- վածության ձև |
ՀՎՀՀ |
Հեռախոսահամար (բջջային և այլ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա: |
9. Շահերի բախման վերաբերյալ |
9․1 Արդյո՞ք Դուք 1․1-ին կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկության ղեկավարների հետ ունեք փոխկապվածություն։
o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները |
9.2 Արդյո՞ք Դուք 1․1-րդ կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկություն հետ ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք մասնագիտական կամ առևտրային հարաբերություններ։
o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները |
9․3 Նշեք այլ տեղեկություններ Ձեր կարծիքով հնարավոր շահերի բախման (առկայության դեպքում) և դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ։ |
10. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները |
11. Այլ փաստաթղթեր |
12. Այս կետը լրացվում է միայն բանկի և ապահովագրական ընկերության խորհրդի անդամների կողմից.
Ծանոթացել եմ Կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով կամ Կանոնակարգ 3/01-ի Հավելված 43-ով սահմանված «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ: o Այո o Ոչ |
13. Հավաստիացնում եմ, որ ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական, բ. անձը բավարարում է օրենքով և կանոնակարգերով սահմանված ղեկավարի մասնագիտական համապատասխանության չափանիշներին և այլ պահանջներին,
գ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կանոնակարգերով սահմանված հիմքերը։
Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:
Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) |
_______________ |
|
|
|
|
|
|
Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն |
Ամրակցեք ստորագրության նմուշը | | | |
»: |
|
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 223-Ն որոշման |
|
«Հավելված 9
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու
լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի
կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02 Հավելվածի |
Դիմում
Ֆիզիկական անձի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար
Ես` , խնդրում եմ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը
__________________________________________________ Կենտրոնական
(նշվում է Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը)
դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:
ՄԱՍ 1.
Լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձ մասնակցի կողմից
Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը |
1. Ֆիզիկական անձի տվյալները |
1.1.Անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________
1.2. Սեռը _____________
1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
_______________________ օր/ամիս/տարի |
1.4. Ծննդավայրը ____________________________________________________________________
1.5. Քաղաքացիությունը __________________________________
1.6. Անձնագրի տվյալները _________________________________
Հանրային ծառայությունների համարանիշը __________________________
1.7. Բնակության վայրը` հաշվառման հասցե ___________________________________________
փաստացի բնակության վայրի հասցե ___________________________________________
1.8. Հեռախոսահամար _________________
1.9. Էլեկտրոնային փոստի հասցե _____________________
1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանը.
Անունը,ազգանունը, հայրանունը |
Դրանք կրելու ժամանակաշրջանը |
Սկիզբ (օր/ամիս/տարի) |
Ավարտ (օր/ամիս/տարի) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն |
2.1. Բարձրագույն ուսումնական հաստատության (ԲՈՒՀ) անվանումը, միջազգային որակավորման անվանումը |
ԲՈՒՀ-ի գտնվելու վայրը |
ԲՈՒՀ-ում սովորելու ժամանակաշրջանը (_______թ-ից մինչև _________թ.) |
Ֆակուլտետ |
Մասնա-գիտությունը |
Գիտական աստիճանը կամ միջազգային որակավորման մակարդակը |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
| |
2.2. Ի՞նչ լեզուների եք տիրապետում
o Հայերեն
o Անգլերեն
o Ռուսերեն
o Այլ (նշել լեզուն)
_____________________________________________________________________ |
2.3. Վերջին 10 տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ |
Կազմակեր-պության անվանում |
Կազմակեր-պության գործունեության տեսակ |
Գտնվելու վայր |
Հեռախոսա-համար |
Պաշտոնը, հիմնական պարտակա-նությունները |
Ազատման հիմքերը |
Նշագրում կատարեք, եթե աշխա-տանքային գրքույկում տվյալները ներառված չեն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
2.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչվող` ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ
Անուն, ազգանուն |
Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը |
Պաշտոնը |
Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները |
Հեռախոսահամար, էլ.փոստի հասցե |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված անձ չկա: |
3. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (բաժնեմասեր) |
3.1.Բաժնետոմսերի (բաժնեմասերի) ընդհանուր թիվը |
______________ գումար |
|
_____________ % |
|
|
|
|
այդ թվում` ձայնի իրավունք տվող |
______________ գումար |
|
_____________ % |
|
|
|
3.2.Յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) ձեռքբերման գինը 3.3. Բաժնետոմսի (բաժնեմասի) ընթացիկ շուկայական արժեքը |
____________ ____________ | |
4. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու) |
4.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները.
4.2. Նշեք ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու)` Եթե ներդրումը կատարվում է փոխառության կամ վարկի ստացմամբ, լրացնել 4.3 կետը
4.3. Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել`
ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը/անվանումը ______________________
բ) Գտնվելու/բնակության վայրը _________________________________________
գ) Վարկի/փոխառության գումարը ______________________
դ) Գրավի առարկան _________________
ե) Վարկի/փոխառության ստացման պայմանները և ժամկետները
զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի
4.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն (ոչ թե կարգավորվող շուկայի միջոցով), ապա նշել. |
Վաճառողի/փոխանցողի անունը (անվանումը) |
|
Վաճառքի/փոխանցման ենթակա բաժնետոմսերի քանակը |
|
Վաճառքի/փոխանցման ենթակա բաժնետոմսերի/ մասնակցության չափը (%) |
1. |
|
|
2. |
|
|
3. |
|
|
|
|
|
5. Ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ: (Կենտրոնական բանկը կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և այլն): |
6. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական կապիտալում մասնակցությունների վերաբերյալ |
6.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար` |
Կազմակերպության անվանումը |
|
Գտնվելու վայրը |
|
Մասնակցության չափը (դրամով) |
|
Մասնակցության չափը (%) |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
Սույն կետում նշված անձանց համար լրացնել սույն կանոնակարգի Հավելված 11-ը: |
6.2. Այլ մասնակցության համար` |
Կազմակերպության անվանումը |
|
Գտնվելու վայրը |
|
Մասնակցության չափը (դրամով) |
|
Մասնակցության չափը (%) |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
7. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն |
Կազմակերպության անվանումը կամ անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը |
|
Գտնվելու (բնակության) վայրը |
|
Փոխկապակցվածության տեսակը |
1. |
|
|
2. |
|
|
3. |
|
|
|
|
|
8. Այլ տեղեկատվություն |
8.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձինք) ունեք 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ. o Այո (ներկայացնել մանրամասները՝ գումար, ժամկետ և այլն) o Ոչ |
8.2 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
8.3 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար: o Ոչ o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ) |
8.4 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
8.5 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դատարանը ընդունել է վարույթ ։ o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
8.6 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ։ o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ |
8.7 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
8.8 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
8.9 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում որևէ կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ |
8.10 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը) |
|
8.11 Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ, որի կանոնադրական կապիտալում մտադիր եք ձեռք բերել նշանակալից մասնակցություն. o Ոչ o Այո (ներկայացնել մանրամասները՝ գումար, ժամկետ և այլն) |
8.12 Արդյո՞ք Դուք պատրաստ եք Կենտրոնական դեպոզիտարիայի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ ֆինանսական օժանդակություն. օ Ոչ օ Այո, (ներկայացնել մանրամասներ) |
8.13 Արդյո՞ք Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրում Ձեր կողմից առաջարկվում են որևէ փոփոխություններ.
o Ոչ օ Այո, ներկայացնել մանրամասներ |
8.14 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն: |
9. Հավաստիացնում եմ, որ ա) սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության. բ) բացակայում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Հայտարարում եմ, որ իմ մասնակցության միջոցով որևէ այլ անձ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում՝ ներկայացնում եմ օրենքով և կանոնակարգերով պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը իմ միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ:
Ես համաձայն եմ՝ ա) իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին, բ) սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին՝ տրամադրելով իմ անձնական տվյալները և պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:
|
Անունը, ազգանունը __________________________________ |
|
|
Ստորագրություն _____________________ |
Ամսաթիվ __________________________ օր/ամիս/տարի | |
ՄԱՍ II
Լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից
|
1. Խնդրում ենք Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը
__________________________________________________ կողմից
(նշվում է նշանակալից մասնակցություն ակնկալող
ֆիզիկական անձի անունը և ազգանունը)
____________________________________________________ Կենտրոնական
(նշվում է Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը)
դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:
2. Հավաստիացնում ենք, որ
_________________________________________________
(նշվում է Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը)
Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում Կենտրոնական դեպոզիտարիայի մասնակցի` բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման` օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են:
(Սույն կետը չի լրացվում Կենտրոնական դեպոզիտարիայի մասնակցի բաժնեմասը (բաժնետոմսը) նվիրատվությամբ ձեռք բերելու դեպքում:)
Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի նախագահի կամ գործադիր տնօրենի կամ վարչության նախագահի (եթե այդ լիազորությունները վերապահված է նրանց Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի կողմից) անունը և ազգանունը ____________________
Ստորագրություն ______________________________ Ամսաթիվ _______________
| |
»: |
|
Հավելված 4
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 223-Ն որոշման |
|
«Հավելված 19
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու
լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի
կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ի |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
____________________________________________________________________
(Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը)
իրական շահառուի վերաբերյալ
|
1. Անուն, ազգանուն, հայրանուն |
2. Քաղաքացիություն |
3. Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
4 Անձը հաստատող փաստաթղթի տվյալները
o Անձնագրի տվյալները
o Գործող այլ անձնագրի
տվյալները (առկայության դեպքում) |
5. Նշեք o Հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)
o Կիրառելի չէ |
6. Նշեք o Հաշվառման վայր
o Փաստացի բնակության վայր |
7. Կապի միջոցները o Նշեք հեռախոսահամար բջջային այլ o Էլեկտրոնային փոստի հասցե |
8. Իրական շահառու դառնալու ամսաթիվը (օր/ամիս/տարի) |
9. Իրական շահառու հանդիսանալու հիմքերը՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (ներկայացնել մանրամասներ, սույն կետի 1-4-րդ ենթակետերի լրացման դեպքում նշել նաև մասնակցության չափը): Մեկից ավելի հիմքերով իրական շահառու հանդիսանալու դեպքում նշում է կատարվում բոլոր հիմքերի մասով՝ համապատասխան կետերում. o 1. ուղղակի տիրապետում է Կենտրոնական դեպոզիտարիայի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ o 2. անուղղակի տիրապետում է Կենտրոնական դեպոզիտարիայի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ o 3. ուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում, կամ o 4. անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում, կամ o 5. Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով, o 6. Հանդիսանում է Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ. |
10. Միջանկյալ իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ (միջանկյալ իրավաբանական անձը Կենտրոնական դեպոզիտարիայի և իրական շահառու շղթայում գործող ցանկացած այլ իրավաբանական անձ է»)՝ o իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները o իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը |
11. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն |
12. Սույնով հավաստիացնում ենք, որ տեղեկացված ենք և միաժամանակ տեղեկացրել ենք սույն հավելվածով իրական շահառու հանդիսացող անձին առ այն, որ
● սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական,
● տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության,
● հայտարարագրով ներկայացված տվյալները՝ այդ թվում անձնական, Կենտրոնական բանկի կողմից կարող են փոխանցվել կամ բացահայտվել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին,
● ներկայացված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան կտեղեկացնի Կենտրոնական բանկին:
Կառավարման իրավասու մարմին՝ |
________________________ |
|
|
Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) |
________________________ |
|
|
Ստորագրություն |
________________________ | | |
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |